Կետակերպեր

Կետակերպեր
Կետակերպեր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Բազմաբջիջներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Կենդանածիններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Կետակերպեր
Ենթակարգ Բեղավոր կետեր Ատամնավոր կետեր
Լատիներեն անվանում
tylopoda

Կետակերպերի կարգը (Cetacea) ներառում է 85 տեսակի ջրային կաթնասունների՝ կետեր, դելֆիններ, ծովախոզեր, որոնք բնակվում են բոլոր օվկիանոսներում, որոշ ծովերում ու գետերում։ Ունեն իլիկանման մերկ մարմին, առջևի վերջավորությունները վերածվել են լողաթևերի, հետիններն անհետացել են, իսկ պոչը վերածվել է երկթիակ լողակի։ Մարմնի չափերն են 1 մ-ից մինչև 33 մ (կապույտ կետ)։ Ունենում են մեկ խոշոր ձագ։

Կետակերպերը բաժանվում են երկու ենթակարգի՝ բեղավոր կետեր և ատամնավոր կետեր։

Ենթակարգեր

Բեղավոր կետեր

Բեղավոր կետերը (Mysticeti) կետակերպերի ամենախոշոր ներկայացուցիչներն են։ Հայտնի է բեղավոր կետերի 13 տեսակ՝ կապույտ կետ, գրենլանդական կամ բևեռային կետ, սովորական շերտավոր կետ (ֆինվալ), հյուսիսային շերտավոր կետ (սեյվալ), գորշ կետ, սապատավոր կետ, հարավային կետ և այլն։ Բեղավոր կետերը աշխարհի խոշորագույն կենդանիներն են։ Էգերն ավելի խոշոր են քան արուները։ Ատամների փոխարեն վերին ծնոտին ունեն մինչև 800 եղջերային թերթիկներ, որոնք կոչվում են բեղեր (այստեղի էլ բեղավոր կետեր անվանումը)։ Թերթիկների երկարությունը մինչև 4,5 մ է։ Դրանք օգնում են կուլ տված ջրից առանձնացնել պլանկտոնն ու մանր խեցգետնակերպերին, որոնցով սնվում են բեղավոր կետերը։ Բեղավոր կետերն ունեն զույգ քթանցքներ, որոնք գտնվում են գլխի վերևում։ դրանք ունեն փականներ, որոնք փակվում են, երբ կետը սուզվում է։ Երբ կետը հայտնվում է ջրի մակերևույթին, փականները բացվում են և կետը արտաշնչում է։ նրա թոքերից մղվող տաք օդը մինչև 10 մ բարձրությամբ գոլորշու ամպ է առաջացնում, որը երևում է հեռվից և կոչվում է կետի շատրվան։

Ատամնավոր կետեր

Ատամնավոր կետերը (Odontoceti) բեղավոր կետերից տարբերվում են նրանով, որ վերին ծնոտին ունեն ատամներ (ստորին ծնոտին ատամներ չունեն)։ Ատամների քանակը 2-ից մինչև 240 է, որոշ դելֆիններ ունեն ավելի քն 200, միաժանին (նարվալ)՝ ընդամենը երկու ատամ, որոնցից մեկն աճում և դառնում է հսկա ժանիք։ Ատամնավոր կետերը ունեն մեկ քթանցք։ Նրանք սնվում են ձկներով, գլխոտանիներով, երբեմն՝ ծովային կաթնասուններով։ մարմնի չափերով նկատելի զիջում են բեղավոր կետերին։ Ամենախոշոր տեսակը կաշալոտն է, որի մարմնի երկարությունը 20 մ է, իսկ քաշը՝ մինչև 50 տ։ Կաշալոտը համարվում է աշխարհի խոշորագույն գիշատիչը։ կաշալոտը սնվում է ծովային գլխոտանիներով՝ կաղամարներ, ութոտանիներ և այլն։ Ատամնավոր կետերը հրաշալի լողում են, կարող են զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն։ Նրանք ներառվում են 7 ընտանիքներում՝ դելֆինայիններ, միաժանիներ, կաշալոտայիններ, ծովախոզայիններ, գետային դելֆիններ և այլն։ Դելֆինները չղջիկների նման տիրապետում են էխոլոկացիայի ունակության՝ ուլտրաձայնային ազդանշանների օգնությամբ հրաշալի կողմնորոշվում են ջրում։

Պատկերասրահ

Կետակերպեր 
Կապույտ կետ
Կետակերպեր 
Ֆինվալ
Կետակերպեր 
Գրենլանդական կետ
Կետակերպեր 
Սովորական դելֆին
Կետակերպեր 
Խոյադելֆին
Կետակերպեր 
Կաշալոտ
Կետակերպեր 
Միաեղջյուր կամ նարվալ
Կետակերպեր 
Սովորական ծովախոզ
Կետակերպեր 
Բևեռային դելֆին
Կետակերպեր 
Գանգեսի դելֆին

Ծանոթագրություններ

Tags:

Կետակերպեր ԵնթակարգերԿետակերպեր ՊատկերասրահԿետակերպեր ԾանոթագրություններԿետակերպեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տերունական աղոթքՇեշտԱրենիի քարանձավՀին ՀունաստանՄուրացանԿոտորակ (մաթեմատիկա)ՍինգապուրԶինվորական կոչումներՀայերՄիջուկային զենքԶուգահեռագիծԱյրին (նորավեպ)ԴաշտանԱղմուկ ականջներումՇիզոֆրենիաԸնձառյուծՔեոփսի բուրգԿոնվենցիաԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄինաս ԱվետիսյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՖոտոսինթեզՄեջքի ցավՐաֆֆիԱնգլերենՍերժ ՍարգսյանՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՁվարանի կիստաՎանԵրկրաշարժՍիլվա ԿապուտիկյանԻջևանԳործակալ 044Վի (երգիչ)ՓողԱրմավիրի մարզՎարդանանց պատերազմԽոսրովի անտառ պետական արգելոցԵրաժշտական գործիքներԱվետիք ԻսահակյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՏիգրան ԵրվանդյանՋրծաղիկԳեղամ ՍարյանԵռանկյան մակերեսԱխթալայի վանքԾնեբեկBBC WorldwideՀայաստանի ՍահմանադրությունԱվստրիաԿոնքի բորբոքային հիվանդությունՇաղկապValve CorporationԿոտայքի մարզՔարահունջՄատենադարանՀրանտ ՄաթևոսյանՁայնԵրկրորդ համաշխարհային պատերազմԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱբու-Լալա Մահարի (պոեմ)ՀույզերՏասնաբանյաԱրտարգանդային հղիությունՏուն ջրվեժի վերևումԱստղաշուշանՇախմատՀայկական ֆիլմերի ցանկԹբիլիսիՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՎայոց ձորի մարզԹմրամիջոցՀայաստանի թռչունների ցանկՀրայր ԴժոխքՆիկոլա ՏեսլաԹաիլանդՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ🡆 More