Կառլհայնց Շտոքհաուզեն

Կառլհայնց Շտոքհաուզեն (գերմաներեն՝ Karlheinz Stockhausen, օգոստոսի 22, 1928(1928-08-22), Mödrath castle, Mödrath, Kerpen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - դեկտեմբերի 5, 2007(2007-12-05), Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի կոմպոզիտոր։

Կառլհայնց Շտոքհաուզեն
Կառլհայնց Շտոքհաուզեն
Բնօրինակ անունգերմ.՝ Karlheinz Stockhausen
Ծնվել էօգոստոսի 22, 1928(1928-08-22)[…]
Mödrath castle, Mödrath, Kerpen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
ԵրկիրԿառլհայնց Շտոքհաուզեն Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 5, 2007(2007-12-05)[…] (79 տարեկան)
Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանWaldfriedhof Kürten
Ժանրերօպերա, էլեկտրոնային երաժշտություն, փորձարարական երաժշտություն, Սերիական երաժշտություն, ալեատորիկա, 20-րդ դարի դասական երաժշտություն, կամերային երաժշտություն և Կոնկրետ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան, համալսարանի դասախոս և երաժիշտ
Գործիքներդաշնամուր և ջութակ
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունԲոննի համալսարան և Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց (1951)
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինDoris Stockhausen? և Mary Bauermeister?
Պարգևներ
Կայքkarlheinzstockhausen.org
Կառլհայնց Շտոքհաուզեն Karlheinz Stockhausen Վիքիպահեստում

Կենսագրություն

Կառլհայնց Շտոքհաուզենը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 22-ին գերմանական Մոյդռաթ քաղաքում և մահացել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին գերմանական Քյուռթեն քաղաքում։ Նրա հիմնական երաժշտական ուղղությունը էլեկտրոակուստիկ երաժշտությունն է։

Մանկությունը

Շտոքհաուզենը ծնվել է Մոյդռախ քաղաքի ամրոցում (առ այսօր այդ շինությունը գոյություն ունի)։ Նա մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությունով։ Նրա մայրը նվագել է դաշնամուր և երգել է։ Մայրը երեք անհաջող հղիություններից հետո ունեցել է մեծ նյարդային ցնցումներ և տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս դեպքերից հետո Շտոքհաուզենի հայրը ամուսնանում է երկրորդ անգամ։ Իր խորթ մոր հետ կոմպոզիտորը ունեցել է բավական լարված հարաբերություններ։ Յոթ տարեկանից նա բնակվել է Ալթնեբերգ քաղաքում և սովորում է դաշնամուր և երգեհոն նվագել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա մայրը մահանում է հոգեբուժարանում։ Նրանց հայտնում են, որ մահվան պատճառը եղել է արյան քաղցկեղը, բայց տարիներ անց պարզվում է, որ կոմպոզիտորի մայրը զոհվել է նացիստական հարվածների պատճառով։ Տարիներ հետո կոմպոզիտորը այս հարցը բարձրացրել է դատարանում։

1942 թվականից, շարունակելով ուսումը, նա նաև սկսում է ջութակ նվագել։ 1945 թվականին նա վերջին անգամ տեսնում է իր հորը (նա մահանում է պատերազմի ժամանակ)։

Երաժշտական կարիերայի սկիզբը

1951 թվականին Կառլհայնց Շտոքհաուզենը բացահայտում է ժամանակից կոմպոզիտորներին (հիմնականում Օլիվիե Մեսսիանին)։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում Պիեռ Բուլեզի և Լուիջի Նոնոյի հետ։ Տարված լինելով ժամանակակից կոմպոզիտորական հիմունքներով, նա սկսում է ստեղծագործել սերիալիզմի կանոններով։ Հաճախում է տարբեր ստուդիաներ և խորապես ուսումնասիրում է ձայնի կառուցավածքը և տատանումները։

