Հայկական Դրամի Նշան

Հայկական դրամի խորհրդանշանը (֏) ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։

Հայկական Դրամի Նշան
Կ. Կոմենդարյանի դրամի խորհրդանշանի մտահղացում, 1995 թ.

Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Պատմություն

Հայկական Դրամի Նշան 
Դրամի խորհրդանիշի ի հայտ գալը։

Մաշտոցի ժառանգություն

Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։

Հայկական Դրամի Նշան 
Դրամի խորհրդանշանի առաջին գրանցումը արժույթների փոխանակման համարժեքով 516 դրամ/դոլար։

Ստեղծման օրը

Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։

Անհրաժեշտություն

Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝

  • նշի ազգային արժույթը գրաֆիկայի միջոցով.
  • կապված լինի հայկական տառերի հետ.
  • ունենա արտարժույթներին բնորոշ տարրեր.
  • հասարակ լինի հեշտությամբ պատկերելու համար.
  • շատ պարզ լինի ճանաչելու համար։

Նվեր Հայաստանի Հանրապետությանը

2001 թվականին Հայաստանում Քրիստոնեությունը ընդունելու 1700 հոբելյանը նշելու առիթով հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթղթերը փոխանցել է որպես նվեր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ փաթեթի պատճեն փոխանցել է Գարեգին Բ կաթողիկոսին, ում շնորհավորել է և օրհնությունն է խնդրել։

Կենտրոնական Բանկի մրցույթ

Հայկական Դրամի Նշան 
Առաջարկ Ռ. Արուտչյանի
Հայկական Դրամի Նշան 
Առաջարկ Վ. Փենեսյանի
Հայկական Դրամի Նշան 
Առաջարկ Գ. Բաբախանյանցի

ՀՀ նախագահին ներկայացված փաթեթը փոխանցվել է ՀՀ Կենտրոնական բանկ, ինչին հաջորդել է հայկական դրամի խորհրդանշանի մրցույթը։ Մրցութային հանձնաժողովը, դիտարկելով ներկայացված մի քանի տարբերակները, ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն)։

Կենտրոնական Բանկի մրցույթին մասնակցել են նկարիչ Ռ. Արուտչյանի առաջարկը, որը ունի եվրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, և ճարտարապետ Վ. Փենեսյանի առաջարկը, որը բխում է «Փող» բառի առաջին տառից։ Բացի նշված տարբերակներից հայտնի են մի քանի այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացվել մրցույթին։

Խորհրդանշանը թղթադրամի և մետաղադրամի վրա

Հայկական Դրամի Նշան 
թղթադրամ, 10000 դրամ։
Հայկական Դրամի Նշան 
հոբելյանական մետաղադրամ, 5000 դրամ։

2003 թվականին դրամի խորհրդանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2008 թվականին նա պատկերվում է հոբելյանական մետաղադրամի դարձ երեսին։

Նշանի տեսքը և կարգավիճակը

Դրամի խորհրդանշանը բխում է «Դրամ» բառի առաջին տառից։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գծեր, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։ Այս գծերի նշանակությունը հեղինակը ներկայացնում է իր «արժույթների խորհրդանշաններ» սեմինարներում։

Հեղինակային իրավունք, պետական սեփականություն

Հեղինակային իրավունքը հաստատելու նպատակով Կ. Կոմենդարյանը 1997 թվականին դիմում է Ազգային ստանդարտների վարչություն, իսկ 2001 թվականին ԱՄՆ-ում փոխանցում է խորհրդանիշի նկարագրությունը Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքների բյուրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թվականին նույն նպատակով Ազգային ստանդարտների վարչություն դիմում է ձեռներեց Գևորգ Բաբախանյանցը։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ արժույթների նշանները պետական սեփականություն են։ Դրա մասին նշված է նաև 1999 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքում (վերանայվել է հունիսի 15-ին 2006 թվին)։ Ուստի, դրամի խորհրդանշանը հնարավոր է դիտարկել որպես ևս մի պետական ատրիբուտ՝ ի լրացում ազգային դրոշի, զինանշանի, հիմներգի և դրամի։

