Հաղպատի Վանական Համալիրի Աղբյուր

Հաղպատի վանական համալիրի աղբյուր, միջնադարյան աղբյուր-հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում։

Հաղպատի Վանական Համալիրի Աղբյուր
Հաղպատի վանական համալիրի աղբյուր
Հաղպատի Վանական Համալիրի Աղբյուր
Տեսակհուշարձան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԲնակավայրՀաղպատ գյուղ
Շինության ձևՈւղղանկյուն սյունասրահ
ՈճՀայկական
ՆյութԲազալտ

Աղբյուր-հուշարձանն ընդգրկված է Հաղպատ գյուղի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան և ըստ օրենքի պահպանվում է Հայաստանի Հանրապետության կողմից։

Պատմություն

Հուշաղբյուրը կառուցվել է 1258 թվականին Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից որպես Հաղպատի վանական համալիրն ամբողջացնող կառույց։ Գտնվում է վանքի պարսպից դուրս՝ 100 մետր դեպի արևելք։

Աղբյուրի ջուրի ակունքը գտնվում է Սուրբ Լույս լեռան լանջին, որտեղից բերվել է կավե թրծած խողովակներով։

Ճարտարապետական նկարագիր

Աղբյուրը համարվում է հայկական ճարտարապետության աղբյուր-հուշարձանների բացառիկ նմուշներից։ Կառուցված է սրբատաշ բազալտե քարերով և ունի ուղղանկյուն սրահի տեսք։ Հարավային՝ ճակատային մասը կառուցված է երեք կամարաձև բացվածքներով, որոնք իրարից բաժանվում են երկու մեծ առանձին սյուներով։ Մյուս երկու սյուները կառուցված են պատերին հպված։ Մյուս կողմի սյուները հպված են պատի շարվածքին։ Կառույցի կենտրոնական կամարն ավելի բարձր ու լայն է, քան մյուսները։ Տանիքը երկլանջ կտուրի տեսք ունի և ծածկված է կիսագլանաձև թաղով։ Սրահի ներսում՝ հյուսիսային պատի երկայնքով ձգվում են վեց քարե ավազաններ, որը հոսող ջուրը հավաքում է ստորգետնյա ջրամբարում, ինչն էլ հիմք է տալիս այն օգտագործել ոռոգման նպատակով։

Կենտրոնական կամարի ճակատային մասում առկա է արձանագրություն աղբյուրի կառուցման և վերանորոգման վերաբերյալ։ Արձանագրության մեջ հիշատակվում են վանահայր Հովհաննեսը և Անտոն արքեպիսկոպոսը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հաղպատի Վանական Համալիրի Աղբյուր ՊատմությունՀաղպատի Վանական Համալիրի Աղբյուր Ճարտարապետական նկարագիրՀաղպատի Վանական Համալիրի Աղբյուր Տես նաևՀաղպատի Վանական Համալիրի Աղբյուր ԾանոթագրություններՀաղպատի Վանական Համալիրի ԱղբյուրԱլավերդի (համայնք)Լոռու մարզՀաղպատ (գյուղ)Հայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տերունական աղոթքՍարդարապատի հերոսամարտՀամասեռականությունՄուտացիաԱրվեստՀովհաննես ՇիրազԶատիկը ՀայաստանումԹթվածին1-ին տիպի շաքարային դիաբետՎերաբերական (խոսքի մաս)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄուշեղ ԳալշոյանԴիկլոֆենակԵրիկամաքարային հիվանդությունՈւղեղի ցնցումՏավուշի մարզՄոլորակՄեջքի ցավԱղավնիներԿատարակտԱսկարիդոզԳերմանիաԱրտաշես ԱՌուբինյաններՀռոմեական կայսրությունՀաղորդակցային գործընթացՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Թոքի քաղցկեղԼիտվաՓափուկ ուժՊարկինսոնի հիվանդությունԿենդանակերպի նշաններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԴերբայական դարձվածՁեռնաշարժությունԷնդոմետրիոզՄեծ ՀայքՀայկյան տոմարՍայաթ-ՆովաԽորանարդՍամվել (վեպ)ԿուսակցությունԲարորակ ուռուցքներԼիբանանԱմոթույքՄարդու կմախքՍևանա լիճՎերածնունդՊարացետամոլԵրիկամի քրոնիկ հիվանդությունՄաշկային հիվանդություններՈւկրաինաՀայ գրերի գյուտՀարվարդի համալսարանՀայաստանի տնտեսությունԱֆրիկաՄարդու իրավունքներՈւղղագրությունՊարզ թիվՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀիդրոցեֆալիաՀամաստեղություններՀույզերՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՍիֆիլիսՀիսուսՀայաստանի դրոշԱրամ ԱսատրյանԿորած մոլորվածը ՀայաստանումԶատիկԿոտայքի մարզԲեզոարյան այծԱրշակունիների թագավորությունՄկաններԳերբնական արձակագրություն🡆 More