Էնթոնի Գիլրոյ

Էնթոնի Ջոզեֆ Գիլրոյ (անգլ.՝ Anthony Joseph «Tony» Gilroy, սեպտեմբերի 11, 1956(1956-09-11), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Գրել է «Ջեյսոն Բորն» ֆիլմերի սցենարը (գլխավոր դերում՝ Մեթ Դեյմոն) և նկարահանել է «Բորնի էվոլյուցիա» ֆիլմը։ Առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Մայքլ Կլեյտոն» ֆիլմի սցենարի և ռեժիսուրայի համար, որի գլխավոր դերում նկարահանվել է Ջորջ Քլունին։ Գիլրոյը գրել և նկարահանել է «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլիա Ռոբերտսը և Քլայվ Օուենը։

Էնթոնի Գիլրոյ
Էնթոնի Գիլրոյ
Էնթոնի Գիլրոյ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1956(1956-09-11) (67 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարանի հաղորդակցական կապերի քոլեջ և Washingtonville High School?
ՔաղաքացիությունԷնթոնի Գիլրոյ ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)դրամա, միստիկ ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Պարգևներ
IMDbID ID 0006904

Կենսագրություն

Թոնի Գիլրոյը ծնվել է Մանհեթենում (Նյու Յորք), քանդակագործ և գրող Ռուտ Դորոտիի և դրամատուրգ Ֆրենկ Դ․ Գիլրոյի ընտանիքում։ Նրա եղբայրներն են սցենարիստ Դան Գիլրոյը և մոնտաժոր Ջոն Գիլրոյը։ Ամուսնացած է Սյուզան Գիլրոյի հետ, ունի երկու երեխա։ Ընտանիքի հետ միասին ապրում է Մանհեթենում։

1974 թվականին՝ 16 տարեկան հասակում, Գիլրոյն ավարտել է Washingtonville ավագ դպրոցը և երկու տարի հաճախել է Բոստոնի համալսարան, ապա թողել այն՝ կենտրոնանալով երաժշտական կարիերայի վրա։

Կարիերա

Սցենարիստ

Գիլրոյը գրել է բազմաթիվ ֆիլմերի սցենարներ՝ սկսելով 1992 թվականին նկարահանված «Ոսկե սառույց» ֆիլմով։ Դրան հետևում է 1995 թվականի «Դոլորես Կլեյբորն» և 1997 թվականի «Սատանայի փաստաբանը» ֆիլմերի սցենարները։ Նաև Մայքլ Բեյի «Արմագեդոն» ֆիլմի հինգ սցենարիստներից մեկն է։ Գիլրոյի հաջորդ սցենարը 2000 թվականի «Կյանքի ապացույց» ֆիլմն է։ 2002, 2003 և 2007 թվականներին գրել է «Բորնի նույնականացումը», «Բորնի գերակշռությունը» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերի սցենարները։

Ռեժիսոր

2007 թվականին Գիլրոյը նկարահանել է իր դեբյուտային «Մայքլ Կլեյտոն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը եղբայրն է՝ Ջոն Գիլրոյը։ Ֆիլմն առաջադրվել է Օսկար մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Բացի «Էդգար Ալան Պոյի մրցանակ»-ից (լավագույն ֆիլմի համար), ֆիլմը ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Թիլդա Սուինտոն) մրցանակը։ Ֆիլմն ունեցել է շահութային մեծ հաջողություն համաշխարհային կինովարձույթում, որը կազմել է 92,991,835 ԱՄՆ դոլար։

2009 թվականին թողարկվել է Գիլրոյի «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս նա է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Թոմ Ուիլկինսոնը, Ջուլիա Ռոբերտսը և Կլայվ Օուենը։

2010 թվականին հանդես է եկել որպես «Բորն» ֆիլմաշարի չորրորդ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջերեմի Ռեները, Ռեյչել Ուայզը, Էդվարդ Նորթոնը, Ջոան Ալենն ու Ալբերտ Ֆիննին։ Ռուսաստանում «Բորնի Էվոլյուցիա» ֆիլմի պրիեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 30–ին։

