Ժովենել Մոիզ: քաղաքական գործիչ

Ժովենել Մոիզ (հայիթ․ կրեոլ․՝ Jovenel Moïse, հունիսի 26, 1968(1968-06-26), Trou-du-Nord, Trou-du-Nord Arrondissement, Nord-Est, Հայիթի - հուլիսի 7, 2021(2021-07-07), Pétion-Ville, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի), հայիթիացի բիզնեսմեն և քաղաքական գործիչ, 2015 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրությունների թեկնածու և 2016 թվականին կայացած կրկնակի ընտրությունների թեկնածու։ 2017 թվականի փետրվարի 7-ին դարձել է Հայիթիի նախագահ։

Ժովենել Մոիզ
հայիթ․ կրեոլ․՝ Jovenel Moïse
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1968(1968-06-26)
ԾննդավայրTrou-du-Nord, Trou-du-Nord Arrondissement, Nord-Est, Հայիթի
Մահացել էհուլիսի 7, 2021(2021-07-07) (53 տարեկան)
Մահվան վայրPétion-Ville, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի
ՔաղաքացիությունԺովենել Մոիզ: քաղաքական գործիչ Հայիթի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունQuisqueya University? և Collège Canado-Haïtien?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
ԱմուսինMartine Moïse?
Զբաղեցրած պաշտոններPresident of Haiti?
ԿուսակցությունHaitian Tèt Kale Party?
Պարգևներ և
մրցանակներ
Order of Brilliant Jade
Ժովենել Մոիզ: քաղաքական գործիչ Jovenel Moise Վիքիպահեստում

Կենսագրություն

Ժովենել Մոիզը ծնվել է Հայիթիի Հյուսիսարևելյան դեպարտամենտի Տրու-դյու-Նոր քաղաքում։ Նրա հայրը՝ Էթյեն Մոիզը, վաճառական և ագարակատեր էր, իսկ մայրը՝ Լուսիա Բրունոն՝ դերձակուհի։ 1974 թվականին ընտանիքը տեղափոխվեց Պորտ-օ-Պրենս, որտեղ նա կրթություն ստացավ։

1996 թվականին ամուսնացել է Մարտին Մարի Էթյեն Ջոզեֆի հետ, ով Ժովենելի դպրոցական տարիների ընկերուհին էր, և նրանք երեք երեխա ունեցան։ Այդ նույն տարում նա լքեց մայրաքաղաքը և բնակություն հաստատեց Պոր-դե-Պեում, որտեղ հիմնեց իր առաջին ընկերությունը՝ «JOMAR Auto Parts»-ը։ Նա նաև գյուղատնտեսական գործունեությամբ էր զբաղվում՝ հանդիսանալով Հյուսիսարևելյան դեպարտամենտի բանանի պլանտացիայի սեփականատերը։ 2001 թվականին նա լծվեց մի նոր գործի՝ ջրային տնտեսության բնագավառում՝ Հայիթիի Հյուսիսարևելյան և Հյուսիսարևմտյան դեպարտամենտներում կառուցելով հիդրոէլեկտրակայաններ և ջրատար ցանցեր։

2004 թվականին եղել է Հյուսիսարևելյան դեպարտամենտի Առևտրի և արդյունաբերական պալատի (CCINO) անդամ, իսկ շուտով նաև պալատի ղեկավար ու Հայիթիի Առևտրի և արդյունաբերական պալատի (CCIH) գլխավոր քարտուղար։ 2008 թվականին հիմնել է Compagnie Haïtienne d’Energie S.A. (COMPHENER S. A.) էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում էր Հայիթիի Հյուսիսարևելյան դեպարտամենոի 10 մունիցիպալիտետներին արևային և քամու էներգիայի մատակարարմամբ։ 2012 թվականին հիմնել է «Agritrans» ընկերությունը, որը գործում էր գյուղատնտեսական բնագավառում՝ հենց դրանով նպաստելով Հայիթիում առաջին ազատ գյուղատնտեսական գոտու ստեղծմանը։

