Թոքամզի Բորբոքում

Թոքամզի բորբոքում, հայտնի է նաև, որպես պլևրիտ, թոքերը շրջապատող թաղանթների՝ պլևրայի, բորբոքումը։ Սա կարող է բերել կրծքավանդակում սուր ցավերի, որոնք կապված են շնչառության հետ։ Երբեմն ցաը կարող է լինել մշտական և բութ։ Այլ ախտանշաններից են հևոցը, հազը, տենդը կամ քաշի կորուստը՝ կախված սկզբնական պատճառիցt։

Թոքամզի բորբոքում
Թոքամզի Բորբոքում
Տեսակհիվանդության կարգ
Հետևանքpleural friction rub?
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-10J90 և R09.1
Թոքամզի Բորբոքում Pleurisy Վիքիպահեստում

Ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է։ Այլ պատճառներից են թոքաբորբը, թոքային էմբոլիան, աուտոիմուն խանգարումները, թոքերի քաղցկեղը, սրտի վիրահատությունը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, կրծքավանդակի վնասվածքները և ասբեստոզը։ Երբեմն պատճառը մնում է անհայտ։ Հիմնական մեխանիզմն է թոքամզի թերթիկների միմյանց չոր քսումը, հարթ սահելու փոխարեն։ Նման ախտանշաններ առաջացնող այլ հիվանդություններից են պերիկարդիտը, սրտամկանի ինֆարկտը, խոլեցիստիտը և պնևմոթորաքսը։ Ախտորոշումը իրականացվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտության, ԷՍԳ-ի և արյան հետազոտության միջոցով։

Բուժումը կախված է հիմնական պատճառից։ Պարացետամոլը կամ իբուպրոֆենը կարող են նվազեցնել ցավը։ Հնարավոր է լինի սպիրոմետրիայի կարիք։ ԱՄՆ- ում տարեկան ախտահարվում են մոտ 1 միլիոն մարդ։

Նշաններ և ախտանշաններ

Պլևրիտի հիմնական ախտանշանը հանկարծակի, սուր, վառող, ծակող կամ բութ ցավն է շնչելիս՝ հատկապես ներշնչելիս կամ արտաշնչելիս։ Ցավը խորանում է խորը շնչելու, հազի, փռշտալու կամ ծիծաղի ժամանակ։ Ցավը կարող է ճառագայթել դեպի մեջք կամ ուսագոտի։ Երբեմն ցավը դառնում է մշտական և բութ։

Կախված պատճառից պլևրիտի ցավը կարող է ուղեկցվել այլ ախտանշաններով։

  • Չոր հազ
  • Տենդ և դող
  • Հաճախացած, մակերեսային շնչառություն
  • Հևոց
  • Հաճախասրտություն
  • Կոկորդի ցավ, որը ուղեկցվում է հոդերի ցավով և այտուցով

Հարակից խնդիրներ

Պլևրիտը սովորաբար ուղեկցվում է բարդություններով, որոնք կապված են թոքամզային տարածության (պլևրալ խոռոչ) հետ։

Թոքամզային արտաքիրտ

Որոշ դեպքերում պլևրալ խոռոչում կուտակվում է ավելցուկային քանակությամբ հեղուկ։ Սա կոչվում է թոքամզային արտաքիրտ։ Հեղուկի կուտակումը բերում է թերթիկների միմյանցից հեռացմանը և դրանք այլևս իրար չեն քսվում շնչառության ընթացքում։ Սա կարող է բերել ցավի թուլացմանը։ Մեծ քանակի հեղուկը կարող է բերել թոքի սեղմմանը և նրա մի հատվածի կոլապսին։ Սրա հետևանքով կարող է դիտվել շնչառության դժվարացում։

Որոշ դեպքերում հեղուկը կարող է վարակվել և վերածվել աբսցեսի։ Սա կոչվում է էմպիեմա։

Ֆիբրին պարունակող էքսուդատի դեպքում պլևրիտը կարող է կոչվել ֆիբրինային։ Սա սովորաբար լինում է պլևրիտի ուշ փուլերում։

Մարդու մոտ կարող է առաջանալ թոքամզային արտաքիրտ առանց պլևրիտի։ Օրինակ՝ թոքաբորբի, սրտային անբավարարության, քաղցկեղի կամ թոքային էմբոլիայի դեպքում։

