Մայքլ Ջոն «Մայք» Մայերս (անգլ.՝ Michael John Mike Myers, մայիսի 25, 1963(1963-05-25), Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, կատակերգու, սցենարիստ և ֆիլմերի պրոդյուսեր։ Նրան մեծ ճանաչում է բերել Ուեյն Կեմպբելլի դերը «Ուեյնի աշխարհը» ֆիլմում։
Մայք Մայերս Mike Myers | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Կանադա, Տորոնտո, Օնտարիո, Սկարաբորո |
Քաղաքացիություն | Կանադա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Stephen Leacock Collegiate Institute? և Sir John A. Macdonald Collegiate Institute? |
Ազդվել է | Ջոն Քլիզ, Դեն Էյքրոյդ, Չևի Չեյզ, Ջոն Բելուշի, Մոնթի Փայթն, Պիտեր Սելլերս և Ջեյն Քուրթին |
Երկեր | Շրեկ, Austin Powers? և Wayne's World? |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, |
Գործունեություն | 1975 թվականից առ այսօր |
Ամուսին | Kelly Tisdale? և Robin Ruzan? |
Ծնողներ | հայր՝ Eric Myers?, մայր՝ Alice Myers? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Writers Guild of America, East? |
Երեխաներ | Spike Myers? |
Mike Myers Վիքիպահեստում |
Մայերսի ծնողները Լիվերպուլից և Անգլիայից են։ Բացի կանադական քաղաքացիությունից, Մայքը նաև բրիտանական քաղաքացիություն ունի։ Նրա արմատները սերում են անգլիայից, շոտլանդիայից և իռլանդիայից։ 9 տարեկանում նա առաջին անգամ նկարահանվեց գովազդում։ 1982 թվականին նա ավարտեց «Stephen Leacock High School» միջնակարգ դպրոցը և տեղավորվեց Տորոնտոյի կատակերգական խմբակներից մեկում։
1980-ական թվականներին Մայքը հաճախ էր հանդես գալիս տարբեր դերերով։ 1985 թվականին նա Լոնդոնի կատակերգական հաղորդաշարի վարողներից մեկն էր։ Հաջորդ տարի նա մասնակցում է բրիտանական մանկական «Wide Awake Club На» հեռուստահաղորդմանը։
Շրեկի դերը Մայքին տրվել է շատ պատահական։ Սկզբում այդ դերը պետք է կատարեր Քրիս Ֆարլին, բայց 1997 թվականի դեկտեմբերին նա մահացավ և «Շրեկի» ստեղծողները դերը կատարելու համար դիմեցին Մայքին։ «Ming Tea» խմբի կազմում, Մայերսը մասնակցել է իր ֆիլմերի համար մի քանի երաժշտությունների ձայնագրմանը։
2005 թվականին «The Comedian’s Comedian»-ը Մայերսին դասել է աշխարհի 50 լավագույն կատակերգուների շարքում։
1933 թվականին Մայքը ամուսնացել է Ռոբին Ռուղանի հետ։ 2008 թվականին նրանք բաժանվել են։ 2010 թվականին Մայքը ամուսնացել է Քելլի Տիսդեյլի հետ, որի հետ արդեն 3 տարի է, ինչ հանդիպում էր։ Նրանք ունեն 3 երեխա։ Տղան՝ Սպայկը և 2 աղջիկները՝ Սանդեյ Մոլլին և Պոլինա Քետլինը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Մայերս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մայք Մայերս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.