Հեկատա (աստվածուհի), Հեկատե (անգլերեն՝ /ˈhɛkətiː/ կամ /ˈhɛkət/, հունարեն՝ Ἑκάτη, Hekátē), հին հունական դիցաբանության մեջ անդրերկրյա աստվածուհին էր։ Շատ հաճախ պատկերված էր լինում երկու ջահ ձեռքին կամ բանալիով, հետագա ժամանակաշրջաններում նրան պատկերում էին եռակի կերպարանքով։ Հեկատեն տարբեր ձևերով էր կապված խաչմերուկների, մուտքի ուղիների, շների, լույսի, լուսնի, կախարդանքին, կախարդության, դեղաբույսերի և թունավոր բույսերի իմացության, նեկրոմանտիայի, և հմայության հետ։ Նա իշխում էր երկրի, ծովի ու երկնքի վրա, ինչպես նաև ավելի ունիվերսալ դեր էր կատարում, այն է Փրկչի (Soteira), Հրեշտակների Մոր, և Տիեզերական Համաշխարհային Հոգու դեր։
Հեկատա | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Տրիվիա |
Երևի համընկնում է | Արտեմիս, Trivia? և Q4421636? |
Հայր | Պերսես, Զևս և Պերսես |
Մայր | Աստերիա, Հերա և Դեմետրա |
Կողակից | Տրիտոն, Caelus? և Էետես |
Զավակներ | Crataeis?, Մեդեա, Կիրկա և Scylla? |
Ասպարեզ | Լուսնի լույս և մոգություն |
Ատրիբուտներ | Երկու ջահ ձեռքին, բանալի, շուն, դաշույններ |
Հատկանիշներ | Մոգության, լուսնի, խաչմերուկների, ուրվականների և նեկրոմանտիայի աստվածուհի |
Hecate Վիքիպահեստում |
Նա մեկն էր այն հիմնական աստվածներից, որին երկրպագում էին Աթենքում։ Տնային տնտեսություններում նա համարվում էր պաշտպանիչ աստվածուհի և մեկը, ով բարգավաճում ու ամենօրյա օրհնություն էր տալիս ընտանիքներին։
Պաշտամունքը Հունաստան է ներմուծվել Փոքր Ասիայից։ Հեկատեն հնարավոր է, որ առաջացել է Անատոլիայում, Կարիացիների կողմից։ Նրա անվան տարբերակները հայտնաբերվել են նաև երեխաների անուններում։ Վիլյամ Բերգը նշում է՝ “Քանի որ երեխաներին չեն կոչելու ուրվականների պատվին, կարելի է համոզված լինել, որ ըստ Կարիական թեորիայի, անունները, որոնք կապված էին Հեկատեին, վերաբերում էին խոշոր աստվածությանը, ով ազատ էր մթությունից ու դժոխքի հետ կապվածությունից, և ոչ մի կապ չուներ դասական Աթենքի Հեկատեի հետ։”
Նա նաև սերտորեն կապված է հռոմական աստվածուհի Տրիվիայի հետ, ում հետ նա նույնացվում է Հռոմում։
Հեկատեի (Ἑκάτη, hekate) անվան ստուգաբանությունը հայտնի չի։ Առաջարկվող եզրակացությունները հետևյալն են՝
Նոյ Վեբստերը 1866 թվականին բացատրում է անվան երկվանկ լինելու պատճառը՝ Շեքսպիրի ժամանակահատվածի ազդեցությունից։
