Մատրիցա 4

«Մատրիցա 4» (անգլ.՝ The Matrix 4), 2022 թվականի սպասվելիք ամերիկյան գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ և «Մատրիցա» ֆիլմաշարի չորրորդ մաս։ Դրա համահեղինակը և ռեժիսորը Լանա Վաչովսկին է՝ երկու Վաչովսկի քույրերից մեկը, որոնք եղել են նախորդ երեք ֆիլմերի ռեժիսորները։ Կիանու Ռիվզը, Քերի Էն Մոսը, Ջադա Փինքեթ Սմիթը և Լամբեր Վիլսոնը կերտելու են շարքի նախորդ ֆիլմերից իրենց դերերը։ Ֆիլմը լինելու է Warner Bros.

Pictures-ի և Village Roadshow Pictures-ի համատեղ արտադրությունը, որի թողարկումը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 1-ին։

Մատրիցա 4
Մատրիցա։ Հարություն
անգլ.՝ The Matrix Resurrections
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԳիտաֆանտաստիկ մարտաֆիլմ
Թեմաdream and reality?, մարդու և մեքենայի փոխհարաբերությունները, մարդու բնույթ, սեր, Կամքի ազատություն, ինքնավարություն, Վիրտուալ իրականություն և actuality?
Թվական2021
ՊրեմիերաԴեկտեմբերի 22, 2021 (2021-12-22) (Միացյալ Նահանգեր)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԼանա Վաչովսկի
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋոննի Կլայմեկ և Տոմ Տիկվեր
ՄոնտաժԱլեքսանդր Բերներ
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
Կինոընկերություն
  • Village Roadshow Pictures
  • The Wachowskis
Տևողություն148 րոպե
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
ՆախորդՄատրիցա։ Հեղափոխություն
IMDbID 10838180
ԿինոՊոիսկID 1294123
Պաշտոնական կայքէջ
Մատրիցա 4 The Matrix Resurrections Վիքիպահեստում

Դերասանական կազմ

Բացի այդ՝ Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, Նիլ Պատրիկ Հարիսը, Պրիանկա Չոպրան, Ջեսիկա Հենուիքը, Ջոնաթան Գրոֆը, Թոբի Օնվումերեն, Մաքս Ռիմելթը, Էրենդիրա Իբալան, Էնդրյու Քալդուելը, Բրայան Ջ․ Սմիթը և Էլեն Հոլմանը նույնպես ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում, սակայն նրանց դերերը դեռ չեն բացահայտվել։

Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Լոուրենս Ֆիշբորնը չի նկարահանվելու ֆիլմում։

Արտադրություն

Զարգացում

«Մատրիցա» ֆիլմերի նկարահանումների ժամանակ Վաչովսկին իր մտերիմ գործընկերներին ասել է, որ այդ ժամանակ նրանք չէին պատրաստվում «Մատրիցա։ Հեղափոխություն» մասից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանել։ 2015 թվականի փետրվարին՝ Jupiter Ascending-ին տված հարցազրույցում, Լիլի Վաչովսկին անվանել է «Մատրիցա»-ի վերադարձը «մեր ժամանակներում հատկապես վանող գաղափար»՝ նշելով կանաչ սիքվելների, վերարձակումների և ադապտացիաների նկատմամբ ստուդիաների միտումը օրիգինալ նյութի համեմատ, Իսկ Լանա Վաչովսկին՝ անդրադառնալով պոտենցիալ վերարձակման մասին լուրերին, ասել է, որ ոչինչ չի լսել, բայց կարծում էր, որ ստուդիան կարող է փոխարինել նրանց։

