Հնդկական Լեզուներ

Հնդկական (Հնդարիական) լեզուներ, Հարավային Ասիայի հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներ (տես Հնդեվրոպական լեզուներ)։ Իրանական և դարդյան լեզուների հետ միավորվում են հնդիրանական կամ արիական ճյուղի մեջ։ Այդ ճյուղի լեզուների առաջին կրողները՝ արիները, Հնդկաստան են գաղթել Առաջավոր Ասիայի և Միջին Ասիայից մոտ մ.թ.ա.

II հազարամյակի 1-ին կեսին։

Հնդկական Լեզուներ
հնդկական գրով ձեռագիր 18-րդ դարում

Զարգացման շրջաններ

Հնդկական լեզուների զարգացումը բաժանում են երեք շրջանի՝ հին (մ.թ.ա. II հազարամյակ - մ.թ.ա. I հազարամյակ), միջին (մ.թ.ա. I հազարամյակի կեսից - մ.թ. I հազարամյակ), նոր (մ.թ. II հազարամյակի սկզբից սկսած)։ Հին հնդկական լեզուներ ներկայացված են սանսկրիտով ու վեդաների լեզվով։ Սանսկրիտով ավանդված է գեղարվեստական ու գիտական հարուստ գրականություն։ Հին հնդկական լեզուներ թեքական են, աչքի են ընկել հնչյունական կազմի բազմազանությամբ, ունեցել են երաժշտական շեշտ, հոլովման և խոնարհման բարդ համակարգեր, անցյալ ժամանակների հարուստ բայաձևեր։ Հին հնդկական բարբառների խոսակցական ձևերի զարգացումով առաջացել են միջին Հնդկական լեզուներ, որոնք, ի տարբերություն գրական սանսկրիտի (մշակված, կատարյալ), կոչվում են պրակրիտներ (բնական, սովորական)։ Հնագույն վիմագրական հուշարձաններն են Աշոկա կայսեր հրովարտակները (մ.թ.ա. III դ.)։ Պրակրիտներով է գրված բուդդայական և ջայնական դավանական գրականությունը։ Միջին Հնդկական լեզուների անցումային էտապ են թեքական կառուցվածքից վերլուծականին։ Պարզեցվել են հնչյունական կազմը, հոլովման համակարգը, վերացել են երկակի թիվը, ստորադասական եղանակը, անցյալ ժամանակների համակարգի փոխարեն լայնորեն կիրառվել է կրավորական անցյալ դերբայը։ Նախադասության շարադասությունը կայունացել է։ Նոր Հնդկական լեզուներում թեքական համակարգը փոխարինվել է վերլուծական կառույցներով։ Անհետանում են բառավերջի ձայնավորները, հարակից ձայնավորները միաձուլվում են երկբարբառների մեջ։ Ետադիր կապերի համակարգը տարբերակում է թեք հոլովների իմաստները, հանդես են գալիս բայերի բարդ ժամանակաձևերը, կրավորական կերպը արտահայտվում է վերլուծական եղանակով։ Բառապաշարում առկա են ինչպես սանսկրիտից և պրակրիտներից ժառանգված բառերը, այնպես էլ փոխառությունները պարսկերենից, արաբերենից և եվրոպական լեզուներից։ Ժամանակակից հնդկական լեզուները տարածված են Հնդկաստանի հյուսիսում, Պակիստանում, Շրի Լանկայում և Նեպալում։

Պետական լեզուներ

Պետական լեզուներ են՝ հին դին (խոսում է 153.7 միլիոն մարդ, տարածքը՝ ՈւտտարՊրադեշ, Մադհյա Պրադեշ, Բիհար, Ռաջասթան), ուրդուն (ծագումով, հնչյունական և քերականական կառուցվածքով նույն հինդին է, տարբերվում է բառապաշարով և գրությամբ, խոսում է 28 միլիոն մարդ Հնդկաստանում և 7 մլն՝ Պակիստանում), բենգալերենը (խոսում է 70 միլիոն մարդ Բանգլադեշում և 45 մլն՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում), փենջաբերենը (խոսում է 40 միլիոն մարդ Պակիստանի և 14 մլն՝ Հնդկաստանի Փենջաբ նահանգներում), մարաթին (խոսում է 43 միլիոն մարդ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում), հուջարաթերենը (խոսում է 25 միլիոն մարդ Հնդկաստանի Հուջարաթ նահանգում), ասամերենը (9 միլիոն մարդ՝ Հնդկաստանի Ասսամ նահանգում), սինդհին (8 միլիոն մարդ՝ Պակիստանի Աինդ նահանգում), նեպալերենը (6 միլիոն մարդ՝ Նեպալում և 1, 3 միլիոն մարդ՝ Հնդկաստանում), սինհալերենը (8 միլիոն մարդ՝ Շրի Լանկայում)։

Նոր հնդկական լեզուները օգտվում են բրախէի այբուբենի տարատեսակներից, արաբա-պարսկական գրից կամ յուրահատուկ տեղական այբուբեններից (տես Հնդկական գիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 474 Հնդկական Լեզուներ 
Հնդկական Լեզուներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական լեզուներ» հոդվածին։

Tags:

Առաջավոր ԱսիաԻրանՀարավային ԱսիաՀնդկաստանՄիջին Ասիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շրջակա միջավայրՄուսա լեռան քառասուն օրըՆոր ՆախիջևանԿայծակԵվրոպաԷթիլ սպիրտԱմբերդ (ամրոց)Միավորված ազգերի կազմակերպությունԾաղիկԳրիգոր ԶոհրապԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀամո ԲեկնազարյանՄիսաք ՄեծարենցՄաշկ (մարդ)Սմբատ Ա ՆահատակՍանահինի վանական համալիրՈրոտանի կիրճՍիֆիլիսՌևմատոիդ արթրիտՏեսակարար ջերմունակությունՊեպոՓոշոտումԹռչնագիրՓիլիսոփայությունԿալցիումԱրյունահոսությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Բարդ համադասական նախադասությունԲագրատ ԳալստանյանԼեոնարդո դա ՎինչիԹոմաս ԷդիսոնԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԽոր ՎիրապՕրենսդիր իշխանությունՄանրանկարչությունՀնդկաստանՎահագնՇառլ ԱզնավուրԷկզեմաՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՍողուններԹալեաթ ՄեհմեդՔրիստափոր ԿոլումբոսԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԲանաստեղծությունԱրծիվներՀեպատիտ CԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՕհմի օրենքՀուլիոս ԿեսարՓսորիազՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՔրոմոսոմԿրիաներԱլբերտ ԱյնշտայնԳոյական անունԾիրանի փողըՊապ թագավորԱմոքսիցիլինՍասնա ծռերՀամաստեղություններՀայերԿենսաբանական դասակարգումԼենկթեմուրԳայլերԲրոնխաբորբՊյութագորասԻտալիաՀայկական ատոմային էլեկտրակայանԷպոսԹրաֆիքինգԴիզայնՌուդոլֆ Էրիխ ՌասպեՍտորոգյալՎիկտոր ՀամբարձումյանԱմառ🡆 More