2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ

Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023), Իսրայելի և Համասի միջև լայնամասշտապ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում, որը սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան 6։30-ին՝ Իսրայելի հարավային տարածքների վրա Գազայից հարձակմամբ։ Սա 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի տարածքում առաջին ուղիղ հակամարտությունն է։ Ռազմական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Իսրայելի դեմ հրթիռակոծմամբ և տրանսպորտային միջոցների ներխուժմամբ Իսրայելի տարածք, մի շարք հարձակումներ են իրականացվել իսրայելական բնակավայրերի և իսրայելական զինվորականների վրա։ Որոշ մասնագետներ այս իրադարձություններն անվանում են պաղեստինյան երրորդ ինթիֆադա (դիմադրական շարժում)։

Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023)
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ
Թվական
2023, հոկտեմբերի 7-ից (6 ամիս, 2 շաբաթ և 6 օր)
Վայր Պաղեստին, Իսրայել, Լիբանանի հարավ
Արդյունք
Տարածքային
փոփոխություններ
Պաղեստինցի զինյալները ճեղքել են Գազա-Իսրայել պատնեշը և ներխուժել Իսրայելի հարավային շրջան.
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին
Հակառակորդներ
2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Համաս
Պաղեստինի իսլամական ջիհադ
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ
2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատ
«Առյուծների որջ»
2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Հեզբոլլահ
Իսրայել Իսրայել
Հրամանատարներ
Մոհամմադ Դեյֆ
Զիյադ ալ-Նախալահ
Բենյամին Նեթանյահու
Յոավ Գալանտ
Կողմերի ուժեր
Իսրայելի պաշտպանության բանակ
Իսրայելի ոստիկանություն
Ռազմական կորուստներ
2,670 սպանված պաղեստինցի,
9,600 վիրավոր
1400+ սպանված իսրայելցի,
3,400+ վիրավոր,
100+ գերեվարված
700 անհետ կորած

Պաղեստինյան հարձակմանը մասնակցած կազմակերպությունները ներառում են Համասը, Իսլամական ջիհադը և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը։ Համասի ռազմական թևի՝ Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամմեդ Դեյֆն ասել է, որ հարձակումը պատասխան է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը», և Իսրայելի կողմից այս տարվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիների սպանությանը։ Նա պաղեստինցիներին և Իսրայելի արաբներին կոչ է արել «վտարել օկուպանտներին և քանդել պատերը»։ Հարձակումների սկսվելուց անմիջապես հետո Արևմտյան ափում տեղի ունեցած արտակարգ հանդիպման ժամանակ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը աջակցություն հայտնեց Գազա ներթափանցմանը, հայտարարելով, որ պաղեստինցիներն իրավունք ունեն պաշտպանվելու Իսրայելի օկուպացիայից։ Իսրայելում բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել պաղեստինյան հարձակման դեմ՝ պայքարելու հանուն ազգային միասնության կառավարության ձևավորմանը։

Առնվազն 2200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, երբ Համասի զինյալները ճեղքել են սահմանը և մտել Իսրայել՝ սպանելով առնվազն 300 իսրայելցիների, ինչն էլ Իսրայելի կառավարությանը դրդել է հայտարարել արտակարգ դրություն. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հարձակումների սկզբից հետո ազգային ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը «պատերազմի մեջ է»։ Պաղեստինցի զինյալները, ովքեր ներթափանցել էին Իսրայել, մտան Գազայի հատվածի մոտի մի քանի բնակավայրեր, ինչպես նաև իսրայելական Սդերոտ քաղաքը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հրազենային և օդային հարվածների արդյունքում սպանել է առնվազն 300 պաղեստինցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ և 20 երեխաներ։ Ըստ Գազայի առողջապահության պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ զոհերի մեծ մասը եղել են Իսրայելում տեղի ունեցած կրակահերթերից։ Ինչպես պաղեստինյան, այնպես էլ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ իսրայելցի քաղաքացիական անձինք և զինվորները, այդ թվում՝ երեխաներ, պատանդ են վերցվել պաղեստինցի զինյալների կողմից։ Հաղորդվում է, որ այդ պատանդներից մի քանիսը տեղափոխվել են Գազայի հատված։ Պաղեստինյան հարձակման սկզբից ի վեր գրանցվել են նաև իսրայելցի կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր և իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածներ։ Արևմտյան երկրները, Արգենտինան, Բրազիլիան և Հնդկաստանը դատապարտեցին պաղեստինյան կողմին բռնության համար և օգտագործված մարտավարությունը որակեցին որպես ահաբեկչություն, մինչդեռ որոշ արաբական և իսլամադավան երկրներ մեղադրեցին Իսրայելի օկուպացիան և Պաղեստինի պետականության ժխտումը որպես հակամարտության սրման հիմնական պատճառ։ Մյուս երկրները կոչ են արել դեէսկալացիայի։

