Թալասի Մարզ

Տալասի մարզ (ղրղզ.՝ Талас облусу), վարչական շրջան Ղրղզստանի Հանրապետությունում։ Կազմավորվել է 1980 թվականի սեպտեմբերի 3-ին։ Տարածությունը 25,7 հազար կիլոմետր է, բնակչությունը՝ 278,6 հազար 1984։ Բաժանվում է 5 շրշանի, ունի 2 քաղաք, 2 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալաս։ Բնությունը։ Տալասի մարզը գտնվում է Ղրղզստանի հյուսիսարևմտյան մասում։ Ռելիեֆը լեռնային է։

Բնակավայր
Թալասի մարզ
Դրոշ Զինանշան
Թալասի Մարզ Թալասի Մարզ

Թալասի Մարզ
ԵրկիրՂրղզստան Ղրղզստան
Հիմնադրված էհունիսի 22, 1944 թ.
Մակերես11 400 կմ²
Բնակչություն216 100 մարդ (2005)
Թալասի մարզ (Ղրղզստան)##
Թալասի մարզ (Ղրղզստան)
Թալասի Մարզ
Թալասի Մարզ

Պատմություն

Բնակչությունը 231 800 մարդ է (2011 թ-ի տվյալներով), իսկ տարածքը՝ 11 400 կմ²։ Խտությունը 20,33/կմ² է։ Մարզի տարածքում առանձնանում են Տալասի հովիտը (շրշապատված Կիրգիզական և Տալասի Ալաթաու լեռնաշղթաներով) և Կետմենտյոբինի գոգհովիտը։

Օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներից կան բազմամետաղներ, ծծմբի հրաքար, քարաղ, տարբեր շինանյութեր։

Կլիմա

Կլիման ցամաքային է։ Հունվարի միշին շերմաստիճանը մոտ —6 °C է, հուլիսինը մոտ 20 °C։ Տարեկան տեղումները մոտ 300 միլիմետր են։

Գետեր

Գլխավոր գետերն են Տալասը և Նարինը։ Տալաս գետի վրա է Կիրովի, Նարին գետի վրա՝ Տոկտոգուլի ջրամբարները։

Լճեր

Խոշոր լճերն են Բեշ Տաշը և Կարա Կյոլը։ Հարթավայրանախալեռնային կիսաանապատային գոտու խոպան տեղամասերում տարածված են գորշ հողերը օշինդրաէֆեմերային բուսածածկույթով, նախալեռներում՝ բաց շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստանները, լեռներում, մուգ շագանակագույն հողերի վրա՝ տափաստանները։ 2500 գ/֊ից բարձր գտնվում է մարգագետնատափաստանային գոտին։ Անտառային մուգ Ագորշ հողերի վրա հանդիպում են եղևնու և եղևինու պուրակներ։ Սառցադաշտային և հավերժական ձյան գոտին գտնվում է 3400— 3600 գ/֊ից բարձր։

Կենդանիներ

Կենդանիներից կան սողուններ, կրծողներ, աղվես, գայլ, կինճ, արջ, լուսան, լեռնային այծ և ոչխար։ Շատ են թռչունները։ Մարզի տարածքում է Բեշ Արալի արգելավայրը։

Բնակչություն

Հիմնականում բնակվում են կիրգիզներ, ինչպես նաև ռուսներ, ղազախներ, ուզբեկներ, ուկրաինացիներ, գերմանացիներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կիլոմետր վրա 10,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 22,3% 1984։

Տնտեսություն

Արդյունաբերության առաջատար և առավել հեռանկարային ճյուղը հիդրոէներգետիկան է։ Նարին գետի վրա կառուցվել են հանրապետությունում խոշորագույններ՝ Տոկտոգուլի և Կուրպսայի հէկերը։ Զարգացած է սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է (հատկապես նրբագեղմ ոչխարաբուծությունը և մսակաթնատու անասնապահությունը)։ 1984 թվականին մարզում կար 77,2 հազար խոշոր, 156,8 հազար մանր եղջերավոր անասուն, 29,5 հազար ձի, 21,7 հազար խոզ։ Տալասի հովտում զարգացած է բուսաբուծությունը։ Մշակում են ցորեն, գարի, ծխախոտ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Մարզում առաջնակարգ նշանակություն ունի ավտոմոբիլային տրանսպորտը։ Ավտոճանապարհներիtերկարությունը 3600 կիլոմերտ է (կոշտ ծածկով՝ 1700 կմ), երկաթուղունը՝ 17 կիլոմետր։ Զարգացած է ավիատրանսպորտը։ 1983/84 ուսումնական տարում Տալասի մարզում գործում էին 142 հանրակրթական դպրոց, 8 պրոֆ-տեխ․ և բժշկ․ ուսումնարան։ 1984 թվականին մարզում կար 161 գրադարան, 98 ակումբային հիմնարկ, 102 կինոսարք, 3 ժողովրդական թատրոն, 2 թանգարան։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1984 թվականին մարզի 21 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 507 բժիշկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 544 Թալասի Մարզ 

Tags:

Թալասի Մարզ ՊատմությունԹալասի Մարզ Օգտակար հանածոներԹալասի Մարզ ԿլիմաԹալասի Մարզ ԳետերԹալասի Մարզ ԼճերԹալասի Մարզ ԿենդանիներԹալասի Մարզ ԲնակչությունԹալասի Մարզ ՏնտեսությունԹալասի Մարզ19801984ՂրղզերենՂրղզստանՍեպտեմբերի 3

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսրայելՄիջին ականջի բորբոքումՍողուններԿառլես ՊուչդեմոնՎահան ՏերյանՍեբաստիան ՄարոքինՎիլհելմ ՍտեյնիցԵրեխայի իրավունքներԼևոն ԲԲրոնխիալ ասթմաՅուրի ՎարդանյանՀամբարձում (տոն)Հուլիոս ԿեսարՇունԿրծքավանդակի ցավԵվրասիական տնտեսական միությունՄրջյուններՀայաստանի բուհերի ցանկՉինաստանԲացատրական բառարանՄարդ բանականՕրգազմԼուսանԼեոնիդ ԵնգիբարյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱծանցյալՆԱՏՕԲազմացումՅոհան ԳուտենբերգՄանրանկարչությունՊետությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Էլեկտրական հոսանքՔրիստոնեությունԱրարատՓղերՎլադիլեն ԲալյանՍմբատաբերդՇրջակա միջավայրՏիգրան ՊետրոսյանՍպիտակի երկրաշարժՍինգապուրՄյունխհաուզենի համախտանիշՀայերենի այբուբենՎինսենթ վան ԳոգԽոնարհումՋուրՍուրբ Յոթ ՎերքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄոնթե ՄելքոնյանՄարի ԱնտուանետԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Մեծ Հայքի նահանգների ցանկՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱմբոխները խելագարվածԱվարայրի ճակատամարտԱլեքսանդր ՊուշկինՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀարկադրական եղանակՍննդային ալերգիաՎիտամին CՊղինձՀայաստանՍոս ՍարգսյանՀաղորդակցային գործընթացՖեռնան ՄագելանԴերբայԱմերիկայի հայտնագործումԱղբյուր ՍերոբԱրքիմեդեսՍրտամկանի ինֆարկտԱուտիզմԱղտոտումԴիկլոֆենակՀայկ և ԲելՄեր թաղը (պատմվածաշար)🡆 More