Թյուրքերը եվրասիական ազգերի խումբ են, որոնք ապրում են Եվրասիայի հյուսիսային, կենտրոնական և արևելյան մասերում։ Նրանք խոսում են թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով։ Որոշ չափով դրանք ունեն մշակութային և պատմական ադաթներ։ Թյուրքեր տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խմբեր, օրինակ՝ Ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները, և այլ ազգեր։
Բոլոր թյուրքական լեզուները ծագում են Հեռավոր արևելքից ու Սիբիրից և Արևելյան Ասիայից։ Բայց ծագումից հետո թյուրքերը սկսեցին տարածվել գաղթման և նվաճման միջոցներով այլ ազգերի հողերին՝ այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, որտեղ գտնվում են ժամանակակից թուրքերը, որոնց նախնի թյուրքական ցեղերը քոչել են այստեղ պարսկաստանի խորասանից։ «Թյուրք» տերմինը կարող է վերաբերվել ցանկացած թյուրքին, սակայն թուրք տերմինը վերաբերվում է միայն ազգությամբ թուրքերին։
Թյուրքերի ավանդական զբաղմունքը եղել է կենդանապահությունը ու անասնապահությունը և որսորդությունը, ձկնորսությունը, իսկ որտեղ հողերը դրա համար լավ են՝ նրանք զբաղվել էին հողագործությամբ։
Կարևոր է իմանալ, որ ժամանակակից թյուրքերը հին թյուրքերի ուղիղ ժառանգորդները այսինքին հետնորդները չեն։ Շատ թյուրքալեզու էթնոսներ, որոնք կոչվում են «թյուրքեր», դարեր առաջ կազմվել են թյուրքակական մշակույթի և լեզվի ազդեցությամբ Եվրասիայում այլ էթնոսների հետ խառնվելուց։ Պետք է հասկանալ, որ կան թյուրքական ազգեր (հին թյուրքերի ուղիղ իրական ժառանգները) և կան թյուրքական ազգեր, որոնք հին թյուրքերի ուղիղ իրական ժառանգները չեն, սակայն ընդունել են նրանց լեզուն և մշակույթը։
Կարևոր է այս փաստը, Հիմա Այսօրվա ժամանակակից թյուրքախոս ազգությունների ռասան միանման չէ, սկսվում է համարյա եվրոպոիդի պարսիկոիդ-իրանոիդ, կովկասոիդ-արմենոիդ ռասայով, ինչպիսին են թուրքերը ու թուրքմեններ, որոշակի ուզբեկներ, ադրբեջանցիները և բալկարացիներ, հյուսիսային բալտիկ եվրոպոիդ ուկրաինիայի ղրիմական թաթարներ, գագաուզներ, և վերջանում 100%-անոց ամբողջական չինացու աչքերով Չինամոնղոլոիդ ռասայով, ինչպիսին են տելեուտները, տոֆալարներ ու շորցիները, կիրգիզները, տուվացիները — տուվինները, խակասները, թաթարների և բաշկիրների միջին մասը, Չինաստանի դեղին յուգուրները, սալարները, ինչպես նաև 40-ից 60%-ով խառը միջին մոնղոլոիդնա-եվրոպեոիդ ռասաներ, ղազախներ ու բաշկիրներ և թաթարներ, ույղուրներ, ուզբեկներ, և 40-ից 50%-ից մինչև 100%-անոց Մոնղոլոիդ Սինցզյանի ու Ցինխայցզյանի այսինքն Թուրքեստանի Սալարիստանի ամբողջապես մոնղոլոիդ թուրմենական էթնոս խմբերը, Չինաստանի և Մոնղոլիայի տարածքի մոնղոլոիդ դեմքով օղուզ թուրքմեններ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Թյուրքեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.