2017 թվականի մարտին The Hollywood Reporter-ը գրել է, որ Warner Bros.-ը ֆիլմաշարի վերարձակման արտադրության վաղ փուլում է։ Վաչովսկիներից ոչ մեկը ներգրավված չէր այս փուլում։ Վերարձակման կամ ռեմեյքի գաղափարը դատապարտվել է Փենի կողմից, արդեն ուսումնասիրված են եղել գաղափարներն այն պատմությունների համար, որոնք տեղի էին ունենում արդեն ստեղծված տիեզերքում, ներառյալ, ինչպես հաղորդվում է, երիտասարդ Մորֆեուսի մասին փրիքվել ֆիլմը։ 2018 թվականի մարտին Փենը հայտարարել է, որ աշխատում է ֆիլմաշարի վերածննդի վրա և հայտնել է ընդլայնված տիեզերքի հնարավորության մասին։ Փենը 2019 թվականի հոկտեմբերին պարզաբանել է, որ աշխատել է Warner Bros.-ի երկու «Մատրիցա» նախագծերից մեկի վրա, և որ նրա աշխատանքը առանձնացվել է ծրագրված ֆիլմից։

2019 թվականի մայիսին հաղորդվել է, որ Չադ Ստահելսկին, որը հնարքների համակարգող է եղել նախորդ «Մատրիցա» ֆիլմերում, հաստատել է, որ քույրերից առնվազն մեկը ներգրավվել է նոր ֆիլմում, թեև նա վստահ չէր, թե արդյոք նրանք ռեժիսոր կլինեն։ Դրանից կարճ ժամանակ անց Ստահելսկին վերադարձել է իր մեկնաբանություններին՝ ճշտելով, որ նա հիպոթետիկորեն է խոսել և չի պատրաստվել հաստատել նրանց մասնակցությունը։

Նախարտադրություն

Ֆիլմի մասին պաշտոնապես հայտարարվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին։ Լանա Վաչովսկի վերադառնալու է որպես սոլո ռեժիսոր, իսկ Ռիվզը և Մոսը կատարելու են իրենց դերերը շարքի նախորդ ֆիլմերից։ Սցենարի հեղինակներն են Վաչովսկին, Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միթչելը, որոնք միասին աշխատել են «Sense8» հեռուստասերիալի եզրափակիչ մասի սցենարի վրա։ Բացի այդ՝ Վաչովսկիները նաև եղել են Միթչելի «Ամպային ատլաս» վեպի ադապտացիայի ռեժիսորները։ Լիլի Վաչովսկին չի ներգրավվել ֆիլմում, քանի որ նա աշխատում էր Showtime-ի «Անավարտ աշխատանք» սերիալի վրա, բայց տվել է իր օրհնությունը նրանց, ովքեր ներգրավված են ստեղծել մի պատմություն, որը նույնիսկ ավելի լավը կլինի, քան բնօրինակը։ Ջոն Թոլին վարձել են որպես օպերատոր նույն ամիս։ Թոլը մինչ այդ արդեն աշխատել է Վաչովսկիների հետ «Ամպային ատլաս»-ի, «Sense8»-ի և «Յուպիտերի վերելքը»-ի վրա։ 2019 թվականի հոկտեմբերին Յահյա Աբդուլ-Մաթին II-ը միացել է դերասանական կազմին։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ նա կատարելու է երիտասարդ Մորֆեուսի դերը, իսկ Նիլ Պատրիկ Հարիսը միացել է անձնակազմին չբացահայտված դերի համար։ Ջադա Փինքեթ Սմիթ բանակցությունների մեջ է մտել նախորդ ֆիլմերում իր կողմից կերտված Նիոբիի դերը կատարելու, իսկ Ջեսիկա Հենուիքը՝ չբացահայտված դերի համար։ Փինքեթ Սմիթի և Հենուիքի մասնակցությունը հաստատվելու է դեկտեմբերին՝ Ջոնաթան Գրոֆի և Թոբի Օնվումերեի հետ միասին։

2020 թվականի հունվարին դերասանական խմբին է միացել Էրենդիրա Իբարան, իսկ Պրիանկա Չոպրան մտել է բանակցությունների եզրափակիչ փուլ։ նույն ամիս Լամբեր Վիլսոն, որը կատարում է Մերովինգի դերը սիքվելներում, հայտարարել է, որ բանակցությունների մեջ է գտնվում վերադառնալու համար, իսկ Հյուգո Ուիվինգը, որը ֆիլմաշարում կատարել է Ագենտ Սմիթի դերը, հայտարարել է, որ չի վերադառնալու այդ դերի կատարմանը պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Չոպրայի և Վիլսոնի մասնակցությունը ֆիլմում հաստատվել է փետրվարին՝ Էնդրյու Քալդուելի, Բրայան Ջեյքոբ Սմիթի և Էլեն Հոլմանի հետ միասին։

