Քաղաք Իրվինգ

Իրվինգ (անգլ.՝ Irving), քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք։ Դալլաս-Ֆորտ-Ուերտ մետրպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է կազմում։ ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ 2010 թվականին նրա բնակչության թվաքանակը եղել է 216.290, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 228.653, 2019 թվականին՝ 239 798 (այդ ցուցանիշով քաղաքը Տեխասում զբաղեցնում է 13-րդ, Միացյալ Նահանգներում՝ 93-րդ տեղը): Նրա բնակչության կազմը հայտնի է ռասայական ու ազգային զգալի բազմազանությամբ և այդ տեսակետից առավել աչքի ընկնող բնակավայրերից մեկն է ԱՄՆ-ում։

Բնակավայր
Իրվինգ
Դրոշ
Քաղաք Իրվինգ

Քաղաք Իրվինգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1903 թ.
Մակերես176,221195 կմ²
ԲԾՄ147±1 մետր
Բնակչություն256 684 մարդ (ապրիլի 1, 2020)
Փոստային դասիչ75000–75099, 75000, 75002, 75003, 75004, 75005, 75008, 75012, 75016, 75018, 75020, 75024, 75026, 75028, 75030, 75031, 75033, 75037, 75040, 75041, 75043, 75044, 75038, 75046, 75048, 75050, 75052, 75055, 75058, 75060, 75061, 75062, 75064, 75066, 75069, 75072, 75073, 75075, 75078, 75079, 75082, 75084, 75086, 75088, 75090, 75092, 75095 և 75098
Պաշտոնական կայքcityofirving.org(անգլ.)
Իրվինգ (քաղաք) (ԱՄՆ)##
Իրվինգ (քաղաք) (ԱՄՆ)
Քաղաք Իրվինգ

Քաղաքի համբավված թաղամասերից է 49 կմ² զբաղեցնող Լաս Կոլինասը (Las Colinas), որը համարվում է համալիր պլանավորման հիման վրա կառուցված քաղաքային առաջին շրջաններից մեկը ԱՄՆ-ում։ Այդ թաղամասում են տեղակայված հանրահայտ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթա-գազային կոնցեռն ExxonMobil-ի, գրասենյակները։ Հրապարակներից մեկում էլ գտնվում է «Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը, որը համարվում է ձիերով ամենամեծ արձանախումբը աշխարհում։ Իրվինգի տեսարժան վայրերից է նաև նորակառույց ցուցահանդեսային կենտրոնը (անգլ.՝ Irving Convention Center at Las Colinas):

Քաղաքում զարգացած են էլեկտրոնային, սննդի ու քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ հաստոցների արտադրությունը։

Պատմություն

Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականին, կոչվել ամերիկացի նշանավոր գրող Վաշինգտոն Իրվինգի պատվին։ 1914 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, 1960-ական թվականներին դարձել տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկը։ 1970-ական թվականներին նրա բնակչության թվաքանակը հասել է 50 հազարի։ 1956 թվականին Իրվինգում բացվել է Դալլասի համալսարանը։

Իրվինգի մերձակայքում է Դալլաս-Ֆորտ-Ուերտ միջազգային օդանավակայանը։

Տնտեսություն

Ինչպես վկայում են ամենամյա ֆինանսական հաշվետվության տվյալները, Իրվինգում հիմնական գործատուները հետևյալ ընկերություններն ու կազմակերպություններն են.

Ընկերություն/
կազմակերպություն
Աշխատակիցների
թվաքանակը
1 Citigroup, Inc. 5000
2 Citigroup Credit Company 3795
3 Verizon 3000
4 Nokia 2500
5 Allstate 2000
6 Central Freight Lines 2000
7 Abbott Laboratories 1500
8 Citigroup 1430
9 Zale Corporation 1351
10 Microsoft 1200

Իրվինգում են գտնվում բազմաթիվ խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝

  • Chuck E. Cheese's — ընտանեկան զվարճանքի կենտրոնների ցանց
  • Commercial Metals Company — պողպատ ու այլ մետաղներ արտադրող ընկերություն
  • ExxonMobil — նավթային խոշորագույն ընկերություն
  • Hostess Brands — հացամթերք ցրող ընկերություն
  • Kimberly-Clark — առողջապահական ու հիգիենայի արտադրանք թողարկող ընկերություն
  • La Quinta Inns and Suites — հյուրանոցների ցանց
  • Michaels Stores — վաճառատների ցանց
  • Omni Hotels — հյուրանոցների ցանց
  • Zale Corporation — ոսկերչական իրեր վաճառող ընկերություն
  • Fluor Corporation — ճարտարագիտական-շինարարական խոշոր ընկերություն
  • Freedom Airlines — տարածաշրջանային ավիաընկերություն (Mesa Air Group-ի ստորաբաժանում)
  • Boy Scouts of America — բոյսկաուտների ազգային կազմակերպություն

