Լարս Սոբի Քրիստենսեն

Լարս Սոբի Քրիստենսեն (նորվ.՝ Lars Saabye Christensen, սեպտեմբերի 21, 1953(1953-09-21), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող։

Լարս Սոբի Քրիստենսեն
նորվ.՝ Lars Saabye Christensen
Լարս Սոբի Քրիստենսեն
Ծնվել էսեպտեմբերի 21, 1953(1953-09-21) (70 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ և դրամատուրգ
ՔաղաքացիությունԴանիա և Լարս Սոբի Քրիստենսեն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան և Berg Upper Secondary School?
ԱնդամակցությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա
Պարգևներ
Լարս Սոբի Քրիստենսեն Lars Saabye Christensen Վիքիպահեստում

Կենսագրություն

Սոբի Քրիստենսենը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 21-ին Օսլոյում։ Նա հասակ է առել Օսլոյի Սկիլեբեկ թաղամասում, սակայն հետագայում երկար տարիներ ապրել է Հյուսիսային Նորվեգիայի Սորտլան քաղաքում։ Այդ վայրերը մեծ ազդեցություն են ունեցել նրա արվեստի վրա և հանդիպում են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Հետագայում նա վերադարձել է Օսլո՝ հաստատվելով քաղաքի Բլինդերն արվարձանում։ Սոբի Քրիստենսենը կիսով դանիացի է, ունի Դանիայի քաղաքացիություն (ոչ թե Նորվեգիայի), զինվորական ծառայությունն անցկացրել է Դանիայում, սակայն ստեղծագործում է նորվեգերենով։ Սոբի Քրիստենսենը սովորել է գրականություն, նորվեգերեն, արվեստի պատմություն և գաղափարների պատմություն։ 1976 թվականին լույս տեսած «Գլուի պատմությունը» բանաստեղծությունների ժողովածուի համար նա արժանացել է Տարեյ Վեսոսի մրցանակի լավագույն դեբյուտի համար, սակայն նրա առաջին գիրքը եղել է «Grønt lys» («Կանաչ լույս») բանաստեղծությունների ժողովածուն, որ նա ինքնուրույն հրատարակել էր 19 տարեկան հասակում։

Սոբի Քրիստենսենը հեղինակել է բանաստեղծությունների ժողովածուներ և պիեսներ, ինչպես նաև մի շարք ֆիլմերի սցենարներ։ Սակայն առաջին հերթին նա հայտնի է որպես պատմվածքների ու վեպերի հեղինակ։ Իր առաջին վեպը՝ «Amatøren», նա գրել է իր գրական դեբյուտից մեկ տարի անց, սակայն իսկական փառքի (նաև Նորվեգիայի սահմաններից դուրս) արժանացել է միայն 1984 թվականին «Բիթլզ» վեպի հրատարակումից հետո։ Այդ գրքի համար Սոբի Քրիստենսենն ստացել է «Կապելեն» հրատարակչության մրցանակ։ Մի քանի տարի անց լույս է տեսել «Գերման» վեպը, որն արժանացել է Նորվեգացի քննադատների միության մրցանակի։

2001 թվականին (երբ լրացել է Սոբի Քրիստենսենի գրական գործունեության 25-ամյակը) հրատարակվել է «Կիսաեղբայր» վեպը։ Մի շարք մրցանակներից բացի վեպի համար հեղինակն արժանացել է նաև Բրագի մրցանակի (նորվ.՝ Brageprisen) և Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի։ «Կիսաեղբայր» վեպը հրատարակվել է ավելի քան 200 000 օրինակով և վաճառվել աշխարհի 22 երկրներում։

Լինելով «Կապելեն» հրատարակչության կողմից լույս ընծայվող «Signaler» դեբյուտային ստեղծագործությունների ժողովածուի ներքին գրախոս ու խմբագիր՝ Սոբի Քրիստենսենը շատ է օգնել սկսնակ գրական գործիչներին։

Լարս Սոբի Քրիստենսենը Նորվեգիայի լեզվի ու գրականության ակադեմիայի անդամ է։

2006 թվականին նա դարձել է Սուրբ Օլաֆի շքանշանի թեկնածու, 2008 թվականին՝ ֆրանսիական Արվեստի ու գրականության շքանշանի ասպետ։ 2010 թվականին Սոբի Քրիստենսենի «Chet spiller ikke her» պիեսը, որ բեմադրվել է Նորվեգիայի ազգային թատրոնում, ներկայացվել է Իբսենի մրցանակի։

