Սաղմնաբանություն Պտուղ

Պտուղ (լատին․՝ fetus), կաթնասուն կենդանին կամ մարդը սաղմնային զարգացման շըրջանում՝ հիմնական օրգան-համակարգերի սկզբնավորումից հետո, մարդու համար այդ շրջանն ընդգրկում Է հղիության 9-րդ շաբաթից մինչև ծնվելու պահը։

9-րդ շաբաթում

Պտուղն ընդունում է մարդու մարմնին բնորոշ արտաքին տեսք, պարզ տարբերվում են գլուխը, մարմինը, վերջույթները և այլն։ Պտուղի երկարությունը լինում Է 3 - 4 սմ։ Պտուղի շնչառությունը, սնուցումը, նյութափոխանակությունն ու արտաթորությունն իրականանում են ընկերքի միջոցով։

4-րդ ամիս

Ձևավորվում է Պտուղի դեմքը, վերջույթների շարժումները դառնում են ակտիվ։

5-րդ ամիս

Պտղի երկարությունը 25 սմ է, զանգվածը՝ 250-300 գ։ Մաշկը կարմիր է՝ աղվամազերով և լոռանման քսուքով պատված, աղիքներում գոյանում է նախակղանքը (մեկոնիում). մայրըն զգում է պտղի շարժումները, որովայնի աուսկուլտացիայով լսվում է պտուղի սրտխփոցը։

6-րդ ամիս

Վերջին շարժումները դառնում են ավելի ակտիվ։ Այդ շրջանում պտուղը կարող է ծնվել ողջ, շնչառական շարժումներն առկա են, սակայն, որպես կանոն, պտուղը մահանում Է խիստ անհասությունից։

7-րդ ամիս

Ամսվա վերջին ենթամաշկային ճարպաշերտը անբավարար էզարգացած, մաշկը կնճռոտ է՝ պատված լոռանման քսուքով և աղվամազերով։ Քթի և ականջների աճառները փափուկ են, եղունգները չեն հասնում մինչև մատների ծայրերը։ Այս շրջանում պտուղը ծնվում է ողջ, ինքնուրույն շնչում է, բայց սովորաբար քիչ կենսունակ է։

8-րդ ամիս

Ամսվա սկզբին (հղիության 28-րդ շաբաթը) պտուղը համարվում է անհաս, բայց կենսունակ, այդ շրջանում «ասում են ծնված երեխան կարող է ապրել միայն խնամքի որոշ կանոնների պահպանման դեպքում։ 8-րդ ամսվա վերջին Պտուղի երկարությունը 38 - 40 սմ է, զանգվածը՝ 1500-1600 գ, ծնվում է կենսունակ, սակայն պահանջում է հատուկ խնամք։

9-րդ ամիս

Պտղի զանգվածը դառնում Է 2300 - 2500 գ, ավելանում Է ենթամաշկի ճարպը, մաշկը դառնում է հարթ, վարդագույն, աղվամազերը քչանում են, գլխի մազերը երկարում են։ Գլուխը համեմատաբար մեծ է, գանգի ուղեղային հատվածի ոսկրերի միջև կան արտահայտված կարեր և աղբյուրակներ։ Գանգի դիմային մասը ուղեղայինի համեմատ փոքր է։

10-րդ լուսնամսվա վերջին անհասության բոլոր նշանները վերանում են և պտուղը ծնվում է։

Tags:

Սաղմնաբանություն Պտուղ 9-րդ շաբաթումՍաղմնաբանություն Պտուղ 4-րդ ամիսՍաղմնաբանություն Պտուղ 5-րդ ամիսՍաղմնաբանություն Պտուղ 6-րդ ամիսՍաղմնաբանություն Պտուղ 7-րդ ամիսՍաղմնաբանություն Պտուղ 8-րդ ամիսՍաղմնաբանություն Պտուղ 9-րդ ամիսՍաղմնաբանություն ՊտուղԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մյունխհաուզենի համախտանիշԳևորգ Մարզպետունի (վեպ)Արշիլ ԳորկիԱռիթմիաՆշիկաբորբՄուրացանՍպիրտԽոսքի մասերՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԲիբլիական (պոեմ)Խաղաղ օվկիանոսՆատրիումի քլորիդՋուրՀամեմատությունՋրհեղեղԿենդանակերպի նշաններՊարագաներՇաքիի ջրվեժԼոռու մարզԱշոտ Բ ԵրկաթԲայԶատիկՔիմիական ռեակցիաներԽուստուփԻմ անունն Արամ էԱրեգակՄարի ԱնտուանետՄիսաք ՄեծարենցՕրենսդիր իշխանությունՀեշտոցային արտադրությունՀայաստանի անկախության հռչակագիրԱլյումինՊապ թագավորԲարդ նախադասությունԷջմիածնի Մայր ՏաճարՀեպատիտ BԱրտաշեսյաններԱրարատԿառլես ՊուչդեմոնԳարեգին ՆժդեհՍառը պատերազմՍիրտԳրիգոր ԼուսավորիչԿարմիր գիրքՈւիլյամ ՇեքսպիրԱրամ ԽաչատրյանՅանդեքսՄթնշաղի անուրջներԱզոտԲարդ համադասական նախադասությունԳենետիկ հիվանդություններՀայաստանի առաջին բաժանումԱրտույտների ագարակըԿոորդինատային համակարգԱղերՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀայ ֆիդայիներՎարդանանք (պատմավեպ)Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատԱրմավիրՄթնոլորտի աղտոտումԼևոն ԲՀատկացուցիչԽՍՀՄ փլուզումՎիլհելմ ՍտեյնիցՄաշկ (մարդ)Սննդային ալերգիաՍուրբ ծնունդԵգիպտոսՍննդային շղթաՍրտային անբավարարությունԱկնարկ (ժանր)Սանահինի վանական համալիրԹռչնագիրՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՏոլմաՌոբերտ ԱբաջյանՌևմատոիդ արթրիտ🡆 More