Դիֆուզ տոքսիկ խպիպ (հոմանիշներ․ Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն)– գենետիկական դետերմինացված, աուտոիմուն հիվանդություն է, պայմանավորված թիրեոիդ հորմոնների արտադրության կայուն բարձրացմամբ և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններով։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 20-50 տարեկան կանանց մոտ։ Թիրեոտոքսիկոզով ուղեկղվող հիվանդությունների թվում դիֆուզ տոքսիկ խպիպ հանդիպում է 80% դեպքերում։
Դիֆուզ տոքսիկ խպիպ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
Անվանվել է | Robert James Graves? և Karl Adolph von Basedow? |
Graves' disease Վիքիպահեստում |
Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։
Ենթադրվում է, որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է հիպոֆիզի կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում են հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։
Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ խպիպ, տախիկարդիա և էկզոֆթալմ։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սիրտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական տախիկարդիայով, մշտական կամ պարոքսիզմալ տախիառիթմիայով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ թիրեոտոքսիկ սիրտ։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում ակնագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան
М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 47-69. ISBN 5-225-00920-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիֆուզ տոքսիկ խպիպ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 208)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դիֆուզ տոքսիկ խպիպ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.