Մոլեգին հողմերի դարավանդը (անգլ.՝ Wuthering Heights), XIX դ.
անգլիացի գրող և պոետ Էմիլի Բրոնտեի միակ վեպը և ամենահայտնի ստեղծագործությունը։
Մոլեգին հողմերի դարավանդ բրիտանական անգլերեն՝ Wuthering Heights | |
---|---|
Հեղինակ | Էմիլի Բրոնտե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն, Վիկտորյական գրականություն, գոթական վեպ և ռոմանտիկ վեպ |
Թեմա | սեր |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Կերպար(ներ) | Հերթոն Էրնշո, Հիտքլիֆ, Էդգար Լինթոն, Քեթրին Լինթոն, Լոքվուդ, Նելլի Դին, Հինդլի Էրնշո, Իզաբելլա Լինթոն, Լինթոն Հիթքլիֆ և Քեթրին Էրնշո |
Նկարագրում է | Յորքշիր |
Նախորդ | Ջին Ռիս |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1847 |
Թարգմանիչ հայերեն | Արամ Բուդաղյան |
Հրատարակում հայերեն | 1991 |
OCLC | 71126926 |
Վիքիքաղվածք | Մոլեգին հողմերի դարավանդ |
Wuthering Heights Վիքիպահեստում |
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ, բայց ոչ ոք չցանկացավ ուղեկցել նրան այդ մութ ժամին, Լոքվուդը մնում է Հիտքլիֆի տանը գիշերելու։ Զիլլան՝ տան աշխատակցուհին, նրան ուղեկցում է ննջարան, որից վաղուց ոչ ոք չի օգտվում։ Այստեղ Լոքվուդը գտնում է Քեթրին Էրնշոյի օրագիրը, ով պատմում է երկու երեխաների պատմություն՝ հենց Քեթրինի և Հիտկլիֆի մասին։ Առավոտյան Լոքվուդը վերադարձավ Կեռնեխների ագարակատուն։ Լոքվուդը հիվանդանում է։ Հիվանդության ժամանակ լինելով հարկադրված անգործության մեջ՝ պարոն Լոքվուդը խնդրում է Էլեն Դինին պատմել Մոլեգին հողմերի դարավանդի բնակիչների մասին։ Էլենը պատմեց Հիտքլիֆի ողբերգական պատմությունը։
Շատ տարիներ առաջ պարոն Էրնշոն՝ Մոլեգին հողմերի դարավանդի տերը, իր խնամակալության տակ է վերցրել մահացող երեխային և ընդունել սեփական որդու պես։ Տղային Հիտքլիֆ էին անվանում։ Սկզբում տղան դաստիարակվում էր տանտիրոջ երեխաների հետ, շատ էր ընկերացել Քեթրինի՝ Էրնշոյի դստեր հետ, բայց Էրնշոյի որդին՝ Հինդլին, ատում էր Հիտկլիֆին, ծեծում և ծաղրում էր նրան։ Հինդլիին ուղարկեցին քոլեջ, իսկ երեք տարի անց ավագ Էրնշոն մահացավ։
Հինդլին հոր հուղարկավորությանը վերադարձավ իր կնոջ հետ և դարձավ նոր տանտերը։ Հիտքլիֆն ու Քեթրինը անբաժան էին, քանի դեռ Քեթրինը չէր հայտնվել Լինթոնների մոտ, ովքեր Կեռնեխների ագարակատան տերերն էին։ Այստեղ նա ծանոթանում է Լինտոնների երեխաների՝ Էդգարի և Իզաբելլայի հետ։ Ի տարբերություն Հիտկլիֆի՝ Էդգարը առանձնանում էր դաստիարակությամբ, բարությամբ, որոնք գրավեցին Քեթրինին։ Նա սկսեց բացահայտ ծիծաղել Հիտքլիֆի վրա, կշտամբել տգիտության համար, ինչի պատճառով էլ աստիճանաբար Հիտքլիֆին տրամադրում էր Լինթոնների դեմ։ Հոգու խորքում գիտակցելով իր սերը Հիտքլիֆի հանդեպ՝ Քեթրինը որոշեց ամուսնանալ Էդգար Լինթոնի հետ։ Հիտքլիֆը, լսելով, թե ինչպես է իր որոշման մասին Քեթրինը պատմում Նելլի Դինին, առանց որևէ մեկին հրաժեշտ տալու լքեց Մոլեգին հողմերի դարավանդը։ Քեթինը շատ ծանր տարավ այս հանգամանքը, բայց, այնուամենայնիվ, ամուսնացավ Էդգարի հետ և լքեց Մոլեգին հողմերի դարավանդը՝ տեղափոխվելով Կեռնեխների ագարակ։ Իր հետ նա վերցրեց Նելլիին, փոքրիկ Հերթոնն մնաց հոր խնամքի տակ։