1953 թվականին առաջին անգամ գրում է էլեկտրոնային ստեղծագործություն։ Գերմանիայում այս ուղղությունը ստացել է «էլեկտրոնային երաժշտություն» անվանումը։ Այնուհետև գրում է մեծ ստեղծագործություններ և դրանք ղեկավարելով տարբեր նվագախմբերում՝ ձեռք բերում համաշխարհային ճանաչում։ Շտոքհաուզենը մեծ դեր է նաև խաղացել տարբեր գերմանական երաժշտական փոփ խմբերի ոճերի հարցում։ Նա ինքը ազդվել է այս երաժշտությունից և ազդել է այս երաժշտության վրա։

Ստեղծագործությունը

Շտոքհաուզենը գրել է շուրջ 300 ստեղծագործություն։ Ըստ նրա իր բոլոր ստեղծագործությունները մտքով շատ կապված են իրար հետ և կազմում են մեկ ընդհանուր ստեղծագործություն։ Նա գրել է հետաքրքիր կառուցվածք ունեցող գործեր, ինչպիսիք են օրինակ «ուղղաթիռային» լարային կվարտետը, որը ձայնագրվել է ուղղաթիռի մեջ։

Այլ ստեղծագործություններից են՝

  • Պունկտ
  • Խաղ
  • Քառակուսի
  • Միքստ
  • Խմբեր (գրված 3 տարբեր նվագախմբերի համար)և այլն։

Ծանոթագրություններ

Կառլհայնց Շտոքհաուզեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլհայնց Շտոքհաուզեն» հոդվածին։

Tags:

Կառլհայնց Շտոքհաուզեն ԿենսագրությունԿառլհայնց Շտոքհաուզեն ՄանկությունըԿառլհայնց Շտոքհաուզեն Երաժշտական կարիերայի սկիզբըԿառլհայնց Շտոքհաուզեն ՍտեղծագործությունըԿառլհայնց Շտոքհաուզեն ԾանոթագրություններԿառլհայնց Շտոքհաուզեն19282007d:Q154556d:Q161036d:Q245542d:Q3959d:Q47461274d:Q6292d:Q6295d:Q698162d:Q7927d:Q872901ԳերմանացիԳերմանիաԴեկտեմբերի 5Հյուսիսային Հռենոս-ՎեսթֆալիաՎայմարյան հանրապետությունՕգոստոսի 22

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արգանդի միոմաՀռոմՍևանի իշխանԿելվինՀայերեն հայհոյախոսությունՄարքեթինգՔանդակագործությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայկական խոհանոցԱնահիտԹատրոնի համաշխարհային օրՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՄարդու կմախքԴոն Կիխոտ (վեպ)Ալբերտ ԱզարյանԵրկրաշարժԾնեբեկԿուսաթաղանթԳորշ արջՖիմոզՔառօրյա պատերազմԶևսՀիսուսՖոտոսինթեզԻրանSinopharm GroupԽոր ՎիրապԱռնանդամի գլխիկՎաղարշապատՀարադրությունՄարդու անատոմիաՄիջատներՎանի թագավորության արքաների ցանկԿոմիտասԱրամ ԽաչատրյանՄայր Հայաստան հուշահամալիրԵղանակի քերականական կարգԵռանկյունԵրիկամային անբավարարությունԴավիթ ԲեկԲրազիլիաՇիրակի մարզԱվստրիաԱնկախ պետությունների դրոշներԻմպրեսիոնիզմՄիգրենՓողՆերգործական սեռԾաղիկՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀնդեվրոպական լեզուներԿոկորդաբորբԲանակում (հեռուստասերիալ)Տաղավար տոներՍտեփան Զորյան (գրող)ՌուսաստանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱստվածաշունչՄեր հայրենիքԿոնվենցիաԵրկաթ պակասորդային սակավարյունությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱրևածաղիկԽալազիոնԷպիլեպսիաԳորշ գայլՄեծ ՀայքՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԾաղկազարդԱրագածԿատուներԱրգանդի վզիկի քաղցկեղՆապաստակներԽաչակրաց արշավանքներՍինուսիտԳլաուկոմա🡆 More