2015 թվականին Հայիթիի նախագահ Միշել Մարտեյին սեփական կուսակցությունից՝ Թեդ Կալեից (PHTK), որպես 2015 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու՝ նշանակեց Ժովենել Մոիզին, քանի որ Մարտեյին չէր կարող դնել իր իսկ թեկնածությունը։ Ընտրությունների առաջին փուլում՝ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, Ժովենել Մոիզն զբաղեցրեց առաջին տեղը՝ ձայների 32,8 % արդյունքով՝ հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ Ժյուդա Սոլեստենին, ով հավաքել էր 25,2 % ձայն։ Ընտրությունների հաղթողը պետք է որոշվեր ընտրությունների երկրորդ փուլում, որն իսկզբանե նախատեսված էր անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 27-ին։ Սակայն Մոիզի հակառակորդը չընդունեց ընտրության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով ընտրակեղծարարության մեջ։ Այդպիսի իրավիճակում Հայիթիի նախագահ Մարտեյին 2015 թվականի դեկտեմբերին հատուկ հանձնաժողով կազմեց՝ ընտրական օրենսդրության իրավախախտումների դեպքերի հետաքննության համար։ 2016 թվականի հունվարի սկզբին հանձնաժողովը հաստատեց քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները և որոշեց անցկացնել կրկնակի քվեարկություն։

2016 թվականի նոյեմբերին՝ կրկնակի ընտրությունների ժամանակ, Մոիզը հաղթեց առաջին փուլում՝ ստանալով ձայների 55,7 %-ը՝ առաջ անցնելով Ժյուդ Սոլեստենից, ով ստացել էր ձայների ընդամենը 19,5 %-ը։ Ժովենել Մոիզն իր պաշտոնն ստանձնեց 2017 թվականի փետրվարի 7-ին։

Ծանոթագրություններ

Ժովենել Մոիզ: քաղաքական գործիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժովենել Մոիզ» հոդվածին։

Tags:

19682015 թվական2016 թվական2017 թվական2021d:Q1001440d:Q1434621d:Q2222007d:Q2399286d:Q2711206d:Q928694ՀայիթիՀուլիսի 7Հունիսի 26Փետրվարի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍտորոգյալՏողադարձԱրցախյան ազատամարտՔարերի սիմֆոնիաՄաշկ (մարդ)ԳարունՇաքիի ջրվեժԱրցախյան շարժումԱրմեն Տիգրանյան (երգահան)ԿարսՀայաստանի ՍահմանադրությունՁկներԷկոլոգիական գործոններԳևորգ ՄկրտչյանՄարտիրոս ՍարյանԿայծակՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Թոքի քաղցկեղԼոռու մարզԲյուրականի աստղադիտարանՁեռնաշարժությունԱրցախի ՀանրապետությունԹթվածինԱնմոռուկԱրքիմեդեսՇվեդիաԱպրիլի 25Կանաչ դաշտը (պատմվածք)Անլռելի զանգակատունԱմառԿալցիումԲրազիլիաԳևորգ Մարզպետունի (վեպ)Կիլիկիայի հայկական թագավորությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱկսել ԲակունցԱլկալիական մետաղներԿոտայքի մարզԱրևածաղիկԾաղիկՄետաղՊտուղԼոբիԾիծեռնակներԴաշտանային ցիկլՀայ ֆիդայիներՎաղարշապատՉակերտներՔութեշԴեղանյութերԱլեն ՍիմոնյանՉարլզ ԴարվինԵրևանի պետական համալսարանՏուբերկուլոզՀամացանցԼենկթեմուրՌոբերտ ՖիշերԱղասի ԱյվազյանԼեոնիդ ԱզգալդյանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄատյան ողբերգությանՀեքիաթՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Երիկամաքարային հիվանդությունՑեղասպանությունԼիբանանԱկնարկ (ժանր)Ապրիլի 24Հայոց պատմությունԱղմուկ ականջներումՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՏերունական աղոթքՄեծ Հայքի նահանգների ցանկՀարավային ԿովկասՀայաստանի կենտրոնական բանկ🡆 More