Հյուսիսային Թանգարան

Հյուսիսային թանգարան (շվեդ.՝ Nordiska museet), թանգարան կենտրոնական Ստոկհոլմում գտնվող Յուրգորդեն կղզու տարածքում՝ նվիրված Շվեդիայի մշակութային պատմությանը և ազգագրությանը վաղ ժամանակակից շրջանից (Շվեդիայի պատմության մեջ ասվում է, որ սկսվել է 1520 թվականից) մինչև ժամանակակից շրջան։ 19-րդ դարի վերջում թանգարանը հիմնադրել է Արթուր Հազելիուսը, ով նաև հիմնել է Սկանսեն բաց երկնքի տակ թանգարանը։ Թանգարանի ինստիտուտները միմյանցից անկախ սկսել են գործել 1963 թվականից։

Հյուսիսային թանգարան
Изображение логотипа
Հյուսիսային Թանգարան
Հյուսիսային Թանգարան
Տեսակմշակույթի թանգարան, ազգագրական թանգարան և թանգարանի շենք
ԵրկիրՀյուսիսային Թանգարան Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՀասցեDjurgårdsvägen 6-16, SE-115 93
Հիմնադրվել է1873
ՀիմնադիրԱրթուր Հազելիուս
Այցելուներ237 964 մարդ (2015)
ՏնօրենSanne Houby-Nielsen?, Christina Mattsson? և Agne Furingsten?
Կայքnordiskamuseet.se(շվեդ.)(անգլ.)

Պատմություն

Թանգարանն ի սկզբանե (1873) կոչվել է Սկանդինավյան ազգագրական հավաքածու (Skandinavisk-etnografiska samlingen), 1880 թվականից՝ Հյուսիսային թանգարան (Nordiska Museum, այժմ՝ Nordiska museet): Երբ 1891 թվականին Հազելիուսը ստեղծեց Սկանսեն բացօթյա թանգարանը, այն աշխարհում նմանատիպ երկրորդ թանգարանն էր։

Հյուսիսային Թանգարան 
Թանգարանի շենքը

Թանգարանի համար Հազելիուսը գնեց կամ ստացավ այնպիսի նվիրատվություններ, ինչպիսիք են կահույք, հագուստ և խաղալիքներ Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Նա շեշտադրում էր գյուղացիական մշակույթը, բայց նրա իրավահաջորդները սկսեցին հավաքել նաև բուրժուական և քաղաքային ապրելակերպն արտացոլող առարկաներ։ Սկանսենի համար նա հավաքեց ամբողջական շենքեր ու տնտեսություններ։

Չնայած նախագիծն ի սկզբանե պետությունից չստացավ ֆինանսավորում, Հազելիուսը ստացավ լայն աջակցություն և նվիրատվություններ, իսկ 1898 թվականին «Հյուսիսային թանգարանի առաջխաղացման միությունն» (Samfundet för Nordiska Museets främjande) ուներ 4525 անդամ։ Ռիքսդագը 1891 թվականին թանգարանների համար որոշակի գումար հատկացրեց և այն կրկնապատկեց 1900 թվականին՝ Հազելիուսի մահվանից մեկ տարի առաջ։

Շենք

Հյուսիսային Թանգարան 
Թանգարանի ճարտարապետական գծագրերը

Ներկայիս շենքը նախագծել է Իսակ Գուստաֆ Կլասոնը։ Կառուցումն ավարտվել է 1907 թվականին՝ 19-ամյա շինարարությունից հետո։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես ազգային հուշարձան, որը կպահպաներ ազգի նյութական ժառանգությունը։ Այնուամենայնիվ, Ստոկհոլմի 1897 թվականի ցուցահանդեսի համար այն միայն կիսով չափ ավարտվեց, և երբեք ավարտին չհասցվեց իրականից երեք անգամ ավելի մեծ նախնական պլանավորված չափը։ Ոճային առումով շենքն ավելի շատ իր վրա է կրում հոլանդական ազդեցության տակ գտնվող դանիական Վերածննդի ճարտարապետության ոճը (Ֆրեդերիքսբորգ պալատ), քան ոչ թե շվեդական պատմական մոդելների ոճը։ Շենքի տաճարանման առանցքը վեր է խոյանում հսկայական գլխավոր դահլիճով (126 մետր երկարությամբ)՝ անցնելով բոլոր հարկերով մինչև տանիք և գերակշռում է Գուստավ I Վազայի հսկայական քանդակը, որը շվեդներն անվանում են հիմնադիր-թագավոր։ Շինության պատերի համար օգտագործվել է աղյուս և գրանիտ, իսկ տանիքի համար՝ բետոն։