Պնևմոթորաքս

Օդը կամ գազերը նույնպես կարող են կուտակվել պլևրալ խոռոչում։ Սա կոչվում է պնևմոթորաքս։ Վերջինս կարող է առաջանալ թոքի սուր վնասվածքի կամ էմֆիզեմայի հետևանքով։ Թոքի վրա կատարվող միջամտությունները, օրինակ՝ վիրահատություն, հեղուկի դրենավորում ասեղով, թորակոսկոպիա, մեխանիկական օդափոխություն, նույնպես կարող են առաջացնել պնևմոթորաքս։

Ամենահաճախ ախտանշանը հանկարծակի ցավն է կրծքավանդակի մի կեսում և շնչարգելությունը։ Պնևմոթորաքսը կարող է նաև մեծացնել ճնշումը թոքի վրա և բերել դրա կոլապսին։

Եթե պնևմոթորաքսը փոքր է, այն կարող է անցնել ինքնաբերաբար։ Եթե մեծ է, ապա կրծքավանդակում տեղադրվում է խողովակ, որով կատարվում է օդի հեռացում։

Հեմոթորաքս

Պլևրալ խոռոչում կարող է նաև կուտակվել արյուն։ Սա կոչվում է հեմոթորաքս։ Ամենահաճախ պատճառը կրծքավանդակի վնասվածքն է կամ սրտի վիրահատությունը։ Հեմոթորաքս կարող է նաև առաջանալ թոքի կամ պլևրայի քաղցկեղի ժամանակ։

Հեմոթորաքսը կարող է ճնշել թոքերը և բերել կոլապսի։ Այն կարող է նաև առաջացնել շոկ։

Պատճառներ

Թոքամզի Բորբոքում 
Թոքամզաբորբ (պլևրիտ)
Թոքամզի Բորբոքում 
Պլևրայի սահմանները և խոռոչը (նշված է կապույտով)

Պլևրալ խոռոչը կարող է լցված լինել հեղուկով, օդով և այլ նյութերով, ինչը բավականին դժվարացնում է ախտորոշումը։ Վիրուսային վարակը (կոքսակի B վիրուս, մարդու շնչառական սինցիտիալ վիրուս, ցիտոմեգալովիրուս, Էպշտայն-Բարի վիրուս, ադենովիրուս, պարագրիպի և գրիպի վիրուսներ) պլևրիտի ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Այնուամենայնիվ շատ այլ պատճառներ կարող են բերել նման ցավի․

Երբ պլևրալ խոռոչը լցվում է հեղուկով, ցավը կարող է վերանալ և փոխարինվել հևոցով։ Որոշ դեպքերում ցավը իդիոպաթիկ է, ինչը նշանակում է, որ հիմանական պատճառը մնում է անհայտ։

Ախտորոշում

Պլևրիտի ախտորոշումը հիմնված է բժշկական պատմության, ֆիզիկալ զննման և ախտորոշիչ թեստերի վրա։ Նպատակը այլ հնարավոր պատճառների որոշումն է և պլևրիտի պատճառի հայտնաբերումը՝ հիմնական խնդրի ճիշտ բուժման համար։

Ֆիզիկական զննում

Բժիշկը օգտագործում է ստոտոսկոպը շնչառության լսման համար։ Այս մեթոդն օգնում է հայտնաբերել թոքերի անսովոր աղմուկներ։ Պլևրալ թերթիկների միմյանց քսման հետևանքվ շնչառության ընթացքում կարող է լսվել քսման աղմուկ։

Ախտորոշիչ թեստեր

Կախված ֆիզիկալ զննման արդյունքերից, երբեմն իրականացվում են ախտորոշիչ թեստեր։

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտության ժամանակ կատարվում է օրգանների պատկերում։ Այն կարող է հայտնաբերել օդ և հեղուկ պլևրալ խոռոչում։ Այն նաև կարող է օգնել պատճառի որոշման մեջ (օր․՝ թոքաբորբ, կողի կոտրվածք կամ թոքի ուռուցք)։

Երբեմն ռենտգենը կատարվում է ցավոտ կողմի վրա պառկած։ Այս դեպքում կերևա ոչ միայն հեղուկը այլ նաև հեղուկի հատվածում փոփոխությունները։

