Ծնունդ

Տեխնիկական համատեքստում նաև կոչվում է Այլ կերպ անվանում են «ծննդաբերություն»։ Այս հոդվածը վերաբերում է կաթնասունների և այլ կենդանիների ծնունդներին։ Մարդկանց մեջ ծնվելու համար տե՛ս Ծննդաբերություն:

Ծնունդ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ծնունդ
Գառան ծնունդը, մայրը լիզում է առաջին գառին, իսկ երկրորդին ծնում

Ծնունդ (անգլ.՝ Birth), սերունդ ունենալու գործընթաց, այլ կերպ անվանում են ծննդաբերություն։ Կաթնասունների մոտ այս գործընթացը սկսվում է հորմոններից, որոնք հանգեցնում են արգանդի մկանային պատերի կծկման՝ պտղին դուրս են մղելով զարգացման փուլ, երբ նա պատրաստ է ուտել և շնչել։

Որոշ տեսակների մոտ սերունդը կարող է շարժվել ծնվելուց անմիջապես հետո, իսկ մնացածի մոտ այն զարգանում է կյանքի ընթացքում։ Պարկավորների մոտ կարճատև հղիությունից հետո պտուղը ծնվում է անհաս վիճակում, այնուհետև զարգանում է մոր արգանդում։

Միայն կաթնասունները չեն, որ ծննդաբերում են։ Որոշ սողուններ, երկկենցաղներ, ձկներ և անողնաշարավորներ իրենց ներսում կրում են իրենց զարգացող ձագերին։ Նրանցից մի քանիսը ձվածին են իսկ մյուսները կենդանածին, սաղմը զարգանում է նրանց մարմնի ներսում, ինչպես կաթնասունների դեպքում։

Կաթնասուններ

Խոշոր կաթնասունները, օրինակ պրիմատները, կովերը, ձիերը, որոշ այծքաղները, ընձուղտներ, գետաձիեր, ռնգեղջյուրները, փղերը,կետերը, դելֆինները և խոզերը, հիմնականում ունենում են մեկ ծնունդ, բայց երբեմն հնարավոր է ունենան երկվորյակ կամ բազմակի ծնունդ։

Այս խոշոր կենդանիների մոտ ծննդաբերության գործընթացը նման է մարդու ծննդաբերության գործընթացին, թեև շատերի մոտ ծնունդը վաղաժամ է։ Սա նշանակում է, որ նրանք ծնվում են ավելի զարգացած վիճակում, քան մարդու երեխան և կարող են կանգնել, քայլել և վազել (կամ լողալ ջրային կաթնասունի դեպքում) ծնվելուց անմիջապես հետո։

Կետերի, դելֆինների և խոզուկների դեպքում ձագի պոչը առաջինն է ծնվում, ինչը նվազացնում է նրա խեղդվելու վտանգը։ Մայրը օգնում է նորածին ձագին բարձրանալ ջրի մակերես՝ շնչելու համար։

Փոքր կաթնասունների մեծամասնությունը բազմակի ձագեր են ունենում,որոնք կարող են լինել տասներկու կամ ավելի։ Այս կենդանիներից յուրաքանչյուր պտուղ շրջապատված է լինում իր ամնիոտիկ պարկով և ունենում է առանձին ընկերքը։ Այն ծննդաբերության ժամանակ բաժանվում է արգանդի պատից և պտուղը շարժվում է դեպի ծննդաբերական ջրանցք։

Շատ հազվադեպ են հանդիպում մեծ կաթնասունները, որոնք ծնում են երկվորյակներ, սակայն երբեմն դա կարող է տեղի ունենալ փղերի չափ մեծ կաթնասունների մոտ։ 2018 թվականի ապրիլին Տանզանիայի Տարանգիր ազգային պարկում մոտ 8 ամսական երկվորյակ փղեր կային, որոնք միանում էին իրենց մոր հոտին, ըստ հաշվարկների նրանք ծնվել էին 2017 թվականի օգոստոսին։

