Հարավային Ջորջիա

Հարավային Ջորջիա (անգլ.՝ South Georgia, իսպ.՝ Isla Georgias del Sur), (ցամաքային մակերեսը՝  3528 կմ², ընդհանուր՝ 4100 կմ²) Հարավային Ատլանտյան օվկիանոսում գտնվող խոշոր Մերձանտարկտիկական գոտի, որը ամենամեծն է նույնանուն արշիպելագում։ Վարչականորեն Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները մեծ Բրիտանիայի արտերկրյա տարածքի մի մասն են (այսինքն՝ պատկանում են Մեծ Բրիտանիային, բայց դրա մաս չեն կազմում)։

Հարավային Ջորջիա
Հարավային Ջորջիա
Հարավային Ջորջիա
Տեսակկղզի
ԵրկիրՀարավային Ջորջիա Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՀարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Մասն էSouth Georgia group? և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Երկարություն160 կմ
Լայնություն30 կմ
Մակերես3756 կմ²
Ամենաբարձր կետըMount Paget?
Բնակչություն30 մարդ
Անվանված էՋորջ III և Պետրոս առաքյալ

Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները կառավարվում են Ֆոլկլենդյան կղզիներից, թեև համարվում են առանձին տարածք։ Ֆոլկլենդյան կղզիների նահանգապետը միաժամանակ Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների կոմիսարն է։

Ընդհանուր տեղեկություններ

Հարավային Ջորջիան հրաբխային ծագման ժայռոտ կղզի է, ծածկված է տունդրայով և օվկիանոսային մարգագետիններով, լեռներում՝ հավերժական սառցադաշտերով։ Ամենաբարձր կետը Փեյջեթն է (2935 մ)։ Ափը կտրտված է։ Ափերին մաշկոտանիների և պինգվինների հսկայական բնակչություն կա։ Կլիման մերձարկտիկական է, միջին ամսական ջերմաստիճանը հուլիս - օգոստոս ամիսներին -1,5 °C-ից մինչև + 5,3 °C փետրվարին։ Տեղումները տարեկան քանակը 1400-1500 մմ, տարվա ընթացքում հավասարաչափ։ Մշտական ուժեղ քամիներ, եղանակը հիմնականում ամպամած է։ Երկրաբանորեն Հարավային Սանդվիչյան, Հարավային Շետլանդական, Հարավային Օրկնեյան կղզիներով և ժայռային խմբերով կղզին պատկանում է Հարավային Անտիլյան լեռնաշղթային։

Հարավային Ջորջիայի արշիպելագի կղզիներ և ժայռեր։

Կղզի/ժայռ (հայերեն) Կղզի/ժայռ (անգլերեն) Մակերես,
կմ²
Ամենաբարձր կետը,

մ

Կոորդինատներ
Կղզիներ
1 Անենկովա Annenkov Island 14,93 650 HGЯO
2 Բերդ Bird Island 3,9 Ռոչեր Պիկ (365) HGЯO
3 Վելկոմ կղզիներ Welcome Islands 88 HGЯO
4 Գրաս Grass Island 0,26 5 HGЯO
5 Կուպեր Cooper Island 3,0 416 HGЯO
6 Պիկերսգիլ կղզիներ Pickersgill Islands HGЯO
7 Տրինիտի Trinity Island HGЯO
8 Ուիլիս կղզիներ Willis Islands HGЯO
9 Հարավային Ջորջիա South Georgia 3528 Փեյջեթ լեռ (2934) HGЯO
Ժայռեր
10 Բլեք ժայռեր Black Rocks HGЯO
11 Բլեք ժայռեր Black Rock HGЯO
12 Կլերկ ժայռեր Clerke Rocks HGЯO
13 Շագ ժայռեր Shag Rocks 0,2 75 HGЯO

20-րդ դարի սկզբին կղզի են բերվել Հյուսիսային եղջերուներ, որոնք վայրի են դարձել և բազմացել՝ սպառնալով կղզու էկոհամակարգին գիշատիչների բացակայության պայմաններում և արմատից ուտելով տունդրայի բուսականությունը։ Մեծ Բրիտանիան 2012 թվականին դիմել է նորվեգացի մասնագետներին՝ երեք հազար վայրի հյուսիսային եղջերուների կրակելու հարցում օգնության համար։

Պատմություն

Հարավային Ջորջիա 
Հարավային Ջորջիան՝ որպես Ֆոլկլենդյան կղզիների Բրիտանական կախյալ տարածքներից մեկը

