Լեռ Լոգան: լեռ

Լոգան (անգլ.՝ Logan), Կանադայի ամենաբարձր լեռնագագաթը (5956 մ ծովի մակարդակից)։ Հյուսիսային Ամերիկայում բարձրությամբ երկրորդ լեռն է Դենալիից հետո։ Գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում։ Ալյասկայի սահմանից 40 կմ է հեռու։

Լոգան
Լեռ Լոգան: Անվան ծագում, Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Լեռան նվաճումների պատմություն
Տեսակլեռ
ԵրկիրԼեռ Լոգան: Անվան ծագում, Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Լեռան նվաճումների պատմություն Կանադա
Վարչատարածքային միավորՅուկոն
ԼեռնաշղթաSaint Elias Mountains?
Մասն էյոթ երկրորդ բարձունքներ
Բարձրությունը ծովի մակարդակից5959 մետր
Հարաբերական
բարձրություն
5250 մետր
Պահպանման տարածքԿլուեյն
Նյութգրանիտ
Առաջին վերելք1925 թ հունիսի 23

Լեռնագագաթն առաջին անգամ նվաճել են 1925 թվականի հունիսի 23-ին մի խումբ լեռնագնացներ, այդ թվում` Ալբերտ Մակարտին, Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը և Ֆրեդերիկ Լամբերտը։

Անվան ծագում

1890 թվականին ամերիկացի երկրաբան, աշխարհագրագետ Իսրայել Ռասելը, ով զբաղվում էր Ալյասկայի ուսումնասիրությամբ, Սուրբ Իլյայի լեռնագագաթի նկարագրության ժամանակ լեռնագագաթին տվել է կանադացի աշխարհագրագետ, Կանադայի Երկրաբանական ծառայության հիմնադիր Վիլյամ Էդմոնդ Լոգանի անունը (անգլ.՝ William Edmond Logan):

2000 թվականին Կանադայի վարչապետ Ժան Կրետյենը առաջարկել է լեռնագագաթն անվանել Տրյուդո` ի պատիվ կանադացի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Պիեռ Էլիոթ Տրյուդոյի, ով ոչ վաղ անցյալում էր մահացել։ Առաջարկը բացասական արձագանք է գտել հասարակության շրջանում, և լեռնագագաթի «Լոգան» անունը պահպանվել է։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Լեռ Լոգան: Անվան ծագում, Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Լեռան նվաճումների պատմություն 
Լոգան լեռան 3D պատկեր

Լոգան լեռնագագաթը գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում։ Ծովի մակարդակից նրա բարձրությունը 5956 մ է, իսկ հարաբերական բարձրությունը` 5247 է։ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթի` Դենալիի հեռավորությունը Ալյասկայի ծոցից 100 կմ է հարավից, իսկ Ալյասկայի հետ սահմանը` 40 կմ արևմուտքից։

Լոգանի լեռնազանգվածը ամենամեծերից մեկն է աշխարհում։ Լեռնահիմքի ընդգրկումը ավելի քան 100 կմ է։ 5.000 մ բարձրության վրա կա սարահարթ, որ ձգվում է 20 կմ։

Լոգանի վերին մասը ծածկված է սառցադաշտով, որի հաստությունը առանձին տեղերում կազմում է 300 մ։ Որոշ գնահատականներով սառցածածկույթի ստորին մասի տարիքը կարող է լինել մի քանի հարյուր հազար տարի, քանի որ ջերմաստիճանը լեռան վրա ժամանակի ընթացքում աննշան փոփոխություններ է կրել։

Լեռնագագաթի բարձրություն

Մինչև 1992 թվականը լեռնագագաթի ճշգրիտ բարձրությունը հայտնի չէր։ Տարբեր գնահատականներով այն կազմում էր 5950-6050 մ։ 1992 թվականի մայիս-հունիս ամիսներին Կանադայի աշխարհագրական ընկերությունը Կանադայի Երկրաբանական ծառայության և «Կանադայի պարկեր» կազմակերպության հետ կազմակերպել է գիտարշավ, որի արդյունքում ընդունվել է լեռան ներկայումս հայտնի բարձրությունը։

