Հարալդ V (նորվ.՝ Harald V, փետրվարի 21, 1937(1937-02-21), Սկաուգում, Ակերսհուս), Նորվեգիայի թագավորը՝ 1991 թվականի հունվարի 17-ից։ Հաջորդել է իր հորը՝ Նորվեգիայի նախկին թագավոր Ուլաֆ V-ին։ 12-րդ դարից սկսած Նորվեգիայի առաջին արքան է՝ Հարալդ անունով։
Հարալդ V նորվ.՝ Harald V | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ, գեներալ և ծովակալ |
Ծնվել է՝ | փետրվարի 21, 1937[…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Սկաուգում, Ակերսհուս |
Երկիր | Նորվեգիա |
Տոհմ | House of Glücksburg (Norway)? |
միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Օսլոյի համալսարան (1955), Բալիոլ քոլեջ (1962), Նորվեգական ռազմական ակադեմիա (1959), Oslo Cathedral School? (1955) և Befalsskolen for kavaleriet? (1956) |
Հայր | Ուլաֆ V |
Մայր | Մարթա Շվեդացի |
Երեխաներ | Մարթա Լուիզա և Հակոն |
Հավատք | Նորվեգիայի եկեղեցի և լյութերականություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Հարալդը ծնվել է Ասքերի Սկաուգում նստավայրում 1937 թվականի փետրվարի 21-ին՝ արքայազն Ուլաֆ V-ի ընտանիքում։ Հետագայում Ուլաֆը դարձավ Նորվեգիայի թագավոր։ Հարալդն ընտանիքի երրորդ զավակն էր։ Ուներ երկու ավագ քույր։ 1940 թվականին թագավորական ընտանիքը, Երրորդ Ռայխի` Նորվեգիայի վրա հարձակվելուց հետո, լքեց Նորվեգիան։ Նրանք բնակվում էին Վաշինգտոնում։ 1945 թվականին արքայազնը վերադարձավ հայրենիք և սկսեց սովորել Օսլոյի համալսարանում և ռազմական ակադեմիայում։ 1960 թվականին սովորել է Օքսֆորդի համալսարանում։
1968 թվականին ամուսնացել է ոչ ազնվական Սոնյա Հարալդսենի հետ։ Նրանք ունեն երկու զավակ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և արքայազն՝ Հոքոնը, ով գահաժառանգն է։
Հարալդը հետաքրքրվում է առագաստային սպորտով և մեկ անգամ չէ՝ իր հոր` Ուլաֆի նման, մասնակցել աշխարհի առաջնությանը։ 1987 թվականին Նորվեգիայի թագավորության հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ, 1964, 1968, 1972 թվականներին Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության հաղթող։ 1964 թվականին նա է տարել Նորվեգիայի դրոշը Տոկիոյի օլիմպիական խաղերում։ Ի տարբերություն իր հորը, ով 1928 թվականին Ամստերդամում դարձել է չեմպիոն, Հարալդի լավագույն ցուցանիշը 8-րդ հորիզոնականն էր։ Արդեն 2005 թվականին 68 տարեկան հասակում իր ազգային հավաքականի հետ Շվեդիայում կայացած եվրոպական առաջնությունում հաղթանակ է տարել։
2003-2004 և 2005 թվականներին Հարալդ արքան ծանր հիվանդ էր։ Մի քանի անգամ ենթարկվել է քաղցկեղի վիրահատությունների։ Այդ ընթացքում միապետի պարտականությունները իրականացրել է արքայազն, թագաժառանգ Հոքոնը։
Հարալդը Նորվեգիայի բողոքական եկեղեցու առաջնորդն է։ Լինելով Նորվեգիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ունի գեներալի և ծովակալի կոչումներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ V» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հարալդ V, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.