Ամենավաղ հունական գեղանկարչության մեջ Հեկատեն պատկերված էր միայն երկերեսանի, այլ ոչ թե երեք կերպարանքով. Լևիս Ֆարնելը (1856-1934) ասվում է՝ Հեկատեի կերպարի և նշանակության մասին վկայող ապացույցները հուշարձանների վրա նույնքան ամբողջական էին, որքան գրականության մեջ։ Բայց դա միայն ավելի ուշ ժամանակահատվածում ի հայտ եկավ, բացահայտելով նրա բազմազանությունը ու միստիկ բնույթը։
Հեկատեի ամենա վաղ հայտնաբերված հուշարձանը Աթենքում իրենից ներկայացնում էր փոքր տերակոտա, գրավոր ոճով 6 - րդ դարում։ Աստվածուհին պսակը գլխին, նստած է գահին. նա ընդհանրապես առանց որևէ ատրիբուտի է պատկերված, և այս աշխատանքի միակ արժեքն այն է, որ ապացուցում է Հեկատեի սկզբնական միայնակ կերպարանքը, և նրա ավելի վաղ ճանաչումն Աթենքում, նախքան պարսկական ներխուժումը։ 2-րդ դարի ճանապարհորդ- գրող Պավսանիոսը հայտարարել է, որ Հեկատեի առաջին եռակերպար պատկերը քանդակել է Ալկամենեսը՝ Հունական Դասական ժամանակաշրջանի մ.թ.ա 5 - րդ դարի վերջերում, և այն տեղադրված է Թևավոր Նիկե աստվածուհու տաճարի առաջ։
Հունական արվեստի մարդակերպ կոնվենցիան դիմադրում էր և ներկայացնում էր նրան երեք կերպարանքով. մ.թ.ա 3 - րդ դարում Ատիկայում Հեկատեին քանդակել են եռակերպար մի սյունակի հետ, քարիսներով շրջապատված, որոնք բռնել էին շուրջպար։ Որոշ դասական պատկերներում աստվածուհուն ներկայացնում են եռակերպար, իսկ ձեռքում՝ ջահը, բանալի, օձեր, դաշույններ և բազմաթիվ այլ իրեր։
Նրա մի կերպարանքի և եռակերպարանքի վերաբերյալ նկարագրությունները, շատ քիչ հանդիպող չորս գլխանի, շարունակում է իր ողջ պատմության ընթացքում։ Հունական էզոտերիկ գրվածքներում՝ ոգեշնչված եգիպտոսական ոճից, Հեկատեին կապում էին Հերմես Տրիսմեգիստոսի (Trismegistus) հետ, և Ուշ Անտիկ ժամանակահատվածի կախարդական պապիրուսներում նրան նկարագրում էին երեք գլխով՝ շան, օձի, և ձիու։ Այլ պարկերացումների համաձայն, Հեկատեին պատկերում էին նաև կովի և վարազի գլուխներով։
Արգոլիդում, Դիսկուրների ստբավայրի մոտակայքում, Պավսանիոսը տեսել էր Հեկատեի տաճար, որը Իլիփիայի սրբավայրին ընդդեմ էր, հակառակն էր կանգնած։ Հեկատեին պատկերում էին շան կամ շների հետ միասին, իսկ որպես զոհ, նրան մատուցում էին շան միս խաչմերուկի վրա։ Անգամ մայր աստվածուհու դերում, երեխայի հետ, Հերմեսի և Կիբելայի կողքին, նրան պատկերում էին ռելիեֆի վրա շան հետ։
“Արգոնավորդներ” պոեմում, Մեդեան՝ Էյեթոսի կրտսեր դուստրն էր, Հեկատե աստվածուհու սպասարկող ամենազոր կախարդն էր։ Նա որպես օգնություն էր ուղարկված Յասոնին աստվածուհիներ՝ Հերայի, Ափրոդիտեի և Աթենասի կողմից։ Մեդեան Հեկատեի օգնությամբ մի կախարդական յուղ է պատրաստում և տալիս Յասոնին.
