Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան ԲԿ ԴՊԲԿՀ ԼՊՄՀ, Լիպեցկ քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է 1949 թվականին Լիպեցկի մանկավարժական դպրոցի հիմքի վրա՝ որպես ուսուցչական ինստիտուտ։
Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն «Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան» | |
---|---|
Հապավում | Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան ԼՊՄՀ |
Տեսակ | պետական |
Միջազգային անվանում | Federal State Budgetary Educational Institution of Higher Education «Lipetsk State Pedagogical P.Semenov-Tyan-Shansky University» |
Նախկին անվանումներ | Լիպեցկի պետական մանկավարժական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1949 |
Ռեկտոր | Նինա Վլադիմիրովնա Ֆեդինա |
Ուսանողներ | 45000 |
Ասպիրանտուրա | 26 |
Դասախոսներ | 262 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Լիպեցկ |
Հասցե | 398020, Լիպեցկ Լենինի փողոց, 42 |
Կայք | lspu.lipetsk.ru |
Error: Must specify an image in the first line. Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Lipetsk State Pedagogical University Վիքիպահեստում |
2016 թվականի փետրվարի 1-ից համալսարանի կազմում ընդգրկված են 6 պրոֆիլային ինքնուրույն ինստիտուտներ, որոնք ստեղծվել են նախկինում գործող 13 ֆակուլտետների հիման վրա.
Յուրաքանչյուր ինստիտուտ ներկայացնում է մի քանի մեծ ուղղություններ.
1931 թվականից գործում էր Լիպեցկի մանկավարժական ուսումնարանը, որտեղ ընթանում էր տարրական դասարանների ուսուցիչների ուսուցում։
1949 թվականին Լիպեցկի մանկավարժական ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ուսուցչական ինստիտուտ։ Այն ժամանակ ինստիտուտն ուներ 2 ֆակուլտետ՝ պատմաբանասիրական և ֆիզիկամաթեմատիկան։ Այստեղ պատրաստվեց շուրջ 200 ուսանող։ Բորիս Լավրենտիևիչ Պարֆյոնովը դարձավ ինստիտուտի առաջին ղեկավարը։
1954 թվականին, Լիպեցկի շրջկենտրոնի կարգավիճակի հաստատման հետ կապված, ՌՍՖՍՀ կրթության նախարարությունը 1954 թվականի հունիսի 8-ին, ուսուցչի ինստիտուտը վերափոխեց Լիպեցկի պետական մանկավարժական ինստիտուտի։
60-ական թվականների վերջին ինստիտուտի համար հատկացվել է 105 000 մ² տարածք, որտեղ կառուցվել են ուսումնական մասնաշենքեր և հանրակացարաններ՝ ուսանողների և դասախոսների համար։ 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ինստիտուտը զբաղեցրեց նոր մասնաշենքեր։ Այդ ժամանակ ինստիտուտում արդեն կային 8 ֆակուլտետներ՝ պատմական, բանասիրական, ֆիզիկամաթեմատիկական, ինդուստրիալ-մանկավարժական, կենսաքիմիական, գեղարվեստագրաֆիկական, օտար լեզուների, ֆիզիկական դաստիարակության և նախնական ռազմական պատրաստության։
1975 թվականից ինստիտուտում սկսեցին սովորել օտարերկրյա ուսանողներ։
2000 թվականի հոկտեմբերի 10-ին ինստիտուտը վերափոխվեց Լիպեցկի պետական մանկավարժական համալսարանի։
Համալսարանը բաղկացած էր 13 ֆակուլտետներից, մշակույթի և արվեստի ինստիտուտից, 10 հետազոտական լաբորատորիաներից։ Այդ թվում.