Հինդլի Էրնշոն որդի ունեցավ, ում Հերթոն անվանեցին, բայց անմիջապես երեխայի ծնունդից հետո Հինդլիի կինը մահացավ։ Կորցնելով ամենաթանկը, որ նա ուներ՝ Հինդլին դարձավ գորշ, ծանր մարդ։
Երեք տարի անց Հիտքլիֆը վերադառնում է և խախտում Էդգարի և Քեթրինի կյանքի խաղաղ ընթացքը։ Պարզ է, որ Քեթրինն ու Հիթքլիֆը սիրել և շարունակում էին միմյանց սիրել։ Հիտքլիֆը բնակություն հաստատեց Մոլեգին հողմերի դարավանդում, շատ հաճախ այցելում էր Կեռնեխների ագարակատուն։ Հինդլին այս ընթացքում շարունակում է խաղաքարտերով և արբեցողությամբ զբաղվել, իսկ Հիթքլիֆը, ով հարստացել էր երեք տարիների ընթացքում, նրան գումարով էր ապահովում։ Էդգարը չէր սիրում Հիթքլիֆին, սակայն հանուն Քեթրինի հանդուրժում էր էր։ Հիթքլիֆին սիրահարվում է Իզաբելլա Լինթոնը։ Քեթրինը, լավ իմանալով իր ընկերոջ չարացած հոգին, փորձում էր համոզել Իզաբելլայնի հետ կանգնել այդ մտքից, սակայն ապարդյուն։ Հիտքլիֆը սկսում է ուշադրության նշաններ ցուցաբերել աղջկա նկատմամբ։
Քեթրինը տեսնում է այս ամենը և վիճում Հիտքլիֆի հետ։ Հիթքլիֆը բացահայտ ասում է, որ սիրում է Քեթրինին և ցանկանում է վրեժ լուծել Լինթոնից։ Այս խոսակցությունը լսում է Էլենը և փոխանցում Էդգար Լինթոնին։ Էդգարը, չցանկանալով հանդուրժել Հիթքլիֆի ներկայությունը, փորձում է նրան ընդմիշտ հեռացնել իր տնից։ Սրա արդյունքում Քեթրինի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունենում։ Նելլին թաքցնում է Էդգարից Քեթրինի հիվանդությունը՝ մտածելով, որ սա ընդամենը տանտիրուհու խորամանկ հնարներն են, սակայն հիվանդությունը գնալով խորանում է, և երբ այս մասին իմանում է Էդգարը, Քեթրինի ֆիզիկական և հոգեկան առողջությունը գտնվում են չափազանց ծանր վիճակում։ Իսկ այս ժամանակահատվածում Քեթրինը երեխայի էր սպասում։
Իզաբելլան փախչում է Հիթքլիֆի հետ միասին։ Նա համաձայնել էր ամուսնանալ Հիթքլիֆի հետ։ Հարսանիքից հետո բացահայտվեցին Հիթքլիֆի իրական դրդապատճառները, Իզաբելլան բախվեց ստորացումների, դաժանության, ամուսնու սառնության հետ։ Էդգարը հրաժարվում է քրոջը օգնելուց՝ մեկնաբանելով այնպես, որ դա քրոջ ընտրությունն է։ Որպեսզի փոխանցի այս նորությունը Իզաբելլային, Նելլին գալիս է Մոլեգին հողմերի դրավանդ, որտեղ Հիտքլիֆը նրանից իմանում է Քեթրինի հիվանդության մասին։ Անցնելով զգուշությոան բոլոր սահմանները՝ Հիտքլիֆը գնում է Քեթրինի մոտ։ Քեթրինը զգացմունքների խառնաշփոթից կորցնում է վերջին ուժերը։ Հենց այդ գիշերն էլ ծնվում է Քեթրինի դուստրը, իսկ Քեթրինը երկու ժամից մահանում է։
Հիտքլիֆը կորցրեց իրեն Քեթրինի մահից հետո, Իզաբելլան փախչեց Հիթքլիֆից։ Քեթրինի մահից կես տարի հետո մահացավ նաև նրա եղբայրը՝ Հինդլի Էրնշոն։ Հիտքլիֆին անցավ Մոլեգին հողմերի դարավանդը Էրնշոյի որդու՝ Հերթոնի հետ։
Իզաբելլան որդի ունեցավ, ում անվանակոչեց Լինթոն Հիտքլիֆ։ Երբ տղան տասներկու տարեկան էր՝ Քեթրինի մահից երեսուն տարի անց, Իզաբելլան մահացավ։
Քեթրինի դուստրը ապրում էր հոր հետ։ Երբ Իզաբելլայի մահվան լուրը հասավ Էդգարին, Էդգարը Իզաբելլայի որդուն՝ նյարդային և հիվանդ Լինթոնին, բերեց իր մոտ։ Հիթքլիֆը անմիջապես պահանջեց իր որդուն բերել իր մոտ։ Նելլին ստիպված էր տղային տանել Մոլեգին հողմերի դարավանդ։ Ամռանը՝ զբոսանքի ժամանակ, Նելլին և Քեթրինը հանդիպեցին Հիթքլիֆին ու Հերթոնին։ Հիտքլիֆը Քեթրինին ու նրա դայակին տարավ Մոլեգին հողմերի դարավանդ, որտեղ Քեթրինը հանդիպեց մեծացած Լինթոնին։
