Զրադաշտականությունը Հայաստանում

Զրադաշտականությանը

Հոդվածների շարք նվիրված

The Faravahar is a symbol of Zoroastrianism.


Պորտալ

Հիմնական

Զրադաշտականություն
Ահուրա Մազդա
Զրադաշտ
Աշա

Բարի և չար ուժեր

Ամեշա Սպենտաներ · Յազատաներ
Սպենտա Արմաիտի · Դևեր
Ահրիման

Սրբազան տեքստեր և
աշխատություններ

Ավեստա
Գատաներ · Յասնա
Վենդիդադ · Վեսպերադ
Յաշտաներ · Հորդեհ Ավեստա
Աբ-Զոհր
Ահունա Վայրիա
Ատրուշաններ

Էպոսներ և լեգենդներ

Դենքարդ · Բունդահիշն
Արտա Վիրապի գիրք
Խասամփի գիրք
Սանջանի պատմություն

Մշակույթ և խորհրդանիշներ

Օրացույց · Փառատոններ
Ամուսնություն
Ֆրաշոքարաթի
Ֆարավահար

Տարածում և հալածանք

Զրադաշտականությունը Իրանում
Զրադաշտականությունը Հայաստանում
Յազդ
Զրադաշտականության հալածում

Կարդացեք նաև

Զրվանիզմ
Հարակից թեմաներ

Զրադաշտականությունը կամ մոգ Զրադաշտի ուսմունքը Հայկական լեռնաշխարհում սկսվել է տարածվել Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության հաստատումից հետո՝ մ.թ.ա. 521 թվականին, երբ Աքեմենյան արքա Դարեհ Ա-ին հաջողվեց պատերազմում վերջնական հաղթանակ տանել Երվանդյան Հայաստանի արքաների նկատմամբ։ Մինչև Քրիստոնեության ընդունումը այն Հայքում ամենամեծ տարածումն ունեցող Կրոնն էր։

Հայաստանում հիմնականում տարածված էր Զրադաշտականության Մազդայական ճյուղը, սակայն զգալի տարածում ուներ նաև Զրվանականությունը։

Պատմություն

Քսերքսեսի Ա -ի կրոնական բարեփոխումներն ու Հայաստանը

Աքեմենյան Դարեհ Ա-ի որդի և հաջորդ Քսերքսես Ա արքան, ով հայտնի դարձավ Ահուրամազդայի պաշտամունքին նվիրված իր կրոնական բարեփոխումներով՝ իր գործունեությանը վերաբերվող բացառիկ արձանագրություններից մեկը թողել է նաև Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Վանի ժայռի հարավային կողմում՝ գետնից շուրջ 18 մ բարձրությամբ վրա, Քսերքսես Ա-ն թողել է եռալեզու՝ պասկերեն, բաբելոներեն և էլամերեն մի արձանագրություն, որտեղ անդրադառնում է իր և իր հոր՝ Դարեհ Ա-ի գործունեությանն ու դրա գովաբանությանը։ Արձանագրությունը կարևոր վկայագիր է Հայաստանի մ.թ.ա. 6-5 -րդ դարերի պատմության վերաբերյալ. այն անուղղակիորեն կարող է վկայել Ահուրամազդայի Զրադաշտականության պաշտամունքին նվիրված կրոնական բարեփոխումների մասին։ Պատմական նշանակությունից բացի, այս արձանագրությունը նախամաշտոցյան Հայաստանում հայտնաբերված միակ եռալեզու արձանագրությունն է։

Զրադաշտականությունը Հայաստանում 
- Մեծ աստված է Արամազը՝ մեծագույնն աստվածներից, որ արարեց այս աշխարհը, որ արարեց այն երկինքը, որ ստեղծեց մարդուն, որ մարդկանց համար հաճույքներ ստեղծեց, որ Քսերքսեսին դարձրեց թագավոր՝ միակ թագավոր բոլորին, միակ հրամանատար բոլորին։

Ես Քսերքսեսն եմ՝ արքա մեծ, արքա արքաների, արքա բազում ժողովուրդների երկրների, արքա այս մեծ աշխարհի և որդին Դարեհ արքայի Աքեմենյան։ Քսերքսես արքան ասում է, - Դարեհ արքան, որն իմ հայրն էր, շնորհիվ Ահուրամազդայի բազում վայելչություններ կատարեց և այստեղ հրամայեց քանդակել, սակայն արձանագրություն գրել չտվեց. ապա ես հրամայեցի այս արձանագրությունը գրել։

Թո´ղ Ահուրամազդան (մյուս) աստվածների հետ պաշտպանի ինձ և թագավորությունն իմ և ինչ հիմնել եմ ես։
Զրադաշտականությունը Հայաստանում 

Զրդաշատականությունից Քրիստոնեություն

Զրադաշտականությունը Հայաստանում 
«Ավարայրի ճակատամարտ», 1482 թվական, Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու։