Մարդու ծննդաբերություն

Ծնունդ 
Մանկաբարձ Ուիլյամ Սմելիի կողմից 1792 թվականի նորմալ գլխի առաջին ներկայացման նկարազարդումը: Թաղանթները պատռվել են, և արգանդի վզիկը լիովին լայնացել է:

Մարդիկ սովորաբար տալիս են մեկ պտուղ։ Մոր մարմինը ծննդաբերությանը պատրաստվում է հորմոնով, որը արտադրում է հիպոֆիզ, ձվարանների և ընկերքի կողմից։ Հղիության ընդհանուր ժամկետը՝ բեղմնավորումից մինչև ծնունդ, սովորաբար տևում է մոտ 38 շաբաթ (ծնունդը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ հետո)։ Ծննդաբերության ընթացքը տևում է մի քանի ժամ և ունի երեք փուլ. Առաջին փուլը սկսվում է արգանդի մկանային պատերի մի շարք ակամա կծկումներով և արգանդի վզիկի աստիճանաբար լայնացումամբ։ Առաջին փուլը սկսվում է, երբ արգանդի վզիկը լայնանում է ավելի քան 4 սմ տրամագիծ և կծկումներն ավելի ուժեղ ու կանոնավոր են դառնում։ Երեխայի գլուխը (կամ հետույքը) ծննդաբերության ժամանակ մղվում է արգանդի վզիկ, որն աստիճանաբար լայնանում է մինչև 10 սմ տրամագիծ։ Որոշ ժամանակ անց ամնիոտիկ պարկը պայթում է, և պտղաջրերը դուրս են գալիս։ Երկրորդ փուլում՝ սկսվում է արգանդի վզիկի լրիվ լայնացումը, արգանդի ուժեղ կծկումները և մոր ակտիվ հրումը՝ երեխային դուրս է գալիս հեշտոցով, որը ծննդաբերության այս փուլում կոչվում է ծննդաբերական ջրանցք, երեխան ծնվում է պորտալարին կցված։ Երրորդ փուլում, որը սկսվում է երեխայի ծնվելուց հետո,մի քանի րոպեի ընթացքում հետագա կծկումները դուրս են մղում ընկերքը, ամնիոտիկ պարկը և պորտալարի մնացած մասը։

Արգանդի մեջ պտուղը կախված է արյան շրջանառությունից ընկերքի միջոցով՝ ներառյալ գազային փոխանակումը, չծնված երեխայի արյունը շրջանցում է թոքերը՝ հոսելով օվալ անցքի միջով, դա միջնապատի անցք է որը բաժանում է աջ և ձախ նախասրտերի։

Ծնվելուց հետո պորտալարը սեղմվում և կտրվում է, երեխան սկսում է շնչել հետո արյունը սկսում է հոսել աջ փորոքից դեպի թոքեր՝ գազային փոխանակման համար, թթվածնով հագեցած արյունը վերադառնում է ձախ նախասիրտ, որը մղվում է ձախ փորոք այնուհետև մղվում է հիմնական զարկերակային համակարգ։ Այս փոփոխությունների արդյունքում ձախ նախասրտի արյան ճնշումը գերազանցում է աջ նախասրտի ճնշումը, այս տարբերությունը ստիպում է օվալ անցքին փակվել՝ բաժանելով սրտի ձախ և աջ կողմերը(սաղմնային մնացորդները)։

