Էմիլի Բրոնտե

Էմիլի Բրոնտե (անգլ.՝ Emily Jane Brontë, հուլիսի 30, 1818(1818-07-30), Բրոնտեների ծննդավայր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 19, 1848(1848-12-19), Հաուրթ, Անգլիա), անգլիացի բանաստեղծուհի և վիպասան, առավելապես հայտնի է «Մոլեգին հողմերի դարավանդ» (1847, Wuthering Heights, թարգմանվել է հայերեն) վեպով։

Էմիլի Բրոնտե
անգլ.՝ Emilia Bronquitis
Էմիլի Բրոնտե
Ծնվել էհուլիսի 30, 1818(1818-07-30)[…]
ԾննդավայրԲրոնտեների ծննդավայր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1848(1848-12-19)[…] (30 տարեկան)
Վախճանի վայրՀաուրթ, Անգլիա
ԳերեզմանSt Michael and All Angels' Church, Haworth
Գրական անունEllis Bell
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, ուսուցչուհի և տնային դաստիարակ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԷմիլի Բրոնտե Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունCowan Bridge School? և Pensionnat de Demoiselles? (հոկտեմբեր 1842)
Ժանրերգեղարվեստական գրականություն և պոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՄոլեգին հողմերի դարավանդ և Poems by Currer, Ellis, and Acton Bell?
Изображение автографа
Էմիլի Բրոնտե Վիքիքաղվածքում
Էմիլի Բրոնտե Emily Brontë Վիքիպահեստում

Ներկայումս գնալով ավելի ու ավելի մեծ ճանաչում է ստանում նրա բանաստեղծական արվեստը։ «Հիշողություն» (Remembrance), «Գերին» (The Prisoner), «Երկչոտ չէ իմ հոգին» (No coward soul is mine) և այլ բանաստեղծությունները թույլ են տալիս դասել նրան Բլեյքի, Շելլիի և Բայրոնի մակարդակի գրողների շարքին։ [փա՞ստ]

Կենսագրություն

Շառլոթ և Էնն Բրոնտեների քույրն է։ Որոշ ժամանակ (1824—1825) Շառլոթի հետ սովորել է բարեգործական Cowan Bridge-ի դպրոցում։ Ընտանեկան և ստեղծագործական առանձնապես սերտ հարաբերություններ էին նրան կապում փոքր քրոջ՝ Էննի հետ։ Եղբոր՝ Բրենուելլի և Շառլոթի նման, ովքեր ռոմանտիկական վիպակների «անգլիական շարքն» էին ստեղծել, Էմիլին և Էննը նույնպես հորինել էին իրենց երևակայական աշխարհը՝ Գոնդալը՝ իրենց բանաստեղծական ներշնչանքների աղբյուրը։

1935 թվականին մի քանի ամիս Էմիլին սովորում է Ռոուհեդի դպրոցում, բայց հարազատ օջախի կարոտից կիսատ է թողնում ուսումը և վերադառնում Հաուրթ։ 1837 թ. ուսուցչություն է անում Հալիֆաքսի Լոու-Հիլլ արվարձանում, իսկ 1842 թ. Շառլոթի հետ մեկնում է Բրյուսել՝ ուսումը շարունակելու։ Բրյուսելից վերադառնալուց հետո մինչև կյանքի վերջը չի լքում Հաուրթը։ 1846 թ. լույս է տեսնում նրա «Կարերա, Էլիսա և Էկտոնա Բելերի բանաստեղծությունները» ժողովածուն։ Էմիլիի բանաստեղծություններից «Էլիսա»-ն արժանանում է գրաքննադատների բարձր գնահատականին։ 1847 թ. հրատարակվում է «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը, որը հետագայում մեծ փառք բերեց նրան։ Էմիլիի կենդանության օրոք այս վեպը գրեթե աննկատ մնաց, և միայն 19-րդ դարի վերջին, երբ Շառլոթը հրատարակեց վեպի երկրորդ խմբագրությունը, «Մոլեգին հողմերի դարավանդը» համընդհանուր ճանաչման արժանացավ գրական շրջանակներում՝ համարվելով իսկական գլուխգործոց, բայց որոշ վերապահումներով։

