Կինեն Այվորի Ուեյանս (հունիսի 8, 1958(1958-06-08), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր և դերասան։
Կինեն Այվորի | |||||
---|---|---|---|---|---|
Կինենը 2013 թվականին | |||||
Ծնվել է | հունիսի 8, 1958 (65 տարեկան) | ||||
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ | ||||
Կրթություն | Թասքիգիի համալսարան և Seward Park High School? | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Ազգություն | ԱՄՆ | ||||
Մասնագիտություն | դերասան, կինոկատակերգու, տնօրեն, սցենարիստ, պրոդյուսեր | ||||
Ակտիվ շրջան | 1979- մինչ այժմ | ||||
Ամուսին(ներ) | Դաֆնե Ուայանս | ||||
Երեխա(ներ) | Nala Wayans? | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
IMDb | ID 0005540 | ||||
|
Կինեն Այվորի Ուեյանսը ծնվել է 1958 թվականի հունիսի 8-ին՝ Նյու Յորքի բազմազավակ ընտանիքում (10 երեխա)։ Սովորել է Ալաբամի «Tuskegee» ինստիտուտի քոլեջում, բայց լքել է այն, որպեսզի ամբողջովին նվիրվի շոու-բիզնեսին։ Իր կարիերայի սկզբնական շրջանում Կինենը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային սերիալում, ինչպես օրինակ «Կալիֆոռնիական ճանապարհային պարեկ» (սերիալ), «Բլյուզ Հիլլ-սթրիթ» (1981-1987 թվականներ) և խաղացել է էպիզոդիկ դեր «Փլեյբոյի աստղ» (1983 թվական) ֆիլմում։ Որպես ռեժիսոր դեբյուտել է կատակերգական «Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛» (1988 թվական) մարտաֆիլմում, որը բեմադրվել է ըստ իր իսկ գրած սցենարի, որտեղ նաև գլխավոր դերը մարմնավորել է հենց ինքը։ Ֆիլմը, սակայն, հաջողության չհասավ։
Առաջին ճանաչումը Այվորիին ԱՄՆ-ում բերում է կատակերգական «Կենդանի գույն» հեռուստաֆիլմը (1990-1994 թվականներ)։ Ռեժիսորի հաջորդող աշխատանքները արդարացրեցին իրենց գործնականում. «Կորած միլիոններ» (1994 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ» (2000 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ 2» (2001 թվական), «Չարաճճի» (2006 թվական)։ Իր ռեժիսորական աշխատանքներից մեծամասնությունում Կինենը և՛ դերասան է, և՛ պրոդյուսեր, և՛ սցենարիստ։ Նա իր ֆիլմերում հիմնականում ներգրավում է իր բարեկամներին։ Բոլորից առավել որպես դերասան և սցենարիստ հանդես են գալիս Շոն և Մարլոն Ուեյանս եղբայրները։
Թիվ | Անվանումը | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1983 | Սթար 80 | Star 80 | կատակերգու |
1987 | Այլ աշխարհ | A Different World | պրոֆեսոր Լորենս |
1987 | Հոլիվուդյան խորամանկություն | Hollywood Shuffle | Դոնալդ |
1988 | Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛ | I'm Gonna Git You Sucka | Ջեք Սփեյդ |
1994 | Կեղտոտ ամոթ | A Low Down Dirty Shame | Շեյմ |
1996 | Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood | Մեյլմեն | |
1996 | Շողե մարդը | The Glimmer Man | Ջիմ |
1997 | Ամենափնտրվածը | Most Wanted | Ջեյմս Դան |
2000 | Սարսափ ֆիլմ | Scary Movie | Սլեյվ |
2009 | Մատնազարկ պար | Dance Flick | Միսթր Սթեյչ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինեն Այվորի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կինեն Այվորի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.