Մանիսա (թուրքերեն՝ Manisa), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում։ Քաղաքը Մանիսայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2009 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 278967։ Հունարեն «մագնիտիս լիթոս» , այսինքն Մագնեսիայի քար , կապված է քաղաքի անվան հետ։ Քաղաքը չպետք է խառնել հայտնի Մագնեսիա անվան հետ։ Մագնեսիայի քարը ավելի շատ կապված է թեսալիական Մագնեսիայի հետ։
Բնակավայր | ||
---|---|---|
Մանիսա | ||
թուրքերեն՝ Manisa | ||
Երկիր | Թուրքիա | |
Մակերես | 13 339 կմ² | |
ԲԾՄ | 71 մետր | |
Բնակչություն | ▲420 015 մարդ (2020) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Փոստային դասիչ | 45x xx | |
Ավտոմոբիլային կոդ | 45 | |
| ||
Քաղաքի պատմական անվանումը Մագնեսիա է։ Անտիկ քաղաքը, որը գոյություն է ունեցել մինչև մ.թ. 5-րդ դարը վերացել է երկրի երեսից երկրաշարժի հետևանքով։ Հնագույն աղբյուրներում քաղաքը հիշատակվում է Տիտող Լիվիոսի անվան հետ, ով անմիջականորեն կապված է եղել Մագնեսիայի ճակատամարտի հետ։ Ճակատամարտում Անտիոքոս III Մեծի զորքերը պարտություն կրեցին։ 1313 թվականին Սարուխան Բեյը գրավեց Մանիսան բյուզանդացիներից և դարձրեց այն իր մայրաքաղաքը։ 1390 թվականին Մանիսան դարձավ Օսմանյան կայսրության մի մասը, սակայն Սարուխանի հաջորդները ապստամբեցին Օսմանցիների դեմ և դարձան Լենկ Թեմուրի դաշնակիցները, ով օգնեց նրանց վերականգնելու իրենց տարածքները։ Վերջնականորեն Մանիսան մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ 1410 թվականին։ 1912 թվականին քաղաքում բնակվում էին հույներ՝38926 մարդ, թուրքեր՝ 37900 մարդ, հայեր՝ 2000 մարդ, հրեաներ՝ 1000 մարդ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիսա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մանիսա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.