Էնդի Սերքիս

Էնդրյու Քլեմենտ, Էնդի Սերքիս (անգլ.՝ Andrew Clement Serkis, ապրիլի 20, 1964(1964-04-20), Ռուիսլիփ, Միացյալ Թագավորություն), հայկական արմատներով անգլիացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է իր հետևյալ դերերով՝ Գոլլում՝ «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (2012), Քինգ Քոնգ՝ «Քինգ Քոնգ», Կեսար՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011) և «Կապիկների մոլորակը․ հեղաշրջում» (2014), կապիտան Հեդոք՝ Սթիվեն Սփիլբերգի «Տինտինի արկածները․ «Միաեղջյուրի» գաղտնիքը» ֆիլմերում։ Առաջիկա ծրագրերում է նկարահանվել Սնոուքի («Աստղային պատերազմներ.

Էպիզոդ VII. Ուժի արթնացում">«Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում», 2015) և Բալուի («Ջունգլիների գիրքը․ սկիզբ», 2017) դերերում։

Էնդի Սերքիս
Andy Serkis
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1964(1964-04-20) (60 տարեկան)
ԾննդավայրՌուիսլիփ, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունԷնդի Սերքիս Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունԼանկաստերի համալսարան, Սուրբ Բենեդիկտոսի դպրոց և The County College, Lancaster?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, գրող, դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինԼորեյն Էշբորն
ԱնդամությունThe County College, Lancaster?
ԵրեխաներԼուիս Էշբորն Սերքիս, Ռուբի Էշբորն Սերքիս և Սոննի Էշբորն Սերքիս
Կայքserkis.com
Էնդի Սերքիս Andy Serkis Վիքիպահեստում

Սերքիսն ստացել է «Կայսրություն», ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, 2 Սատուրն և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։

Սերքիսը անվանակարգվել է նաև Ոսկե գլոբուս մրցանակին՝ մարմնավորելով սերիական մարդասպան Յան Բրեդիին բրիտանական Longford ֆիլմում (2006), Ֆիլմերի բրիտանական ակադեմիայի մրցանակի՝ փանք-ռոք երաժիշտ Յան Դյուրիի դերակատարման համար («Sex & Drugs & Rock & Roll», 2010)։

Կենսագրություն

Սերքիսը ծնվել և մեծացել է Միդլսեքսի Ռուիսլիփ Մենոր թաղամասում։ Մայրը՝ Լիլին, անգլիացի էր և դասավանդում էր սահմանափակ կարողությունների տեր երեխաների։ Հայրը՝ Քլեմենտ Սերքիսը, հայկական ծագմամբ իրաքցի գինեկոլոգ էր։ Նախնիների ազգանունը Սարգիսյան էր։ Հայրը հաճախ էր աշխատում Միջին Արևելքից դուրս մինչդեռ Սերքիսը և նրա եղբայրները մեծանում էին Բրիտանիայում։ Արձակուրդներն անց էին կացնում Միջին Արևելքում՝ Տյուրոսում, Սայդայում, Դամասկոսում և Բաղդադում։

Կրթություն է ստացել Իլինգի Սուրբ Բենեդիկտի դպրոցում, այնուհետև Լանքաստերի համալսարանում ուսանել է կերպարվեստ։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրեց թատրոնը, այնպես որ կարողանա ձևավորել պաստառներ։ Սերքիսը Լանքաստերի County College-ի անդամ էր և Bailrigg FM ուսանողական ռադիոյի մասնակիցներից մեկը։ Նա միացավ Նյուֆիլդ ստուդիային և սկսեց զբաղվել պիեսների ձևավորմամբ, պրոդյուսերությամբ։

Համաձայնվելով խաղալ մի քանի պիեսներում՝ Սերքիսը գլխավոր դերով հանդես եկավ Բարի Կիֆի «Գոչա» պիեսում։ Արդյունքում նա փոխեց իր ուղղվածությունը և կենտրոնացավ դերասանի մասնագիտության վրա, ուսումնասիրեց Ստանիսլավսկի և Բրեխտ։ Լանքաստերում ուսանելու վերջին տարում նա ադապտացրեց Ռայմոնդ Բրիգսի «The Tin-Pot Foreign General and the Old Iron Woman» վեպը, որտեղ հանդես եկավ որպես մենակատար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էնդի Սերքիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Սերքիս» հոդվածին։

Tags:

1964200120032011201420152017d:Q2379971ԱնգլերենԱպրիլի 20Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացումՀոբիթ։ Անսպասելի ճանապարհորդությունՄատանիների տիրակալը (ֆիլմաշար)Միացյալ ԹագավորությունՍթիվեն ՍփիլբերգՔինգ ՔոնգՔինգ-Քոնգ (ֆիլմ, 2005)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մհեր ՄկրտչյանԱրշակ ԲՀունական դիցաբանությունԶատիկը ՀայաստանումՇիզոֆրենիաՄեծ Հայքի նահանգների ցանկՏնտեսական աճԿռունկներՔեթի ՓերրիԱրաքսՎլադիմիր ԼենինՀատկացուցիչԳլխուղեղՏաթևի վանքՍոս ՍարգսյանՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՅուԹյուբԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԿենսաբանական դասակարգումՎիկտոր ՀամբարձումյանՊատվաստումներՏասնաբանյաԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱնանիա ՇիրակացիԿառավարում (տնտեսագիտություն)ՍիրտՍեղան (երկրաչափություն)Սուրեն Շահվերդյան (բեմադրիչ)Պետրոս ԴուրյանԻսլամՀռոմեա-սելևկյան պատերազմՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿոմիտասՇիրակի մարզԲանակում (հեռուստասերիալ)Գեղամ ՍարյանԵրիկամաքարային հիվանդությունՄեդիագրագիտությունԳրիգոր ԼուսավորիչՔառօրյա պատերազմՎբեթՅուրի ԳագարինՂազախստանԳլաուկոմաԴանթեական առասպելԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՁիՍողուններՀովհաննես ԱյվազովսկիԲեզոարյան այծԿիպրոսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԺամՄարդ բանականԱռաջավորասիական ընձառյուծՊրոտամին սուլֆատԱնլռելի զանգակատունԱմերիկյան կենդանիներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՔանդակագործությունՄարտիրոս ՍարյանԼևոմեկոլԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱրցախի ՀանրապետությունԻրավագիտությունՄաշկային հիվանդություններԹութքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԲարդ նախադասությունՆիկոլ ՓաշինյանՍարդարապատի հերոսամարտԵրկրաշարժՆերարգանդային պարույրՀամաստեղություններԽաչքարՀայաստանի քաղաքներըՍասունցի Դավիթ🡆 More