Հիտքլիֆը Նելլիին տեղեկացրեց, որ մտադիր է ամուսացնել որդուն Քեթրինի հետ, որպեսզի ամրապնդի իր իրավունքները Կեռնեխների ագարակատանը և վրեժ լուծի Լինթոնների ընտանիքից։ Ըստ ժառանգության, եթե Էդգարը չունենա արական սեռի ժառանգներ, ապա ժառանգությունը անցնում է իր դստերը և նրա որդուն։ Քեթրինի և Լինթոնի միջև սկսվեց գաղտնի սիրային նամակագրություն, որը Քեթինը ստիպված էր դադարեցնել հոր և Նելլի Դինի ճնշումների տակ։ Էդգար Լինթոնի առողջությունը գնալով վատանում էր, իսկ Հիտքլիֆը իր ծրագրերից չէր հրաժարվում։
Լինթոն Հիթքլիֆը լուրջ հիվանդ էր և Քեթրինը, բոլորից թաքուն, սկսեց պարբերաբար այցելել նրան՝ հոգ տանելով Լինթոնի մասին։ Հերթոնը կարդալ սովորեց, որպեսզի Քեթրինի հավանությանը արժանանա, բայց ապարդյուն։ Հայրն ի վերջո իր համաձայնությունը տվեց, որ Քեթրինը և Լինթոնը հանդիպեն չեզոք գոտում։ Լինթոնը լրիվ թուլացել էր, նույնիսկ Քեթրինի հետ հանդիպումների ժամանակ կանգնելու ուժ չուներ։
Այսպիսի հանդիպումներից մեկի ժամանակ Հիթքլիֆը, մոլորեցնելով Նելլիին ու Քեթրինին, տանում է Մոլեգին հողմերի դարավանդ, կողպում նրանց՝ չթողնելով մահացող Էդգարի մոտ գնալ։ Քեթրինը, լինելով վերջնական հուսահատության մեջ, պատրաստ էր ամեն ինչի, միայն թե կարողանար հրաժեշտ տալ իր ամենասիրելի մարդուն՝ իր հորը։ Քեթրինը ամուսնացավ Լինթոն Հիթքլիֆի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ամուսնությունից հետո Հիթքլիֆը բաց չի թողնում նրանց, նրանց այնուամենայնիվ հաջողվում է դուրս գալ Մոլեգին հողմերի դարավանդից և Էդգար Լինթոնին տեսնել իր կյանքի վերջին ժամերին։ Մեկ ամիս անց մահանում է Քեթրինի ամուսինը։ Ըստ ժառանգության, որը գրել էր Լինթոնը, ողջ իր ունեցվածքը անցնելու էր հորը։ Քեթրինը զրկվեց իր ողջ ժառանգությունից։ Նա հայտնվեց Հիթքլիֆի իշխանության տակ։
1802 թվականին՝ կես տարի անց, Լոքվուդը նորից այցելում է Մոլեգին հողմերի դարավանդ։ Այստեղ նրան նոր փոփոխություններ էին սպասում։ Քեթրինը կրկին Կեռնեխների ագարակատան տիրուհին է, իսկ նրա և Հերթոնի միջև թագավորում է սերը և համաձայնություն։ Նրանք պատրաստվում են ամուսնանալ։ Հիթքլիֆը մահացել էր։
Լոքվուդի հեռանալուց շատ շուտով Քեթրինի և Հերթոնի միջև ընկերություն էր ծնվել։ Ինչպես նախկինում Քեթրինն ու Հիթքլիֆը ընկերություն էին անում և հանդուրժում էին Հինդլիին, այնպես էլ հիմա ընկերություն էին անում Քեթրինն ու Հերթոնը՝ տառապելով Հիթքլիֆի ներկայությունից։ Հիթքլիֆն իր կյանքի վերջին օրերին գտնվում էր տարօրինակ գրգռված վիճակում՝ գիշերները պտտվում էր դաշտերում, չէր ուտում, և նրա բոլոր մտքերը Քեթրին Էրնշոյի հետ վերամիավորվելու մասին էին։ Մի անձրևոտ առավոտ Նելլին, մտնելով Հիթքլիֆի սենյակ, տեսնում է, որ նա մահացել է։ Մոլեգին հողմերի դարավանդը դառնում է խաղաղ և հանգիստ վայր։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեգին հողմերի դարավանդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեգին հողմերի դարավանդ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մոլեգին հողմերի դարավանդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.