Հեբե

Հեբե, Հեբա (հին հունարեն՝ Ἥβη, նաև Հեբեա), հին հունական դիցաբանության մեջ պատանեկության աստվածուհին, Զևսի ու Հերայի դուստրը (որոշ հեղինակների մոտ Հերան ծնել է նրան հազարից)։ Օլիմպոսում Հեբեն խնջույքների ժամանակ աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոսիա, մինչ նրան կփոխարիներ Գանիմեդը։

Հեբե
Հեբե
Տեսակաստվածուհի, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված
ԴիցաբանությունՀին հունական
Սեռիգական
Հունական գրաձևἭβη
Այլ մշակույթներումՅուվենտա
Երևի համընկնում էՅուվենտա
ԶբաղմունքՊատանկեության աստվածուհի
ՀայրԶևս
ՄայրՀերա
ԱմուսինՀերակլես
ԶավակներԱլեքսիարոս և Անիկետոս
Հեբե Hebe (mythology) Վիքիպահեստում

Հեբեն համարվում էր Հերակլեսի երկնային կինը և տրվել էր հերոսին կնության՝ որպես Հերայի հետ հաշտության նշան՝ նրա անմահություն ձեռք բերելուց հետո։ Հերան որդեգրեց Հերակլեսին և նրան կնության տվեց Հեբեին։ Նրանց որդիներին կոչեցին Ալեքսիարոս և Անիկետոս։ Դեռատի աստվածուհու սրբազան ծառը եղել է նոճին (կիպարիս)։ Հեբեի պաշտամունքը գոյություն ուներ Ֆլիունտում (Պելոպոննես)։ Հեբեի տաճար մտնող ստրուկը, ըստ Պավսանիասի վկայության, ստանում էր ազատություն։

Հռոմեացիների մոտ Հեբեն նույնացվում էր Յուվենտայի հետ (լատին․՝ Juventa կամ Juventas)։ Պատկերվում էր աղջնակի տեսքով, ծաղկեպսակով, ոսկե բաժակը ձեռքին։ Երբեմն պատկերվել է Զևսի արծվին կերակրելիս։

Հեբե Թեթևսոլիկ Հեբեն, Զևսի արծվին կերակրելիս, երկնքից շանթաեռ բաժակը ծիծաղելով թափեց երկրի վրա։
- Ֆ. Ի. Տյուտչև, «Գարնանային ամպրոպ»
Հեբե

Արվեստում

Էպիխարմոսի «Հեբեի ամուսնությունը» կատակերգության, Ժ. Ֆ. Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստաններ» («Հեբեի տոնախմբությունը») օպերա-բալետի հերոսուհին է։ Այլաբանորեն «Հեբե» նշանակում է՝ պանդոկապանուհի, մատուցող կին։

Հեբե  Դուք, պանդոկի փոքրիկ չնչին Հեբե։
- Հ. Հաուպտման, «Միքայել Կրամեր»
Հեբե 

Աստղագիտության մեջ

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Հեբե (6) աստերոիդը՝ հայտնաբերված 1847 թ.։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հեբե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեբե» հոդվածին։

Tags:

Հեբե ԱրվեստումՀեբե Աստղագիտության մեջՀեբե Տես նաևՀեբե ԾանոթագրություններՀեբեԱմբրոսիաԳանիմեդԶևսՀազար (բույս)ՀերաՀին հունական դիցաբանությունՀին հունարենՆեկտար (առասպելաբանություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոլորակՎայոց ձորի մարզՀայաստանի անկախության հռչակագիրՍարկոմաՆախադաշտանային համախտանիշՇիզոֆրենիաԿարմրուկՋուրՄարմնի ջերմաստիճանՀարաբերական ածականներԼիոնել ՄեսսիՀասարակ հերպեսՍրտամկանի բորբոքումՓսորիազՆեմեսիս գործողությունՍտեփանավանԼույսԻսլամԼյարդի ցիռոզԲյուրականի աստղադիտարանՀայերենի այբուբենԿուսաթաղանթՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Երևանի պետական համալսարանՓոքրիկ իշխանըՀիսուսի ծնունդՊրիզմաԳլխավոր էջՆահանջը առանց երգիՎանԳարրի ԿասպարովԱղերՀոլոքոստԱռնանդամի գլխիկԼևոն ԱրոնյանՆազիկ ԱվդալյանՇեշտՍրտամկանի ինֆարկտԱրեգակՕվկիանոսՍողուններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀարութ ՓամբուկչյանՄարգարիտԼոռու մարզՈւղղանկյուն եռանկյունՓորլուծությունՕշական (գյուղ)Շառլ ԱզնավուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրմավիր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՍրբանային սեքսՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Հայոց ցեղասպանությունՍիլվա ԿապուտիկյանԱրջերՊեպտիկ խոցՀայաստանի պատմական մայրաքաղաքներԴիկլոֆենակՍահմանական եղանակԵրուսաղեմԱրգիշտի ԱԴաջվածքBTSՄոնա ԼիզաԱՄՆ-ի նախագահների ցանկՀայկական պարԺանտախտՕսմանյան կայսրությունՀայկյան տոմարԱծական անունՆեմեսիս (դիցաբանություն)Աջափնյակ (վարչական շրջան)ԳյումրիԱլեքսանդր Շիրվանզադե🡆 More