Ֆիլմագրություն

  • 1992 - «Ոսկե սառույց» - The Cutting Edge (սցենարիստ)
  • 1995 - «Դոլորես Կլեյբորն» - Dolores Claiborne (սցենարիստ)
  • 1996 - «Ծայրահեղ միջոցառումներ» - Extreme Measures (սցենարիստ)
  • 1997 - «Սատանայի փաստաբանը» - The Devil’s Advocate (համահեղինակ)
  • 1998 - «Արմագեդոն» - Armageddon (համահեղինակ)
  • 2000 - «Գայթակղություն» - Bait (համահեղինակ, գործադիր պրոդյուսեր)
  • 2000 - «Կյանքի ապացույց» - Proof of Life (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
  • 2002 - «Բորնի նույնականացումը» - The Bourne Identity (համահեղինակ)
  • 2004 - «Բորնի գերակշռությունը» - The Bourne Supremacy (սցենարիստ)
  • 2007 - «Բորնի վերջնագիրը» - The Bourne Ultimatum (համահեղինակ)
  • 2007 - «Մայքլ Կլեյտոն» - Michael Clayton (սցենարիստ/ռեժիսոր)
  • 2009 - «Ոչ մի ավելորդություն» - Duplicity (սցենարիստ/ռեժիսոր)
  • 2009 - «Մեծ խաղ» - State of Play (համահեղինակ)
  • 2012 - «Բորնի էվուլուցիան» - The Bourne Legacy (համահեղինակ/ռեժիսոր)
  • 2014 - «Nightcrawler» (продюсер)
  • 2016 - «Մեծ պարիսպը» - The Great Wall (սցենարիստ)
  • 2016 - «Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ» - Rogue One: A Star Wars Story (սցենարիստ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էնթոնի Գիլրոյ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Գիլրոյ» հոդվածին։

Tags:

Էնթոնի Գիլրոյ ԿենսագրությունԷնթոնի Գիլրոյ ԿարիերաԷնթոնի Գիլրոյ ՖիլմագրությունԷնթոնի Գիլրոյ ԾանոթագրություններԷնթոնի Գիլրոյ Արտաքին հղումներԷնթոնի Գիլրոյ1956Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԿինոռեժիսորՄանհեթենՄեթ ԴեյմոնՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Ջորջ ՔլունիՋուլիա ՌոբերտսՍեպտեմբերի 11ՍցենարիստՔլայվ ՕուենՕսկար լավագույն ռեժիսորի համար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայիսյան հերոսամարտերՀակահիստամինային դեղերՕքեյՍուրբ ծնունդSourՀայաստանի Հանրապետության բնակչությունՕրենսդիր իշխանությունԱզգային ժողովրդավարական բևեռԱրևմտյան ՀայաստանԽաչքարԲրոնխիալ ասթմաՇիկացման լամպԳրիգոր ԼուսավորիչՍևրի պայմանագիրՍակավարյունությունԼյարդԼեհաստանԽՍՀՄ փլուզումՀայկական գորգԱնտանտՀայերենի այբուբենՈւղղանկյուն եռանկյունՎահան ՏերյանՅանդեքսԷվոլյուցիաԻրավունքՀամաստեղություններԷկզեմաԲարդ ստորադասական նախադասությունՏաթևի վանքԿալցիումի օքսիդԲուլինգՖեռնան ՄագելանԷրիթրոցիտներԱնորոշ դերբայՊարբերական հիվանդությունԿոտայքի մարզՀավերժության հայկական նշանԱղվան ՎարդանյանՀարավային ԿովկասԿոչականԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Վիտամին D-ի անբավարարությունՄաշկի սնկային հիվանդություններԵրաժշտական գործիքներՀին ՀունաստանԲացականչական նշանՍան Ստեֆանոյի պայմանագիրԳյումրիԶատիկԼևոմեկոլՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱլեքսանդր ՊուշկինԴեքսամետազոնՀին աշխարհի յոթ հրաշալիքներՔանդակագործությունԴավիթ ՄուրադյանՀայկական ատոմային էլեկտրակայանԿարմիր գլխարկՀայկական դրամԴաշտանԲագրատունիների թագավորությունԿառլես ՊուչդեմոնՊետրոս ԴուրյանԻսլամԴավիթ ԲեկՄինաս ԱվետիսյանՆոյյան տապանՀայկական խոհանոցՕհմի օրենքԷկոհամակարգԱլեքսանդր ՄակեդոնացիԱրյան շրջանառությունՎանաձորԱսիաՍպիտակուցներԴերանունԱրցախյան շարժում🡆 More