Հեկատեն համարվունմ էր որպես նախա-օլիմպիական խթոնիկ աստվածուհի։ Նա ի հայտ է գալիս Հոմերոսի Հիմն Դեմետրային և Հեսիոդոսի Թեոգոնիա մեջ, որ տեղ նա խիստ ու մեծ աստվածուհու համբավ ունի։ Ըստ մի քանի աղբյուրի, հնարավոր է, որ նրա պաշտպամունքը առաջացել է Թրակիայում։ Հեկատեի ամենա մեծ սրբավայրը եղել է Լագինայում՝ աստվածապետական քաղաք պետություն, և նրան ծառայում էին ներքինիներ։ Լագինան, որտեղ Հեկատեի հայտնի տաճարն էր, մեծ տոնական հավաքներն էին կազմակերպվում ամեն տարի, պառկած էր սկզբանական մակեդոնիական Stratonikeia գաղութի մոտ, որտեղ Հեկատեն համարվում էր քաղաքի պահապան։
Թրակիայում նրա ֆունրցիաները շատ նման էին Հերմեսի։ Համարվել է տիտանոս Պերսեսի և տիտանուհի Աստերիայի, հաճախ՝ նաև Զևսի և Հերայի (Աիդայի կամ Դեմետրայի) դուստրը։ Նրա մորաքույրը եղել էր Լետոն (Արտեմիսի և Ապոլլոնի մայր), իսկ տատն՝ տիտանուհի Փեբեն, լուսնի մարմնավորում։ Միայն Հեսիոդոսն է իր Թեոգոնիայի մեջ մեծարում ու գովքում Հեկատեին, ինչը գիտնակաների համար անհասկանելի է, քանզի այլ աղբյուրներում հակառակ պատկեր է նկատվում։ Կա վարկած, որ Հեսիոդոսն փորձել էր տարածել նրա գովքը իր գրքերում, որովհետև նրա ծննդավայրը՝ գյուղը, գտնվում էր մոտ Հեկատեի սրբավայրին։ Մեկ այլ տեսության համաձայն, Հեկատեն հիմնականում կենցաղային աստվածուհի էր, չնայած նշված չի, թե ինչպես էր կատարրվում տաճարային երկրպագությունները։
Հեկատեի հետ միասին Աթենքում՝ Զևսը, Հերմեսը, Հեստիան և Ապոլլոնը, շատ կարևոր դեր էին խաղում առօրյա կյանքում, քանի որ նրանք էին հիմնական տնային տնտեսության աստվածներ։ Սակայն, դա պարզ է, որ հատուկ պաշտոնը տրված էր Հեկատեին Զևսի կողմից, որը երևում է ամբողջ իր պատմության մեջ։ Գտնված Հեկատեի պատկերները Զևսի ափի մեջ մետաղադրամների վրա, ներկայացվել են D'Este և Rankine կողմից վերջին հետազոտություններում, ինչը ապացույց է այն բանին, որ Հեկատեն գտնվում էր Զևսի հովանավորության ներկո։
Անատոլիայի Կարիա շրջանում, Հեկատեին կոչում էին Hecataeus կամ Hecatomnus, նրա հայրը Մավսոլուսն էր (Mausolus) և համարում էին նրան “Մեծ աստվածուհի”։ Մինչդեռ շատ հետազոտողները համաձայն են այն միտքին, որ նա ունի Անատոլիական ակունքներ, սակայն ամրապնդվել է տեսություն, որ ”Հեկատեն է եղել հունական աստվածուհի”։
Եթե Հեկատեի պաշտամունքը տարածել է Անատոլիայից Հունաստան, ապա հնարավոր է, որ այդ իսկ պատճառով առաջացել է հակամարտություն, քանի որ նրա դերը արդեն իսկ զբաղված էր Արտեմիսի և Սելենեի՝ ավելի հայտնի Հունաստանի պանթեոնի աստվածների կողմից։ Այս հիպոթեզը ապացուցում է, որ Հեկատեն ի սկցբանե արտաքին աշխարհի աստվածուհի է եղել։ Բացի Թեոգոնիայից, ոչ մի հունական աղբյուր կոնկրետ ինֆորմացիա չի տրամադրում այդ աստվածուհու մասին, կամ էլ երբեմն նշված է, որ նա հզոր տիտանուհի է և մարդկության պաշտպան է եղել։ Իսկ նրա ներկայությունը, գործողությունները և այլն բացատրվում է նրանով, որ նա օգնել էր Զևսին հաղթել Տիտանամաքիայում, արժանանալով վերջինի հարգանքի։
Հնագույն առասպելների համաձայն, Հեկատան հոգացել Է մարդկանց բարեկեցությունը, հովանավորել նորածիններին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անասնապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղթանակ՝ մրցություններում ու պատերազմներում։ Հեկատայի «Եռակերպարանք» մականունը սկզբում խորհրդանշել Է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել Է Սելենե աստվածուհուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո Հեկետան փոխվել Է չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհու՝ նմանվելով Պերսեփոնեին։ Հեկատան նմանության որոշ գծեր (գազանների, սողունների տիրուհի) ունի նաև Արտեմիսի հետ։