Ստանդարտացում

2007 թվականին հեղինակի խնդրանքով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում է լրացում Հայկական խորհրդանիշի աղյուսակում և փոխարինում է «դրամի խորհրդանիշ» բառերը նրա հաստատված գրաֆիկական նշանով։ 2010 թվականից հեղինակը և Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում են համատեղ աշխատանք, որի նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 2011 թվականի հունիսի 15-ին Unicode Technical Committee (UTC) նշանակում է դրամի նշանի համար 058F կոդը, իսկ 2012 թվականին դրամի նշանը վերջնական հաստատվում է Unicode և ISO ստանդարտներում։

Տառատեսակների տարբերակներ

Դրամի խորհրդանշանի համար ստեղծվել են տարբերակներ ըստ տառատեսակների։ Խորհրդանշանը նկարագրող տեսքի հետ միասին հեղինակը ներկայացրեց նաև խորհրդանիշի մի քանի կաղապար (օրինակ)` հայտնի տառատեսակներին համապատասխան։

2008 թվականին Ազգային գրապալատը Մշակույթի նախարարության ներքո իրականացրեց «Գրանշան 2008» տառատեսակների մրցույթ և ներառեց դրամի խորհրդանշանը մի քանի նոր հայկական տառատեսակներում։

Տարածում

2007 թվականին դրամի խորհրդանշանը Կարեն Կոսմենդարյանն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ խորհրդանիշը հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ այն ներառելու նպատակով։ Սկսած 2008 թվականից, հեղինակը իր սեմինարներում ներկայացնում է հայկական դրամի, դոլարի և եվրոյի խորհրդանիշների պատմությունը։ Նա հյուր է եղել Երևանի և Գյումրու Ամերիկյան անկյուններում (գրադարաններում), ՀՀ Կենտրոնական բանկում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Եղեգնաձորի նրա մասնաճյուղում, Դիլիջանի քոլեջում, CRRC գրասենյակում, Շիրակացու անվան կրթահամալիրում։

Դրամի խորհրդանշանը ներկայացվել է մի շարք պարբերականներում. և կայքերում։

2011 թվականին դրամի խորհրդանշանը հայտնվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նոր վեբ կայքում և տեղ է գտել ԿԲ-ի նոր թանգարանի ձևավորման մեջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Հայկական Դրամի Նշան ՊատմությունՀայկական Դրամի Նշան Նշանի տեսքը և կարգավիճակըՀայկական Դրամի Նշան ԾանոթագրություններՀայկական Դրամի Նշան Արտաքին հղումներՀայկական Դրամի ՆշանՀայաստանՀայկական դրամ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄեղուներԼոռու մարզՏոտոԳեյմինգՏուբերկուլոզԲլանքա ՊալոմաՀայկական ֆիլմերի ցանկԱրյան ճնշումԵվրոպաՍյունիքի մարզՓոքրիկ իշխանըԱրագածՄեծապատիվ մուրացկաններԵրկրաչափական պրոգրեսիաՀելիկոբակտեր պիլորի վարակՀարավային ԱմերիկաՌուբեն ՄաթևոսյանՊատվի համար (դրամա)ԱրշակունիներՏոլմաԲացահայտիչՄայրցամաքԿաթվածԹաթուլ ԿրպեյանԾավալԱրագածոտնի մարզԼեոնարդո դա ՎինչիԴաշտանԳառնի (գյուղ)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵռանկյան միջնագիծԼինուքսԴվինՀայկական գորգՌուսաստանի քաղաքների ցանկՍպիտակուցներԽտությունՄոմիկԳյումրիԴեղատնային երիցուկՊարբերական հիվանդությունՄայիսյան հերոսամարտերԹութակներ (ընտանիք)Մխիթար ԳոշԲուրգ (երկրաչափություն)ՁեռնաշարժությունԱգաթա ՔրիստիՎերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)ԴերանունՎարդանանք (պատմավեպ)Տեղեկատվական տեխնոլոգիաներԿարսի պայմանագիրԲրյունետ (երգչուհի)Ինֆեկցիոն մոնոնուկլեոզԳորշ արջԿանադաQR-կոդՈւսուցման մեթոդներԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱռաջին համաշխարհային պատերազմՀղիություն (մարդ)Դավիթ ՄուրադյանՀարավային ԿորեաՇամշադինի շրջանԿիստաՀայերենի այբուբենՀեպատիտ BԲաժանարարների աղյուսակՎահանագեղձՀարրի Փոթեր (վիպաշար)ՍիրտԹբիլիսիԺան Ժորժ ՆովերՍտենտավորումՕլիմպիական խաղեր🡆 More