Լյուբլին

Լյուբլին (լեհ.՝ Lublin), քաղաք Լեհաստանում, Լյուբլինի վոևոդության վարչական կենտրոնը։ Գտնվում է Լյուբլինյան բարձրավանդակում, Բիստրիցա գետի ձախ վտակի՝ Վեպշի ափին։ Քաղաքի տարածքը կազմում է 147,5 կմ², բնակչությունը՝ 348450 մարդ ( 2010 թվական)։ Լյուբլինը համարվում է Լեհաստանի լավագույն քաղաքներից մեկը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, բնակչության բարձր կենսամակարդակն ապահովելու տեսակետներից։

Բնակավայր
Լյուբլին
լեհ.՝ Lublin
Դրոշ Զինանշան
Լյուբլին Լյուբլին

Լյուբլին
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Ներքին բաժանումLublin Old Town?, Abramowice?, Bronowice (Lublin)?, Felin (Lublin)?, Głusk?, Rury?, Szerokie?, Sławin?, Sławinek?, Tatary?, Wieniawa?, Wrotków?, Za Cukrownią?, Zemborzyce?, Śródmieście?, Dziesiąta?, Kalinowszczyzna?, Kośminek?, Ponikwoda?, Konstantynów (Lublin)?, Hajdów-Zadębie?, Czuby Północne?, Czuby Południowe?, Węglin Południowy?, Węglin Północny?, Czechów Północny? և Czechów Południowy?
Հիմնադրված է1317 թ.
Մակերես147,5 կմ²
ԲԾՄ163±1 մետր
Բնակչություն334 681 մարդ (մարտի 31, 2021)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ81
Փոստային դասիչ20-001–20-999
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքlublin.eu(լեհ.)
Լյուբլին (Լեհաստան)##
Լյուբլին (Լեհաստան)
Լյուբլին

Պատմություն

Առաջին կառույցը Լյուբլինում հայտնվել է VI դարում Չվարտեկ բլրի վրա։ X դարում կառուցվել են փայտե պաշտպանական շինություններ, իսկ ավելի ուշ՝ քարե։ Առաջին գրավոր հիշատակությունը քաղաքի մասին եղել է 1198 թվականին։

1205 թվականին գալիցիական իշխան Ռոմանը մեկ ամիս պաշարել է քաղաքը, սակայն ի վերջո ստիպված է եղել նահանջել։

1241 թվականին մոնղոլները ավերեցին Լյուբլինը, իսկ երեք տարի անց այն կրկին ենթարկվեց ավերածությունների լիտվացիների կողմից, ովքեր գործում էին պրուսացիների և յատվյագների հետ։ Նույն թվականին իշխան Դանիել Գալիցկին, գրավելով քաղաքը, հիմնավորապես ամրացրել է այն։ 1260 թվականին դոմինիկյանների կողմից այստեղ կառուցվել է առաջին կաթոլիկ եկեղեցին, որը կրում էր Միքայել Հրեշտակապետի անունը։

1317 թվականին իշխան Վլադիսլավ Լոկետեկի օրոք քաղաքը ստացել է քաղաքային օրենք՝ մագդեբուրգյան իրավունքի տեսքով։ 1341 թվականին Կազիմիր Մեծը Լյուբլինի մերձակայքում հաղթանակ է տարել թաթարների նկատմամբ։

1474 թվականին Կազիմիր Յագելլոնը քաղաքը դարձրել է նորաստեղծ Լյուբլինյան վոևոդության մայրաքաղաքը։ XV— XVI դարերում Լյուբլինը բուռն ծաղկում է ապրել շնորհիվ այն բանի, որ այնտեղով էր անցնում Սև ծովից մինչև Արևմտյան Եվրոպա առևտրային ճանապարհը։ 1569 թվականին Լյուբլինում Լեհական թագավորությաև և Լիտվայի մեծ իշխանության միջև համաձայնագիր է կնքվել, որը պատմության մեջ մտել է «Լյուբլինյան ունիա» անվանումով։ Ըստ այդ համաձայնագրի՝ երկու տերություններն ստեղծել են Ռեչ Պոսպոլիտա անվանումով համադաշնային պետությունը։

