Ժորժ Բրաք: ֆրանսիացի նկարիչ

Ժորժ Բրաք (ֆր.՝ Georges Braque, մայիսի 13, 1882(1882-05-13), Արժանտյո - օգոստոսի 31, 1963(1963-08-31), Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, դիզայներ։ Արվեստի պատմության մեջ նրա անունը կապվում է ֆովիզմի հետ (1906) և մեծ դեր է խաղացել կուբիզմի զարգացման գործում։ 1908-1912 թվականներին Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են իր գործընկեր Պաբլո Պիկասոյի աշխատանքների հետ։ Պաբլո Պիկասոյի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908)։

Ժորժ Բրաք
ֆր.՝ Georges Braque
Ժորժ Բրաք: Կենսագրություն, Ֆովիզմ, Կուբիզմ
Ծնվել էմայիսի 13, 1882(1882-05-13)[…]
ԾննդավայրԱրժանտյո
Վախճանվել էօգոստոսի 31, 1963(1963-08-31)[…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունԺորժ Բրաք: Կենսագրություն, Ֆովիզմ, Կուբիզմ Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հավր-Ռուանի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, փորագրիչ, վիմագրող, դիզայներ, ակնագործ, բեմանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, collagist, գծագրող և գծանկարիչ
Ոճկուբիզմ և ֆովիզմ
Ժանրնկարիչ, նատյուրմորտ, Անիմալիստիկա, կենցաղային ժանր և բնանկար
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ, գրաֆիկա և քանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներԼ'Էստակի տներ, Կիթառը «Սարսափի արձանը» և Մանդոլա
Ներշնչվել էՊոլ Սեզան, African sculpture? և Պաբլո Պիկասո
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Société Normande de Peinture Moderne?, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինMarcelle Lapré?
Ժորժ Բրաք: Կենսագրություն, Ֆովիզմ, Կուբիզմ Georges Braque Վիքիպահեստում

Կենսագրություն

Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականի մայիսի 13-ին Արժանտյոում։ Մանկությունն անցել է Le Havre-ում, և հոր և պապիկի նման պետք է դառնար տան ներքին հարդարանքներ կատարող նկարիչ, սակայն 1897-1899 թվականներին նա գեղարվեստի դպրոցում նկարչության երեկոյան դասընթացների է հաճախում։ 1902-1904 թվականներին սովորում է Փարիզի Académie Humbert-ում։ Այստեղ հանդիպում է Մարի Լորենսին և Ֆրանսիս Պիկաբիային։

Ֆովիզմ

Բրաքի ամենավաղ շրջանի աշխատանքները իմպրեսիոնիստական են, սակայն, տեսնելով հայտնի գեղարվեստական խմբի «Fauves» կոչվող աշխատանքների ցուցադրությունը 1905 թվականին, նա ընդունում է այս ոճը։ Ֆովիզմի հետևորդները (Հենրի Մատիս, Անդրե Դերեն), ի պատասխան հուզական արձագանքին օգտագործում էին վառ գույներ։ Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են Ռաուլ Դյուֆի, Օտոն Ֆրիեզի աշխատանքների հետ, ովքեր Բրաքի ծննդավայրից էին։

1907 թվականի մայիսին Բրաքը Salon des Indépendants-ում հաջողությամբ ցուցադրում է իր ֆովիզմի ոճով արված աշխատանքները։ Նույն թվականին Բրաքի ոճում նկատվում է դանդաղ էվոլյուցիա, և նա գտնվում է Պոլ Սեզանի ստեղծագործությունների ներքո։

Կուբիզմ

Բրաքի 1908-1913 թվականների աշխատանքներն արտացոլում են նրա նոր հետաքրքրությունները երկրաչափության և համաժամանակյա տեսանկյունից։
Գյուղական տեսարաններում Բրաքը, հաճախ նվազեցրել է ճարտարապետական կառույցի երկրաչափական ձևը՝ մոտեցնելով խորանարդի, ստվերը ներկայացնելով իբրև հարթ և եռաչափ հեռացող պատկեր։ Բրաքի նոր նկարներն անվանեցին "bizarreries cubiques"։

Բրաքը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էկեգանտ կոմպոզիցիաներ՝ կազմված տարրական եռաչափական ծավալներից։ Նրա աշխատանքները հակված են վերացական ձևերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ։ 1917 թվականին Ժորժ Բրաքը հեռանում է կուբիզմից և ստեղծում նոր նկարների շարք (տարբեր տեսարաններ, նատյուրմորտներ, դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ ու ճկունությամբ։

Ծանոթագրություններ

Ժորժ Բրաք: Կենսագրություն, Ֆովիզմ, Կուբիզմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բրաք» հոդվածին։

Tags:

Ժորժ Բրաք ԿենսագրությունԺորժ Բրաք ՖովիզմԺորժ Բրաք ԿուբիզմԺորժ Բրաք ԾանոթագրություններԺորժ Բրաք18821963d:Q153793ԱրժանտյոԿուբիզմՄայիսի 13Պաբլո ՊիկասոՓարիզՕգոստոսի 31ՖրանսերենՖրանսիացի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոռուպցիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության նախագահԳլխուղեղի ուռուցքՓոշոտումՍեղան (երկրաչափություն)Անորոշ դերբայԱմերիկաԳագիկ ԲՊյութագորասի թեորեմՍինդրիկԱնկլավ և էքսկլավՀայաստանի ՍահմանադրությունԴերանունԵղնջացանՀայրենիք (հասկացություն)Նոր ՆախիջևանՏիգրան ՄանսուրյանԱրքիմեդեսԲարդ ստորադասական նախադասությունՀղիություն (մարդ)Պարզ նախադասությունԹութքՍեռական բազմացումՊապ թագավորԱրյան ճնշումՄարտիրոս ՍարյանՑեղասպանությունԿանաչ դաշտը (պատմվածք)Ալպիական մանուշակ (պատմվածք)ԿոստանդնուպոլիսՀամբարձում (տոն)Եռանկյան բարձրությունՌուսաստանՍպիտակավոր վանքՍևրի պայմանագիրՍակավարյունությունԿարտոֆիլՄեծ Հայքի նահանգների ցանկԿենսաբանական դասակարգումԵս և նաԱծանցԱշոտ Ա ՄեծԱնալ սեքսՄարսողական համակարգՎայոց ձորի մարզԵվրասիաԲրոնխիալ ասթմաԱրաքսՀայկական հարցԱլմա-Աթայի հռչակագիրԴիլիջանԹվաբանական պրոգրեսիաՄակդիրՍակրավորՄեսրոպ ՄաշտոցԱլբերտ ԱյնշտայնԳլխուղեղԱրտաշեսյանների թագավորությունՀայկ նահապետՎիտամին B12 անբավարարությունՆապոլեոն ԲոնապարտՄիապետությունԿարսԱստվածաշունչՓոխաբերությունԶվարթնոցի տաճարՌոբերտ ՔոչարյանՂազարոս ԱղայանՀամաստեղություններՄրգաշատՀայկական խոհանոցՀատկացուցիչԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԿրծքագեղձի քաղցկեղՎահանաձև գեղձի քաղցկեղՍասունցի ԴավիթԽուստուփ🡆 More