Մելիսա Մակքարթի

Մելիսա ՄակՔարթի (անգլ.՝ Melissa McCarthy) (օգոստոսի 26, 1970(1970-08-26), Փլեյնֆիլդ, Ուիլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ ՄակՔարթին իր կարիերան սկսել է որպես ստենդալ կոմիկուհի՝ հանդես գալով նյույորքյան ակումբներում, իսկ Լոս Անջելես գնալուց հետո սկսեց իր կարիերան կինոյի և հեռուստատեսության ասպարեզում։ Նա առաջին անգամ մեծ ճանաչման հասավ՝ «Գլիմորի աղջիկները» սերիալում խաղացած Սյուկի Սենտ-Ջեյմս դերի շնորհիվ։ Այդ ֆիլմում նա նկարահանվեց 2001- 2007 թվականներին։ 2007- 2009 թվականներին Մելիսա ՄակՔարթին մարմնավորեց Դենի կերպարը՝ «Ո՞վ է Սամանտան» սիտքոմում, իսկ 2010 թվականից նա «Մայք և Մոլի» կատակերգական սերիալում խաղում է գլխավոր դերը, որի համար նա արժանացավ «Էմմի» մրցանակին՝ «Մրցանակ «Էմմի»-ն՝ կատակերգական սերալում լավագույն կնոջ դեր» կատեգորիայում (2011 թվականին)։

Մելիսա Մակքարթի
Մելիսա ՄակՔարթի
Մելիսա Մակքարթի
Մելիսա Մաքքարթին 2012 թվականի սեպտեմբերի 16ին
Ծնվել է1970 թվական օգոստոսի 26
ԾննդավայրԻլինոյս
ԿրթությունJoliet Catholic Academy?, Հարավային Իլինոյսի համալսարան և Հարավային Իլինոյսի համալսարան
ՔաղաքացիությունՄելիսա Մակքարթի ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1996- այժմ
Ամուսին(ներ)Բեն Ֆալկոնե
Երեխա(ներ)Vivian Falcone? և Georgette Falcone?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0565250
Մելիսա Մակքարթի Մելիսա ՄակՔարթի՝ Վիքիպահեստ

Մելիսա ՄակՔարթին հայտնի է նաև «The Nines», «Պլան Բ», «Կյանքն ինչպես որ է», «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմերում մարմնավորած դերերով։ «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմը նրան բերեց այնպիսի մրցանակներ և նոմինացիաներ, ինչպիսիք են «Օսկար»- ը, BAFTA- ն և «SAG Awards»-ը։ 2012 թվականին Forbes ամսագիրը ՄակՔարթիին ընդգրկեց «Հեռուստատեսության քսան ամենաթանկ վարձատրվող դերասաններ» ցուցակում։ Դրանից հետո ՄակՔարթին հոլիվուդյան կոմեդիաներում ինչպիսիք են՝ «Բռնիր գիրուհուն, եթե կարող ես», «Շրջազեստներով ոստիկանները» և «Թեմմի», մարմնավորեց գլխավոր դերերը, որոնցից յուրաքանչյուրը իրեն բերեցին մեծ հաջողություն։ 2014 թվականին Մելիսան «Սուրբ Վինսենտ» ֆիլմում մարմնավորեց դրամատիկ դեր։ 2013 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկեց «Հարյուր ամենաազդեցիկ հայտնիների» ցուցակում։

Մանկություն և պատանեկություն

Մելիսա Էն ՄակՔարթին ծնվել է 1970 թվականին Իլինոյսի փոքրիկ ավանում։ Նրա ծնողները՝ Սենդին և Մայքլա ՄակՔարթիները, ֆերմեր են։ Դերասանուհին ասում է, որ ծնվել է ֆերմայում, «իռլանդա-կաթոլիկական մեծ ընտանիքում»։

ՄակՔարթին ավարտել է կաթոլիկական միջնակարգ դպրոցը՝ Իլինոյս նահանգի Ջոլիետ քաղաքում։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա իր կարիերան սկսեց ստենդալ ժանրում, հանդես գալով քաղաքի այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են Stand-Up New York Comedy Club -ը և The Improv-ը։ Նա մասնագիտացել է՝ որպես դրամատիկական դերասան՝ Մանհեթենում և հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, իսկ 1990-ական թվականներին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է կարիերան՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում։ 1996 թվականին գնալով Լոս Անջելես ՄակՔարթին միացավ The Groundlings հայտնի կատակերգական իմպրովիզացիոն խմբին։

