Թալուլա Բենկհեդ: Ամերիկացի դերասանուհի

Թալուլա Բրոքման Բենկհեդ (անգլ.՝ Tallulah Bankhead հունվարի 31, 1902(1902-01-31), Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1968(1968-12-12), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է իր սրամտությամբ, անթերի արտաքինով, խռպոտ ձայնով։ Նախապատերազմական ֆիլմերում և ներկայացումներում խաղացած բազմաթիվ գերազանց դերերով։

Թալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք
Թալուլա Բենկհեդ
անգլ.՝ Tallulah Bankhead
Թալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք
Ծնվել էհունվարի 31, 1902(1902-01-31)[…]
ԾննդավայրՀանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 1968(1968-12-12) (66 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանFairlee և St. Paul's Kent Churchyard
ԿրթությունՄերի Բոլդվին համալսարան
ՔաղաքացիությունԹալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Ուիլյամ Բրոքման Բենգհեդ
Ամուսին(ներ)Ջոն Էմերի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Բենկհեդը սերում է ԱՄՆ քաղաքական էլիտայի տոհմից. նրա հայրը՝ Ուիլյամ Բրոքման Բենգհեդը, մինչ կյանքի վերջ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ։

Դպրոցը թողել է 15 տարեկան հասակում։ Նրա թատերական դեբյուտը տեղի է ունեցել 1918 թվականին Նյու Յորքում, հաջողություն է ունեցել Լոնդոնի բեմում 1923-1931 թվականներին։ Երկու անգամ Նյու Յորքի թատրոնի քննադատների կողմից ճանաչվել է թատերաշրջանի լավագույն դերասանուհի։

Բենկհեդը երեխաներ չի ունեցել, 30 տարեկանում չորս անգամ աբորտ է արել։

Գործունեություն

Նյու Յորք (1917-1922)

15 տարեկանում Բենկհեդն իր լուսանկարը ներկայացրել է Picture Play-ին, և դարձել է 12 հաղթողներից մեկը՝ պարգևատրվելով Նյու Յորք ուղևորությամբ և նկարահանումներով։

Ժամանելով Նյու Յորք՝ Բենկհենդը պարզել է, որ մրցույթում իր հաղթանակն անցողիկ էր։ Նրան վճարել են 75 ԱՄՆ դոլար, «Ով էր նրան ավելի շատ սիրում» ֆիլմի վրա երեքշաբաթյա աշխատանքի համար, բայց նա արագ գտել է իր տեղը Նյու Յորքում։

1919 թվականին երեք համր ֆիլմերում խաղալուց հետո. «Ե՞րբ են տղամարդիկ դավաճանում» (1918), «Երեսուն շաբաթ» (1918) և «Թակարդը» (1919), Բենկհեդն իր առաջին թատերական դեբյուտն իրականցրել է Բիժուի թատրոնում։

Խաղացել է մի շարք ֆիլմերում։ Չնայած նրա դերասանական խաղը բարձր է գնահատվել, ներկայացումները կոմերցիոն և քննադատական տեսանկյունից անհաջող են եղել։ Բենկհեդը Նյու Յորքում մնացել է հինգ տարի, զգալի հաջողությունների չհասնելով՝ տեղափոխվել է Լոնդոն։

Մեծ Բրիտանիա (1922-1931)

1923 թվականին Բենկհեդն իր նորամուտը նշել է Լոնդոնի Wyndham's Theater-ի բեմում։ Հաջորդ ութ տարիների ընթացքում Լոնդոնում նկարահանվել է տասնյակից ավելի ներկայացումների մեջ, որոնցից ամենահայտնին «Պարողները» ներկայացումն է։ Որպես դերասանուհի նրան ճանաչում է բերել Սիդնի Հովարդի «Նրանք գիտեն՝ ինչ են ուզում» ֆիլմը (1924), որտեղ խաղացել է Էմիի դերը։ Այն 1925 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Հոլիվուդ