Արյան հետազոտություն

Արյան հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել բակտերիալ կամ վիրուսային վարակներ, թոքաբորբ, ռևմատիկ տենդ, գայլախտ կամ թոքային էմբոլիա։

ԷՍԳ

ԷՍԳ- ն թույլ է տալիս հայտնաբերել որոշակի խանգարումներ։

Ուլտաձայնային հետազոտություն

Այս հետազոտության ընթացքում օգտագործվում են ձայնային ալիքներ։ Այն կարող է ցույց տալ հեղուկի տեղակայումը։ Կարող են երևալ նաև որոշ ուռուցքներ։ Կարող է հայտնաբերվել թոքերի շուրջ գտնվող հեղուկը, սակայն թոքերի իրական պատկեր այս մեթոդով հնարավոր չէ տեսնել։

Համակարգչային շերտագրություն

ՀՇ-ն ցույց է տալիս թոքերի թվայնացված պատկերը, որով կարող են երևալ հեղուկը, ուռուցքները, թոքաբորբը։

Մագնիսառեզոնանսային շերտագրություն

ՄՌՏ- ն, օգտագործելով հզոր մագնիսներ, թույլ է տալիս տեսնել պլևրալ էքսուդատը և ուռուցքները։

Զարկերակային արյան գազերի որոշում

Դաստակից վերցված զարկերակային արյան մեջ որոշվում է թթվածնի և ածխաթթու գազի մակարդակները։ Սա ցույց է տալիս թե որքան լավ են շնչում թոքերը։

Թորակոցենտեզ

Թոքամզի Բորբոքում 
Պատկերված է թորակոցենտեզի գործընթացը, պացիենտը նստած դիրքում է՝ հենված սեղանին։ Թոքամզային խոռոչից դրենավորվող հեղուկը լցվում է պարկի մեջ։

Երբ հեղուկի առկայությունը և տեղակայումը հաստատվում է, հետազոտելու համար վերցվում է այդ հեղուկի մի մասը։ Այս պրոցեսը կոչվում է թորակոցենտեզ։ Բժիշկը կրծքավանդակի պատում տեղադրում է փոքր ասեղ և խողովակ, որի միջոցով հեռացնում է հեղուկը։

Թորակոցենտեզը կարող է իրականացվել բժշկի գրասենյակում կամ հիվանդանոցում։ Ասեղին ճիշտ ուղղություն տալու համար օգտագործվում է ուլտրաձայն։

Թորակոցենտեզը սովորաբար չի առաջացնում լուրջ բարդություններ։ Սովորաբար նրանից հետո իրականցվում է ռենտգեն հետազոտություն թոքերի վիճակը գնահատելու համար։ Հնարավոր բարդություններից են․

  • Ասեղի մտնելու տեղում արնահոսություն և վերք։ Հազվադեպ արնահոսությունը կարող է տեղի ունենալ թոքերի շուրջը։ Բժիշկը կարող է օգտագործել կրծքավանդակի խողովակը արյունը հեռացնելու համար։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն։
  • Ասեղի մտնելու մասի վարակում
  • Լյարդի կամ փայծաղի վնասում
  • Ցավ
  • Պնևմոթորաքս և թոքի կոլապս։

Հեղուկը զննվում է մանրադիտակի տակ և գնահատվում է քիմիական նյութերի առկայությունը, դրա գույնն ու կազմությունը։ Հեղուկի պարզության աստիճանը թույլ է տալիս գնահատել վարակի առկայությունը։

Կենսազննում

Եթե կա տուբերկուլյոզի կամ քաղցկեղի կասկած, ապա վերցվում է պլևրայի փոքր կտոր, որը զննվում է մանրադիտակի տակ։ Սա կոչվում է կենսազննում։

Հյուսվածքի օրինակ վերցնելու մի քանի հասանելի տարբերակներ կան

  1. Ասեղի տեղադրում մաշկի միջով պլևրայի արտաքին շերտից մի մաս վերցնելու համար
  2. Փոքր խողովակի տեղադրում, որի ծայրին առկա է լույս (էնդոսկոպ) և դրա միջոցով հյուսվածքի փոքր կտորի քաղում
  3. Կրծքավանդակի վրա կատարված փոքր կտրվածքի միջով հյուսվածքի քաղում

