Խպիպ

Խպիպ, զոբ (լատին․՝ struma), վահանագեղձի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ) և դիֆուզ -հանգուցավոր խպիպ։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ․ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վահանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի ճշտման։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտցիայի (կաթնատվության), դաշտանադադարի շրջաններում։

Խպիպ
Խպիպ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՎահանագեղձ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա և Միջուկային բժշկություն
Խպիպ Goiters Վիքիպահեստում

Դասակարգում

Խպիպի միջազգային դասակարգում՝ առաջարկված ԱՀԿ–ի (Առողջության համաշխարհային կազմակերպություն) կողմից 2001 թ․–ին

      • 0 աստիճան– խպիպ չկա;
      • I աստիճան – գեղձը շոշափվում է, բայց տեսանելի չէ;
      • II աստիճան – գեղձը շոշափվում է, տեսանելի է։

Հետխորհրդային երկրներում դեռևս լայն տարածում ունի Օ․ Վ․ Նիկոլաևի առաջարկած դասակարգումը (1955 թ․)

      • 0 աստիճան –վահանագեղձը տեսանելի չէ և չի շոշափվում, նորմա;
      • I աստիճան — վահանագեղձը տեսանելի չէ, շոշափվում է նեղուցը;
      • II աստիճան — վահանագեղձը տեսանելի է կլման ակտի ժամանակ, շոշափվում է, բայց պարանոցի ձևը փոփոխված չէ;
      • III աստիճան — վահանագեղձը տեսանելի է, շոշափվում է, փոփոխված են պարանոցի ուրվագծերը ("հաստ պարանոց")
      • IV աստիճան — բացահայտ արտահայտված խպիպ, որն աղավաղում է պարանոցի ուրվագծերը։
      • V աստիճան – վահանագեղձը ահռելի չափերի է , այն ճնշում է շնչափողը, կերակրափողը։

Խպիպը կարող է լինել միակողմանի, երկկողմանի։ Հաճախ լինում է պարանոցի վրա, երբեմն՝ կրծոսկրի ետևում (ետկրծոսկրային խպիպ)։ Ըստ գեղձի ֆունկցիոնալ վիճակի տարբերում են

      • Հիպոթիրեոիդ վիճակ– թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից ցածր է
      • Էութիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմաի սահմաններում է
      • Հիպերթիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից բարձր է

Խպիպով ուղեկցվող հիվանդություններից են․

Խպիպն ուղեկցվում է վահանագեղձի գործունեության խանգարմամբ։ Սպորադիկ խպիպն հանդիպում է տարբեր վայրերում և պայմանավորված է օրգանիզմում յոդի էնդոգեն անբավարարությամբ։ Տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը լինում է աշխարհագրական որոշակի մարզերում, պայմանավորված է օդում, ջրում, հողում և սննդամթերքում յոդի անբավարարությամբ (երբ 200—220 մկգ-ի փոխարեն օրգանիզմն ընդունում է 80—20 մկգ յոդ)։ Յոդի անբավարարությունը կարող է խորանալ արտաքին անբարենպաստ պայմանների և էնդոգեն գործոնների (հղիություն, լակտացիա, հիպովիտամինոզներ, ճիճվային հիվանդություն) ազդեցությունից, երբեմն՝ տարբեր վարակիչ հիվանդություններից, թունավորումներից։ Օրգանիզմում յոդի հարաբերական անբավարարություն կարող է առաջանալ յոդի և մի շարք քիմիական տարրերի (կալցիում, ֆտոր) փոխհարաբերության խանգարումից։ Տեղաճարակային խպիպն հանդիպում է աշխարհի համարյա բոլոր երկրներում, առավելապես՝ բարձր լեռնային մարզերում, նախալեռներում։

Կանխարգելումը. անհատական և խմբային կանխարգելիչ միջոցառումներ (յոդացված կերակրի աղի ընդունում), հիվանդության վաղ հայտնաբերում և դիսպանսերային հսկողություն։

Բուժումը. յոդի պատրաստուկներ, թիրեոդին, տրիյոդթիրոնին, դիյոդթիրոզին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Աղբյուրներ

М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 47-69. ISBN 5-225-00920-4.

Խպիպ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խպիպ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92 Խպիպ 

Tags:

ԴաշտանԼատիներենՀղիությունՎահանագեղձ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթարյան միաբանությունՈւսուցման մեթոդներՖեյսբուքԼիոնել ՄեսսիԻտալիա«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՀերպեսՀայկական ճարտարապետությունԱնուղղակի խնդիրԵրևանի թանգարանների ցանկԲերանաբորբՍասնա ծռերՍև բերդՀայերենի այբուբենՆախադաշտանային համախտանիշԱրտաշես ԱԱմբողջ թիվՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱնկախ պետությունների դրոշներՔարերԱվշային հանգույցների բորբոքումՏեղեկատվական տեխնոլոգիաներՀայկական դրամԿյանք ու կռիվՈւղղանկյուն եռանկյունՍողուններԱրեգակՀիպոթիրեոզՁայնի արագությունԽրիմյան ՀայրիկԿոկորդիլոսներՍանահինի վանական համալիրՏասնաբանյաՋազԱրտավազդ ԲՏավուշի մարզՀայրենական մեծ պատերազմԵրկրորդ համաշխարհային պատերազմԾաղկեվանքՎիտամին EՀեկտարՀայաստանի Կարմիր գիրքՆեյմարՍտեփան Զորյան (գրող)Աղիների բորբոքային հիվանդությունՀամբարձում (տոն)Աֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՇամշադինի շրջանՇագանակագեղձի բարորակ գերաճՄարդու աչքԱՄՆ-ի նախագահների ցանկՄշակույթԼոռու մարզԻլհամ ԱլիևՔարերի սիմֆոնիաՄատաղՆախադասության գլխավոր անդամներՁկներԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀարադրությունԲրոնխաբորբՁիMercedes-BenzՀին ՀունաստանՊարկինսոնի հիվանդությունՌոբերտ ՔոչարյանՀավասարասրուն եռանկյունԿուսաթաղանթԱրջերԱրեգակնային համակարգՍրբանային սեքսՄայիսի 1Հասարակ և հատուկ գոյականներ🡆 More