Կովեր

Ծնունդ 
Ծննդաբերող կով

Կովերի ծնունդը բնորոշ է ավելի մեծ կաթնասուններին։ Հորթի նորմալ ծննդաբերության ժամանակ կովը անցնում է երեք փուլ։ Առաջին փուլի ընթացքում նախիրի մնացած մասից հեռու կենդանին հանգիստ տեղ է փնտրում։ Հորմոնների փոփոխությունները հանգեցնում են ծննդաբերական ջրանցքի փափուկ հյուսվածքների թուլացման, քանի որ մոր մարմինը պատրաստվում է ծննդին, արգանդի կծկումներն արտաքինից ակնհայտ չեն, բայց կովը կարող է անհանգիստ լինել։ Յուրաքանչյուր կծկումով պտուղը մղվում է դեպի ծննդյան ջրանցք, և կովի արգանդի վզիկը աստիճանաբար սկսում է լայնանալ։ Առաջին փուլը կարող է տևել մի քանի ժամ և ավարտվում է, երբ արգանդի վզիկը լիովին լայնանացած է։ Երկրորդ փուլը ընթանում է, երբ կա ամնիոտիկ պարկի արտաքին ելուստ, որին հետևում է հորթի առջևի սմբակների և գլխի տեսքը ՝(կամ երբեմն հորթի պոչը և հետևի ծայրը) :Երկրորդ փուլում կովը սովորաբար պառկում է կողքի վրա՝ հրելու համար, հորթը անցնում է ծննդյան ջրանցքով։ Հորթի ամբողջական ծնունդը (կամ սրունքների բազմակի ծնունդը) նշանակում է երկրորդ փուլի ավարտը։ Կովը ոտքի է կանգնում (եթե այս փուլում պառկած է), պտտվում է և սկսում եռանդով լիզել հորթին։ Հորթը վերցնում է իր առաջին մի քանի շունչը և րոպեների ընթացքում պայքարում է ոտքի կանգնելու համար։ Ծննդաբերության երրորդ և վերջին փուլը ընկերքի ծնունդն է, որը սովորաբար դուրս է գալիս մի քանի ժամվա ընթացքում։

Շներ

Երբ ծննդաբերությունը մոտենում է, կծկումներն ավելի հաճախակի են դառնում։ Ծննդաբերությունը շների մոտ կարելի է բաժանել 3 փուլի. Առաջին փուլում արգանդի վզիկը լայնանում է՝ առաջացնելով անհանգստություն։ Այս փուլի ընդհանուր նշաններն են՝ շնչահեղձությունը և փսխումը։ Դա կարող է տևել մինչև 12 ժամ։ Երկրորդ փուլը սերունդների անցումն է։ Ամնիոտիկ պարկը դա շողշողացող մոխրագույն պարկ է, որտեղ գտնվող ձագը շարժվում է արգանդի մեջ։ Հետագա կծկումներից հետո պարկը դուրս է մղվում և ձագը պատռում է թաղանթը՝ որտեղից դուրս է գալիս թափանցիկ հեղուկ։ Մայրը կրծում է պորտալարը և լիզում է ձագին, ինչը խթանում է նրա շնչառությանը։ Եթե ձագը վեց րոպեի ընթացքում առաջին շունչը չկատարի, նա կմահանա։ Հետագա ձագերը հաջորդում են միմյանց նույն ձևով, սովորաբար ավելի քիչ ուժով, քան առաջինը 15-60 րոպե ընդմիջումներով։ Եթե ձագը 2 ժամվա ընթացքում դուրս չի եկել, ապա պետք է դիմել անասնաբույժին։ Երրորդ փուլը ընկերքի անցումն է։ Սա հաճախ տեղի է ունենում երկրորդ փուլի հետ միարժամանակ յուրաքանչյուր սերնդի հեռանալուց։

Պարկավորներ

Ծնունդ 
քսակի մեջ գտնվող կենգուրուի ձագ

Մանուկը կենգուրուն ծնվում է անհաս վիճակում։ Հղիության շրջանը տևում է կարճ։ Երբ մայրը մաքրում է իր քսակը ուրեմն մոտ է ծննդաբերությունը։ Երբ ծնվում է ձագը լինում է վարդագույն, կույր, առանց մորթի և մի քանի սանտիմետր երկարությամբ։ Նա ունենում է քթանցքներ, որով կարողանում է շնչել, առաջի ոտքերը կպչում են մոր մազերին, իսկ հետևի ոտքերը զարգացած չեն։ Նա սողում է մոր մորթիի միջով և գնում է ընկնում է քսակ։ Այստեղ նա ամրանում է ծծակին, որը ուռչում է բերանի ներսում։ Նա մի քանի ամիս մնում է կուրծքին, մինչև բավականաչափ զարգացանա և դուրս գա։ Կենգուրուները ծնվում են «բերանի վահաններով»։