Տերմինաբանություն

Պաղեստինյան զինյալներն իրենց հարձակումն անվանել են «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողություն (արաբ․՝ عملية طوفان الأقصى‎‎), իսկ Իսրայելը հայտնեց հակահարձակողական գործողությունների մասին, որը կոչեց «Երկաթե սրեր» գործողություն (եբրայերեն՝ מבצע חרבות ברזל‎): Պաղեստինյան հարձակման սկիզբը համընկավ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակի հետ։ Մի քանի լրատվական գործակալություններ և դիտորդներ շարունակվող հակամարտությունը որակել են որպես Երրորդ ինթիֆադա։ Մի քանի լրատվական գործակալություններ և դիտորդներ շարունակվող հակամարտությունը որակել են որպես Երրորդ ինթիֆադա։ The Sunday Telegraph-ը հակամարտությունն անվանել է Իսրայելի «9/11 պահ»։

Նախապատմություն

Գազայի հատվածի և Իսրայելի միջև հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ 2005 թվականին Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից։ Դրանից հետո՝ 2006 թվականին, Համաս հաղթեց ընտրություններում և վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը։ Դա հանգեցրեց 2007 թվականին Համասի և Ֆաթհ կոչվող մեկ այլ պաղեստինյան խմբավորման միջև կռվի։ Այդ ժամանակից ի վեր Գազայի հատվածը և Իսրայելը երկարատև հակամարտության մեջ են։ Գազայի հատվածը 2007 թվականից ի վեր գտնվում էր իսրայելա-եգիպտական շրջափակման մեջ, ինչը ստիպեց Human Rights Watch-ին այդ գոտին անվանել «բացօթյա բանտ»։ Ավելին, Գազան կտրված է մնացած աշխարհից, և ռեսուրսների հասանելիությունը, ներառյալ սնունդը, ջուրը և էլեկտրաէներգիան, գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Իսրայելի կողմից։ Շրջափակումը զգալի տնտեսական դժվարություններ է առաջացրել պաղեստինցիների համար, որը Համասը նշել է որպես իր հարձակման պատճառներից մեկը։

Հարձակումը տեղի է ունեցել հրեական Սիմչաթ Թորա և Շաբաթ տոնի ժամանակ և 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակից մեկ օր անց, որը նույնպես սկսվել է անակնկալ գրոհով։ Հարձակմումը հաջորդել է Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանի երկայնքով շաբաթներ շարունակ աճող լարվածությանը և Հորդանան գետի Արևմտյան ափի բախումներին։ 2023 թվականին առնվազն 247 պաղեստինցի է զոհվել իսրայելական ուժերի կողմից, իսկ պաղեստինյան հարձակումների հետևանքով զոհվել է 32 իսրայելցի և երկու օտարերկրյա քաղաքացիներ։

Իսրայելը և Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարում հարաբերությունները կարգավորելու համար, իսկ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը վերջերս հայտարարեց, որ կարգավորումը «առաջին անգամ իրական է»։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «մի քանի անգամ զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Գազայի շարունակական օկուպացիան կբերի նոր բռնությունների»։

Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամեդ Դեյֆը ձայնագրված հաղորդագրության մեջ ասել է, որ հարձակումը պատասխան է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը» և այս տարվա ընթացքում Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցիների սպանություններին և վիրավորումներին։ Նա պաղեստինցիներին և Իսրայելի արաբներին կոչ է արել «վտարել օկուպանտներին և քանդել պատերը»։ Համասի առաջնորդ Սալեհ ալ-Արուրին ասել է, որ գործողությունը պատասխան է «շարունակվող օկուպացիային»՝ հավելելով, որ մարտիկները պայքարում են Ալ-Աքսա մզկիթի և Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի հազարավոր բանտարկյալների համար, ինչը բանտարկյալների իրավունքների պաշտպանության «Addameer» հասարակական կազմակերպության կողմից գնահատվում է մոտ 5200, այդ թվում՝ 33 կին, 170 անչափահաս։ Պաղեստինյան «Իսլամական ջիհադի» խոսնակը հայտարարել է, որ իրենք Իսրայելի քաղաքացիներին քաղաքացիական անձինք չեն համարում։

Պաղեստինյան հարձակում

Հրթիռային հարձակում

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 06:30-ի սահմաններում (ԻՏԺ, UTC+3), Համասը հայտարարեց «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին՝ նշելով, որ Գազայի հատվածից 20 րոպեի ընթացքում ավելի քան 5000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գազայից առնվազն 2200 արկ է արձակվել։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել Շերոնի շրջակա տարածքներում և Շարոնի հարթավայրի քաղաքներում, ներառյալ Գեդերան, Հերզլիիան, Թել Ավիվը և Աշկելոնը։ Օդային հարվածների ազդանշանները գործարկվել են նաև Բեեր Շևայում, Երուսաղեմում, Ռեհովոտում, Ռիշոն Լեզիոնում և Պալմաչիմի ավիաբազայում։ Համասը ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը կոչ է արել «մուսուլմաններին ամենուրեք հարձակվել»։ Պաղեստինցի զինյալները կրակ են բացել նաև Գազայի հատվածի մոտ իսրայելական նավերի վրա, բախումներ են տեղի ունեցել նաև պաղեստինցիների և Իսրայելի պաշտպանության բանակի միջև Գազայի պարսպի արևելյան հատվածում։ Երեկոյան Համասը ևս մոտ 150 հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, պայթյուններ են գրանցվել Յավնեում, Ղիվաթայմում, Բաթ Յամում, Բեյթ Դագանում, Թել Ավիվում և Ռիշոն Լեզիոնում։ Դրան հաջորդեց մեկ այլ հրթիռակոծություն հոկտեմբերի 8-ի առավոտյան, երբ մեկ հրթիռ դիպավ Աշկելոնի հիվանդանոցին։ Նաև 100 հրթիռ է արձակվել Սդերոտի ուղղությամբ։

2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ 
Ռիշոն Լեզիոնում հրթիռային հարձակման հետևանքները

Զինյալների ներխուժումներ Իսրայել

Միաժամանակ, շուրջ 1000 պաղեստինցի զինյալներ Գազայից ներթափանցեցին Իսրայել՝ օգտագործելով բեռնատարներ, պիկապ մեքենաներ, մոտոցիկլետներ, բուլդոզերներ, արագընթաց նավակներ և պարապլաներներ։ Պատերազմի վայրից ստացված նկարները և տեսանյութերից երևում է, թե ինչպես են զինված և դիմակավորված զինյալները իսրայելական Սդերոտում կրակ բացելով սպանում մի քանի իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների։ Մյուս տեսանյութերում երևում էր գերի վերցված իսրայելցիները և այրվող իսրայելական տանկը, ինչպես նաև զինյալները, որոնք վարում են իսրայելական ռազմական մեքենաներ։