Նրա սրբանկարները տեղադրված էին լինում դռների արանքում, քաղաքներում, այն համոզմունքով, որ այն կպաշտպանի անհանգիստ մեռած մարդկանց հոգիներից և այլ ուրվականներից։ Նաև խաչմերուկների վրա տեղակայված սրբավայրերում՝ լիալուսնի ժամանակ, թողնում էին սննդամթերք, որպիսզի չարժանանան ոգիների զայրույթին։
Հեկատայի գլխավոր սրբատեղին կառուցվել Է Եգինեում, որտեղ նրա պատվին կատարվել են խորհրդավոր ծեսեր։ Դժբախտություններից խուսափելու համար հին հույները Հեկատայի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում։ Հեկատան սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կանացի տեսքով՝ ջահը ձեռքին։
Որպես կույս աստվածուհի, նա մնաց չամուսնացած և չուներ մշտական կենակից, չնայած որոշ ավանդույթներին, նրան համարում են Սցիլլայի մայրը։
Չնայած նրան, որ Հեկատեն կապված է այլ լուսինի աստվածուհիների հետ, ինչպիսիք են Սելենե, նա իշխում էր ավելի քան երեք թագավորություններում. երկիրի, ծովի ու երկինքի։ Նա ուներ իշխանություն ստեղծել կամ զսպել փոթորիկները, ինչի համար հարգանք էր վայելում հովիվների ու նավաստիների կողմից, և համարվում էր նրանց հովանավոր։
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Περσεις | Perseïs | Կործանիչ, Պերսոսի դուստր |
Βριμω | Brimo | Մի զայրացած, մի սարսափազդու |
Αιδωναια | Aedonaea | Դժոխքի տիկին |
Τριμορφις | Trimorphis | Եռակերպ, եռամարմին |
Τριοδιτις | Trioditis | Երեք ուղիներ, խաչմերուկների |
Ενοδια | Enodia | Խաչմերուկների, ճանապարհի եզրի |
Εινοδια | Einodia | Ճանապարհի եզրի |
Εννοδια | Ennodia | Ճանապարհի եզրի |
Ζηρυνθια | Zerynthia | Զերինթիա լեռան |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Ἑκατησιον | Hecatesium | Հեկատեի տաճար |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Νυκτιπολος | Nyctipolus | Գիշերը թափառող |
Αταλος | Atalus | Քնքուշ, նուրբ |
Χθονιη | Chthonia | Դժոխքի |
Κουροτροφος | Curotrophus | Երիտասարդների բուժքույր |
Σκυλακαγετις | Scylacagetis | Շների առաջնորդ |
Κουρη μουνογενης | Core munagenes | Միածին, կույս |
Λιπαροκρηδεμνος | Liparocredemnus | Վառ սանրված, վառ գլխի ժապավենով |
Ανασσα ενεροι | Anassa eneri | Ստորև գտնվածների թագուհի (այսինքն մահվան) |
Եռապատիկ կամ եռակի կերպարանքով Հեկատեի պաշտամունքային պատկերները և զոհասեղանները տեղադրված էին լինում երեք միակողմանի խաչմերուկների վրա (թեև նրանք նույնպես տեղակայված էին տներում և քաղաքի դարպասների առջևում)։ Նման կերպարանքով նա հայտնի էր դարձել որպես Տրիվիա աստվածուհի "երեք ուղիներ" հռոմեական դիցաբանության մեջ։
Կենդանիներ
| Բույսեր
| Վայրեր
| Արարկաներ
|
Լուցիուս Ապուլեոս (C. 123-C 170 CE) իր Ոսկե Ավանակ աշխատանքում համեմատում է Հեկատեին եգիպտական Իսիդե աստվածուհու հետ։
Սինկրետեզմի ուշ Հելենիստական և Բաբիլոնական շրջանում, նրան նույնացնում էին Էրեշկիգալ և Ինաննա (բաբիլոնական) աստվածուհու հետ։
Մինչ նա դարձավ հայտնի հունական դիցաբանության մեջ, նա շատ նմանություններ ուներ Արտեմիս աստվածուհու հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկատա (աստվածուհի)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 343)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հեկատա (աստվածուհի), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.