Կլիմա

Լոգանի կլիմայական պայմանները մեծ մասամբ պայմանավորված են Ալյասկային մոտ գտնվելու փաստով։ Ծոցի վրա գերիշխում է մթնոլորտային ցածր ճնշումը, իսկ Խաղաղ օվկիանոսի կողմից սառը, խոնավ քամի է փչում ափի և Սուրբ Իլյայի լեռնազանգվածի ուղղությամբ։ Բարձրանալով 2.000 մ և ավելի` օդային զանգվածները սառչում են` տեղումների ձևով ցած թափվելով։ Լեռնագագաթի մոտ քամու արագությունը ամռանը կարող է հասնել 30 կմ/ժ-ի, իսկ ձմռանը` 100 կմ/ժ-ի։ Տեղումների տարեկան քանակը կախված է բարձրությունից. 3.000-4.000 մ բարձրություններում այն կարող է կազմել 4 մ ձյուն, իսկ 5.000 մ բարձրությունում` ընդամենը 0.5 մ ձյուն։

Տարեկան միջին ջերմաստիճանը 5.000 մ բարձրությունում ամռանը լինում է −2 °C, իսկ ձմռանը` −45 °C, միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով −27 °C է։ Այս բարձրությունում ձյան և սառցաշերտի հալոցք հազվադեպ է գրանցվում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռան վրա գրանցվել է 1991 թվականի մայիսի 26-ին` −77 °C:

Լեռան նվաճումների պատմություն

Առաջին նվաճում

Լեռ Լոգան: Անվան ծագում, Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Լեռան նվաճումների պատմություն 
Լեռնագնացները Լոգանի վրա

1922 թվականին Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Կոլեմանը Կանադայի Ալպյան ակումբին առաջարկել է կազմակերպել արշավ Լոգանի գագաթ, որ մինչ այդ դեռևս չէր նվաճվել։ Արշավախմբի ղեկավար է ընտրվել Բրիտանական Կոլումբիայից լեռնագնաց Ալբերտ Մակարտին։ Խմբի կազմում էին նաև Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը, Ֆրեդերիկ Լամբերտը։

1923-1924 թվականներին մշակվում է լեռան ստորոտ տանող օպտիմալ ուղին, քանի որ ենթակառուցվածքները այդ ժամանակ Կանադայում շատ թույլ էին զարգացած։ 1924 թվականին կազմակերպվել է հետազոտական գիտարշավ, որին հաջողվել է հասնել Ալյասկայի Մակ Կարտի փոքրիկ քաղաքը, որտեղից սկսվում էր հետիոտնային ուղին։ 5 օրում անցնելով 140 կմ ճանապարհ` գիտարշավը հասնում է Չիտին սառցադաշտին։ Կենդանիներին թողնելով` նրանք շարունակում են ճանապարհը սառցադաշտով դեպի լենագագաթի ստորոտ, որին հասնելու համար դեռ պետք էր հաղթահարել 70-80 կմ։

Վերելքը բարդացնում էր մեծ քանակությամբ լրացուցիչ պաշարը։ Մայիսի 25-ին նրանք հասան 2377 մ բարձրության` Օգիվլի սառցադաշտին, հունիսի 6-ին հատեցին 3.110 մ բարձրությունը` հասնելով Քինգի շրջադարձին։ Հունիսի 16-ին` անվտանգ երթուղու փնտրտուքից հետո, խումբը հաջողությամբ հասնում է 5.090 մ բարձրության վրա գտնվող սարահարթ, որ տանում էր դեպի գագաթ։ Մի քանի օր հարմար կլիմայի սպասելուց հետո 1925 թվականի հունիսի 23-ին, չնայած ուժեղ քամուն ու վատ տեսանելությանը, Ալբերտ Մակարտին հինգ լեռնագնացների հետ հաջողությամբ հասնում է լեռան գագաթին։ Խումբը հուլիսի 15-ին Արդեն վերադարձել էր Մակ Կարտի։ Արշավի տևողությունը Մակ Կարտիից դեպի գագաթ և հակառակ ուղղությամբ տևել է 65 օր։ Ճանապարհի երկարությունը կազմել է 440 կմ։

Դրանից հետո հաջորդ անգամ Լոգան են բարձրացել երկու արշավախումբ 25 տարի անց` 1950 թվականին՝ կրկնելով առաջին երթուղին։

