Էդեր Միլիտան: բրազիլական Ֆուտբոլիստ

Էդեր Միլիտան (պորտ.՝ Éder Militão, հունվարի 18, 1998(1998-01-18), Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական և աջ պաշտպանի դիրքում։

Էդեր Միլիտան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Էդեր Միլիտան
Éder Militão
Էդեր Միլիտան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Միլիտանը Պորտուի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Éder Gabriel Militão
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18) (26 տարեկան)
Ծննդավայր Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 79 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2010-2017 Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Բրազիլիա Սան Պաուլու 35 (3)
2018-2019 Պորտուգալիա Պորտու 29 (3)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա Մ17 5 (0)
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 17-ի, 2019

Ակումբային կարիերա

Սան Պաուլու

Միլիտանը Սան Պաուլուի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հուլիսի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պաուլիստայի գավաթի Իտուանոյի դեմ խաղում։ Առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Պաուլիստայի գավաթի Ժուվենտուսի դեմ խաղում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլիտանը նշեց 2017 թվականի մայիսի 14-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Վիտորիայի դեմ խաղում։ Նոյեմբերի 12-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Վասկո դա Գամայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին։ Սան Պաուլուի առաջին թիմի կազմում Միլիտանը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Պորտու

2018 թվականի օգոստոսի 7-ին Միլիտանը 5 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ խմբային փուլի Շալկե 04-ի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Պորտուի կազմում Միլիտանը խփեց նոյեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում։ Պորտուգալիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 3-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում։ Ապրիլի 17-ին Միլիտանը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Պորտուն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-1 հաշվով։ Բրազիլացին թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի և Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակիչներում, սակայն 2 դեպքում էլ Պորտուն հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Սպորտինգ Լիսաբոնին։ 2018-19 մրցաշրջանում նա ընդգրկվեց Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում։ Ակումբի կազմում Միլիտանը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Մադրիդ

2019 թվականի մարտի 14-ին Միլիտանը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն եվրո։

Միջազգային կարիերա

Միլիտանը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Մ17 հավաքականի կազմում նա 2015 թվականին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 5 հանդիպումներում։ Բրազիլիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 0-3 հաշվով պարտվելով Նիգերիային։

Բրազիլիայի ազգային հավաքական Միլիտանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Միացյալ Նահանգների և Սալվադորի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆագներին։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սալվադորի դեմ խաղում։ 2019 թվականի մայիսին Միլիտանը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում։ Նա խաղադաշտ դուրս եկավ միայն եզրափակչի Պերուի դեմ խաղում՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին և օգնելով Բրազիլիային հաղթել 3-1 հաշվով ու նվաճել գավաթը։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Պաուլու 2016 Սերիա A 0 0 0 0 11 2 11 2
2017 22 2 0 0 22 2
2018 13 1 6 1 2 0 14 0 35 2
Ընդհանուր 35 3 6 1 2 0 25 2 68 6
Պորտու 2018–19 Պրիմեյրա Լիգա 29 3 6 0 9 2 3 0 47 5
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 64 6 12 1 11 2 28 2 115 11

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ

Միջազգային

Բրազիլիա

Անհատական

Ակումբային

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի Սուպերգավաթ 2019/20
  • Լա Լիգայի չեմպիոն 2019/20

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էդեր Միլիտան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեր Միլիտան» հոդվածին։

Tags:

Էդեր Միլիտան Ակումբային կարիերաԷդեր Միլիտան Միջազգային կարիերաԷդեր Միլիտան Կարիերայի վիճակագրությունԷդեր Միլիտան ՆվաճումներԷդեր Միլիտան ԾանոթագրություններԷդեր Միլիտան Արտաքին հղումներԷդեր Միլիտան1998d:Q1795634ԲրազիլիաԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականՀունվարի 18Պաշտպան (ֆուտբոլ)ՊորտուգալերենՌեալ ՄադրիդՍան Պաուլու (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Չո Սո-հյանգՄարդու գլխուղեղԿենդանիների հատկանիշների ցանկHarleys in HawaiiԾաղկազարդՀրաբուխՍեռական հարաբերությունՀռոմԱրամ ԽաչատրյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀաճախասրտությունԲանակում (հեռուստասերիալ)ՆախադասությունՄերկուրի (մոլորակ)Խաղաղ օվկիանոսՀամաստեղություններԿոմիտասՊարբերական հիվանդությունՔառօրյա պատերազմՍնկերԴերանունԱդոլֆ ՀիտլերԿարմիր քամիԽատուտիկՀանրապետության հրապարակ (Երևան)ԱրաքսԹոքաբորբԵվրոպայի դրոշներՀինդուիզմՎատիկանԳեղարդՀայաստանի բուսական աշխարհԿանանց միջազգային օրՌուսերենՀարավային ԱմերիկաԴժոխք (Աստվածային կատակերգություն)Առնանդամի գլխիկԷկզեմաԱսորեստանԼոգիստիկաՎայոց ձորի մարզԱլեքսանդր ԹամանյանԱրջերԱվագ շաբաթԱրգենտինաՀինգերորդ շարասյունՍասունցի ԴավիթԿենդանակերպի նշաններԱռաջնախաղՀաղորդակցային գործընթացԱրգանդԱրյան շրջանառությունՀովհաննես ԹումանյանՁիՀայերենի այբուբենԿարմիր գիրքԱմբողջ թիվՎավերագրական ֆիլմՍննդային ալերգիաՏերունական աղոթքԷյֆելյան աշտարակԿրիշտիանու ՌոնալդուՁեռնաշարժությունԱզոտԵրկրորդ համաշխարհային պատերազմՍատուրն (մոլորակ)ԸնկալումՀաղպատի վանական համալիրՍիֆիլիսՎիքիպահեստՀամանուններՎլադիմիր ԳասպարյանԱնգլիաՏիգրան ԱվինյանՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հոգնակի թիվԵգիպտոսԳրիգոր Զոհրապ🡆 More