Մարուան Ֆելաինի

Մարուան Ֆելաինի Բակկիուի (ֆր.՝ Marouane Fellaini-Bakkioui, նոյեմբերի 22, 1987(1987-11-22), Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), մարոկկոյական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող կիսապաշտպան, լիեժյան «Ստանդարտի» և անգլիական «Էվերթոնի» նախկին խաղացող։

Մարուան Ֆելաինի
Մարուան Ֆելաինի-Բակկիուի
Marouane Fellaini
Մարուան Ֆելաինի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marouane Fellaini-Bakkioui
Ազգությունը Բելգիա բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Մականուն Ֆելլա (անգլ.՝ Fella)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Էթերբեկ, Բելգիա
Հասակ 194 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 31
Պատանեկան կարիերա
1994-1997 Բելգիա Անդերլեխտ ՖԱ
1997-2000 Բելգիա Մոնս ՖԱ
2000-2002 Բելգիա Ռուայալ Ֆրանկ Բորեն
2002-2004 Բելգիա Շարլերուա ՖԱ
2004-2006 Բելգիա Ստանդարտ (Լիեժ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Բելգիա Ստանդարտ (Լիեժ) 64 (9)
2008-2013 Անգլիա Էվերթոն ՖԱ 141 (25)
2013- ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական
2004-2005 Բելգիա Բելգիա (մինչև 18) 3 (0)
2006 Բելգիա Բելգիա (մինչև 19) 6 (1)
2006-2007 Բելգիա Բելգիա (մինչև 21) 7 (0)
2008 Բելգիա Բելգիա (մինչև 23) 1 (0)
2007-ներկա Բելգիա Բելգիա 48 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20 մայիս 2014

Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2008 թ. Ամառային օլիմպիական խաղերին։ «Ստանդարտի» կազմում 2008 թ. նվաճել է Բելգիայի Սուպերգավաթը և չեմպիոնի տիտղոսը։

2008 թ. աֆրիկյան ծագմամբ լավագույն ֆուտբոլիստն է Բելգիայի առաջնությունում, 2009 թ. լավագույն երիտասարդ խաղացողը՝ «Էվերթոնում»։

Հայտնի է իր բարձր հասակով (194 սմ) և «աֆրո» ոճի սանրվածքով։

Կարիերա

Ակումբային կարիերա

Մարուան Ֆելաինին սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանից՝ «Անդերլեխտի» ակադեմիայում։ 3 տարի անց տեղափոխվել է «Մոնս» ակումբ։ Հետո հանդես է եկել «Բուսսու Դուր Բորինաժ» և «Շարլերուա» ակումբներում։ 2004 թվական թվական թվականին տեղափոխվել է լեժական «Ստանդարդ» ակումբ։ Լեժական ակումբի կազմում նորամուտը նշել է երկու տարի անց։ 2006-2008 թվականներին խաղացել է «Ստանդարդի» կազմում։ Ակումբի կազմում խաղացել է 84 խաղ և աչքի է ընկել 11 խփած գոլով։

2008 թվական թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջում տեղափոխվել է անգլիական «Էվերթոն», կնքելով 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ, և նա դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը, ով տեղափոխվել է «Էվերթոն»։ Բելգիացու նորամուտը կայացավ սեպտեմբերի 14-ին՝ «Սթոկ Սիթիի» դեմ խաղում, որտեղ հաղթեցին 3:2 հաշվով։ «Էվերթոնի» կազմում իր առաջին գոլը Ֆելաինին խփել է հոկտեմբերի 5-ին՝ «Նյուքասլի» դեմ խաում։ «Գուդիսոն Պարկում» անցկացրած իր առաջին տարում Ֆելաինին անցկացրել է 35 հանդիպում և խփել 9 գոլ՝ ճանաչվելով ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Նոր մրցաշրջանում Ֆելաինին դարձավ ակումբի առաջատարներից մեկը, սակայն փետրվարի 6-ին մերսիսայդական դերբի ժամանակ Սոտիրոս Կիրիակոսը բելգիացուն վնասվածք պատճառեց, որի պատճառով էլ բաց թողեց մրցաշրջանի մյուս խաղերը։ 2010-11 մրցաշրջանում վերադարձավ «Էվերթոնի» կազմ, սակայն այս մրցաշրջանում էլ, ինչպես նախորդում նա շուտ ավարտեց մրցաշրջանը։

2011 թվական թվականի նոյեմբերի 17-ին Ֆելաինին «Էվերթոնի» հետ նոր 5-ամյա պայմանագիր կնքեց։

2013 թվական թվականի սեպտեմբերի 3-ին, տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Մարուանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմեց 27.5 միլիոն ֆունտ։ Սեպտեմբերի 14-ին Ֆելաինին իր նորամուտը նշեց «Յունայթեդի» կազմում, փոխարինման դուրս գալով «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։ Ի դեպ 2 ակումբի կազմում էլ իր նորամուտը նշեց սպետեմբերի 14-ին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց 2014 թվական թվականի հոկտեմբերի 20-ին՝ «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանը Ֆելաինին անցկացրեց բարձր մակարդակով։ Նա ակումբին օգնեց հաղթել մի քանի վճռական խաղերում, իր հաշվին գոլեր գրանցելով «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։

Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվական թվականին Պեկինում կայացած Ամառային օլիմպիական խաղեր ֆուտբոլային առաջնությանը, որտեղ նրա կաումբը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Արդեն 19 տարեկանում Մարուանը դարձավ Բելգիայի հիմնական կազմի խաղացող։ Առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2007 թվական թվականի մարտի 24-ին՝ Պորտուգալիայի դարպասին, Բրյուսելի Բոդուենա մարզադաշտում։

Ձեռքբերումներ

Ակումբային

    Մարուան Ֆելաինի  «Ստանդարտ (Լեժ)»
  • Բելգիայի չեմպիոն։ 2007-08
  • Բելգիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2006-07
  • Բելգիայի Գավաթի եզրափակչի մասնակից։ 2006-07
  • Բելգիայի Սուպերգավաթի հաղթող։ 2008
    Մարուան Ֆելաինի  «Էվերթոն»

Մարուան Ֆելաինի  «Մանչեսթեր Յունայթեդ»

Անձնական

  • Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2008
  • «Էվերթոնի» լավագույն երիտասարդ խաղացող։ 2009
  • Անգլիական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող։ 2012 թվականի նոյեմբեր

Խաղերի վիճակագրություն

Ակումբային կարիերա

2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթ Այլ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ստանդարտ (Լեժ) 2006-07 30 3 7 1 3 0 0 0 40 4
2007-08 31 6 5 1 3 0 0 0 39 7
2008-09 3 0 0 0 2 0 0 0 5 0
Արդյունքում 64 9 12 2 8 0 0 0 84 11
Էվերթոն 2008-09 30 8 5 1 0 0 0 0 35 9
2009-10 23 2 4 0 7 1 0 0 34 3
2010-11 20 1 5 2 0 0 0 0 25 3
2011-12 34 3 9 2 0 0 0 0 43 5
2012-13 31 11 5 1 0 0 0 0 36 12
2013-14 3 0 1 1 0 0 0 0 4 1
Արդյունքում 141 25 29 7 7 1 0 0 177 33
Մանչեսթեր Յունայթեդ 2013-14 16 0 0 0 5 0 0 0 21 0
2014-15 27 6 4 1 0 0 0 0 31 7
2015-16 18 1 7 2 8 1 0 0 33 4
Արդյունքում 61 7 11 3 13 1 0 0 85 11
Ամբողջ կարիերայի ընթացքում 266 41 52 12 28 2 0 0 346 55
Մարուան Ֆելաինի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարուան Ֆելաինի» հոդվածին։

Կարիերան հավաքականում

Արդյունքում։ 44 խաղ / 7 գոլ; 17 հաղթանակ, 10 ոչ ոքի, 17 պարտություն.

Արդյունքում։ 1 խաղ; 1 պարտություն.

Արդյունքում։ 7 խաղ; 4 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն.

Tags:

Մարուան Ֆելաինի ԿարիերաՄարուան Ֆելաինի ՁեռքբերումներՄարուան Ֆելաինի Խաղերի վիճակագրությունՄարուան Ֆելաինի ԾանոթագրություններՄարուան Ֆելաինի Արտաքին հղումներՄարուան Ֆելաինի1987ԲելգիաԲրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)ԷտերբեեկԼիեժՄանչեսթեր ՅունայթեդՄարոկկոՆոյեմբերի 22Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հինգերորդ շարասյունՕձերՉակերտներՕսմանյան կայսրությունՋոնի ԴեփՀաղպատի վանական համալիրՀոգնակի թիվԱլեքսանդր ԹամազովԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀռոմԿռունկներԿապ (խոսքի մաս)Կիպրոսի դրոշԻսրայել ՕրիՍև անգղՀայերԵրազների մեկնաբանությունՇիրակի մարզՀելլենիստական մշակույթԱրյան ճնշումԲագրատունիներՄաշկի սնկային հիվանդություններԱլպիական մանուշակՍննդային ալերգիաՈւղեղի ցնցումՍթրեսՖիմոզԿաթնասուններՏուբերկուլոզՊարկինսոնի հիվանդությունԹռչուններԷջմիածնի Մայր ՏաճարԱրատտաՀայկական խոհանոցԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍև արագիլՀարավային ԿորեաԳինիԱրշակունիներՇեղանկյունԳեղարդՀայկական հարցՀավերժության հայկական նշանՇունՍոցիալական մեդիա մարքեթինգԾաղկազարդԱրարատՎիքիպահեստՏնտեսագիտությունՀայոց պատմությունՍերՀոգեբանությունԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԵրկրորդ համաշխարհային պատերազմԼիպոմաՀայաստանի կենդանական աշխարհԱրագածոտնի մարզՄիզուղիների ինֆեկցիաներՈրդան կարմիրԴեղանյութերՄեր հայրենիքԱննետ ՄեսաջեՀիդրոցեֆալիաՀրազդան (քաղաք)ԲնությունՄԻԱՎՀոգեկան հիվանդություններԻմպրեսիոնիզմՍրտի կծկումների հաճախականությունԱրմավիրԵրաժշտական գործիքներՀամախառն ներքին արդյունքԼյարդՊարզ նախադասությունԱվստրիա🡆 More