Հավաքածուներ

Թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 1,5 միլիոն առարկա՝ ներառյալ այնպիսի շինություններ, ինչպիսիք են Սոդերմանլանդում գտնվող Ջուլիտա ֆերման, Նակայում գտնվող Սվինդերսվիկը, Տիրեսոյում գտնվող Տիրեսո պալատը, Էնչյոպինգի մոտ գտնվող մատուռը։ Թանգարանային արխիվում կա փաստաթղթերի ընդարձակ հավաքածու և մոտավորապես 6 միլիոն լուսանկար, որոնք թվագրվում են 1840-ականներից մինչև այսօր։ Թանգարանի հետազոտությունների գրադարանում ներկայացված է 16-րդ դարից սկսած գրականություն։

Պատկերասրահ

Շենքի արտաքին հարդարանքներ

Շենքի ներքին հարդարանքներ

Ծանոթագրություններ

Հյուսիսային Թանգարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային թանգարան» հոդվածին։

Tags:

Հյուսիսային Թանգարան ՊատմությունՀյուսիսային Թանգարան ՇենքՀյուսիսային Թանգարան ՀավաքածուներՀյուսիսային Թանգարան ՊատկերասրահՀյուսիսային Թանգարան ԾանոթագրություններՀյուսիսային Թանգարան19-րդ դար1963ԱզգագրությունԱրթուր ՀազելիուսԹանգարան բաց երկնքի տակՇվեդերենՇվեդիայի պատմությունՍկանսենՍտոկհոլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նոր ՆախիջևանԽաղաղ օվկիանոսԿարեն ԴեմիրճյանԶատիկԲագրատունիների թագավորությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Առողջ ապրելակերպՄովսես ԳորգիսյանՀայ ֆիդայիներԱնտարկտիդաԼուսանԴատաԼեքսՅանդեքսԱրարատՊարագաներՄանրանկարչությունԱրքիմեդեսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄհեր ՄկրտչյանՀայկական պարԱրմեն Տիգրանյան (երգահան)ՄակդիրՈսկեպարՎրաստանԱլկալիական մետաղներԲանաստեղծությունՄոնթե ՄելքոնյանԷյֆելյան աշտարակԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԱրիստոտելՄագնեզիումԷկոլոգիական գործոններՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԹոնդրակյաններՖուտբոլՍակրավորՀավասարասրուն սեղանՄարդու պապիլոմավիրուսԱռաջին համաշխարհային պատերազմԴավիթ ՄուրադյանԳրիգոր ԶոհրապՉարլզ ԴարվինՀայկ նահապետԱծխածինՊոլ ՄորֆիՀաղթանակի օրԴանիել ՎարուժանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԿրիաներՄեծ ՄհերԱլյումինՍևրի պայմանագիրՎբեթԿույր աղիքԱռաքյալը (Մուրացան)Օհմի օրենքԱրտաշեսյաններՕրենսդիր իշխանությունԱշտարակ (քաղաք)Պատվի համար (դրամա)Հարկադրական եղանակԱշոտ Ա ՄեծԹաթուլ ԿրպեյանՄովսես ԽորենացիՍուրբ ծնունդՀենրիխ ՄխիթարյանՍելեկցիաԵրկաթՀաղարծնի վանքԿրծքագեղձի քաղցկեղՄոմիկԱրեգակնային համակարգՍուրբ Յոթ ՎերքՀեշտոցային արտադրությունԱնանիա Շիրակացի🡆 More