Բացի այդ, համալսարանի կազմում էին որակավորման բարձրացման ֆակուլտետը, ասպիրանտուրան (27 մասնագիտություններ՝ 2010 թվականի սկզբի համար), մինչհամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը, տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, նախապատրաստական դասընթացները։
2009 թվականի դեկտեմբերի 1-ին, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, որոշվեց նախահամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը վերակազմակերպել ԼՊՄՀ- ի հետբուհական կրթության կենտրոնի։ Սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հայտարարության հետևանքն էր՝ կապված Ռուսաստանի մանկավարժական համալսարանները կրթության հզոր կենտրոնների վերափոխելու անհրաժեշտության հետ։ Ըստ փորձագետների պատվիրակության, որը համալսարանում ներկա էր 2009 թվականի նոյեմբերի 20-22-ը, Լիպեցկի մանկավարժական համալսարանը բոլոր հնարավորություններն ուներ դառնալ Կենտրոնական դաշնային շրջանի կրթության այդպիսի 5 ուսումնական կենտրոններից մեկը։
2011 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ համալսարանում աշխատում էր 457 դասախոս։ Նրանց թվում են գիտությունների 79 դոկտորներ և պրոֆեսորներ, գիտության 359 թեկնածուներ, գիտության և մշակույթի վաստակավոր գործիչներ, մանկավարժական կրթության միջազգային ակադեմիայի, Նյու Յորքի, Տաջիկստանի, Սլավոնական գիտությունների ակադեմիաների, մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամներ։
2007-2009թթ. ընթացքում, երկրի բարձրագույն կրթության համակարգի արդիականացման խնդիրների հետ կապված, համալսարանում լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, մասնավորապես, համալսարանի գիտական խորհրդի առաջարկով, 2007 թվականի սեպտեմբերի 1-ից մանկավարժական մասնագիտությունների տեղերի քանակը զգալիորեն կրճատվել է` միաժամանակ ավելացնելով բյուջետային տեղերը ոչ մանկավարժական ուղղությունների պատրաստման համար (տեղեկատվության անվտանգություն, կլինիկական հոգեբանություն, էկոլոգիա, տարածաշրջանային ուսումնասիրություններ, կիրառական ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, հումանիտար համալսարանական մասնագիտություններ՝ պատմություն, մշակութային ուսումնասիրություններ, թարգմանություն, լրագրություն)։
2016 թվականին բուհին շնորհվել է աշխարհագրագետ-ճանապարհորդ Պյոտր Պետրովիչ Սեմյոնով-Տյան-Շանսկու անունը։
2015 թվականից համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեին կից նախադպրոցական կրթության փորձագիտական խորհրդի անդամ, դոցենտ Ն.Վ. Ֆեդինան։
2015 թվականիին համալսարանը սկսեց կյանքի գրեթե բոլոր ոլորտների լայնամասշտաբ վերակազմավորում ՝ ուղղված ոչ միայն կայունացման գործընթացներին, այլ նաև առաջադեմ զարգացմանը, գործունեության ակտիվացմանը և նոր ռազմավարական ուղեցույցների մշակմանը։
Համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինա Վլադիմիրովնա Ֆեդինան։ Առաջին պրոռեկտորն է դոցենտ, փիլիսոփայության թեկնածու Անատոլի Ալեքսանդրովիչ Կոմկովը, հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Իրինա Վիկտորովնա Բուրմիկինա, կրթական և սոցիալական աշխատանքի գծով պրոռեկտոր՝ Դենիս Վլադիմիրովիչ Կրետով։
Պաշտոն | ԱԱՀ | Տարի | Ընդամենը ղեկավարության տարիներ |
---|---|---|---|
Ինստիտուտի տնօրեն | Պանֆերով Բորիս Լավրենտևիչ | 1949-1954 | 5 |
Ինստիտուտի տնօրեն | Պոպոդիկո Տրոֆիմ Իլյիչ | 1954-1958 | 4 |
Ինստիտուտի տնօրեն | Կարասև Վասիլի Իվանովիչ | 1958-1960 | 2 |
Ինստիտուտի տնօրեն/Ռեկտոր (1961 թ. պարիլից) | Դոմանկ Վլադիմիր Միխայիլովիչ | 1960-1961 | 1 |
Ռեկտոր | Պերելիգին Նիկոլայ Սեմյոնովիչ | 1961-1970 | 9 |
Ռեկտոր | Բաբին Բորիս Նիկոլայևիչ | 1970-1983 | 13 |
Ռեկտոր | Կարտաշով Պավել Իլյիչ | 1983-1986 | 3 |
Ռեկտոր | Շախով Վասլիլի Վասլիևիչ | 1986-1988 | 2 |
Ռեկտոր | Չերնովա Վերա Ֆյոդորովնա | 1988-2000 | 12 |
Ռեկտոր | Բուգակով Պավել Գեորգևիչ | 2001-2015 | 14 |
Ռեկտոր | Ֆեդինա Նինա Վլադիմիրովնա | 2015-այժմ | 3 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.