Երաժշտական Կրթություն

Երաժշտական կրթություն, անհրաժեշտ գիտելիքների և ունակությունների յուրացման գործընթաց՝ համակարգված երաժշտական գործունեության համար, նաև երաժշտական ուսումնական հաստատություններում երաժշտության ուսուցումը կազմակերպելու համակարգ։ Տարբերում են ընդհանուր (սիրողների համար) և մասնագիտական (պրոֆեսիոնալ գործունեության համար՝ ստեղծագործական, կատարողական, գիտական, մանկավաժական) երաժշտական կրթություն։

Պատմություն

Դեռևս Հին աշխարհի երկրներում՝ Եգիպտոսում, Չինաստանում և այլուր, տաճարական, պալատական, զինվորական և այլ երաժիշտներ ստացել են մասնագիտական ուսուցում։ Հին Հունաստանում մասնավոր դպրոցներում ուսուցանել են կիֆարա նվագել և աեդոսների արվեստը, որոնք պարտադիր էին պատանիների համար։ Միջնադարում այն հիմնականում կապված էր եկեղեցու հետ։ Վերածննդի շրջանում երաժշտական կրթության զարգացմանը նպաստել է նոտագրության ի հայտ գալը։

Մոտ 16-րդ դարում ընդհանուր երաժշտական կրթությունն առանձնացել է մասնագիտականից. միջնակարգ դպրոցներում այն դասավանդել են կանտորները։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո մի շարք եվրոպական երկրներում բացվել են կոնսերվատորիաներ, երաժշտական ակադեմիաներ, բարձրագույն դպրոցներ, քոլեջներ, որտեղ պատրաստել են հիմնականում կատարողներ։

Արդի ժամանակաշրջանում, բացի երաժշտական պետական հաստատություններից (դպրոց, ստուդիա, ուսումնարան, կոնսերվատորիա և այլն), գործում են նաև մասնավոր կրթօջախներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Երաժշտական Կրթություն 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պետական կառավարման ձևՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍննդային ալերգիաՍտեփան Զորյան (գրող)Առաջին համաշխարհային պատերազմՍոս ՍարգսյանԿիստաԽոսքի մասերԷրիթրոցիտներՎարդավառԷվերեստԴիլիջանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԵրկիրՍայաթ-ՆովաԱկսել ԲակունցԻնդոնեզիաԿապ (խոսքի մաս)22-րդ դարԱնմոռուկ (խորհրդանիշ)Եռանկյան բարձրությունՌոբերտ ՔոչարյանՀովհաննավանքԷլեկտրական հոսանքՄեծապատիվ մուրացկաններԻնքնաթիռՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄարդու առնանդամՆյարդային համակարգՀայերԱշոտ Գ ՈղորմածՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հակահիստամինային դեղերԲութԲրուցելոզՀայաստանի զինված ուժերԾիրանի փողըՎանի թագավորության արքաների ցանկՄոսկվաԳուլիվերի ճանապարհորդություններըԻբուպրոֆենՀավասարասրուն սեղանՍահմանական եղանակՈրոտանՎլադիմիր ԼենինԺողովրդավարությունԱրծիվներՄարդու աչքԱյրին (նորավեպ)Սողոմոն ԹեհլիրյանԽոսրովի անտառ պետական արգելոցՇաղկապՖոտոսինթեզՀայկական գորգԳոյական անունԱրյան շրջանառությունՀայաստանՀովհաննես ՇիրազՈրովայնային ցավԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍումգայիթի ջարդերՀայաստանի կենտրոնական բանկՀոմանիշԷպոսՀեշտոցային արտադրությունԲանաստեղծական կայուն ձևերԿենդանակերպի նշաններԴաունի համախտանիշՀամո ԲեկնազարյանՀայկ նահապետԷնվեր փաշաՀապավումՀայաստանի դրոշԾաղիկԽրիմյան ՀայրիկԵնթակաԹաջ Մահալ🡆 More