Բուժում

Բուժումն ունի մի քանի նպատակ․

  • ախտանշանների բարելավում
  • հեղուկի կամ արյան հեռացում պլևրալ խոռոչից
  • հիմնական հիվանդության բուժում

Միջամտություններ

Եթե մեծ քանակությամբ հեղուկը, օդը կամ արյունը չհեռացվի պլևրալ խոռոչից, կարող է առաջանալ թոքի կոլապս։

Հեղուկը կարող է հեռացվել հետևյալ վիրաբուժական միջամտություններով․

  • Թորակոցենտեզ․ Բժիշկը կրծքավանդակի պատում տեղադրում է փոքր ասեղ և խողովակ, որի միջոցով հեռացնում է հեղուկը։ Մեկ միջամտության ընթացքում կարող է հեռացվել 1,5 լիտր և ավել քանակով հեղուկ։
  • Երբ անհրաժեշտություն է լինում ավելի մեծ քանակով հեղուկ հեռացնելու՝ տեղադրվում է խողովակ։ Բժիշկը ներարկում է տեղային ցավազրկող, ապա տեղադրվում է պլաստիկ խողովակ, որը միացվում է հեղուկը քաշող տարային։
  • Կրծքավանդակային խողովակը նույնպես օգտագործվում է հեղուկի հեռացման համար։ Սա կարող է տևել մի քանի օր։ Այդ ընթացքում հիվանդը, սովորաբար, մնում է հիվանդանոցում։
  • Երբեմն հեղուկը պարունակում է խիտ զանգված, արյան թրոմբեր։ Սա դժվարացնում է էքսուդատի դրենավորումը։ Բժիշկը կարող է ներմուծել որոշակի դեղորայք ֆիբրինոլիզի նպատակով։ Եթե դրանից հետո էլ թրոմբերը չեն լուծվում, ապա հնարավոր է լինի բաց վիրահատության անհրաժեշտություն։

Դեղորայք

Պլևրիտի ախտանշանների բարելավման համար օգտագործվում են մի քանի տիպի դեղորայք․

  • Պարացետամոլ կամ այլ հակաբորբորքային դեղեր՝ ցավի և բորբոքման նվազեցման համար։ Միայն ինդոմետացինն է ուսումնասիրվել պլևրիտի ժամանակ էֆեկտիվ լինելու առումով։
  • Հազի համար կարող են օգտագործվել կոդեին պարունակող օշարակներ։

Կարող են օգտագործվել նաև կորտիկոստերոիդներ, տակրոլիմուս և մետոտրեքստատ։

Ապրելակերպի փոփոխություններ

Հետևյալը կարող է լինել արդյունավետ պլևրիտի բուժման մեջ․

  • Ցավոտ կողմի վրա պառկելը կարող է ավելի հարմարավետ լինել
  • Խորը շնչելը և հազով խորխի հեռացումը կօգնի կանխարգելել թոքաբորբի զարգացումը
  • Հանգիստ

Պատճառի բուժում

Պլևրիտի բուժման համար շատ կարևոր է հիմնական պատճառի բուժումը․

  • Եթե պլևրալ էքսուդատը վարակվում է, բուժումը ներառում է հակաբիոտիկներ և հեղուկի հեռացում։ Եթե վարակը տուբերկուլյոզն է կամ սունկը, ապա բուժումը ներառում է հակաբիոտիների և հակասնկային դեղմիջոցների երկարատև կիրառում։
  • Եթե պատճառը պլևրալ ուռուցքներն են, ապա հեղուկը կարող է շատ արագ նորից կուտակվել հեռացումից հետո։ Երբեմն հակաուռոււցքային դեղորայքի կուտակումը կարող է կանխարգելել հեղուկի կուտակումը։ Եթե բուժումը օգտակար չէ, կարող է կատարվել պլևրալ խոռոչի փակում։ Սա կոչվում է պլևրոդեզ, ինչի ընթացքում պլևրալ խոռոչ է լցվում հատուկ նյութ։
  • Ուռուցքների դեպքում կարող է օգտագործվել քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա։
  • Եթե պատճառը սրտային անբավարարությունն է, բուժումը ներառում է միզամուղներ և այլ դեղորայք։