Կարիերայի սկիզբ

ՄակՔարթիի դեբյուտը հեռուստատեսությունում տեղի ունեցավ 1997 թվականին՝ NBC հեռուստաալիքի «Ջեննի» կոմիկական սերիալի շրջանակում, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է իր զարմիկ Ջեննի ՄակՔարթին։ Մեկ տարի անց Մելիսան խաղաց գլխավոր դերը կարճամետրաժ «Աստված» կինոկատակերգությունում, որի ռեժիսորն է Ջոն Օգաստը։ Ավելի ուշ նա Ուիլյամ Ֆիքստների և Կեթի Հոլմսի հետ «Էքստազի» ֆիլմում մարմնավորեց երկրորդական դեր։ 2000-2003 թվականներին ՄակՔարթին խաղաց փոոքրիկ դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Երեխա»-ն, «Չարլիի հրեշտակները», «Սպիտակ Օլեանդր»-ը և «Դեվիդ Գեյլայի կյանքը» ֆիլմերը։ 2002 թվականին դերասանուհին նկարահանվեց մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես օրինակ՝ «Սև հումոր», «Դդմիկ» և «Երրորդն ավելորդ է»։ Առաջին ֆիլմում նա մարմնավորել է երիտասարդ կնոջ դեր, ով տառապում է հաշմանդամի հանդեպ ունեցած անպատասխան սիրուց, ով այդ ժամանակ սիրում է գլխավոր հերոսուհուն, ում դերը մարմնավրում է Քրիստինա Ռիչին, իսկ հերոսի գործընկերոջ դերը մարմնավորում է Բեն Աֆֆելկան, ով ուղեկցում է հերոսուհուն Լյուկ Ուիլսոնի և Դենիս Ռիչարդի հետ հանդիպումներիref name="Yahoo"/>։ Բացի այդ ՄակՔարթին 2001 թվականին հայտնվել է «Կորցրված աշխարհ» հեռուստասերիալում և Curb Your Enthusiasm-ում 2004 թվականին։

Սկզբնական հաջողությունները

2001 թվականին «Գլիմորի աղջիկները» ֆիլմում ՄակՔարթին ստացավ իր առաջին մեծ դերը՝ Սյուկի Սենտ-Ջեյմսը, որպես հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու լավագույն ընկերուհի և շեֆ-խոհարար։ Դերասանուհին ստացավ թեթևամիտ Սյուկիի դերը և մարմնավորեց նրա կերպարը մինչ սերիալի ավարտը՝ 6 եթերաշրջան։ 2007 թվականին ՄակՔարթին Ռայան Ռեյնոլդսոմի հետ նկարահանվեց «Ինները» հոգեբանական դրամայում։ Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ լավ գնահատանքի, և առաջին անգամ ցուցադրվեց «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, ապա պաշտոնապես հրապարակվեց ԱՄՆ-ում։ Հենց այդ տարում նա «Ո՞վ է Սամանտան» կինոկատակերգությունում ստացավ գլխավոր հերոսուհի Սամանտայի լավագույն ընկերուհու՝ Դենի դերը։ Ֆիլմը պատմում է 30- ամյա Սամանտայի մասին, ով ավտովթարից հետո կորցնում է հիշողությունը։ ՄակՔարթին մարմնավորեց Դենի՝ դպրոցական ընկերուհու դերը, ում հետ վաղուց չէր հանդիպել։ Նա հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում իրենք ընկերություն են արել շահախնդրորեն։ Սերիալը թողարկվեց ABC հեռուստաընկերությունով։ 2009 թվականի մայիսին ցուցանիշների նվազման պատճառով ABC-ին դադարեցրեց սերիալի ցուցադրությունը։ 2008 թվականին Մելիսան նկարահանվեց երկու ֆիլմում․ «Just Add Water» և «Գեղեցիկ տգեղները»։ Նա բացի այդ 2009 թվականին հրավիրված էր «Rita Rocks» հեռուստասերիալի նկարահանումներին և 2010 թվականին «Անձնական փորձառություն»-ում։