Այլ կենդանիներ

Ծնունդ 

Ջրային օրգանիզմներում բեղմնավորումը գրեթե միշտ արտաքին է, երբ սերմնահեղուկը և ձվերը ազատվում են ջրի մեջ (բացառություն են կազմում շնաձկները, որոնք ունեն ներքին բեղմնավորում): Միլիոնավոր ձու կարող են արտադրել առանց ծնողների մասնակցության։ Ցամաքային անողնաշարավորները նույնպես կարող են արտադրել մեծ քանակությամբ ձվեր։

Որոշ ձկներ, սողուններ և երկկենցաղներ իրենց ջանքերը ներդնում են ավելի քիչ քանակությամբ ձագեր ունենալու համար, որոնք ավելի հավանական է, որ կգոյատևեն մինչև հասուն տարիք։ Թռչունները խնամում են իրենց ձագերին հոգում են նրանց կարիքները ձվից դուրս գալուց հետո։

Ձվածնությունը վերարտադրման եղանակ է, երբ սաղմը զարգանում է ձվի ներսում և մնում է մոր մարմնում, մինչև նրանք պատրաստ լինեն դուրս գալուն։ Ձվաբույծ կենդանիները նման են կենդանածին տեսակներին, քանի որ ունեն ներքին բեղմնավորում։ Ձագերը ծնվում են զարգացած վիճակում և չունեն կապ ընկերքի հետ իսկ չծնված ձագերը սնվում են ձվի դեղնուցով։ Մոր օրգանիզմը ապահովում է գազի փոխանակումը (շնչառությունը), դա անհրաժեշտ է ձվածին կենդանիների համար։ Շատ շնաձկների մոտ ձվերը դուրս են գալիս մոր մարմնի ձվաբջիջ, սաղմերը սնվում են ձվի դեղնուցով և ձվաբջջի պատերի գեղձերից արտազատվող հեղուկներով։ Ռեքվիեմի շնաձկները պահպանում են պլասենցային կապը զարգացող երիտասարդների հետ, այս պրակտիկան հայտնի է որպես կենդանություն։ Սա ավելի շատ նման է կաթնասունների հղիությանը, քան մյուս ձկներինը։ Այս բոլոր դեպքերում երիտասարդները ծնվում են կենդանի և լիովին գործունակ։ Անոտ երկկենցաղների մեծ մասը ձվածին են և ծնում են արդեն զարգացած ձագեր։ Ալպիական սալամանդրա («անգլ.՝ Salamandra atra») ցեղի տանզանական դոդոշներից մի քանի տեսակներ ձվածիններ են, զարգանում են թրթուրների մոր ձվաբջջի ներսում և ի վերջո հասունանում են լիովին:Կենսունակության զարգացած ձևը, որը կոչվում է ընկերքային կենսունակություն, ընդունվել է կարիճների և ուտիճների որոշ տեսակների, շնաձկների, օձերի և թավշյա որդերի կողմից։ Նրանցում զարգացող սաղմը սնվում է ընկերքի միջոցով։ Առաջին ընկերքը հայտնաբերվել է անհետացած ձկների խմբում, որը կոչվում է պլակոդերմ։ Պլակոդերմները բոլոր կենդանի ծնոտավոր ձկների (անգլ.՝ Gnathostomata) նախնիների քույր խումբն են, ներառյալ խոնդրիխթյանները, շնաձկները և ոսկրոտ ձկները՝ օստեյխտները։

