Կոնստանտին Պրիյմա

Կոնստանտին Իվանովիչ Պրիյմա (ռուս.՝ Константин Иванович Прийма, հունվարի 7, 1912(1912-01-07), Ախտանիզովսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Թամանյան բաժին, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1991(1991-06-18), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրականագետ, առաջատար շոլոխովագետներից մեկը։

Կոնստանտին Պրիյմա
Կոնստանտին Պրիյմա
Ծնվել էհունվարի 7, 1912(1912-01-07)
Ախտանիզովսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Թամանյան բաժին, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 18, 1991(1991-06-18) (79 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԿոնստանտին Պրիյմա ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրող
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

Ծնվել է Կուբանի մարզի Թամանյան բաժնի Ախտանիզովսկայա ստանիցայում, այժմ՝ Կրասնոդարի երկրամասи Տեմրյուկի շրջանում, Կուբանի ժառանգական կազակ, ուրյադնիկ Իվան Յակովլևիչ Պրիյմայի ընտանիքում։ Նրա հարազատ հորեղբայրը՝ Ֆեոդոր Յակովլևիչ Պրիյման, ևս խորհրդային հայտնի գրականագետ էր։ 1927 թվականին ընդունվել է կոմերիտմիություն։ Ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը (1939)։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1956-1961 թվականներին աշխատել է «Ուչիտելսկայա գազետայի» սեփական թղթակից Հյուսիսային Կովկասում։

1972 թվականին Ռոստովում հրատարակել է ««Խաղաղ Դոնը» մարտնչում է» մենագրությունը Միխայիլ Շոլոխովи ստեղծագործության համաշխարհային նշանակության մասին։ 1973 թվականի մայիսին Մոսկվայի մարզի Ն. Կ. Կրուպսկայայի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական խորհուրդը այս մենագրության համար Կ. Պրիյմային շնորհեց բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ 1974 թվականին Պրիյման ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն։

Մահացել և թաղվել է Դոնի Ռոստովում։

Ընտանիք

  • Կինը՝ Լիդիա Իվանովնա Վերեշկովա (ծն. 1924 թվականի մարտի 19-ին), Հայրենական մեծ պատերազմի մասնակից որպես Լենինգրադյան ռազմաճակատում և Հեռավորարևելյան ռազմաճակատում Կվանտունյան բանակի ջախջախման ավագ լուսանկարաչափորդ, ավագ սերժանտ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Ռազմական արժանիքների համար» երկու մեդալով։
  • Որդին՝ Ալեքսեյ Կոնստանտինովիչ Պրիյմա, բանաստեղծ, գրականագետ, անկանոն երևույթների հետազոտող։
  • Որդին՝ Եվգենի Կոնստանտինովիչ Պրիյմա։

Հիշատակ

1991 թվականի նոյեմբերի 23-ին Կ. Ի. Պրիյմայի այրին՝ Լիդիա Իվանովնա Վերեշկովան, Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանին հանձնեց մահացած ամուսնու արխիվը, որը պարունակում էր լուսանկարներ, ձեռագրերի էջեր, փաստաթղթեր, ինչպես նաև անձնական իրեր, ներառյալ՝ նրա նախնիներին պատկանած կուբանյան կազակի բաշլուղը։

Պարգևներ

Գրքեր

  • «Тихий Дон» сражается
  • С веком наравне: Статьи о творчестве М. А. Шолохова
  • Слово о «Тихом Доне»

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 190—193. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с. — 20 000 экз.

Արտաքին հղումներ

Tags:

Կոնստանտին Պրիյմա ԿենսագրությունԿոնստանտին Պրիյմա ԸնտանիքԿոնստանտին Պրիյմա ՀիշատակԿոնստանտին Պրիյմա ՊարգևներԿոնստանտին Պրիյմա ԳրքերԿոնստանտին Պրիյմա ԾանոթագրություններԿոնստանտին Պրիյմա ԳրականությունԿոնստանտին Պրիյմա Արտաքին հղումներԿոնստանտին Պրիյմա19121991d:Q1786286d:Q4450798ԱխտանիզովսկայաԳրականագիտությունԴոնի ՌոստովԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 18Հունվարի 7Ռուսական կայսրությունՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիբլիական (պոեմ)ԵրիկամԿոորդինատային համակարգՔարՈւղիղ խնդիրԱնտարկտիդաՀամախառն ներքին արդյունքԵրկիր ՆաիրիԱղբյուր ՍերոբԵրաժշտությունՀայ-վրացական պատերազմՆախադասության գլխավոր անդամներԿաթնասուններԹվաբանական պրոգրեսիաԱրարատի մարզՍպիրտԱնտանտՀաղորդակցային գործընթացՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայաստանի ՍահմանադրությունՂազարոս ԱղայանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼևոմեկոլԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՆեմեսիս գործողությունՎլադիմիր ԼենինԳլխավոր էջՀղիություն (մարդ)Վարդան ՄամիկոնյանԾիածանՈւրբաթագիրքԱլբերտ ԱյնշտայնԱրտաշես Ա ԲարեպաշտԴաշտանՄովսես ԳորգիսյանԱրջերԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԾիծեռնակներԱնլռելի զանգակատունԲացահայտիչՀայկական դրամՅանդեքսԳրիգոր ԼուսավորիչՄաշկի սնկային հիվանդություններԵվրասիական տնտեսական միությունԿունիլինգուսԽնձորԷթիլ սպիրտՍևանավանքՇվեյցարիաՏերունական աղոթքԽուստուփՀովհաննես ԱյվազովսկիԳարեգին ՆժդեհՀնձանՍինգապուրՓորլուծությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԽաղաղ օվկիանոսԵլակԱնտառՀայաստանի լեռներՔարտեզԸղձական եղանակԱշխարհի բնակչությունՄեծ ՄհերՀայկական դիցաբանությունԲնական թիվԵվրոպաԵրիկամաքարային հիվանդությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՈրոտանՎիտամին DՄԻԱՎ/ՁԻԱՀՃապոնիաՈրդանման ելունի բորբոքումԹթուներՊատվի համար (դրամա)Ջրծաղիկ🡆 More