Այլ երթուղիներով նվաճում

1957 թվականի հուլիսի 19-ին Դոն Մոնկը, Ջիլ Ռոբերտսը առաջին անգամ լեռնագագաթը նվաճել են արևելյան թևով։ 1965 թվականի օգոստոսի կեսերին Դիկ Լոնգը, Ալեն Սթեքը, Ջոն Էվանսը, Ֆրանկլին Կոլը և Պոլ Բեկոնը առաջին անգամ լեռնագագաթ են հասել Համինգբյորգով (անգլ.՝ Hummingbird): Վորբլյոյով ուղին առաջին անգամ 1977 թվականին հաղթահարել են կանադացիներ Դեյվ Ջոնսը, Ֆրանկ Բաումանը, Ֆրեդ Տիսյենը, Ջեյոմ Պեյջեմը և շվեյցարացի Ռենե Բուչերը։ 1979 թվականի հուլիսի 19-ին 22 օր տևած ուղևորությունից հետո Մայքլ Դաունը, Փոլ Քինդրին, Ջոն Հոուվը և Ջոն Վիտմայերը լեռնագագաթ են բարձրացել հյուսիսարևմտյան թևով։ Նույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը հյուսիսարևմտյան թևով լեռնագագաթ են բարձրացել Ռայմոնդ Յոտերանդը, Ալան Բուրգեսը, Ջիմ Էլզինգը, Ջոն Լաֆլան։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Scott, Chic (2000). Pushing the Limits, The Story of Canadian Mountaineering. Calgary, Alberta, Canada: Rocky Mountain Books. ISBN 0-921102-59-3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  • Selters, Andy (2004). Ways to the Sky. Golden, CO, USA: American Alpine Club Press. ISBN 0-930410-83-1.

Արտաքին հղումներ

Լեռ Լոգան: Անվան ծագում, Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Լեռան նվաճումների պատմություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոգան (լեռ)» հոդվածին։

Tags:

Լեռ Լոգան Անվան ծագումԼեռ Լոգան Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԼեռ Լոգան Լեռան նվաճումների պատմությունԼեռ Լոգան ԾանոթագրություններԼեռ Լոգան ԳրականությունԼեռ Լոգան Արտաքին հղումներԼեռ ԼոգանԱլյասկա (նահանգ)ԱնգլերենԴենալիԿանադաԿլուեյն (ազգային պարկ)Հյուսիսային ԱմերիկաՅուկոն (Կանադայի տարածք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ նահապետՁեռքբերովի անօգնականությունՀեպատիտ CԿաթոլիկ եկեղեցիԳայլերԳենդերային ինքնությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԵվրոպայի դրոշներՓոքրիկ իշխանըԳորշ արջՉեռնոգորիաՆոր ԿտակարանՄինաս ԱվետիսյանՇախմատԱրգանդի վզիկի քաղցկեղՏյառնընդառաջԽոսրովի անտառ պետական արգելոցՌումինիաՎիետնամԼոգիստիկաՇեշտԿոտայքի մարզԲյուրականի աստղադիտարանՈրոնողական ռոբոտՍերՍայաթ-ՆովաՊյութագորասի թեորեմՀուլիոս ԿեսարՀաագաՁայնՄիքայել ՆալբանդյանԿիպրոսԽաչակրաց արշավանքներԱնլռելի զանգակատունՄարդ բանականՈւսուցման մեթոդներԷրեբունի ամրոցՀղիություն (մարդ)ՍպիտակուցներԾաղկազարդԱրշակունիներՔարերի սիմֆոնիաՀեկտարՄիգրենՍյունիքի մարզՓորլուծությունՎիտամին CԳյումրիՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Իրավական նորմՀաննիբալՄիքելանջելոՇրջակա միջավայրՂազարոս ԱղայանՄոմիկԴիլիջանՇաղկապԻջևանԴերենիկ ԴեմիրճյանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՀունգարիաԺողովրդավարությունՍևրի պայմանագիրԱրյունահոսությունՀայաստանի զինված ուժերՏուն ջրվեժի վերևումՀայերենՑորենՆիկոլ ՓաշինյանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀակոբ ՊարոնյանԿասկադ համալիրԳորտեր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԿարմիր գիրքԱլգորիթմ🡆 More