Էբենոսափայտ

Էբենոսափայտ, խիտ սև/շագանակագույն կարծր փայտ է, որը ծագում է Դիոսպիրոսի մի քանի տեսակներից։ Ի տարբերություն փայտերի մեծ մասի էբենոսափայտը բավաանաչափ խիտ է ջրի մեջ սուզվելու համար։ Այն նուրբ հյուսվածք է և փայլեցնելու դեպքում ունի հայելու տեսք, ինչը այն դարձնում է ավելի արժեքավոր որպես դեկորատիվ փայտ։ Էբենոս բառը գալիս է հին եգիպտերեն hbny բառից։

Էբենոսափայտ
Չմշակված էբենոսափայտի կտոր

Տեսակներ

Էբենոսի տեսակները ներառում են Diospyros ebenum (Ceylon ebony), որը գտնվում է Հարավային Հնդկատանում և Շրի Լանկայում, D. crassiflora (Gabon ebony), որը գտնվում է Արևմտյան Աֆրիկայում, D. humilis (Queensland ebony), որը գտնվում է Քուինսլենդում, Հյուսիսային տարածքում, Նոր Գվինեայում և Թիմորում և D. celebica (Sulawesi ebony), որը գտնվում է Ինդոնեզիայում և արժեքավոր է իր փարթամության և բազմերանգության համար։ Mauritius էբենոսափայտը, D. tessellaria, հիմնականում շահագործվել է հոլանդացիների կողմից 17-րդ դարում։ Որոշ տեսակներ ունեն նույն ֆիզիկական հատկությունները ինչ էբենոսը բայց ավելի գծավոր են քան սև D. ebenum:

Օգտագործում

Էբենոսափայտ 
Դեն փարավոնին պատերող էբենոսափայտի կտոր, որը հայտնաբերվել է նրա գերեզմանում՝ Աբիդոսում, մոտավորապես մ.թ.ա 3000

Էբնոսափայտը օգտագործման երկար պատմություն ունի։ Հայտաբերվել են էբենոսափատի փորագրված կտորներ Հին Եգիպտոսի դամբարաններում։

Մինչև 16-րդ դարի վերջը Անտվերպենում էբենոսափայտից պատրաստում էին շքեղ պահարաններ և վաճառում։ Փայտի խիտ կարծրությունը նպաստում էր զտված ձուլվածքներին, որոնք առկա էին պահարանի վրա փորագրված պատկերների շուրջը։ Այդ պատկերները սովորաբար բազմաբնույթ թեմաներով կամ քրիստոնեական պատմությունից վերցված տեսարաններով էին։ Կարճ ժամանակ անց նման պահարաններ սկսեցին պատրաստել նաև Փարիզում, որտեղ պահարաններ պատրաստողները հայտնի էին որպես ébénistes:

Ժամանակակից օգտագործումը հիմնականում սահմանափակվում է փոքր իրերով, ինչպիսիք են՝ խաչեր, որոշ երաժշտական գործիքների հիմնական մասեր, կլառնետ, հոբոյ կամ պիկոլո, սև դաշնամուր, երգեհոն և կլավեսինի ստեղներ նաև կիթառի շատ տեսակներ պատրաստված են էբենոսափայտից։

Էբենոսափայտ 
Փղերի տեսքով փորագրություններ Շրի Լանկայից

Ավանդաբար շախմատի սև խաղաքարերը պատրաստվում էին էբենոսից, իսկ սպիտակ խաղաքարերի համար օգտագործվում էր փղոսկր։ Ժամանակակից արևելյան Midlands-ի ոճով էբենոսափայտից պատրաստվում են մասրաներ։ Որոշ թանկարժեք ատրճանակի բռնակներ, հրացանի առջևի ծայրեր և տարբեր հուշանվերներ նույնպես պատրաստում են էբենոսից։

Անկայուն օգտագործման արդյունքում Էբենոսի շատ տեսակներ ներկայումս համարվում են վտանգված։ Հատկապես Աֆրիկայում էբենոսի մեծ մասը հատել են ապօրինի։

Պահպանում

Շրի Լանկայում էբենոսը պահպանման տակ է։ Հավաքումն ու վաճառքն անօրինական է և պատժվում է ազատազրկմամբ։ 2011 թվականին Gibson Guitar ընկերությունը պատժվել է US Fish and Wildlife ընկերության կողմից 1900 թվականի Lacey-ի օրենքը խախտելու համար, որն արգելում է վտանգված ծառերի փայտերի և այլ նյութերի անօրինական ներմուծումը։ Միսսուրիի բուսաբանական այգու էբենոսի և վարդափայտի մասնագետը Մադագասկարի փայտի առևտուրն անվանում է «Աֆրիկայի արյան ադամանդներին համարժեք»(equivalent of Africa's blood diamonds):

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես՝ էբենոսափայտ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Էբենոսափայտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբենոսափայտ» հոդվածին։

Tags:

Էբենոսափայտ ՏեսակներԷբենոսափայտ ՕգտագործումԷբենոսափայտ ՊահպանումԷբենոսափայտ ՊատկերասրահԷբենոսափայտ ԾանոթագրություններԷբենոսափայտ Արտաքին հղումներԷբենոսափայտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սամվել (վեպ)ԳերճնշումՎարդանանք (պատմավեպ)Քաոս (վեպ)Ածական անունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայերԲերանաբորբՀամակարգային կարմիր գայլախտԴեղաբույսերՀիմնական գույներԳեղարքունիքի մարզՈւկրաինաԿենդանիների հատկանիշների ցանկԱլպիական մանուշակԱրցախյան ազատամարտԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍեռական հարաբերությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնգլիաԲելեԵղնջացանՂազարոս ԱղայանՎանի թագավորությունՍևանի իշխանՄիսաք ՄեծարենցԱրարատի մարզԳլխուղեղԼոգիստիկաՕրգազմՀին աստվածներ (դրամա)Արտավազդ Ա ՄամիկոնյանՍնկերՔրիստափոր ԿոլումբոսԿոկորդի քաղցկեղԱրաքսՆապաստակներՊրոլակտինՆատրիումի քլորիդՔարերի սիմֆոնիաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀարադրությունԳայլերՀասարակ հերպեսԻլոն ՄասկԻրավական նորմՌուսաստանՓիղՄակդիրՄարիամ ԱստվածածինՊանամաՎիտամին AԿուսաթաղանթԱնահիտԷրեկտիլ դիսֆունկցիաՏիգրան ԱվինյանԿասկադ համալիրՂազախստանԱնաստասիա ՏատարևաԿռունկներՀովհաննես ՇիրազՔառօրյա պատերազմՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՑորենԽենթըՎագինիզմԿաթոլիկ եկեղեցիԱծանցյալԱրևածաղիկՀայերենԿարճատեսությունՍողուններԱնհանգիստ ոտքերի համախտանիշԷկոլոգիաՍողոմոն ԹեհլիրյանԵրկկենցաղներԳլխուղեղի ուռուցք🡆 More