Ստեղծագործություններ

  • «Historien om Gly» («Գլուի պատմությունը») (1976) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Ordbok»(1977) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Amatøren» (1977) – վեպ
  • «Kamelen i mitt hjerte» (1978) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Jaktmarker» (1979) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Billettene» (1980) – վեպ
  • «Jokeren» (1981) – վեպ
  • «Paraply» (1982) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Beatles» («Բիթլզ») (1984) – վեպ
  • «Blodets bånd» (1985) – վեպ
  • «Åsteder» (1986) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Colombus ankomst» (1986) – պիես
  • «Sneglene» (1987) – վեպ
  • «Herman» («Գերման») (1988) – վեպ
  • «Stempler» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Vesterålen» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Bly» (1990) – վեպ
  • «Gutten som ville være en av gutta» (1992) – վեպ
  • «Ingens» (1992) – պատմվածքների ժողովածու
  • «Den akustiske skyggen» (1993) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Mekka» (1994) – դրամա
  • «Jubel» (1995) – վեպ
  • «Den andre siden av blått. Et bildedikt fra Loften og Vesterålen.» (1996) – բանաստեղծությունների ժողովածու (соавтор)
  • «Den misunnelige frisøren» (1997) – պատմվածքների ժողովածու
  • «Noen som elsker hverandre» (1999) – պատմվածքների ժողովածու
  • «Pasninger» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Falleferdig himmel» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Kongen som ville ha mer enn en krone» (1999) – գիրք երեխաների համար (համահեղինակ)
  • «Under en sort paraply» (1999) – բանաստեղծությունների ժողովածու (ընտրություն/վերջաբան՝ Նիլս Ֆրեդերիկ Դալ, նորվ.՝ Niels Fredrik Dahl)
  • «Mann for sin katt» (2000) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Pinnsvinsol» (2000) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Halvbroren» («Կիսաեղբայր») (2001) – վեպ
  • «Maskeblomstfamilien» (2003) – վեպ
  • «Sanger og steiner» (2003) – բանաստեղծությունների ժողովածու
  • «SATS» (2003) – պատմվածքների ժողովածու
  • «Oscar Wildes heis» (2004) – պատմվածքների ժողովածու
  • «Modellen» (2005) – վեպ
  • «Norske omveier — i blues og bilder» (2005) – բանաստեղծությունների ժողովածու (Բորդ Լյոկենի (անգլ.՝ Bård Løken) լուսանկարներով)
  • «Saabyes cirkus» («Քրիստենսենի կրկեսը») (2006) – վեպ
  • «Den arktiske drømmen» (2007) – լուսանկարների ալբոմ
  • «Ordiord» (2007) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Bisettelsen» (2008) – վեպ
  • «Visning» (2009) – վեպ
  • «Men buicken står der fremdeles» (2009) – բանաստեղծությունների ժողովածու (Թոմ Ստալսբերգի հետ համատեղ, Լարս Էյվինդ Բունեսի նկարազարդումներով)
  • «Bernhard Hvals forsnakkelser» (2010) – վեպ
  • «Mit danske album» (2010) – հուշագրություններ (դանիերեն թարգմանել է Շառլոտա Յորգենսենը)

Norsk Utflukt

1993 թվականից Սոբի Քրիստենսենը Norsk Utflukt խմբի անդամ է, որի ելույթների ժամանակ ընթերցում է իր բանաստեղծությունները։ Norsk Utflukt թողարկել է մի շարք ալբոմներ՝

  • «Med lyset på» (1993)
  • «Diger og gul» (1997)
  • «Det blå arret» (2002)
  • «Tida som går» (2004)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լարս Սոբի Քրիստենսեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Սոբի Քրիստենսեն» հոդվածին։

Tags:

Լարս Սոբի Քրիստենսեն ԿենսագրությունԼարս Սոբի Քրիստենսեն ՍտեղծագործություններԼարս Սոբի Քրիստենսեն Norsk UtfluktԼարս Սոբի Քրիստենսեն ԾանոթագրություններԼարս Սոբի Քրիստենսեն Արտաքին հղումներԼարս Սոբի Քրիստենսեն1953ՆորվեգերենՆորվեգիաՍեպտեմբերի 21Օսլո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱկրոստիքոսԷվերեստՕլիմպիական խաղերՌոբերտ ԱբաջյանՔարտեզՀովհաննես ԱդամյանԿասկադ համալիրԱպրիլի 25Հայկական մշակույթՎինսենթ վան ԳոգՆիկոլ ՓաշինյանԱրամ ԽաչատրյանՀայկական հարցՄեջքի ցավՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՆեմեսիս գործողությունԽուստուփԳաստրիտՆավթՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Տարերային աղետներՀայ-վրացական պատերազմՄոնթե ՄելքոնյանԱպրիլի 24Հայկյան տոմարՇունԱրտիստը (Շիրվանզադե)Ծծմբական թթուԵրակների վարիկոզ լայնացումՄակերեսԹբիլիսիԿռունկներԹաջ ՄահալՀայոց պատմությունԴաշտանային ցիկլԵրվանդ ՔոչարԿենսաբանական դասակարգումԱլեքսանդր ԹամանյանԳուլիվերի ճանապարհորդություններըԲութՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԲրուցելոզՍերմԻսահակ ՆյուտոնԱլերգիաՍեղան (երկրաչափություն)SWOT վերլուծությունԳործադիր իշխանությունԿենդանակերպի նշաններԱվշային հանգույցՀովազներՄխիթարյան միաբանությունՀարավային ԿովկասԻտալիաՏիգրան ՊետրոսյանՎանաձորՀովհաննես ԹումանյանՎիտամին EՆյարդային համակարգԿենդանիներԹութակներ (ընտանիք)Օհմի օրենքԿառլես ՊուչդեմոնԿարսՓոշոտումԵրկկենցաղներՏորք ԱնգեղԳևորգ ՉաուշՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԿաթվածԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄիլանԱրշակունիներՀիսուսՄատենադարանԹվական անուն🡆 More