Մահանալու Ժամանակը Չէ

«Մահանալու ժամանակը չէ» (անգլ.՝ No Time To Die), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքի 25-րդ ֆիլմը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։

Մահանալու Ժամանակը Չէ
Մահանալու ժամանակը չէ
անգլ.՝ No Time to Die
Մահանալու Ժամանակը Չէ
ԵրկիրՄահանալու Ժամանակը Չէ Միացյալ Թագավորություն
Մահանալու Ժամանակը Չէ ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և լրտեսական ֆիլմ
ՀիմքԱպրում ես միայն երկու անգամ
Թվականհոկտեմբերի 8, 2021, սեպտեմբերի 30, 2021, սեպտեմբերի 28, 2021, սեպտեմբերի 30, 2021 և նոյեմբերի 11, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔերի Ֆուկունագա
ՊրոդյուսերԲարբարա Բրոքոլի և Մայքլ Ուիլսոն
Սցենարի հեղինակՍքոթ Զ. Բերնս, John Hodge?, Ֆիբի Ուոլլեր Բրիջ, Նիլ Փերվիս և Ռոբերտ Ուեյդ
ԴերակատարներԴենիել Քրեյգ, Ռեյֆ Ֆայնս, Լեա Սեյդու, Ռամի Մալեք, Աննա դե Արմաս, Ջեֆրի Ռայթ, Բիլլի Մագնուսեն, Դևիդ Դեսիք, Բեն Ուիշոու, Նաոմի Հարիս, Ռորի Քիններ, Քրիստոֆ Վալց և Լաշանա Լինչ
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժԹոմ Քրոս և Էլիոթ Գրեհեմ
Պատմվածքի վայրՃամայկա, Մատերա, Լոնդոն և Սանտյագո դե Կուբա
Նկարահանման վայրՄատերա, Նորվեգիա, Լոնդոն, Pinewood Studios, Ճամայկա, Նիթեդալ, Պորտ Անտոնիո, Ատլանտյան ճանապարհ, Aviemore?, Cairngorms National Park?, Ardverikie House? և Loch Laggan?
ԿինոընկերությունEon Productions
Տևողություն163 րոպե
Բյուջե250 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Մահանալու Ժամանակը Չէ No Time to Die Վիքիպահեստում

Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Ռորի Քիննիրը, Բեն Ուիշոուն, Ջեֆրի Ռայթը, Քրիստոֆ Վալցը և Լեա Սեյդուն կվերադառնան բոնդիանայի նախկին ֆիլմերից իրենց դերերին։ Հիմնական դերասանական կազմին է միանալու նաև Ռամի Մալեքը, Աննա դե Արմասը, Լաշանա Լինչը, Դևիդ Դենսիքը, Դալի Բենսալան և Բիլի Մագնուսենը։ «Մահանալու ժամանակը չէ»՝ ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որի վարձույթով զբաղվելու է Universal Pictures ընկերությունը, ինչը կապված է 2015 թվականին «Սպեկտր» ֆիլմից հետո Columbia Pictures ընկերության հետ դիստրիբյուտորական պայմանագրի ժամկետի ավարտման հետ։

Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ֆիլմը թողարկվելու է ամերիկյան վարձույթում 2020 թվականի ապրիլի 8-ին։

Սյուժե

Ջեյմս Բոնդը թողնում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության համար աշխատանքը և վայելում խաղաղ կյանքը Ճամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից օգնություն է խնդրում անհայտ կորած գիտնականի որոնման հարցում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի դժվար է լինում, քան Բոնդը սպասել է, ինչը բերում է նրան խորհրդավոր չարագործի մոտ, ով տիրում է նոր վտանգավոր տեխնոլոգիաներով։