Ավստրալիայում Գոգոյի ձևավորման բրածոն, որը պահվել է Դևոնի ժամանակաշրջանից, 380 միլիոն տարի առաջ, հայտնաբերվել է սաղմի ներսում՝ պորտալարի միջոցով միացված դեղնուցի պարկին։ Բրածոն հաստատում էր այն վարկածը, որ պլակոդերմների ենթախումբը, որը կոչվում է ptyctodontids, բեղմնավորում է իրենց ձվերը ներսից։ Որոշ ձկներ որոնք պարարտացնում են ներսի ձվերը նույնպես կենդանի ձագեր են ծնում։ Այս հայտնագործությունը 200 միլիոն տարով հետ է մղում կենդանի ծնունդների մասին մեր գիտելիքները:Մեկ այլ սեռի բրածո հայտնաբերվել է երեք սաղմով նույն դիրքում։ Մողեսներից կենսատու մողեսը (անգլ.՝ Zootoca vivipara), անգուիս օձը և սցինկների շատ տեսակներ կենդանիներ են, որոնք երիտասարդ կենդանիներ են ծնում։ Շատերը ձվածին են, բայց մյուսները, օրինակ հսկա մողեսները և հսկայական նախալեզու սափրագլուխ ցեղերի ներկայացուցիչները, ծնում են կենդանածին ձագեր, որոնք զարգանում են ներսում՝ իրենց սնուցումը ստանալով կաթնասունների ընկերքից։ Աֆրիկյան տեսակը՝ «անգլ.՝ rachylepis ivensi»-ն, զարգանում է սողունային ընկերքից։ Վիշապները և իժերը նույնպես ծնում են կենդանածին ձագեր։

Ծնունդ 

Միջատների մեծամասնությունը ձվեր են ածում, բայց շատ քչերն են ծնում սերունդներ։ Լվիճն ունի կյանքի բարդ շրջան և բայց ամռան ամիսներին կարողանում է արագ բազմանալ։ Էգերը արտադրում են չբեղմնավորված ձվեր, որոնք պահում են իրենց մարմնում:: Սաղմերը զարգանում են իրենց մայրերի ձվարններում։ Ծնվում են էգ նիմֆեր, որոնք արագ աճում են և շուտով իրենք ավելի շատ էգ սերունդ են տալիս։ Որոշ դեպքերում նորածին նիմֆերը իրենց ներսում ունենում են արդեն զարգացող սաղմեր։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ծնունդ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ծնունդ հոդվածին

Tags:

Ծնունդ ԿաթնասուններԾնունդ Այլ կենդանիներԾնունդ Տես նաևԾնունդ ԾանոթագրություններԾնունդ Արտաքին հղումներԾնունդԾննդաբերություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲույսերՅուպիտեր (մոլորակ)ՄոլորակԽտությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԹվաբանական պրոգրեսիաՀարցական նշանՇիկացման լամպԱզգային ժողովրդավարական բևեռԵրկիրԱրշակունիներՇաղկապՆապոլեոն ԲոնապարտԾնեբեկԱմբերդ (ամրոց)Սասնա ծռերՀովազներԼևոն Տեր-ՊետրոսյանՓողՄինչամուսնական սեքսԱլեքսանդրապոլի պայմանագիրԱրագածՀատակում22-րդ դարՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրյան ճնշումԱծական անունSWOT վերլուծությունԲացատրական բառարանՇեղանկյունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Իլհամ ԱլիևԼյարդԿանաչ դաշտը (պատմվածք)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Վերք Հայաստանի (վեպ)ԿենդանիներՌոբերտ ԱբաջյանՆյութափոխանակությունԵզդիներՊարբերական աղյուսակԱլպիական մանուշակ (պատմվածք)Պյոտր ՉայկովսկիԹթվածինՀանգԿապանԼեոնիդ ԱզգալդյանԻնքնաթիռՌուբեն ՍևակՀայաստանի կուսակցությունների ցանկՕսմանյան կայսրությունՀարկադրական եղանակԱրտաշես Ա ԲարեպաշտԷկոլոգիաԳագիկ ԱԻսպանիաՀայկ և ԲելԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Կենդանակերպի նշաններԲանաստեղծությունԺառանգական հիվանդություններԱլբերտ ԱյնշտայնԲանակում (հեռուստասերիալ)ԱնտանտՕձունի տաճարԹորոս ՌոսլինՍանահինի վանական համալիրԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի առաջին բաժանումԱնորոշ դերբայՌոբերտ ՖիշերՄամփրե արքանՃապոնիաԳուսան Աշոտ🡆 More