Այս քաղաքում տեղակայված են նաև արտասահմանյան մի շարք ընկերությունների գրասենյակներ։

Անվանի անձինք

Քաղաք Իրվինգ 
Թեյլոր Մեյս
Քաղաք Իրվինգ 
Օդիսի Սիմս
  • «Ջենթլմեն» Քրիս Ադամս, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
  • Լարրի Ալեքսանդր, նկարիչ/գրող
  • Աքին Այոդելե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Ֆրենկ Բիրդ, ZZ Top երաժշտախմբի թմբկահար
  • Ջիմ Բիվեր, դերասան/գրող
  • Բրայան Բոսուորտ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Դեմարկուս Ֆագինս, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Դավիդ Գարսա, երաժիշտ
  • Մայքլ Հաֆֆ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Փիթեր Մաքնիկոլ, դերասան
  • Լի Հարվի Օսվալդ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ կասկածվող
  • Մեթ Ռինալդի, դատախազ, Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ
  • Յասեր Աբդել Սայիդ, եգիպտացի փախստական, ներառված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած առավել փնտրվող 10 ոճրագործների ցանկում՝ իր երկու դեռահաս դուստրերին սպանելու պատճառով
  • Գվին Շի, Տեխաս նահանգի նախկին պետքարտուղար (2002–2003) և այդ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ (1983–1993)
  • Օդիսի Սիմս, պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի
  • Թայսոն Թոմփսոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Ռեքս Թիլերսոն, Exxon Mobil-ի գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի 69-րդ պետքարտուղար
  • Ջերեմի Ուորիներ, 400 մետր վազքատարածությունում օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների հնգակի չեմպիոն
  • Քերրի Վուդ, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քաղաք Իրվինգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվինգ (քաղաք)» հոդվածին։

Tags:

Քաղաք Իրվինգ ՊատմությունՔաղաք Իրվինգ ՏնտեսությունՔաղաք Իրվինգ Անվանի անձինքՔաղաք Իրվինգ Քույր քաղաքներՔաղաք Իրվինգ ՊատկերասրահՔաղաք Իրվինգ ԾանոթագրություններՔաղաք Իրվինգ Արտաքին հղումներՔաղաք Իրվինգ2010 թվական2013 թվական2019 թվականԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴալասՀուլիսի 1ՌասաՏեխասՖորտ-Ուերտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄայրցամաքՍահմանական եղանակԱլեքսանդր ԹամանյանԵրկրաշարժՍիրտԱտոպիկ մաշկաբորբԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀարցական նշանԵռանկյան բարձրությունԲրյունետ (երգչուհի)Հայաստանի զինված ուժերՄեքսիկաՍրտի կծկումների հաճախականությունՄարքեթինգՖիդայական շարժումԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԲագրատունիների թագավորությունՀայկական առածներ և ասացվածքներՀայաստանի կենտրոնական բանկԴՆԹԱլեքսանդր ՄակեդոնացիԲայԽոյ (կենդանակերպի նշան)ԱդրբեջանՍամվել (վեպ)ԵրազԱրևմտյան ՀայաստանԿապ (խոսքի մաս)Կույր աղիքՕհմի օրենքՀռոմի թագավորության պատմությունՏնտեսական աճՈւղղագրությունԿրիաներՈւղղանկյուն եռանկյունՆապոլեոն ԲոնապարտԸնկալումԱլբանիաԳազՍտենտավորումՀրաբուխԿոկորդաբորբՔառակուսի մետրԴարձվածքԱրշակունիների թագավորությունՀեշտոցԱզոտԾավալՈրոշիչԷպիլեպտիկ նոպաՀայերենի կետադրությունՀայաստանի կենդանական աշխարհՍինգապուրՂազախստանՆաիր ՏիկնիզյանԲույսերԱլեն ՍիմոնյանՄակդիրSWOT վերլուծությունԶատկի ավանդույթներՄոտիվացիաԻսպանիաԱնորոշ դերբայՃապոնիաԹոքերԱբեղախոտԱրյան շրջանառությունՌուբեն ՄաթևոսյանԷրեկտիլ դիսֆունկցիաՂանձիլՄոնթե ՄելքոնյանԱբովյան (քաղաք)Հարավային ԱմերիկաԱծական անունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲառարանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿուսակցություն🡆 More