Բուժումը կախված է հիմնական պատճառից և անհատական է։ Պարացոտամոլը և ամոքսացիլինը հիմնական կիրառվող դեղորայքն են։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները սովորաբար կիրառվում են ցավի կառավարման համար։

Այլընտրանքային բուժում

Որոշ այլընտրանքային և աջակցող դեղամիջոցներ են ուսումնասիրվում իրենց հակաբորբոքային հատկությունների համար։ Դեռևս չեն իրականացվել կլինիկական փորձեր։

Բրազիլական ավանդական դեղամիջոց Wilbrandia ebracteata -ի մզվածքը ցույց է տվել արդյունավետություն մկների մոտ։

Կանխատեսում

Պլևրիտը և թոքամզի այլ խանգարումներ կարող են բերել լուրջ հետևանքների։ Մեծ մասամբ պլևրիտի բուժումը հաջողությամբ է ավարտվում, սակայն չբուժված մնալու դեպքում այն կարող է բերել ծանր բարդությունների։ Օրինակ՝ կարող է առաջանալ թոքային սիրտ, ինչը կարող է բերել սրտային անբավարարության։ Եթե պլևրիտի պատճառ հանդիսացող հիվանդությունները հայտնաբերվել են ճիշտ ժամանակին և ստացել համապատասխան բուժում, ապա պլևրիտը բուժվում է ամբողջությամբ և առանց հետևանքների։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85.

Արտաքին հղումներ

Թոքամզի Բորբոքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքամզի բորբոքում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213 Թոքամզի Բորբոքում 

Tags:

Թոքամզի Բորբոքում Նշաններ և ախտանշաններԹոքամզի Բորբոքում ՊատճառներԹոքամզի Բորբոքում ԱխտորոշումԹոքամզի Բորբոքում ԲուժումԹոքամզի Բորբոքում ԿանխատեսումԹոքամզի Բորբոքում ՊատկերասրահԹոքամզի Բորբոքում ԾանոթագրություններԹոքամզի Բորբոքում ԳրականությունԹոքամզի Բորբոքում Արտաքին հղումներԹոքամզի ԲորբոքումԹոքերՀազՀևոցՏենդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևանա լիճՄիացյալ ԹագավորությունՍիամանթոՏնտեսական աճՏավուշի մարզԽոր ՎիրապՄիջին ականջի բորբոքումՊեպոՎագրՄոլորակԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՀավասարասրուն սեղանԹրոմբոցիտՅուԹյուբԳեղարդի վանքՀեպատիտ CԳրիգոր ԶոհրապՋրծաղիկՀայկական անձնագիրՌուսերենՕդի ջերմաստիճանԷպիլեպտիկ նոպաԹաիլանդԼեոնարդո դա ՎինչիԻնդոնեզիաԾավալՏաղավար տոներՀենրիխ ՄխիթարյանՄուտացիաՀայաստանի բուսական աշխարհԱրտաշես ԱԱրևմտյան ՀայաստանՌոմանոս ՄելիքյանՍեքսիզմԱծական անունՀայկական ճարտարապետությունՀաճախասրտությունԵրազահանԱստղաշուշանՄարտի 29ԻսլամԱվագ շաբաթԽաղաղ օվկիանոսԾաղիկՀեշտոցային արտադրությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱրմավիրի մարզԲրյունետ (երգչուհի)Գուրգեն ՄելքոնյանՄերկուրի (մոլորակ)Աղբյուր ՍերոբԳերբնական արձակագրությունԼիոնել ՄեսսիԵղվարդԲյուզանդական կայսրությունԱստվածաշունչԱրգանդի վզիկի քաղցկեղՆԱՏՕՇեշտԵրևանԾաղկեվանքՖաշիզմԲեզոարյան այծՄելանոմաԳրիգոր ԼուսավորիչԿոտորակ (մաթեմատիկա)ԼիբանանՊապ թեստՀայկական մշակույթՍերմնահեղուկՀին աստվածներ (դրամա)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրհեստական բանականությունՂանձիլԴժոխք (Աստվածային կատակերգություն)🡆 More