Լիլիթ Գալստյան: հայ հրապարակախոս, քաղաքագետ, խմբագիր, թարգմանիչ

Լիլիթ Սերյոժայի Գալստյանը (նոյեմբերի 28, 1962(1962-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների թեկնածու (2006), 2002 թվականից ՀԳՄ անդամ է, եղել է պատգամավոր Հայաստանի չորրորդ և ութերորդ գումարման ԱԺ-ներում։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիլիթ Գալստյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1962(1962-11-28) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼիլիթ Գալստյան: Կենսագրություն, Գրական գործունեությունը, Ծանոթագրություններ Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր, քաղաքագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ 1986 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002 թվականներին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-1987 թվականներին աշխատել է Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1986-1991 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-1999 թվականներին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005 թվականներին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999 թվականից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։

1986 թվականից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։

Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։

Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։

1990 թվականից ՀՅԴ անդամ է։ 2006-2007 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի կազմում։

Գրական գործունեությունը

Լ. Գալստյանը կազմել, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ անգլերենից։

Խմբագրություններ

  • Նիկոլ Աղբալյան-130 (Ն.Աղբալյանի 130-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2006։
  • Համաստեղին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2008։
  • Լևոն Շանթ-140 (Լ. Շանթի 140-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր), Երևան, 2009։
  • «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։

Թարգմանություններ

  • 12 պատմվածք և 1 պիես (XX դար. ամերիկյան արձակ), Երևան, «Ապոլոն», 1999։
  • XX դարի անգլիագիր արձակ, Երևան, Լուսակն, 2002։
  • Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը, Երևան, 2002։
  • Վիլյամ Սարոյան, Ընտրանի, հատոր 2, Երևան, «Նաիրի», 2008 («Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Լիլիթ Գալստյան ԿենսագրությունԼիլիթ Գալստյան Գրական գործունեությունըԼիլիթ Գալստյան ԾանոթագրություններԼիլիթ Գալստյան Արտաքին հղումներԼիլիթ Գալստյան1962ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀԳՄՀայՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆոյեմբերի 28

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ցրված սկլերոզՀայերեն հայհոյախոսությունԵռանկյունԱրտաշատՀայրենական մեծ պատերազմԲարդ նախադասությունԳլխուղեղի բորբոքումՍարոյան եղբայրներԱուտոիմուն թիրեոիդիտՍնկերԵրերույքի տաճարԲանանԵրևանի պատմությունՀասարակ հերպեսԿուսաթաղանթԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀեշտոցային արտադրությունԳլաուկոմաՀատկացուցիչՓայծաղՀայաստանի թռչունների ցանկԼիոնել ՄեսսիԲրուցելոզԳուրգեն ՄահարիՈղնաշարՊարկինսոնի հիվանդությունԲուդդայականությունԳառնու հեթանոսական տաճարԱրծիվներՄատաղՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵզդիներՄարմնի ջերմաստիճանՎիտամին AԱրյան շրջանառությունՆյու ՅորքՇագանակագեղձի բարորակ գերաճԳեղարքունիքի մարզՇաքարային դիաբետՇեղանկյունԱլեքսանդր ՄակեդոնացիԲացահայտիչԿուղբՍուր բրոնխիտՕպերաՎերածնունդԴեղաբույսերՀովհաննես ՇիրազԼենկթեմուրՊրիզմաԾիր ԿաթինԴաշտանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրաժշտությունՀայկական խոհանոցՀայկական կինոՎահանագեղձՂազախստանԿիպրոսՀաղարծնի վանքԹմրամոլությունՔարերի սիմֆոնիաՀայկական ֆիլմերի ցանկMercedes-BenzԿիտրոնԷլենի օրագիրըՆորավանքԿույր աղիքՆազիկ ԱվդալյանՏերունական աղոթքԵրվանդ Քոչար44-օրյա պատերազմԳլխավոր էջԲարորակ ուռուցքներԱրցախի հերոս🡆 More