Լոգան Լերման: ամերիկացի դերասան

Լոգան Լերման (անգլ.՝ Logan Wade Lerman, հունվարի 19, 1992(1992-01-19), Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Թիթեռնիկի ազդեցություն», «Գեյմեր», «Հրացանակիրները», «Բարև, Բիլ», «Գնացք դեպի Յումա», «Ցասում» և «Լավ է լինել լուռ» ֆիլմերում կատարած իր դերերով։

Լոգան Լերման: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Ծանոթագրություններ
Լոգան Լերման
անգլ.՝ Logan Lerman
Լոգան Լերման: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Ծանոթագրություններ
Ծնվել էհունվարի 19, 1992(1992-01-19) (32 տարեկան)
ԾննդավայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունԼոգան Լերման: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Ծանոթագրություններ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունկինոդերասան, մանկական դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Իր դերասանական կարիերան սկսել է 1990-ական թվականների կեսերին՝ նկարահանվելով գովազդներում։ 2000 թվականից սկսել է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում։

Կենսագրություն

Լոգան Լերմանը ծնվել է 1992 թվականի հունվարի 19-ին Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա նահանգում, հրեաների ընտանիքում։ Լերմանի մայրը աշխատում է որպես իր մենեջեր, իսկ հայրը գործարար է։ Ավարտել է Բևեռլի Հիլզի ավագ դպրոցը(անգլ.՝ Beverly Hills High School):

Լոգանն ասում է, որ սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով հինգ տարեկանից, և որ նա մեծացել է ֆիլմեր դիտելով։ Նրան հետաքրքիր է կինոասպարեզի հետ կապված ամեն ինչ։ Ապագայում Լերմանը ցանկանում է փորձել իրեն կինոասպարեզի հետ կապված բոլոր ոլորտներում։

Մանուկ հասակից նկարահանվել է գովազդներում, իսկ առաջին անգամ նկարահանվել է «Հայրենասերը» ֆիլմում 2000 թվականին՝ խաղալով Մել Գիբսոնի հերոսի որդու դերը։ Նույն թվականին Գիբսոնի հետ նկարահանվել է «Ինչ են ուզում կանայք» ֆիլմում։

2001 թվականին խաղացել է Ադամ Գարսիայի հերոսին փոքր տարիքում, «Ուժեղ կին» ֆիլմում, իսկ 2004 թվականին՝ «Թիթեռնիկի ազդեցություն» ֆիլմում Էշթոն Քաթչերի հերոսին փոքր տարիքում։ 2003 թվականին Լոգանը նկարահանվել է երկու հեռուստաֆիլմերում, որոնցից մեկ դերը նրան բերում է հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն երիտասարդ դերասան հեռուստաֆիլմում»։ Դերասանական աշխատանքը «Ջեք և Բոբբի» հեռուստասերիալում նրան 2005 թվականին բերում է հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությունում։ 2006 թվականին գլխավոր դերը «Բուի ճիչը» ֆիլմում նրան բերում է ևս մի հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությունում։

2007 թվականին Ջիմ Քերրիի հետ նկարահանվել է Ջոել Շումախերի «Ճակատագրական թիվ 23» ֆիլմում։ Նաև «Գնացք դեպի Յումա» ֆիլմում, այնպիսի դերասանների հետ են, ինչպիսիք են Ռասսել Քրոուն, Քրիստիան Բեյլը ր Բեն Ֆոսթերը։ 2009 թվականին խաղացել է Ջորջ Հեմիլթոնի «Իմ միակը» ֆիլմում։ 2010 թվականին խաղացել է Պերսի Ջեքսոնի՝ Պոսեյդոնի որդու դերը «Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմում։ Այդ դերի համար նա և Ջեյկ Աբելը, ով խաղում էր Հերմեսի որդու դերը, առաջադրվել են «MTV Movie Awards» մրցանակի, «Լավագույն կռիվ» անվանակարգում։

