Մեշարի: գիրք

Մեշարի (ալբ․՝ Meshari), ալբաներենով հրատարակված առաջին տպագիր գիրքը։ Ներկայում գոյություն ունի այդ գրքի ընդամենը մեկ օրինակ։

Մեշարի
ալբ․՝ Meshari
Մեշարի: Պատմություն, Նկարագրություն, Հրատարակություններ
Էջ Մեշարիից
Տեսակգրավոր աշխատություն և liturgical book?
Բնօրինակ լեզուալբաներեն
ԵրկիրՄեշարի: Պատմություն, Նկարագրություն, Հրատարակություններ ենթդ․ Վենետիկի հանրապետություն
Հրատարակման տարեթիվենթդ․ 1555

Պատմություն

Մեշարին հրատարակվել է հավանաբար Վենետիկում 1555 թվականին կաթոլիկ եպիսկոպոս Գյոն Բուզուկուի կողմից։ Մեշարին հայտնաբերվել է 1740 թվականին Սկոպյեում, սակայն մի որոշ ժամանակ անց այն անհետացել է և նրա մասին տեղեկություն չի եղել։ 1910 թվականին գրքի պատճենը գտնվել է կաթոլիկ եպիսկոպոս Լուզի Սկիրոիի մոտ։ 1930 թվականին ստեղծվել է գրքի լուսապատճենված տարբերակը, իսկ 1968 թվականին գիրքը հրատարակվել է գիտնականների ծանոթագրություններով։

Ներկայում գրքի բնօրինակը պահպանվում է Վատիկանի գրադարանում, սակայն այդ օրինակում բացակայում են գրքի տիտղոսաթերթն ու առաջին տասնվեց էջերը։

2005 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունը թողարկել է Մեշարիի հրատարակման 450-ամյակին նվիրված փոստային նամականիշ։

Նկարագրություն

Մեշարին կաթոլիկական պատարագային գրքի հիմնական հատվածների թարգմանությունն է ալբաներեն, այդ պատճառով էլ գրքի ալբաներեն վերնագիրը վերցված է ժամասացության Missale գրքի լատիներեն անվանումից։ Գրքում ներառված են նաև կաթոլիկական գլխավոր տոների ցանկը, աղոթքներ, սրբերին ուղղված խնդրանքներ, հատվածներ Աստվածաշնչից, տրենտյան կատեխիզիսը։ Գիրքը կազմված է 118 էջից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու սյունակի։

Գիրքը գրված է ալբաներենի հյուսիսային (գեգյան) բարբառով։ Այն տպագրված է լատինատառ, սակայն օգտագործվել է նաև կիրիլյան Ћ տառը։

Հրատարակություններ

  • Gjon Buzuku, Il Messale di Giovanni Buzuku. Riproduzione, traduzione e trascrizione a cura di Namik Ressuli. Città del Vaticano : Biblioteca Apostolica Vaticana, 1958
  • Gjon Buzuku, Meshari I Gjon Buzukut : (1555). Botim kritik punuar nga Eqrem Cabej. Tirane : Universiteti shteteror. Instituti i historise e i gjuhesise, 1968.

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Giuseppe Schirò, «Il Messale», in Dizionario Bompiani delle opere e dei personaggi, vol. V Isc-Mia, p. 5526, Corriere della Sera, 2005, ISSN 1825-78870
  • Eqrem Çabej, Gjon Buzuku dhe gjuha e tij. Prishtine : Rilindja, 1977
  • Martin Camaj, Il Messale di Gjon Buzuku : contributi linguistici allo studio della genesi. Roma : Shejzat, 1960
  • Buzuku dhe gjuha e tij. Redaksia Enver Hysa et al. Tirane : Akademia e shkencave e shqiperise. Institut i gjuhesise dhe i letersise, 2005

Արտաքին հղումներ

Tags:

Մեշարի ՊատմությունՄեշարի ՆկարագրությունՄեշարի ՀրատարակություններՄեշարի ԾանոթագրություններՄեշարի ԱղբյուրներՄեշարի Արտաքին հղումներՄեշարիԱլբաներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կորած մոլորվածը ՀայաստանումՊատվաստումներՉակերտներՆար-ԴոսԱվարայրի ճակատամարտՍիֆիլիսԴաշտանԱյրին (նորավեպ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՎաղարշապատՔրիստոնեությունՄետրոնիդազոլՎիտամին CԷներգիաԳևորգ Մարզպետունի (վեպ)Արտավազդ Ա ՄամիկոնյանԵրևանԴուբայԿասկադ համալիրՄեսրոպ ՄաշտոցԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԲելառուսՀայերենԱնանիա ՇիրակացիԿրոնի հիվանդությունԶուգահեռագիծՆիկոլա ՏեսլաՄաշկաբորբԿորպորատիվ ֆինանսներՀաննիբալԱշտարակ (քաղաք)ՀոգեբանությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Պյութագորասի թեորեմԿոմս Մոնտե-ՔրիստոԾաղկեվանքՍտեփան Զորյան (գրող)Հայաստանի բուհերի ցանկՄեծ ՀայքԱռաջավորասիական ընձառյուծՄարտի 28ՆԱՏՕՔրեական ֆիլմՈրոշիչՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՔրիստափոր ԿոլումբոսԳովազդՓիլիսոփայությունՈւսուցման մեթոդներՎիտամին B6ԱբեղախոտԼյարդՀամբարձում (տոն)Գունային խորհրդանիշներԿարիճներՀովհաննես ՇիրազՊարբերական հիվանդությունՀամանուններՀապավումՄեր հայրենիքՈւսուցման մեթոդներ և հնարներՉինաստանԱնաստասիա ՏատարևաՀայոց պատմությունԲելգիաՎագինիզմԿոնվենցիաՀայաստանի ձկների ցանկՄայրցամաքՄարդու աչքԱրշակ ԲՀեպատիտ BՇտերնի անվան կոնսերվատորիաՄիքայել ՆալբանդյանԼիոնել Մեսսի🡆 More