Բենկհենդը Միացյալ Նահանգներ է վերադարձել 1931 թվականին, բայց 1930-ական թվականների առաջին չորս ֆիլմերում հաջողությունը չէր ժպտում։ Նա վարձել Հոլիվուդում Սթենլի փողոց 1712 հասցեում գտնվող իր տուն և սկսել է կազմակերպել երեկույթներ, որոնց մասին ասում էին, որ «սահմաններ չունեն»։ Բենկհեդի առաջին ֆիլմը ռեժիսոր Ջորջ Կյուկորի «Խայտառակ տիկինն» էր (1931)․ հետագայում նրանք Կյուկորի հետ դարձել են հավատարիմ ընկերներ։ Ավելի քան ութ տարի Մեծ Բրիտանիայում ապրելուց և հյուրախաղերից հետո նրան այլևս դուր չէր գալիս Հոլիվուդը։ Երբ հանդիպել է պրոդյուսեր Իրվինգ Թալբերգին և հարցրել է. «Ինչպե՞ս հայտնվեցիք այս սարսափելի վայրում»։ Թալբերգը պատասխանել է. «Համոզված եմ, որ խնդիրներ չեք ունենա, հարցրեք, ում ուզում եք։ Չնայած Բենկհեդն այնքան էլ հետաքրքրված չէր ֆիլմեր նկարահանելով, բայց մեկ ֆիլմում 50,000 ԱՄՆ դոլար շահույթի հնարավորությունը գայթակղիչ էր։ 1932 թվականին նրա «Սատանան և անդունդ» ֆիլմը աչքի է ընկել երեք գլխավոր համաստղերի մասնակցությամբ. Բենկհենդը ստացել է ավելի բարձր գնահատականներ, քան Գերի Կուպերը, Չարլզ Լոութոնը և Քերի Գրանտը։ Սա միակ կինոնկարն էր Կուպերի և Գրանտի հետ գլխավոր դերերում։ Հետագայում նա ասել է. «Դալինգ, հիմնական պատճառը, որ ես համաձայնվեցի (դերի համար), այս աստվածային Գարի Կուպերին խաբելն էր»։

Բենկհեդը կինոարդյունաբերության մեջ իր ձեռբերումների շնորհիվ Հոլիվուդի փառքի ծառուղում ունի իր աստղը՝ 6141 Hollywood Blvd.

Անձնական կյանք

Բենկհեդը հայտնի է եղել ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև իր ակտիվ կյանքով, յուրահատուկ անհատականությամբ և սրամտությամբ։ Սիրել է հաճախակի մասնակցել երեկույթների, ապրել է պահի թելադրանքով։ Իր անձնական կյանքում Բենկհեդը անընդհատ պայքարել է ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ, օրական ծխել է մոտ 120 ծխախոտ։ Հայտնի էր անկանոն սեռական կյանքով ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ։ Բենկհեդը բացեիբաց խոսում էր նաև իր արատների մասին։ Նա աջակցել է որբ երեխաներին և օգնել ընտանիքներին խուսափել Իսպանիայի քաղաքացիական պատերազմից և Երկրորդ համաշխարհային պատերազմից։

Բենկհեդը բեյսբոլի մոլի երկրպագու է եղել․ նրա սիրելի թիմը New York Giants-ն էր։ Իրեն համարել է Անգլիկան եկեղեցու անդամ, չնայած որ եկեղեցական ոչ մի տեսակի չէր պատկանում։

Բենկհենդը երեխաներ չի ունեցել։ Նա իր վաղեմի ընկերոջ՝ դերասանուհի Եվգենիա Ռոլսի և Դոնալդ Սիվելի երեխաների՝ Բրուք և Բրոքման Սիվելների կնքամայրն էր։