2012 թվականին Լոգանը նկարահանվել է «Լավ է լինել լուռ» երիտասարդական մելոդրամայում, որը Սթիվեն Չբոսկիի համանուն վեպի էկրանավորումն էր։ Նույն թվականին դուրս է գալիս «Խրվել սիրո մեջ» ընտանեկան մելոդրաման։ 2013 թվականին դուրս է գալիս «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմը։ 2014 թվականի մարտի 10-ին համաշխարհային կինովարձույթ է դուրս գալիս «Նոյ» ֆիլմը, որտեզ Լոգանը խաղում է Քամի՝ Նոյի որդիներից մեկի դերը։ 2014 թվականի աշնանը կինովարձույթ է մտնում «Ցասում» ռազմական դրաման, որում դերասանը խաղում է զինվորներից մեկին, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջի օպերացիային։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Հայրենասերը The Patriot Ուիլյամ Մարտին
2000 ֆ Ինչ են ուզում կանայք What Women Want փոքր Նիկ Մարշալ
2001 ֆ Ուժեղ կին Riding in Cars with Boys Ջեյսոնը 8 տարեկանում
2003 ֆ Ներկված տուն A Painted House Լյուկ Չենդլեր
2004 ֆ Թիթեռնիկի ազդեցություն The Butterfly Effect Էվանը 7 տարեկանում
2004-2005 ս Ջեք և Բոբբի Jack & Bobby Բոբբի ՄակՔալիսթեր
2006 ֆ Բուի ճիչ Hoot Ռոյ Էբերհարթ
2007 ֆ Ճակատագրական թիվ 23 The Number 23 Ռոբին Սփառոու
2007 ֆ Գնացք դեպի Յումա 3:10 to Yuma Ուիլյամ Էվանս
2007 ֆ Բարև, Բիլ Meet Bill Քիդ
2009 ֆ Իմ միակը My One and Only Ջորջ Դևերո
2009 ֆ Գեյմեր Gamer Սայմոն Սիլվերտոն
2010 ֆ Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Պերսի Ջեքսոն
2011 ֆ Հրացանակիրները The Three Musketeers դ'Արտանյան
2012 ֆ Լավ է լինել լուռ The Perks of Being a Wallflower Չառլի Կելմեկիս
2013 ֆ Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Percy Jackson: Sea of Monsters Պերսի Ջեքսոն
2013 ֆ Խրվել սիրո մեջ Stuck in Love Լուի
2014 ֆ Նոյ Noah Քամ
2014 ֆ Ցասում Fury Նորման Էլիսսոն
2016 ֆ Կին The Wife Դևիդ Քասլման
2016 ֆ Միայնակ Նյու Յորքում The Only Living Boy in New York Թոմաս
2016 ֆ Զայրույթ Indignation Մարկուս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լոգան Լերման: Կենսագրություն, Ֆիլմագրություն, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոգան Լերման» հոդվածին։

Tags:

Լոգան Լերման ԿենսագրությունԼոգան Լերման ՖիլմագրությունԼոգան Լերման ԾանոթագրություններԼոգան Լերման Արտաքին հղումներԼոգան Լերման1992ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲարև, ԲիլԲևեռլի ՀիլզԳնացք դեպի ՅումաԿալիֆոռնիաՀունվարի 19Հրացանակիրները (ֆիլմ, 2011)Ցասում (ֆիլմ, 2014)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին B12 անբավարարությունՌևմատոիդ արթրիտԿոստանդնուպոլիսՄթնոլորտի աղտոտումՄարդու իրավունքներԱրմեն Տիգրանյան (երգահան)ՄարքեթինգՆեպտունԺողովրդավարությունՍևանավանքՊեպոՀայկյան տոմարԱրեգակԱրման ԾառուկյանԿաթնասուններԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱնլռելի զանգակատունԹվաբանական պրոգրեսիաԿալցիումի օքսիդՄիջատներԱյրին (նորավեպ)Կարեն ԴեմիրճյանԷթիլ սպիրտՄայրցամաքԶապել ԵսայանԹուրքիաՀեմոգլոբինՀայոց պատմությունԴեքսամետազոնՓոքր ՄհերԵրակների վարիկոզ լայնացումԱրգանդի միոմաՇունԵրեքնուկԴիլիջանԱրամ ԱՄարդ բանականՄատյան ողբերգությանԱռաքյալը (Մուրացան)ԱրքիմեդեսԱրջերԽրիմյան ՀայրիկԳյումրիԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԷպիլեպսիաԹբիլիսիԱզատի ջրամբարԵղիշե ՉարենցԻմպրեսիոնիզմՎլադիմիր ԼենինԱռաջին համաշխարհային պատերազմՆոր ՆախիջևանՍասունցի ԴավիթՁիՄանուշակՀամացանցSourՀայ ֆիդայիներՄերկուրի (մոլորակ)Դերբայական դարձվածՈրոշիչԱվտոմեքենաԿարմիր գիրքԱզոտԱկսել ԲակունցԿոչականԱմբերդ (ամրոց)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԴիզայնԱնասնապահությունՖեյսբուքՍումգայիթի ջարդերՏարերային աղետներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՈւսուցման մեթոդներՎիտամինՄիրհավ (պատմվածք)🡆 More