2010 թվականին ՄակՔարթին հայտնվեց երկու հոլիվուդյան ֆիլմում․ «Պլան Բ»- ն Ջենիֆեր Լոպեսի հետ և «Կյանքն ինչպես որ է»՝ Կետրին Հեյլգի հետ։ Այդ տարում CBS հեռուստաալիքի «Մայք և Մոլի» սիտքոմում նա ստացավ իր առաջին գլխավոր դերը, որը պատմում էր միջին տարիքի երեխաների ուսուցչուհու մասին, ով ապրում էր իր 60-ամյա մոր (Կյորց Սվուսի) և մտավոր հետամնաց քրոջ հետ։ Տարբեր տեսակի հանդիպումներից հետո նա հանդիպել է սպա Մայքի հետ։ Առաջին սերիան արժանացել է քննադատների լավ արձագանքին և ունեցավ բավականին մեծ վարկանիշ հեռուստատեսության ասպարեզում։ Առաջին եթերաշրջանի վարկանիշը մնաց հաստատուն և 2011 թվականի մայիսին հեռուստաալիքը թողարկեց սիտքոմի երկրորդ եթերաշրջանը։ Քննադատները, ովքեր հերոսուհուն համեմատել էին 90-ականներին նկարահանված «Ռոզաննա» ֆիլմի հերոսուհու հետ, ողջունեցին դերասանուհու դերակատարումը սիտքոմում։ Քննադատների մեծ մասը եկավ այն համոզման, որ սերիալն այնքան էլ օրիգինալ չէ, իսկ կատակները միջին մակարդակի են։

2011 թվականին Մելիսան «Լավագույն կnոջ դերը կոմիկական հեռուստասերիալում» կատեգորիայում ստացավ «Էմմի» մրցանակը»։ Երբ դերասանուհին բեմում կանգնած ստանում էր մրցանակը, արցունքն աչքերին ասաց․ «Ես Իլինոյս նահանգի Պլեյնֆիլդ ավանից եմ և կանգնած եմ այստեղ։ Սա այնքան զարմանալի է։ Ես գնում եմ աշխատանքի, աշխատում եմ վաղ առավոտից․․․, որովհետև չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու գործընկերներիս»։

Մելիսա Մակքարթի 
Մելիսա Մաքքարթին «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը (2012 թվական)

Առաջընթաց

2011 թվականին ՄակՔարթին նկարահանվեց Փոլ Ֆլեյգի «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը Ռուսաստանում վերանվանվեց «Աղջիկների զվարճանքը Վեգասում»։ Քննադատները շատ լավ արձագանքեցին ֆիլմին։ Բացի այդ ֆիլմի շահույթը հասավ 300 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստին Ուիգը, Ռոուզ Բիրնը, Մայա Ռուդոլֆը, Վենդի Մակլենդոն Կովին, Էլլի Կեմպերը և դերասան Բեն Ֆալկոնեն։ ՄակՔարթին ֆիլմում նկարահանվելու համար արժանացավ քննադատների գովասանքին։ Օրինակ քննադատ Դեվիդ Դենբին ֆիլմի վերաբերյալ իր “The New Yorker” աշխատանքում ասաց, որ ՄակՔարթին ամենազվարճալին էր, որ կար ֆիլմում։ Christian Science Monitor-ի թղթակիցը ևս մեծ ուրաշությամբ նշեց դերասանուհու վառ դերակատարումը ֆիլմում, իսկ դրանից հետո New York Post - ից Լու Լյմենիկը ֆիլմի մասին բացասաբար արտահայտվեց, նշելով, որ այն զվարճալի։ ՄակՔարթին իր դերակատարման համար արժանացավ բազմաթիվ մրցանակների։ Նա «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացավ «Բոստոնի քննադատներ» (ինչպես նաև Լաս Վեգասի, Նյու Յորքի և Վաշինգտոնի) մրցանակին։ Դերասանուհին «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» կատեգորիայում արժանացավ «Օսկար» մրցանակին, «Գիլդիայի լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» և «BAFTA լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» մրցանակներին։ 2011 թվականի աշնանը Saturday Night Live կոմիկական շոուում ՄակՔարթին հանդես եկավ որպես հաղորդավարուհի և դերասանուհի։ Melissa McCarthy/Lady Antebellum էպիզոդը թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 1- ին։

Հետագա կարիերան

2012 թվականին ՄակՔարթին «Էմմի» մրցանակաբաշխությունում առաջադրվեց միանգամից երկու անվանակարգում։ Առաջինը՝ «լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում»՝ «Մայք և Մոլի» սիտքոմում մարմնավորած դերի համար, իսկ երկրորդը «Շաբաթ երեկոյան՝ ուղիղ եթերում» շոուում իր մասնակցության համար»։