Դերասանական կազմ

  • Դենիել Քրեյգ՝ Ջեյմս Բոնդ, ագենտ 007
  • Ռամի Մալեք՝ Սաֆին, գլխավոր անտագոնիստ
  • Ռեյֆ Ֆայնս՝ Մ, բրիտանական գաղտնի ծառայության ղեկավար, Բոնդի հրամանատար։
  • Նաոմի Խարիս՝ Իվ Մանիպենի Մ-ի քարտուղար և Բոնդի դաշնակից
  • Ռորի Քիննիր՝ Բիլ Թաներ
  • Լեա Սեյդու՝ դոկտոր Մադլեն Սուոն, հոգեբան, Բոնդի ընկերուհի
  • Բեն Ուիշոու՝ Q, զենքի մասնագետ, ով զինում է Բոնդին տարբեր տեխնիկայով
  • Ջեֆրի Ռայթ՝ Ֆելիքս Լեյթեր, Բոնդի ընկեր և ԿՀՎ-ի օպերաշխատող
  • Աննա դե Արման՝ Պալոմա, ԿՀՎ-ի աշխատող
  • Լաշանա Լինչ՝ Նոմի, ագենտ 002
  • Դևիդ Դենսիք՝ Ուոլդո
  • Քրիսթոֆ Վալց՝ Էրնսթ Ստավրո Բլոֆելդ, «Սպեկտր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար
  • Բիլի Մագնուսեն՝ Լոգան Էշ

Նկարահանումներ

Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Pinewood Studios ստուդիայում, սակայն այն բանից հետո, երբ Դեննի Բոյլը հեռացել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, նկարահանումները հետաձգվել են մինչև 2019 թվականի ապրիլ։ Ֆիլմը դառնալու է ֆրանշիզայի պատմության մեջ առաջինը, որը նկարահանվել է IMAX թվային տեսախցիկների օգտագործմամբ։

Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի Մատերա քաղաքում, Ճամայկայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում, և նույնպես Pinewood Studios ստուդիայում։

2019 թվականի մարտին՝ դեռ մինչև ֆիլմի պաշտոնական արտադրությունը, տեղի են ունեցել մի քանի տեսարանների նկարահանումներ Նորվեգիայի Նիթեդալ քաղաքի սառած լճի մոտ։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2019 թվականի ապրիլի 28-ին Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում։ Մայիսին Դենիել Քրեյգը վնասել է կոճը և հետագայում մի փոքր վիրահատություն ունեցել։ Դրանից բացի նկարահանման խմբի կազմում ևս մի քանի աշխատողներ մանր վնասվածքներ են ստացել։

2019 թվականի հունիսին Նորվեգիայում նկարահանումներ են սկսվել, որտեղ նկարահանվել են հետապնդումների տեսարանները Aston Martin V8 Vantage մեքենայի առկայությամբ։ Aston Martin-ը հաստատել է, որ ֆիլմում ներկայացվելու են նաև DB5 և Valhalla մոդելները։

Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է Միացյալ Թագավորությունում։ Քրեյգի, Ֆայնսի, Խարիսի և Քինների հետ տեսարանները նկարահանվել են Լոնդոնի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Ուայթհոլում և Համերսմիթում։

2019 թվականի հուլիսին նկարահանումներ են սկսվել Շոտլանդական լեռնաշխարհում՝ Քերնգորմս Ազգային զբոսայգում, այդ թվում նաև դրա տարածքում գտնվող Ավիմոր քաղաքում և Արդեվիքի կալվածքում։ Ավիմորում ժամանակավոր հյուրանոց է կառուցվել, որտեղ ապրում էին նկարահանման խմբի 300 անդամները։

Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Pinewood Studios-ում։

Երաժշտություն

2019 թվականի հուլիսին, Դեն Ռոմերը հայտարարվել է որպես ֆիլմի երգահան։ Սակայն Ռոմերը հեռացել է ֆիլմի աշխատանքերից 2019 թվականի նոյեմբերին ստեղծագործական փոփոխություններից հետո։ Նրան 2020 թվականի հունվարին փոխարինել է Հանս Ցիմերը։ Դա առաջին անգամ է Բոնդի պատմության մեջ, երբ երգահանը փոխարինվել է հետարտադրության ժամանակ, և ֆիլմի համար երկրորդ կադրային փոփոխումը ռեժիսորի պաշտոնից Բոյլի հեռացումից հետո։ Ջոնի Մարը, ով աշխատել է Ցիմերի հետ նախկինում, նույնպես վարձվել է նրան օգնելու համար։ 2020 թվականի փետրվարին, Ցիմերը հաստատել է, որ Սթիվ Մազարոն կդառնա սաունդթրեքի համահեղինակ։

2020 թվականի հունվարին, Բիլլի Այլիշը հայտարարել է, որ հանդես է գալու ֆիլմի գլխավոր երգով։ Նա նաև կդանռա իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ միասին երգի համահեղինակ և պրոդյուսեր։ 18 տարեկանում, Այլիշը դարձել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար երգ ձայնագրած արտիստներից ամենաերիտասարդը։

Թողարկում

Սկզբնապես ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն ռեժիսորի պաշտոնից Դեննի Բոյլի հեռացումից հետո այն տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 14-ին, իսկ հետո՝ 2020 թվականի ապրիլի 8-ին։ Միջազգային վարձույթի համար ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 3-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մահանալու Ժամանակը Չէ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահանալու ժամանակը չէ» հոդվածին։

Tags:

Մահանալու Ժամանակը Չէ ՍյուժեՄահանալու Ժամանակը Չէ Դերասանական կազմՄահանալու Ժամանակը Չէ ՆկարահանումներՄահանալու Ժամանակը Չէ ԵրաժշտությունՄահանալու Ժամանակը Չէ ԹողարկումՄահանալու Ժամանակը Չէ ԾանոթագրություններՄահանալու Ժամանակը Չէ Արտաքին հղումներՄահանալու Ժամանակը ՉէMetro-Goldwyn-MayerUniversal PicturesԱնգլերենԴենիել ՔրեյգՄիացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունՋեյմս ԲոնդՔերի Ֆուկունագա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրոպայի դրոշներՀամո ՍահյանԳորշ արջԲանակում (հեռուստասերիալ)ԲանկԶուգահեռագիծԴեղանյութերԲրյունետ (երգչուհի)ԱստիգմատիզմՓորլուծությունՑրված սկլերոզԱրմավիրՈղնաշարՍպիտակուցներՀորոսկոպԺողովրդավարությունՎագինիզմԲյուզանդական կայսրությունՆորավանքՁկներՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԵզդիներԽորեն ԱբրահամյանՊարույր ՍևակՏիեզերագնացությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄեղուներԱրտաշես ԱԳերճնշումՀարավային ԱմերիկաԱստվածաշունչԻջևանԲայՀուլիոս ԿեսարՁայնՓորկապությունՍասնա ծռերՄիքայել ՆալբանդյանՏասնաբանյաԴանիաՀաննիբալԳաստրիտՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄիզուղիների ինֆեկցիաներՄարդու ատամԱլեքսանդր ԹամանյանԱրյան ճնշումՏողադարձՀայերեն հայհոյախոսությունՎարդան ՄամիկոնյանԱվշային համակարգԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱխթալայի վանքԱրյան ընդհանուր հետազոտությունԴվինԼեոնարդո դա ՎինչիԿիլիան ՄբապպեՎիժում (հղիության կրելախախտ)Կրիշտիանու ՌոնալդուԾառՈւղղագրությունԼուիզա ՆերսիսյանԲարդ ստորադասական նախադասությունՍակուրյաՄիզոպրոստոլՕլիմպոսի աստվածներԷներգիաՖեմինիզմՔեթի ՓերրիԱՄՆ-ի նախագահների ցանկՈւղիղ խնդիրՄարդու աչքԱրցախյան ազատամարտԱկսել Բակունց🡆 More