Կենսագրական տեղեկություններում Շառլոթը ընդգծել է այն «սարսափեցնող, ահռելի մռայլությունը», որով ներթափանցված է յորքշիրյան երկու ընտանիքների՝ Էրնշոների ու Լինթոնների և նրանց չար հանճարի՝ Հիթքլիֆի մասին պատմությունը։ Քեթրին Էրնշոյին ու Հիթքլիֆին շաղկապում է փոթորկոտ, դիվային, ըմբոստ կիրքը։ Նրանց սերը ողբերգական է։ Միայն մահից հետո են նրանք հրաշալի կերպով միանում։ Անգլիացի անվանի գրող Էլիզաբեթ Հասկելը գրել է, որ «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը շատ ու շատ ընթերցողների մոտ սարսափի դող է առաջացրել և «հակակրանք այն արտահայտչականության նկատմամբ, որով պատկերված են բացասական կերպարները»։ Սակայն վեպին ներհատուկ են բարոյական ուժն ու իմաստությունը, իսկ դաժանությանը, խաբեությանն ու խելացնորությանը հակադրված են առողջ դատողությունն ու արդարությունը։

Ի տարբերություն Շառլոթի՝ Էմիլին մտերիմ ընկերներ չուներ և մյուս քրոջ՝ Էննի պես՝ ընտանիքից դուրս որևէ մարդու հետ սերտ հարաբերություններ չի ունեցել, հազվադեպ է գրել նամակներ։

1848 թ. սեպտեմբերին Էմիլին հիվանդացել է եղբոր հուղարկավորության ժամանակ և երկու ամիս անց մահացել թոքախտից։ Ներկայումս, մասնավորապես, բարձր է գնահատվում նրա պոեզիան։

Ի պատիվ երեք Բրոնտե քույրերի և նրանց եղբոր՝ Բրենուելլի, նրանց անունով է կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը։

Էմիլի Բրոնտե 
Բրոնտե քույրերը

Ծանոթագրություններ

Էմիլի Բրոնտե 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմիլի Բրոնտե հոդվածին
Էմիլի Բրոնտե Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Բրոնտե» հոդվածին։
Էմիլի Բրոնտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Բրոնտե» հոդվածին։

Tags:

18181848d:Q17534538d:Q23083d:Q2834810d:Q384570d:Q80137ԱնգլերենԱնգլիաԲանաստեղծԴեկտեմբերի 19ՀայերենՀուլիսի 30Միացյալ ԹագավորությունՄոլեգին հողմերի դարավանդՎիպասան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ջեկ ԼոնդոնԼյարդի ցիռոզՀովհաննես ԱյվազովսկիԳառնու հեթանոսական տաճարՄարդու անատոմիաԼոնդոնՀետանցքի ճաքՎլադիմիր ՊուտինԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանԱդենոմաՀղիություն (մարդ)Արգիշտի ԱՄայիսի 1ԱնահիտՄայրցամաքԲաժանարարների աղյուսակ2023Կառավարում (տնտեսագիտություն)Միացյալ ԹագավորությունՄեծ ՀայքՇեղանկյունՀապավումԶվարթնոցի տաճարՀանրապետության օրՀայկական գամփռԼյարդի հիվանդություններՍանահինի վանական համալիրԼեղապարկՀայրենական մեծ պատերազմՎագրՎերաբերական (խոսքի մաս)Սահմանական եղանակՀայկական հարցԿենդանիներՍպիտակուցներԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԻսրայելԳյումրիՀայերեն հայհոյախոսությունԿենդանակերպի նշաններՈրոշիչՉակերտներԲռնցքամարտԱծանցԱստիգմատիզմԷնդոմետրիոզՎաղարշապատԳրաֆիկական դիզայնՌևմատոիդ արթրիտՀամո ՍահյանՊարզ նախադասությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՋազԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԶատիկԶինվորական կոչումներԱկսել ԲակունցՄարս (մոլորակ)Թաթուլ ԿրպեյանՍնկերՀեշտոցՀայերեն ՎիքիպեդիաՍրտամկանի ինֆարկտԳառնի (գյուղ)Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)ԱրագիլներԱնդրանիկ Հարությունյան (դերասան)ԱմոքսիցիլինԴեքսամետազոնԱնգլիաԳերճնշումՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԽորանարդՍոֆի Դևոյան🡆 More