2011 թվականի ամռանը Մելիսան նկարահանվեց «This Is 40» ֆիլմում, որը 2007 թվականին նկարահանված «Knocked Up» ֆիլմի շարունակությունն էր։ Ֆիլմը թողարկվեց 2012 թվականի երկրորդ կեսին։ Բացի այդ ՄակՔարթին հանդես եկավ պրոդյուսերի և CBS հեռուստաընկերության համար կատակերգական սերիալ ստեղծողի կարգավիճակով, ինչպես նաև մարմնավորեց 100-ամյա կնոջ, ով փոքր տարիքից պայքարում էր ճգնաժամի դեմ։ 2011 թվականի մայիսին նա Paramount Pictures ստուդիային վաճառեց Tammy ֆիլմի սցենարը։ Հայտարարվեց, որ դերասանուհին պետք է մարմնավորի նույն ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց New Line Cinema- ով։ ՄակՔարթին համարվում է ֆիլմի և՛ սցենարիստը, և՛ պրոդյուսերը, և՛ գլխավոր դերակատարուհին։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականի ամռանը և հավաքեց ավելի քանի 100 միլիոն դիտում։

ՄակՔարթին մարմնավորեց «Բռնի՛ր գիրուկին, եթե կարող ես» ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց Universal Pictures- ի կողմից, 35 միլիոն ԱՄՆ դոլլար բյուջեյով։ Նկարահանումներն սկսվել էին 2012 թվականի գարնանից, իսկ ֆիլմը թողարկվեց 2013 թվականի փետրվարին։ Ցավոք, ֆիլմն արժանացավ քննադատների բազմաթիվ բացասական կարծիքների,նրանցից շատերը մատնանշեցին դերասանուհուն և ասացին, որ ֆիլմի միակ վառ կետը նա է։ Այն առաջ քաշեց սկանդալային քննադատություններ։ The New York Observer ամսագիրն իր հոդվածում ՄակՔարթիին տվեց «գետաձի» և «տրակտոր- հսկա» անունները։ Այդ խոսքերը վիրավորեցին ոչ միայն դերասանուհուն, այլ նաև բոլոր գեր դերասաններին, ովքեր ասացին «Մենք կարող ենք մարմնավորել տգեղ տղամարդու, եթե նա զվարճալի է, բայց կինը պետք է լինի հիասքանչ և տաղանդավոր, որպեսզի մարմնավորի գլխավոր դերը»։ Այդ հայտարարությունից հետո վիրավորանքը միանգամից քննադատությունների արժանացավ The Huffington Post և TV Guide ընկերությունների կողմից։ 2012 թվականի ամռանը ՄակՔարթին Սանդրա Բուլոքի հետ նկարահանվեց Փոլ Ֆեյգի «Կիսաշրջազգեստներով ոստիկանները» ֆիլմում։ Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի հունիսին։ Շահույթը կազմեց 230 միլիոն ԱՄՆ դոլար։

2013 թվականի փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Մելիսա ՄակՔարթին իր ամուսնու օգնությամբ հիմնադրել է On the Day ընկերությունը և անմիջապես 3 ֆիլմ վաճառել Universal և Fox կինոընկերություններին։ Ֆիլմերի պրոդյուսերը դերասանուհին է, իսկ դրանցից մեկում մարմնավորում է գլխավոր դերը։ «Թեմմի» կինոկատակերգությունը նրա ընկերության առաջին ծրագիրն էր, որի բյուջեն կազմում էր ընդամենը 20 միլիոն դոլլար։ 2014 թվականին ՄակՔարթին «Սուրբ Վինսենթ» կատակերգական դրամայում մարմնավորեց գլխավեր դերը։ Ֆիլմն արժանացավ քննադատների գովասանքին։

Մելիսան նկարահանվել է նաև «Լրտես» կինոկատակերգությունում։

Դերասանուհին գրել է նաև սցենարներ և որպես պրոդյուսեր հանդես եկել «Միշել Դարնել» ֆիլմում, որը կհրապարակվի 2016 թվականի ապրիլին։ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հայտնվում է բանտում, սակայն բանտարկության վերջին շրջանում ստանում է երկրորդ հնարավորություն։

2015 թվականի հունվարին հայտարարվեց, որ նա «Ուրվականների որսորդները» ֆիլմում, որտեղ նկարահանվելու են նաև Քրիստին Ուիգը, Լեսլի Ջոնսը և Քեյթ Մաքքիննոնը, կմարմնավորի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը կհրապարակվի 2016 թվականի հուլիսին։ ՄակՔարթին Դին-Դին արկածային հեքիաթներում մարմնավորում է փերու դերը։