Հարձակման օրվա առավոտյան Ռեիմի մերձակայքի բացօթյա երաժշտական փառատոնում տեղի ունեցավ կոտորած, որը կարող էր հանգեցնել հարյուրավոր զոհերի, շատերը դեռ անհայտ կորած են կամ՝ թաքնված։ Ականատեսները պատմել են մոտոցիկլետներով զինյալների մասին, որոնք կրակ են բացել փախչող մասնակիցների վրա, որոնք արդեն խուճապահար վազում էին հրթիռակոծության պատճառով։ Գրոհայիններին նկատել են նաև Նիր Օզում, Բեերիում և Նեթիվ ՀաԱսարայում, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանք պատանդներ են վերցրել և հրկիզել տներ, ինչպես նաև Գազայի հատվածի կիբուցներում։ Հաղորդվում է, որ մարտեր են տեղի ունեցել Ռեիմ ռազմաբազայում։ Հաղորդվում է, որ պատանդներ են վերցվել նաև Օֆակիմում, իսկ Սդերոտում տները հրկիզվել են։

Պաղեստինյան մի քանի խմբավորումներ իրենց աջակցությունն են հայտնել գործողությանը։ Ազգային դիմադրության բրիգադները՝ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի (DFLP) զինված թևն իրենց ռազմական խոսնակ Աբու Խալեդի միջոցով հաստատել են իրենց մասնակցությունը գործողությանը։ Հոկտեմբերի 7-ին նրանք հայտարարեցին, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետ մարտերում կորցրել են 3 մարտիկի, իսկ հոկտեմբերի 8-ին հայտնել են, որ իսրայելական ուժերի հետ մարտնչում են Քֆար Ազայում, Բեերիում և Կիսուֆիմում։ Մեկ այլ պաղեստինյան սոցիալիստական զինյալ խմբավորում՝ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (PFLP) և «Առյուծների բուն» խումբը հայտնել են իրենց աջակցությունը գործողությանը և հայտարարել են առավելագույն զգոնություն և ընդհանուր մոբիլիզացիա իրենց զորքերի մեջ, իսկ Աբու Ալի Մուստաֆա բրիգադները (PFLP-ի զինված թև) հրապարակել են իսրայելական դիտաշտարակների վրա իրենց հարձակման տեսանյութերը։

Իսրայելի ռազմական խոսնակը հայտարարել է, որ Գազայի գրոհայինները Իսրայել են մտել առնվազն յոթ վայրերով և ներխուժել իսրայելական չորս փոքր գյուղական համայնքներ, սահմանամերձ Սդերոտ քաղաքը և երկու ռազմակայան ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Համասի վերահսկողության տակ են անցել յոթ համայնքներ, այդ թվում՝ Նահալ Օզը, Քֆար Ազան, Մագենը և Սուֆա Բեհերին։ Հաղորդվում է, որ Սդերոտի ոստիկանական բաժանմունքն անցել է Համասի վերահսկողության տա կ, ինչպես նաև Էրեզ անցակետը, որը զինյալներին հնարավորություն է տվել Գազայից մտնել Իսրայել։ Իսրայելի ոստիկանության կոմիսար Կոբի Շաբթայը հայտնել է, որ Իսրայելի հարավում առկա է հակամարտության 21 ակտիվ կետեր։

Իսրայելի պատասխան

Հարձակումը, որը համընկավ հրեական Սիմխաթ Թորայի տոնի հետ, թվում էր, թե լիովին անակնկալ էր իսրայելցիների համար։

Ակտիվացվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը անվտանգության գնահատումներ են անցկացրել Թել Ավիվում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) շտաբում։ Ավելի ուշ Գալանտը հավանություն տվեց բանակի տասնյակ հազարավոր պահեստայինների մոբիլիզացիային և արտակարգ դրություն հայտարարեց Գազայի սահմանից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում։ Նա նաև ասել է, որ Համասը «լուրջ սխալ է թույլ տվել»՝ սկսելով իր հարձակումը և խոստացել է, որ «Իսրայելը կհաղթի»։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երկրում «պատերազմական վիճակ»։ Նաև ասվում է, որ պահեստազորայինները պետք է տեղակայվեն ոչ միայն Գազայում, այլև Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանի և Սիրիայի հետ սահմաններին։ Գազայի հատվածի շրջակայքի բնակիչներին խնդրել են մնալ ներսում, մինչդեռ հարավային և կենտրոնական Իսրայելի խաղաղ բնակիչներին «պահանջել են մնալ ապաստարաններում»։ Իսրայելի պաշտպանության բանակը փակել է Գազայի հատվածի շուրջ բոլոր ճանապարհները։ Փակվել են նաև Թել Ավիվի փողոցները։

Հարձակումից հետո Իսրայելը հայտարարեց պատրաստվածության բարձր մակարդակի մասին։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության խորհրդի արտակարգ հավաք է հրավիրել։ Իսրայելի պաշտպանության բանակը հավելյալ զեկուցել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» օպերացիայի շրջանակներում թիրախային գործողություններ սկսելու մասին։ Իսրայելի ոստիկանության կոմիսար Կոբի Շաբթայը հայտարարել է, որ «Գազայի հատվածից զանգվածային հարձակումից հետո» երկրում «պատերազմական դրություն» է։ Նա նաև հայտարարեց «քաղաքացիական շարժման» համար Իսրայելի ողջ հարավային շրջանի փակման մասին, ինչպես նաև «Յամամ» հակաահաբեկչական ստորաբաժանման տեղակայման մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ չորս դիվիզիա է տեղակայվել այդ տարածքում՝ համալրելով նախկինում գոյություն ունեցող 31 գումարտակներով։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ասել է, որ երկիրը կանգնած է «շատ դժվար պահի» առաջ և ուժ ու քաջալերություն է մաղթել Իսրայելի պաշտպանության բանակին, անվտանգության այլ ուժերին, փրկարար ծառայություններին և հարձակման ենթարկված բնակիչներին։ Հեռուստաեթերում վարչապետ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք պատերազմի մեջ ենք»։ Նա նաև հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կամրապնդի իր սահմանային տեղակայումները՝ մյուսներին հետ պահելու «այս պատերազմին միանալու սխալ թույլ տալուց»։ Ավելի ուշ իր ուղերձում նա սպառնացել է «Գազան վերածել ամայի կղզու» և հորդորել նրա բնակիչներին «անհապաղ հեռանալ»։

Իսրայելի հարավային և կենտրոնական օդանավակայանները փակ են եղել առևտրային և մասնավոր օգտագործման համար, մինչդեռ Բեն Գուրիոն և Էյլաթ օդանավակայանը շարունակում են գործել։ Lufthansa-ն, Emirates-ը, Ryanair-ը, Aegean Airlines-ը, Air France-ը, Transavia-ն և մի քանի ամերիկյան ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Իսրայելի անվտանգության կաբինետը քվեարկեց մի շարք գործողություններ ձեռնարկելու օգտին։ Վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է՝ «Համասի և Պաղեստինի Իսլամական Ջիհադի ռազմական և կառավարական կարողությունների ոչնչացման» մասին։ Իսրայելի Էլեկտրական կորպորացիան, որը մատակարարում է Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի մինչև 80%-ը, անջատել է այդ տարածքի էլեկտրաէներգիան։ Արդյունքում Գազայի էլեկտրամատակարարումը 120 ՄՎտ-ից կրճատվեց մինչև ընդամենը 20 ՄՎտ՝ ստիպելով նրան հույս դնել Պաղեստինի էլեկտրակայանների վրա։

Ռազմական գործողությունների վերսկսում (2023-ի դեկտեմբերի 1-ից մինչ այժմ)

