Կաշալոտ

Կաշալոտները (Physeter catodon), ատամնավոր կետերի ենթակարգի ջրային կաթնասուններ են։ Արուների մարմնի երկարությունը մինչև 20 մ է, քաշը՝ մինչև 70 տ, էգերինը, համապատասխանաբար՝ մինչև 15 մ և 30 տ։ Գլուխը շատ մեծ է (մարմնի երկարության 1/3-ը)։ Վերծնոտային ոսկրերից գոյացած փոսիկը լցված է հեղուկ կետաճարպով։ Ստորին ծնոտև ունի 18–30 զույգ ատամներ, վերին ծնոտը զուրկ է ատամներից։ Կրծքային լողակները լայն են, բութ։ Մաշկը մուգ դարչնագույն է, կողքերին ու մեջքին՝ կնճռոտված։ Արուները հանդիպում են բոլոր օվկիանոսներում ու բաց ծովերում, էգերը՝ միայն տաք գոտում (40° հվ.

լայնության և 40° հս. լայնության միջև)։ Պոլիգամ է, արուն 10–20 էգերից հոտ է կազմում։ Սեռահասուն է 5 տարեկանից, ապրում է մինչև 50 տարի։ Սնվում է գլխոտանի փափկամորթներով, խորջրյա ձկներով։ Սուզվում է ջրում մինչև 1,2 կմ և կարող է մնալ այնտեղ 50–90 րոպե։ Արդյունագործական կարևոր օբյեկտ է, տալիս է 7–10 տ ճարպ, մինչև 6 տ կետաճարպ։

Կաշալոտ
կաշալոտ

Կաշալոտները հոյակապ սուզորդներ են և մյուս կետերի նման նրանք շնչում են ջրի մակերևույթին, բայց լողում են մինչև 500մ խորության մեջ՝ որսալով ծովախորքերում ապրող այնպիսի կենդանիների, ինչպիսին է ծովահրեշը։ Կաշալոտի մռութը հաճախ կրում է այդ պայքարի հետքերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 244 Կաշալոտ

Tags:

Կետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան խումբՀայկական խոհանոցՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՈւկրաինաԿենսաբանական դասակարգումԱղիների բորբոքային հիվանդությունԹալեաթ ՄեհմեդՎաղարշապատԱրյան ճնշումԼեոնիդ ԱզգալդյանՀայրենական մեծ պատերազմՄիրհավ (պատմվածք)ՆԱՏՕԱրմավիրի մարզՄիքայել ԱլիմյանԶոլի ԱդոկՏավուշի մարզԲառակապակցությունՀայ գրերի գյուտԶապել ԵսայանԱրցախյան շարժումՇաղկապենաբորբԲրուցելոզՆոր ԶելանդիաՀամացանցՄայր Հայաստան հուշահամալիրՀայաստանԾաղկած փշալարերՍանահինի վանական համալիրԹորոս ՌոսլինՄատենադարանՊետրոս ԴուրյանՄողեսներԱյրվածքԴաշտանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Արամ ԽաչատրյանՊղինձԿենդանիներԲարդ նախադասությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Գևորգ ՉաուշՍատուրն (մոլորակ)Նատրիումի քլորիդՄուտացիաՄեծ ՀայքՎիքիպեդիաՍաղմոսավանքՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՁվարանի կիստաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայկական լեռնաշխարհԲիբլիական (պոեմ)ՄիլանՈւղիղ խնդիրԱծանցԱշխարհի մայրաքաղաքների ցանկԼուսինԵռանկյան բարձրությունԵրեխայի իրավունքներԲայՍպիտակ ձին (պատմվածք)ԿարմրուկՀայաստանի Հանրապետության նախագահՀեքիաթԿալցիումԻտալիաԿալցիումի օքսիդՔարերի սիմֆոնիաՀաղպատի վանական համալիրՔանդակագործությունՏողադարձԳևորգ ԷմինՐաֆֆիՇաղկապՄյունխհաուզենի համախտանիշ🡆 More