Կղզին հայտնաբերել է անգլիացի վաճառական Անտոնի դե լա Ռոշերը 1675 թվականին։ Առաջին անգամ հետազոտվել և քարտեզագրվել է հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից 1775 թվականին, ով այն հռչակել է բրիտանական սեփականություն և անվանել թագավորի անունով։ Հարավ-արևմտյան ափը հետազոտվել է Բելինգշաուզենի և Լազարևի արշավախմբի կողմից (Անենկովի կղզի, Պրաստինի հրվանդան և այլն)։

18-րդ և 19-րդ դարերում կղզում աշխատել են բրիտանական և ամերիկյան մաշկոտանիների որսորդներ և կետորսներ, նրանք հիմնել են մի քանի բնակավայրեր։

Արգենտինան հավակնում է կղզուն, ինչպես նաև Ֆոլկլենդյան և Հարավային Սանդվիչյան կղզիներին, որի օդերևութաբանական կայանն այստեղ աշխատել է 1905-1950 թվականներին։ Ֆոլկլենդյան հակամարտության ժամանակ կղզին գրավել են արգենտինացի զինվորականները 1982 թվականի ապրիլի 3-ին (Գեորգիաս օպերացիա)։ Սակայն արդեն ապրիլի 25-ին բրիտանական զինված ուժերը «Փարաքվեյթ» գործողության ընթացքում վերականգնել են կղզու վերահսկողությունը։

Բնակչություն

Ներկայումս միայն Գրյուտվիկենում մշտապես բնակվում է 23 մարդ, գործում են նաև գիտական կայաններ՝ ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում։ Ամռանը աշխատողների թիվը հասնում է 50-ի՝ չհաշված կարճ արշավախմբերը։ 1982-2001 թվականներին կղզում տեղակայված է եղել զինվորական կայազորը։

Մշակույթ և տնտեսություն

Հարավային Ջորջիա 
Հարավային Ջորջիային նվիրված նամականիշերից մեկը

Նախկին կետորսական բազաները վերականգնվում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր, Գրյուտվիկենում գործում է Հարավային Ջորջիայի թանգարանը։ Էռնեստ Շեքլտոնը թաղված է կղզում։

Այսօր նամականիշներն ու մետաղադրամները թողարկվում են Հարավային Ջորջիայի խորհրդանիշներով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 283 Հարավային Ջորջիա 
Հարավային Ջորջիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ջորջիա» հոդվածին։

Tags:

Հարավային Ջորջիա Ընդհանուր տեղեկություններՀարավային Ջորջիա ՊատմությունՀարավային Ջորջիա ԲնակչությունՀարավային Ջորջիա Մշակույթ և տնտեսությունՀարավային Ջորջիա ՊատկերասրահՀարավային Ջորջիա ԾանոթագրություններՀարավային Ջորջիա ԳրականությունՀարավային Ջորջիա Արտաքին հղումներՀարավային ՋորջիաԱնգլերենԻսպաներենՀարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարքեթինգՊատվի համար (դրամա)Մարդու իրավունքներՀնձանԼիտրՀայկական մշակույթՍտեփան Զորյան (գրող)Հայերենի կետադրությունՍուրբ Յոթ ՎերքՍողոմոն ԹեհլիրյանՄեծապատիվ մուրացկաններԹուրք-հայկական պատերազմ (1920)Բագրատ ԳալստանյանԼոռու մարզԻլհամ ԱլիևՖեռնան ՄագելանՎազգեն Ա ԲուխարեստցիԲրոնխաբորբՀեկտարՎանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՌուբեն ՍևակԼեհաստանՌուսաստանՀատկացուցիչՄաշկաբորբՄինչամուսնական սեքսՎարդանանց պատերազմԹթվածինԿարմիր գիրքԷպոսՇվեդիա22-րդ դարՇեշտԳուրգեն ՄահարիՀայաստանի Ազգային ժողովՍինդրիկՅանդեքսՎազգեն ՍարգսյանԱռաքյալը (Մուրացան)Վահագն ԴավթյանԳլխուղեղի ուռուցքԿռունկներՄշակույթՀայոց ցեղասպանությունՀակոբ ՊարոնյանՍակավարյունությունԲարդ նախադասությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՑորենՎայոց ձորի մարզՀայկական բանակ (1918-1920)ԱյբուբենԱրաբական Միացյալ ԷմիրություններԱննա ՀակոբյանԵս և նաԱնահիտԲացատրական բառարանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱմերիկաՀայաստանի բուհերի ցանկԷրիթրոցիտներՊոլ ՄորֆիԱրգանդի միոմաՍիֆիլիսԹմրամիջոցԷլեկտրական հոսանքՄինաս ԱվետիսյանԷկզեմաՏաթևի վանքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎահանագեղձՆեպտունԱնասնապահությունՔրիստոնեությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկ🡆 More