Էնրիկո Լետա: իտալացի քաղաքական գործիչ

Էնրիկո Լետա (իտալ.՝ Enrico Letta, օգոստոսի 20, 1966(1966-08-20), Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, Դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։ Իտալիայի Նախարարների խորհրդի 83-րդ նախագահ (2013 թվականի ապրիլի 24-ից մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը)։

Էնրիկո Լետա
իտալ.՝ Enrico Letta
Էնրիկո Լետա: Կենսագրություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Պիզայի համալսարան (1994) և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 20, 1966(1966-08-20) (57 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Էնրիկո Լետա: Կենսագրություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Enrico Letta
Հայր Giorgio Letta?
Ամուսին Gianna Fregonara?
 
Կայք՝ enricoletta.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Կենսագրություն

Էնրիկոն ծնվել է 1966 թվականի օգոստոսի 20-ին Պիզայում, 1994 թվականին ավարտել է Պիզայի համալսարանը՝ քաղաքագիտության մասնագիտացմամբ, և Սուրբ Աննայի հետազոտությունների դպրոցը, որտեղ նա 2001 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ ըստ Եվրոպական միության օրենսդրության։ Երկար ժամանակ զբաղվել է գիտությամբ։ 2001-2003 թվականներին աշխատել է Կառլո Կատանեոյի մասնավոր համալսարանում (Կաստելանցա քաղաք), Սուրբ Աննայի անվան հետազոտությունների դպրոցում (2003 թվական), իսկ 2004 թվականին՝ Փարիզի բարձրագույն առևտրային դպրոցում՝ որպես հրավիրված պրոֆեսոր։

Էնրիկոյի հորեղբայրը՝ Ջաննի Լետտան, Բերլուսկոնիի բարձրաստիճան օգնականներից մեկն էր։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն

Էնրիկո Լետան քաղաքական գործունեություն է ծավալել 1990-ականների սկզբից՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կազմում, իսկ 1994 թվականին՝ նրա փլուզումից հետո, Իտալիայի ժողովրդական կուսակցությունում։ 1991-1995 թվականներին եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդության նախագահը։ 1994 թվականին անդամակցել է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, որտեղ արագ գործունեություն է ծավալել՝ 1997 թվականին դառնալով կուսակցության քարտուղարի (ղեկավարի) տեղակալը, 1998 թվականին նշանակվել է Եվրամիության գործերի նախարար՝ Դ'Ալեմի աշխատասենյակում։ 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրվել է «Մարգարիտկա։ Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունից ընտրվել է պատգամավորների պալատ։

2004-2006 թվականներին եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում ընդգրկված է եղել լիբերալների և դեմոկրատների Եվրոպայի դաշինքի և տնտեսական և արժութային հարցերի կոմիտեի խմբում։ 2006 թվականին թողել Է Եվրախորհրդարանը և զբաղեցրել նախարարների խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ Պրոդիի երկրորդ կաբինետում։

Էնրիկոն դարձել Է Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, 2007 թվականին կուսակցության ղեկավարության ընտրություններում Լետան զբաղեցրել է երրորդ տեղը՝ ձայների 11 %-ով։

2013 թվականի ապրիլի 24-ին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Լետային առաջարկել է գլխավորել Իտալիայի կառավարությունը, որպեսզի վերջ դնի ճգնաժամային իրադրությանը, որն ստեղծվել էր 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններից հետո։

2013 թվականի ապրիլի 27-ին Էնրիկո Լետան երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին ներկայացրել է կառավարության նոր կազմը, որում ընդգրկված էին 7 կանայք։ Հաջորդ օրը նոր կառավարությունը երդում է տվել։

2014 թվականի փետրվարի 14-ին Էնրիկո Լետան հայտարարություն է արել Իտալիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դեմոկրատական կուսակցությունը պաշտպանել է կուսակցության առաջնորդ Մատտեո Ռենցիի առաջարկը՝ Իտալիայի կառավարության փոփոխության վերաբերյալ։ Ինքը՝ Լետան, ներկա չի եղել Կառավարության հրաժարականի հարցով կուսակցության անդամների քվեարկությանը՝ հայտարարելով, որ չի ցանկանում ազդել կուսակցության որոշման վրա։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է Էնրիկո Լետայի հրաժարականը։

2017 թվականի մարտին հայտարարել է արդարադատության գործող նախարար Անդրեա Օռլանդոյի թեկնածությանն աջակցելու մասին դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում, որոնք նշանակվել էին Մատտեո Ռենցիի հրաժարականի պատճառով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էնրիկո Լետա: Կենսագրություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Լետա» հոդվածին։

Tags:

Էնրիկո Լետա ԿենսագրությունԷնրիկո Լետա ԾանոթագրություններԷնրիկո Լետա Արտաքին հղումներԷնրիկո Լետա1966ԻտալերենԻտալիաԻտալիայի նախարարների խորհուրդՊիզաՏոսկանաՕգոստոսի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սիլվա ԿապուտիկյանՍամվել (վեպ)ԲառակապակցությունԱռողջ ապրելակերպՍտեփանավանի դենդրոպարկԿարմիր գիրքԽտությունԲաժանարարների աղյուսակՀղիություն (մարդ)Դավիթ ՄուրադյանԿոտայքի մարզՏորք ԱնգեղՀամբարձում (տոն)ԵրկկենցաղներԱրամ ԽաչատրյանԼիբանանՍիֆիլիսԴպրությունԼևոն Տեր-ՊետրոսյանԵրևանՍպիտակի երկրաշարժԿարմրուկԷկոհամակարգՆոր ԶելանդիաՆատրիումի քլորիդԿոնԵնթակաԼիտրՀարադրությունՇվեյցարիաՈրդանման ելունի բորբոքումԱնտարկտիդաՄհեր ՄկրտչյանԱյրվածքՀայաստանի ազգային հերոսԾիրանՀարավային ԿովկասԱղտոտումՎանՄարի ԱնտուանետԱլեքսանդրապոլի պայմանագիրՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Քարերի սիմֆոնիաԲրուցելոզԹոնդրակյաններՄարսողական համակարգՄեծապատիվ մուրացկաններՄոնթե ՄելքոնյանԱրծվաշենԲույսերՌուսական կայսրությունԼեոնարդո դա ՎինչիԱլեքսանդր ՄակեդոնացիՏերունական աղոթքԼեյկոցիտԿոչականՁվարանի կիստաԳենետիկ հիվանդություններԹբիլիսիՆապոլեոն ԲոնապարտԱմառԹաջ ՄահալՆաիրի ԶարյանՍուրբ ծնունդԴավիթ ԲեկՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՍասունցի ԴավիթԿապանՄիքայել ՆալբանդյանԲացահայտիչԵվրոպաՇունԽորանարդՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Հայկական գամփռԿտավատԿիլիկիայի հայկական թագավորություն🡆 More