Մ.թ. 301 թվականին Արշակունյաց Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո հայ-պարսկական հարաբերությունները նոր որակի սրություն են ստանում։ Եթե նախկինում դրանք հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի էին, ապա Արշակունյաց թագավորության անկումից հետո երկու ժողովուրդների միջև բաժանարար սահման է անցկացնում նաև դավանաբանական տարբերությունը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո քանդվել կամ որպես քրիստոնյա եկեղեցիներ էին վերագործարկվել զրադաշտական գրեթե բոլոր տաճարները։ Սասանյան Պարսկաստանի գերիշխանության օրոք Հազկերտ Բ արքան որոշեց այդ հանգամանքը պատճառ դարձնել հայերին ետ ի զրադաշտականություն կրոնափոխ անելու համար։
Մ.թ. 449 թվականի աշնանը հայ նախարարները և նրանց ուղեկցող մոգերը Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնից հասան Բագրևանդ գավառի Անգղ ավանը ու փորձեցին մեհյանի վերածել տեղի եկեղեցին։ Բորբոքված բնակչությունը չհանդուրժելով այդ քայլը՝ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հալածեց մոգերին ու արտաքսեց նրանց։ Հարևան Զարեհավան գյուղաքաղաքում զայրացած բազմությունը կործանեց նորակառույց մեհյանն ու սպանեց մոգերին։
Վարդանանց պատերազմ ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն, վերստին նախկին հավատին բերելու իրենց ծրագրերից։

Զրադաշտականությունը միջին դարերում

Քրիստոնեության ընդունումից և հեթանոսական տաճարների ավերումից հետո հայկական լեռնաշխարհի մի շարք հատվածներում դարեր շարունակ հայկական Զրադաշտականությունը շարունակվում էր պահպանվել։ Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ 9-րդ դարում։
Տարատեսակ կրոնական հոսանքների ազդեցության տակ, որոնք միջին դարերում շատ արագ հաջորդում էին մեկը մյուսին, իսկ տիրապետող քրիստոնեական գաղափարախոսությունը դառնում էր ավելի դոգմատիկ, զրդաշատական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ։ Զրադաշտական վերջին համայնքների համար մահացու եղավ հատկապես Իսլամը, որը նույնպես տարածվեց Հայաստանի հարավային գավառներում արդեն Արաբական Խալիֆայության հաստատման ժամանակահատվածում ու դրան հաջորդած դարերում, որոնց ընթացքում հայկական լեռնաշխարհում հաստատվում էին տարբեր քոչվոր ժողովուրդներ՝ դավանող հիմնականում իսլամ։

Զրդաշատականությունն այսօր

Հայկական զրադաշտական համայնքները գոյություն ունեցան մինչ 1920-ական թվականները

Արդեն 20-21-րդ դարերում հայ զրդաշատական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուխտերի և Ցեղակրոնության գաղափարախոսության շնորհիվ։ Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են արորդիները, Հայ արիական միաբանությունը և այլն։ Զրադաշտներ, որպես այդպիսին, հայ հասարակությունում պահպանվել են հատուկ կենտ օրինակներով։ Նրանք էլ հիմնականում չեն անդամակցում վերոնշյալ որևէ միավորման կամ միաբանության։ Զրադաշտականությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում որևէ կարգավիճակ չունի, չեն գործում որևէ կազմակերպություններ այդ կամ նմանատիպ անվանումների տակ։

Հայկական զրադաշտականության առանձնահատկությունները

Հայկական զրադաշտականությունը խիստ սիկրեթիկ էր և իր մեջ էր նեռարում Հայկական դիցերի պատշում, որոնք Զրադաշտականության մեջ ստացան Յազատաների դեր։

Զրվանիստական մի մոգ, խոսելով Հայաստանում զրադաշտականության առանձնահատկությունների մասին, այսպես է արտահայտվել՝

«Մենք չենք պաշտում ինչպես դուք երկրի տարերը՝ արևն ու լուսինը, քամիներն ու կրակը։»

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Զրադաշտականությունը Հայաստանում ՊատմությունԶրադաշտականությունը Հայաստանում Զրդաշատականությունն այսօրԶրադաշտականությունը Հայաստանում Հայկական զրադաշտականության առանձնահատկություններըԶրադաշտականությունը Հայաստանում Տես նաևԶրադաշտականությունը Հայաստանում ԾանոթագրություններԶրադաշտականությունը ՀայաստանումԶրադաշտականություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑորենԻսլամՄարդ բանականԳորտերՈրովայնային ցավՀրազդան մարզադաշտԱնլռելի զանգակատունԿիլիան ՄբապպեՔարահունջԸնձառյուծՆար-ԴոսԲաժանարարների աղյուսակՍասնա ծռերՀորոսկոպՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԵգիպտոսՓորկապությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՎագինիզմԳրոնինգենի թանգարանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՍողուններԱշտարակի շրջանՌապոնեԱրարատՀայրենական մեծ պատերազմՀաստ աղիքների բորբոքումՓայծաղԵրկրաշարժԱնահիտԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱրեգակՄարդու կմախքԲնական թիվԷրիթրոցիտներՎանաձորԲառակապակցությունԱճի հորմոնՎարդանանք (պատմավեպ)ԱվստրալիաԺամՊորտուգալիաՓսորիազԹուրքիաԹվաբանական պրոգրեսիաԱյրին (նորավեպ)Շտերնի անվան կոնսերվատորիաԽորեն ԱբրահամյանՄոլորակՔեթի ՓերրիԿիպրոսԱուտոիմուն թիրեոիդիտՀասարակ հերպեսՕսմանյան կայսրությունՁիԱստվածՄիսաք ՄեծարենցՉեռնոգորիաՄարդու անատոմիաՀին աստվածներ (դրամա)Դավիթ ԲեկՀիսուսԱրարատի մարզԿենսոլորտԱվշային համակարգԿանադաՄարտի 27Մարդու գլխուղեղԷրեկտիլ դիսֆունկցիաԱնգլերենԱնանիա ՇիրակացիՎիտամին DԴեղաբույսերՀեպատիտ BԲույսերԿրիշտիանու ՌոնալդուՀայաստանի բուսական աշխարհ🡆 More