Ֆիլմագրություն

Թալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք 
Թալուլա Բենհեդը իր նկարի և նկարի հեղինակ Ավգուստուս Ջոնիհետ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1918 ֆ Ո՞վ էր նրան ավելի շատ սիրում Who Loved Him Best? Նելլ
1918 ֆ Ե՞րբ են տղամարդիկ դավաճանում When Men Betray Էլիս Էդվարդս
1918 ֆ Երեսուն շաբաթ Thirty a Week Բարբարա Ռայթ
1919 ֆ Թակարդը The Trap Հելեն Կարսոն
1928 ֆ Նրա տանն ամեն ինչ կարգին է His House in Order Նինա Գրեմ
1929 հֆ Նրա ստվարաթղթե սիրահարը Her Cardboard Lover Չկա տվյալ
1931 ֆ Վարկաբեկվածը Tarnished Lady Նենսի Կորտնի
1931 ֆ Իմ մեղքը My Sin Կարլոտա / Էնն Թրեվոր
1931 ֆ Խաբեություն The Cheat Էլզա Կարլայլ
1932 ֆ Ամպրոպ ներքևում Thunder Below Սյուզան
1932 ֆ Ինձ աստղ դարձրու Make Me a Star ինքն իր դերում
1932 ֆ Սատանան և անդունդը Devil and the Deep Դայանա Սթարմ
1932 ֆ Անվստահություն Faithless Քերոլ Մորգան
1943 ֆ Զինվորական ակումբ Stage Door Canteen ինքն իր դերում
1944 ֆ Փրկարար նավակ Lifeboat Կոննի Պորտեր
1945 ֆ Թագավորական սկանդալ A Royal Scandal Եկատերինա II
1953 ֆ Բրոդվեյի գլխավոր փողոցը Main Street to Broadway ինքն իր դերում
1954-1962 ս Միացյալ Նահանգների պողպատե ժամը The United States Steel Hour Լիլիան Թրոգմորտոն/Գեդդա Գամբլեր
1957 ս Շլիցի աստղերի թատրոնը Schlitz Playhouse of Stars Ջեսսի Բաքսթեր
1957 ս «Գեներալ էլեկտրիկ» թատրոն General Electric Theater Քեթրին Բելմոնտ
1959 հֆ Տղան, որը պատկանում էր մժեղին The Boy Who Owned a Melephant հեքիաթասաց
1967 ֆ Մահացի՛ր, սիրելի՛ս Fanatic Միսիս Թրեֆոյլ
1965 ս Ռեդ Սկելտոնի շոուն The Red Skelton Show մադամ Ֆրագրան
1966 մֆ Ցերեկային երազողը The Daydreamer ծովային կախարդ
1965 ս Բեթմեն Batman Սև այրին

Ծանոթագրություններ

Թալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալուլա Բենկհեդ» հոդվածին։
Թալուլա Բենկհեդ: Կենսագրություն, Գործունեություն, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալուլա Բենկհեդ» հոդվածին։

Tags:

Թալուլա Բենկհեդ ԿենսագրությունԹալուլա Բենկհեդ ԳործունեությունԹալուլա Բենկհեդ Անձնական կյանքԹալուլա Բենկհեդ ՖիլմագրությունԹալուլա Բենկհեդ ԾանոթագրություններԹալուլա Բենկհեդ19021968d:Q255815Ալաբամա (նահանգ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 12Հանթսվիլ (Ալաբամա)Հունվարի 31Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լևոն Տեր-ՊետրոսյանՍայաթ-ՆովաԴերենիկ ԴեմիրճյանՊապ թագավորԵռանկյան բարձրությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԵռանկյունԿապ (խոսքի մաս)Գուլիվերի ճանապարհորդություններըՌոբերտ ՔոչարյանՀայոց պատմությունՍպի (ֆիլմ, 2014)ՄակաբուծությունՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Մայիսյան հերոսամարտերԵզդիներԱնիԱրյան խումբԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Անլռելի զանգակատունԱռյուծՀայկյան տոմարԹթենու մետաքսագործՄաշկ (մարդ)ՎիքիպեդիաԼյարդի հիվանդություններՇուշիի ազատագրումՄանդակՄակարիոս IIIՕվկիանոսՄյունխհաուզենի համախտանիշԱրյան շրջանառությունՆԱՏՕՄիքայել ՆալբանդյանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍահմանական եղանակՆապոլեոն ԲոնապարտՀաղպատի վանական համալիրՅուպիտեր (մոլորակ)ՐաֆֆիԱծանցյալԱրտաշատՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԵրկիրՄեսրոպ ՄաշտոցՍամուրայԹութակներ (ընտանիք)Սասնա ծռերԱրյան ճնշումԱրամ ԱԷջմիածնի Մայր ՏաճարԹուղթ (նյութ)ՄակդիրՄագաղաթԱրևելյան ՀայաստանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կարեն ԴեմիրճյանՊարադի փողոց 588Սամվել (վեպ)ԹուրքիաՀայերենի կետադրությունԱրագիլներՍումգայիթի ջարդերՑեղակրոնությունԵրվանդունիների թագավորությունԿենդանակերպի նշաններՎաղարշապատՀատկացուցիչԽրիմյան ՀայրիկՎանա լիճԲագրատունիների թագավորությունԱրցախյան ազատամարտՀայերենի այբուբենՀիսուսԱրտաշեսյանների թագավորություն🡆 More