XVII դարում քաղաքում տարածում գտած համաճարակը խլել է ավելի քան 5000 մարդու կյանք։ Քաղաքն ավերվել է նախ՝ Պյոտր Պոտյորմկինի գլխավորած ռուս-կազակական զորքերի, այնուհետև՝ շվեդների կողմից։ Հետագայում քաղաքի իրավիճակը չի բարելավվել հիմնականում Հյուսիսային մեծ պատերազմի պատճառով։ Դադարել են անցկացվել լյուբլինյան տոնավաճառները, եվրոպացի առևտրականները լքել են քաղաքը։

1703 թվականին Օգոստոս II- ը քաղաքին արտոնություններ է տվել, իրավունքներով հավասարեցրել Կրակով քաղաքի հետ։ Հյուսիսային մեծ պատերազմից հետո մի որոշ ժամանակահատված շինարարություն է ընթացել, հիմնականում վերականգնվել են առևտրական շինություններն ու եկեղեցիները։

1792 թվականին ռուսական զորքերը գրավել են քաղաքը։ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո քաղաքը հայտնվել է Ավստրիայի տիրապետության տակ։ 1809 թվականին քաղաքը մտել է Վարշավայի իշխանության, 1815 թվականին՝ Լեհական թագավորության մեջ՝ ռուսական կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան գրավել են Լյուբլինը։ 1918 թվականին Լյուբլինում հիմնադրվել է Կաթոլիկ համալսարան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է վերմախտի զորքերի կողմից։ 1944 թվականի հուլիսին խորհրդային զորքերը ազատագրել են Լյուբլինը, որը մինչև 1945 թվականի հունվարի 17-ը եղել է Լեհաստանի ժամանակավոր մայրաքաղաքը։ 1944 թվականի հոկտեմբերի 23- ին Լյուբլինում հիմնադրվել է Մարիա Կյուրի-Սկլադովսկայայի անվան համալսարանը։

Արտասահմանյան կապեր

Լյուբլինը Եվրոպայի խորհրդի և Եվրամիության «Միջմշակութային քաղաքներ» նախագծի պիլոտային քաղաքներից մեկն է։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Լյուբլին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլին» հոդվածին։
Վիքիճամփորդն ունի Լյուբլինին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642 Լյուբլին 

Tags:

Լյուբլին ՊատմությունԼյուբլին Արտասահմանյան կապերԼյուբլին ՊատկերասրահԼյուբլին ԾանոթագրություններԼյուբլին ԳրականությունԼյուբլին Արտաքին հղումներԼյուբլին2010ԼեհաստանԼեհերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲայՎարազդատ ՀարոյանՄիքելանջելոՀարակատար դերբայՄոմիկԺենգյալով հացՉեխիաԻտալիաՄերկուրի (մոլորակ)Մարդու ատամՀայաստանի Ազգային ժողովՖրենկ ՍինատրաԳրիգոր ԼուսավորիչԼեոնարդո դա ՎինչիՎազգեն ՍարգսյանՄարմնի զանգվածի ինդեքսԵրիկամաքարային հիվանդությունԲագրատունիների թագավորությունՎբեթԹոքերԱրյան ճնշումՄոսկվաԿաթվածՇախմատԱննետ ՄեսաջեՎերաբերական (խոսքի մաս)Խնկո ԱպերՄակդիրՍերմնահեղուկՀայկական դրամՄոնթե ՄելքոնյանՏուն ջրվեժի վերևումՇաղկապենաբորբԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱրգանդԱվստրիաՀակաբիոտիկներՀայկական մուֆլոնԱվստրալիաԱրագիլանմաններՊետրոս ԴուրյանՊրոլակտինԿանանց միջազգային օրՅուԹյուբՄարդու իրավունքներՇոտլանդիաԷստրոգեններՀայերենի կետադրությունՑրված սկլերոզՄեսրոպ ՄաշտոցՍև անգղՀինգերորդ շարասյունՀայկյան տոմարԲելգիաԳերբնական արձակագրությունԼեղապարկԿիպրոսի դրոշԼյարդի ցիռոզՏնտեսական աճԿոկորդիլոսներԹուրքիաՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԹութակներ (ընտանիք)ԹթվածինSWOT վերլուծությունՄելանոմաՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԹրոմբոցիտԵռանկյունԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀաշվապահական հաշվառումԳոշավանքՍտատուտ (այլ կիրառումներ)Երևանի պետական համալսարանԼևոն ՇանթՆելսոն ՍտեփանյանՔառօրյա պատերազմ🡆 More