Մատրիցա 4 
Կիանու Ռիվզը և Քերի Էն Մոսը նկարահանվում են Սան Ֆրանցիսկոյի ֆինանսական թաղամասում մոտոցիկլով տեսարանում՝ Լանա Վաչովսկու ղեկավարությամբ

Նկարահանումներ

«Project Ice Cream» (անգլ. թարգմանաբար՝ «Նախագիծ Պաղպաղակ») կոդային անվան ներքո, ֆիլմի արտադրությունը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում 2020 թվականի փետրվարի 4-ին։ Նկարահանումները նախատեսվում են անցկացվել նաև Գերմանիայի Բաբելսբերգ ստուդիայում և Չիկագոյում։ Սան Ֆրանցիսկոյում ֆիլմի նկարահանումները քաղաքացիների և քաղաքային աշխատողների մոտ դժգոհություն են առաջացրել այն բանից հետո, երբ վնաս է հասցվել շենքերին և փողոցային լապտերներին։ Ի տարբերություն մյուս բեմադրությունների՝ դրվագների գործողության ժամանակ ոչ մի երկրորդ լրակազմ չի պահանջվել՝ Վաչովսկին ինքն էր ղեկավարում բոլոր տեսարանները։

2020 թվականի մարտի 16-ին ֆիլմի արտադրությունը սառեցվել է COVID-19 համավարակի պատճառով։ Այն նախատեսվում է շարունակել 2020 թվականի հուլիսի 6-ին։

Թողարկում

Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մատրիցա 4 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատրիցա 4» հոդվածին։

Tags:

Մատրիցա 4 Դերասանական կազմՄատրիցա 4 ԱրտադրությունՄատրիցա 4 ԹողարկումՄատրիցա 4 ԾանոթագրություններՄատրիցա 4 Արտաքին հղումներՄատրիցա 4Warner Bros.ԱնգլերենԳիտական ֆանտաստիկաԼամբեր ՎիլսոնԿիանու ՌիվզՄարտաֆիլմՌեժիսորՎաչովսկիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աղբյուր ՍերոբՍուրբ Յոթ ՎերքԱռաջին համաշխարհային պատերազմԺան Բատիստ Կամիլ ԿորոՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՑորենՀայերենի կետադրությունԿոնքի բորբոքային հիվանդությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄաշկային հիվանդություններԽաչատուր ԱբովյանԻմպրեսիոնիզմՃապոնիաԷպիլեպտիկ նոպաՍուր բրոնխիտՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի լեռներԳլաուկոմաԽաչակրաց արշավանքներՇախմատՎարդան ՄամիկոնյանԿանադաՀելլենիզմԹութքՓոքրիկ իշխանըՄեջքի ցավՏաթևի վանքՕլիմպոսի աստվածներՍիֆիլիսՎատիկանՄիավորված ազգերի կազմակերպությունՄարս (մոլորակ)ՋրծաղիկՀինգերորդ շարասյունԱրվեստԳովազդԼոգիստիկաԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՀայկական դիցաբանությունԼևոն ՇանթՍև անգղՄետրոպոլիտՄիգրենԲյուրականի աստղադիտարանԽատուտիկ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲրազիլիաԱրմեն ՄելիքբեկյանՀռոմեական կայսրությունԱՄՆ-ի նախագահների ցանկԷդուարդ ՍպերցյանՍուրբ շաբաթԲագրատունիների թագավորությունԷյֆելյան աշտարակԿոտորակ (մաթեմատիկա)Վավերագրական ֆիլմՎանԳորշ արջՀույզերԿատուներՓորլուծությունՎեներա (մոլորակ)Ֆրենկ ՍինատրաԹաիլանդՄարդու իրավունքներՄարզական կոչումԵրուսաղեմՆյարդային համակարգՀայաստանի թռչունների ցանկԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԹվական անունՄարո ՄարգարյանԳրիգոր ԶոհրապՀոգեկան հիվանդություններԱրա Գեղեցիկ և ՇամիրամՁի🡆 More