Սանահինի Վանական Համալիրի Աղբյուր

Սանահինի վանական համալիրի աղբյուր, միջնադարյան աղբյուր-հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (գյուղում)։

Սանահինի Վանական Համալիրի Աղբյուր
Սանահինի վանական համալիրի աղբյուր
Սանահինի Վանական Համալիրի Աղբյուր
Աղբյուր-հուշարձանի ընդհանուր տեսք, 13․09․2023 թվական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԲնակավայրՍանահին գյուղ
Շինության ձևՈւղղանկյուն կամարաձև սրահ
ՈճՀայկական

Աղբյուր-հուշարձանն ընդգրկված է Ալավերդի քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան և ըստ օրենքի պահպանվում է Հայաստանի Հանրապետության կողմից։

Պատմություն

Սանահինի վանքի աղբյուրը կառուցվել է 1255 թվականին որպես վանական համալիրի կառույցներից և գտնվում է Սանահին գյուղի արևմտյան եզրին։

Կիսավեր աղբյուրի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 1951-1952 թվականներին։

Ճարտարապետական նկարագիր

Աղբյուրը համարվում է հայկական ճարտարապետության աղբյուր-հուշարձանների բացառիկ նմուշներից։ Իրենից ներկայացնում է լայնակի ձգված ուղղանկյուն սրահ։ Ճակատային մասը երկկամար է, որոնք կողքերեց եզերված են խուլ պատերով։ Խորությամբ ծածկված զույգ կիսագլանաձև թաղերը հենվում են լայնական պատերի, իսկ մեջտեղի մասում ավելի ցածր տեղադրված լայնական կամարի վրա։ Տանիքը երկլանջ է։

Սրահի ներսի աջակողմյան անկյունում, որտեղ գտնվում է ջրի ելքը, կառուցված է քառակուսի կտրվածքով քարե գուռ։ Այդտեղից ջրի ավելցուկը լցվում է երկայնական պատին կից իրար միացված բազալտե խոշոր սալերով կառուցված ջրահավաք նավը։

Սրահի ներսում կան երկու ագուցված խաչքարեր, իսկ պատին փորագրված է Մխիթար քահանայի վերակառուցման նվիրատվական արձանագրությունը։

Աղբյուրի ջրի ակունքը գտնվում է Սուրբ Սարգիս մատուռի հարակից լեռան ընդերքում, որտեղից բերվել է կավե թրծված խողովակներով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Սանահինի Վանական Համալիրի Աղբյուր ՊատմությունՍանահինի Վանական Համալիրի Աղբյուր Ճարտարապետական նկարագիրՍանահինի Վանական Համալիրի Աղբյուր Տես նաևՍանահինի Վանական Համալիրի Աղբյուր ԾանոթագրություններՍանահինի Վանական Համալիրի ԱղբյուրԱլավերդիԱլավերդի (համայնք)Լոռու մարզՀայաստանՍանահին (գյուղ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որդան կարմիրՄարտիրոս ՍարյանԱվստրալիայի ճարտարապետությունԴաունի համախտանիշՌուբեն ՄաթևոսյանԱրեգակԵրկրաշարժՖուտԿոնքի բորբոքային հիվանդությունԱնորոշ դերբայԷպիլեպտիկ նոպաՆյարդային համակարգԽատուտիկՏրանսպորտՄաշկային հիվանդություններԿաթնասուններԱսորիներՀիրիկՀեպատիտ CԲրուցելոզԱստղաշուշանԳեղամ ՍարյանՄարդ բանականSourՄեջքի ցավԲարորակ ուռուցքներՎիտամին DԲռնաբարությունՀունգարիաԵրկիրԱծականի համեմատության աստիճաններԹթուներԱրցախյան ազատամարտՀայաստանի կենտրոնական բանկԳարեգին ՆժդեհՌուսական կայսրությունԱրաբոԼիմֆոմաՌուսերենՁեռնաշարժությունՆախադասության գլխավոր անդամներՕսմանյան կայսրությունՖրենկ ՍինատրաՎերածնունդԱրյան խումբՄեգաբատՄթնոլորտAlexa InternetՆեմեսիս գործողությունԳաստրիտՔիմիական տարրերի ցանկՆևրոզներՀայաստանի տնտեսությունՀին ՀռոմԱտոմԱշխարհի բնակչությունՌուբինյաններՇաղկապՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՔինգսման։ Գաղտնի ծառայությունԻսլամՄարդու խորիոնային գոնադոտրոպինՄետրոնիդազոլՀաշվապահական հաշվառումԿելտական խաչՀաղորդակցային գործընթացՈւսուցման մեթոդներՀայաստանի անտառներԵրվանդ ՔոչարՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԱռյուծՀովհաննես ԹումանյանԽաչակրաց արշավանքներՀնդեվրոպական լեզուներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԼուիզա Ներսիսյան🡆 More