Մեղրամիս

Մեղրամիս, ամուսնությունից հետո առաջին ամիսը։ 19-րդ դարից Ռուսաստանում ազնվակիրթ հասարակության մեջ ավանդույթ դարձավ հարսանիքից հետո ճանապարհորդության գնալը, որի ժամանակ նորապսակները նշում էին իրենց նշանադրությունը։ Փոխաբերական իմաստով որևէ համատեղ ձեռնարկության, գործի սկզբնական շրջանը, երբ ոչինչ հոգս չի առաջացնում։

Մեղրամիս
Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Ռենե արքայի մեղրամիսը»

Ստուգաբանություն

«Մեղրամիս» բառը կապված է հարսանիքի ժամանակ պատրաստվող թույլ ալկոհոլային մեղրահյութի ծիսակատարության հետ, որը երիտասարդները խմում էին հարսանեկան խնջույքի ժամանակ և հարսանիքից հետո 30 օրերի ընթացքում։ Ուրիշ այլ ավելի թունդ խմիչքներ խմելն արգելվում էր։ Մեղրը երիտասարդներին տրվում էր հարսանիքի օրը, դա 5-10կգ-անոց փոքրիկ տակառիկ էր, որը պետք է դատարկեին մեկ ամսվա ընթացքում։ Ըստ հին տեխնոլոգիաների մեղրահյութը պատրաստվում էր ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ստացված խմիչքը առույգություն, ուրախություն և հաշտություն էր տալիս ։

Թևավոր արտահայտություններ

  • Անժամանակ եկած հյուրը թաթարից վատն է, իսկ մեղրամսին եկած հյուրը սատանայից էլ վատն է: (Ա. Չեխով «Դրամա որսորդության ժամանակ»)
  • Եթե ամուսնության առաջին ամիսը մեղրամիս է, ապա երկրորդ ամիսը օշինդրի ամիս է: (Պարսկական ասացվածք)

Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Վոլտերի «Զադիգ կամ ճակատագիր» վեպում ասվում է. «Զադիգը զգաց, որ ամուսնության առաջին ամիսը, ինչպես այն գրված է Զենդի գրքում, մեղրամիս է հանդիսանում, իսկ երկրորդը` օշինդրի ամիս»։ Հեղինակը ի նկատի ունի այն հիասթափությունն ու ցավը, որին բախվում են նորապսակները համատեղ կյանքի առաջին օրերից հետո։

Ծանոթագրություններ

Գրականություն

  1. Венчание // Беловинский Л. В. Энциклопедический словарь российской жизни и истории. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — С. 93. — ISBN 5-224-04008-6.
  2. Ковалёв В. М., Могильный Н. П. Мед // Русская кухня: традиции и обычаи. — М.: Советская Россия, 1990. — С. 254. — 229–230 с. — ISBN 5-268-00916-8
  3. Шейпак А. А. Медовуха // История науки и техники, ч. 1. — М.: МГИУ, 2009. — С. 224. — 110–111 с. — ISBN 978-5-276-00970-4

Tags:

Մեղրամիս ՍտուգաբանությունՄեղրամիս Թևավոր արտահայտություններՄեղրամիս ԾանոթագրություններՄեղրամիս ԳրականությունՄեղրամիս19-րդ դարՌուսաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄետրոնիդազոլՀաղորդակցային գործընթացԵռանկյունԿրծքագեղձի քաղցկեղՀաննիբալՀին ՀունաստանՔրիստափոր ԿոլումբոսԽաղԷդուարդ ՍպերցյանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՕստեոարթրոզԱնանիա ՇիրակացիԱրգանդի միոմաՀեպատիտ BԿաթոլիկ եկեղեցիԱրշակ ԲԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԻսպանիաԴանթեական առասպելՄողեսներՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԿենսաբանական դասակարգումԹերենս ՋեյԵրաժշտական գործիքներԱղավնիներԹարախակույտԽաղողՀայկ նահապետԶուգահեռագիծՀայաստանի կուսակցությունների ցանկՍողոմոն ԹեհլիրյանՎայոց ձորի մարզՏիեզերքԱնհանգիստ ոտքերի համախտանիշՑրված սկլերոզՄիավորված ազգերի կազմակերպությունՏնտեսական աճՍրտի բնածին արատներԲերանաբորբԲելգիաԱրաբական Միացյալ ԷմիրություններՄիացյալ ԹագավորությունՌումինիաԺամԸնձառյուծՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵղիշե ՉարենցՀաագաԱմերիկյան կենդանիներԱտոպիկ մաշկաբորբԼիտրԱրտաշես ԱԷթիլ սպիրտՄարդու պապիլոմավիրուսԵրկկենցաղներՀին ԵգիպտոսՍտեփան Զորյան (գրող)ԵնթակաԻրավունքԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄեծ Հայքի նահանգների ցանկՄԻԱՎՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱբեղախոտՊետրոս ԴուրյանՔառօրյա պատերազմԶատկի ավանդույթներՀաղարծնի վանքԵվրոպաԷներգիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍեռական հարաբերությունՎանի թագավորության արքաների ցանկ🡆 More