2024 թվականի հունվարի 1-ին՝ նոր տարվա գալուստից անմիջապես հետո, «Համաս» շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ է արձակում Իսրայելի տարածքի վրա։ «The Times of Israel» իսրայելական թերթը տեղեկացնում է, որ հրթիռների մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը։ Պարբերականը նշում է, որ հարվածը հասցվել է Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին։ Օդային տագնապի մասին բնակչության իրազեկման համակարգը գործադրվել է Ռեհովոտ, Նես Ցիոնա, Հոլոն, Լոդ և Մոդիին քաղաքներում, որոնք գտնվում են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Իսրայելի հարավում, Աշդոդ և Սդերոտ քաղաքներում։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը տվյալներ չունի հրթիռակոծության հետևանքով տուժածների մասին։

Արձագանք

  • 2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ  Իսրայելում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սթեֆանի Հալեթը դատապարտել է Իսրայելի հրթիռակոծումը Գազայի հատվածից և հայտնել, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին։
  • 2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ  Իսրայելում ԵՄ դեսպան Դիմիտար Ցանչևը դատապարտել է հարձակումը։

Հետևանք

Հարձակումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության մեջ նշանակալի էսկալացիա է։ Այն առանձնանում էր իր զգալի մասշտաբով և տարածությամբ՝ ընդգրկելով ինչպես հրթիռակոծությունը, այնպես էլ Գազայի սահմանային հարձակումները։ Այս իրադարձությունը զգալիորեն տարբերվում է նախորդ հակամարտություններից, որոնք սովորաբար ունենում էին փուլային առաջընթացով՝ լարվածության աստիճանական աճով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Տերմինաբանություն2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Նախապատմություն2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Պաղեստինյան հարձակում2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Իսրայելի պատասխան2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Ռազմական գործողությունների վերսկսում (2023-ի դեկտեմբերի 1-ից մինչ այժմ)2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Արձագանք2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Հետևանք2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Տես նաև2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան Պատերազմ Ծանոթագրություններ2023-2024 Իսրայելա-Պաղեստինյան ՊատերազմԱրաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)Գազայի հատվածԻնթիֆադաԻսրայելՀամաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի Ազգային ժողովՀայերԶվարթնոցի տաճարԱնդրանիկ ՕզանյանՓոքր ՄհերԳարեգին ՆժդեհՇվեյցարիաԱռյուծԷպիլեպսիաԱրամ ԱԿենդանիներԱմառՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱղերԵվրոպայի դրոշներԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Լյարդի հիվանդություններԱննա ՀակոբյանՀայոց ցեղասպանություն44-օրյա պատերազմԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱրհեստական բանականությունԱրքիմեդեսՄրջյուններՀայաստանի զինված ուժերՕսմանյան կայսրությունՀայկ նահապետՆոյյան տապանԴրաստամատ ԿանայանՄԻԱՎ/ՁԻԱՀԿոռուպցիաՄաշկային հիվանդություններՀամաստեղություններՌոբերտ ՔոչարյանԴաունի համախտանիշՆեպտունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԲազմացումԿրիպտոարժույթՆաիրի ԶարյանԿիպրոսԼեոնարդո դա ՎինչիՀնդկաստանի մշակույթԱծխաջուրԱրմեն Տիգրանյան (երգահան)Եռանկյան բարձրությունԱրտաշեսյանների թագավորությունՎահագն ԴավթյանՇունԹութակներ (ընտանիք)ԱնասնապահությունԴեքսամետազոնՄեր թաղը (պատմվածաշար)Կապ (խոսքի մաս)ՄեղուներԿրիաներՀայրենիք (հասկացություն)ԻսլամԵղնջացանԱռաջին համաշխարհային պատերազմՀաստատուն բաղադրության օրենքԼևոմեկոլՄեսրոպ ՄաշտոցԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԳևորգ Մարզպետունի (վեպ)ՆավթԲիբլիական (պոեմ)ՍելեկցիաԿոտորակ (մաթեմատիկա)Լեոնիդ ԵնգիբարյանՎերք Հայաստանի (վեպ)ԱրջերԱնկլավ և էքսկլավԼեոնիդ ԱզգալդյանՀուլիոս ԿեսարՍմբատաբերդԲադեր🡆 More