Մելիսա Մակքարթի 
Մելիսան Entertainment Weekly ամսագրի շապիկին

Անձնական կյանքը

2005 թվականի հոկտեմբերի 8ին դերասանուհին ամուսնացել է իր ընկերոջ՝ Բեն Ֆելկուոնի հետ, ով The Groundlings կատակերգական խմբի դերասանն է։ 2007 թվականի մայիսի 5ին ծնվեց նրանց աղջիկ Վիվիանը։ Հղիության ընթացքում ՄակՔարթին նկարահանվում էր «Գիլմորի աղջիկները» հեռուստասերիալի վերջին սերիաներում, որտեղ իր մարմնավորած կերպարը հղի էր։ Այսպիսով, հղիությունը վատ չանդրադարձավ դերասանուհու կարիերայի վրա։

2010 թվականի մարտին ամուսիններն ունեցան երկրորդ աղջիկը, ով նկարահանվեց «Պլան Բ» ֆիլմում։

Ներկայում դերասանուհին իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում։

«Էմմի» մրցանակին արժանանալուց հետո դերասանուհին Մեծ Բրիտանիայի թագուհու հրամանով հայտնվեց Entertainment Weekly ամսագրի շապիկին՝ «Կոմեդիայի նոր թագուհի» վերնագրով։ Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհու հայտնվելը հանրահայտ ամսագրի շապիկին, արժանացավ ԶԼՄ-ների մեծ լուսաբանմանը։

Marie Claire նորաձևության ամսագրի բլոգերը մի շարք քննադատություններ հնչեցրեց ՄակՔարթիի կազմվածքի վերաբերյալ, որից հետո Celebitchy կայքի սյունակագիրը նրան անվանեց խենթ։

2011 թվականին Մելիսան հանդես եկավ գեր կանանց հագուստի ձևավորող։ Ինչպես ինքն է ասում, նրան չի անհանստացնում իր գիրությունը, սակայն վերջին տարիներին սկսել է հետևել նաև իր արտաքին տեսքին։ TV Guide- ին տված հարցազրույցում դերասանուհին ասաց. «Ես երկրորդ երեխայի ծնվելուց առաջ ավելի նիհար էի, իսկ հիմա աշխատում եմ առավելագույնս հետևել իմ կազմվածքին»։ Բացի այդ նշում է, որ «դուրս կգա կաշվից»՝ նիհարելու համար։

Ծանոթագրություններ

Մելիսա Մակքարթի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա ՄակՔարթի» հոդվածին։

Tags:

Մելիսա Մակքարթի Մանկություն և պատանեկությունՄելիսա Մակքարթի Անձնական կյանքըՄելիսա Մակքարթի ԾանոթագրություններՄելիսա Մակքարթի19702001200720092010 թվական2011 թվականd:Q1012017Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանԻլինոյսԼոս ԱնջելեսՈւիլ շրջան (Իլինոյս)ՊրոդյուսերՍցենարիստՕգոստոսի 26

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ժառանգական հիվանդություններԱդրբեջանՊետական կառավարման ձևԵգիպտոսՄաշկի սնկային հիվանդություններՀայկյան տոմարԴերբայական դարձվածԳուրգեն ՄահարիԱնդրանիկ ՕզանյանԼիբանանԲարդ նախադասությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԿուսաթաղանթԻոսիֆ ՍտալինՏիգրան ՊետրոսյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՇեշտԿենդանիներԴերենիկ ԴեմիրճյանՀայաստանի Կարմիր գիրքԲյուրականի աստղադիտարանԾխախոտԿոտորակ (մաթեմատիկա)Արյան խումբԴաունի համախտանիշՆախադասության գլխավոր անդամներԱրծվաշենԹուրք-հայկական պատերազմ (1920)ՀունաստանՄիքայել ԱլիմյանՀայ գրերի գյուտՀականիշՄարդ բանականՊարագաներԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայկական ատոմային էլեկտրակայանԱլեքսանդր ՍպենդիարյանՍիրտԻրանՆշիկաբորբԽոսքի մասերԱրքիմեդեսԺամԱմբողջ թիվՊրիզմաԳլխուղեղԵզդիներՎանՇեղանկյունՄաշկային հիվանդություններՆախադասությունՔիշ (կղզի)Հովհաննես ԱդամյանՊյոտր ՉայկովսկիԲրոնխիալ ասթմաԱրշիլ ԳորկիԱլեն ՍիմոնյանՆորավանքՊեպոԴավիթ ԱնանյանՎայոց ձորի մարզԹոմաս ԷդիսոնՄեծ ՀայքՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԵվրոպաԿոռուպցիաՄաշկաբորբՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Մովսես ԽորենացիՊարբերական աղյուսակԴերանունԶանգվածի պահպանման օրենքՄխիթարյան միաբանությունԷպիլեպսիաԱրտաշեսյաններՎահանագեղձՀայկական գորգՃապոնիաՀամանուններ🡆 More