Երկրին մոտեցող աստերոիդներ, աստերոիդներ են, որոնց պերիհելիոնը 1.3 ա.
մ.-ից փոքր է։
Հնարավոր վտանգավոր մարմիններ (ՀՎՄ) համարվում են այն աստերոիդները, որոնք կարող են տեսանելի ապագայում մոտենալ Երկրին 0.05 ա. մ. (7, 5 * 106 կմ) հեռավորության վրա կամ ավելի մոտ և որոնց բացարձակ աստղային մեծությունը չի գերազանցում 22-ը։ Եթե ընդունենք աստերոիդների ալբեդոյի միջին արժեքը հավասար 0.13-ի, ապա այս պայմանը նշանակում է, որ աստերոիդը ունի մոտավորապես 150 մետր տրամագիծ։ Այս դասակարգումը տրվել է ելնելով այն փաստից, որ ավելի փոքր մարմինը մինչև Երկիր հասնելն ամբողջովին կոչնչանա մթնոլորտում։
Սպառնալիքի աստիճանը մերձերկրյա մարմիններից տարբեր է և գնահատվում է որոշ մեթոդներով՝ կախված նրանց չափերից, Երկրին մոտենալու նվազագույն հեռավորությունից և նրա հետ ընդհարվելու հավանականությունից։
Խոշոր տիեզերական մարմինները, որոնց տրամագիծը կազմում է ավելին քան կիլոմետր, Երկրի հետ ընդհարման դեպքում սպառնում են մարդկությանը որպես բացահայտ գլոբալ աղետ։ Դրանից ավելի փոքր աստերոիդները (օրինակ՝ 270-մետրանոց Ապոֆիս և 270-մետրանոց 2007 TU24) կարող են առաջացնել համարյա նույն տեսակի լրջագույն հետևանքներ։ Դատելով երկրաբանական տվյալներից (մի քանի հարյուր հարվածային խառնարանների հետազոտություններ), մեր մոլորակի պատմության մեջ խոշոր երկնային մարմնի հետ ընդհարումներ եղել են ոչ մեկ անգամ։ Որոշ գիտնականներ այսպիսի մի խոշոր մարմնի անկման հետ են կապում զանգվածային կենդանի օրգանիզմների անհետացումը (մոտ 250 միլիոն տարի առաջ)։ Մեկ այլ մարմին, համաձայն Ու. Ալվարեսի տեսության, բերեց դինոզավրերի անհետացմանը։
Համեմատաբար փոքր մարմինները նույնպես հանդիսանում են Երկրի համար լուրջ վտանգ, քանի որ նրանց պայթյունները բնակելի վայրերի մոտակայքում կարող են բերել զգալի ավերածությունների, որոնք համեմատելի են ատոմային պայթյունի հետևանքների հետ։ Միայն պատահաբար 1908 թվականին Տուգուսկյան երկնաքարի անկումը բնակավայրերից հեռու վայրում չհանգեցրեց այդպիսի հետևանքների։
Միայն փոքր աստերոիդների-երկնաքարերի մուտքը Երկրի մթնոլորտ և անկումը (ինչպես, օրինակ՝ մետրանոց 2008 TC3 2008 թվականին), որպես կանոն, չեն հանգեցնում լուրջ հետևանքների։
ՀՎՄ-երի սպառնալիքի գնահատման համար գոյություն ունեն մի քանի սանդղակներ։
Ամենահայտնի սանդղակն է Թուրինյան սանդղակը։ Կախված աստերոիդի ուղեծրից, զանգվածից և արագությունից նրան շնորհվում են բալեր 0-ից մինչև 10.
Պալերմոյի սանդղակով (անգլ.՝ Palermo Technical Impact Hazard Scale) գնահատականների փոխարեն օգտագործվում է PS (անգլ.՝ Palermo Scale բառակապացության հապավում) անընդհատ ինդեքսը, որը որոշվում է որպես հաշվարկված ժամանակահատվածի ընթացքում որոշակի մարմնի հետ ընդհարման սպասելի հավանականության և նույն ժամանակահատվածում նման մարմինների հետ ֆոնային ընդհարման հավանականության հարաբերության լոգարիթմ
Արեգակնային համակարգում տեղաշարժվում են հսկայական քանակի գիսաստղեր և աստերոիդներ։ Նրանց հիմնական զանգվածը (ավելին քան 98%) կենտրոնացած է աստերոիդների հիմնական գոտում (տեղաբաշխված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև), Կոյպերի գոտում և Օորտի ամպում (ամպի գոյությունը դեռևս ապացուցում են միայն օժանդակ տվյալները)։ Պարբերաբար, այս շրջանների մարմինները հարևանների հետ ընդհարումների կամ ավելի մեծ մարմինների ձգողության ուժերի ազդեցության հետևանքով լքում են իրենց ուղեծրերը և կարող են ուղղվել, օրինակ դեպի Երկիր։ Գիսաստղերից սպասվող հնարավոր վնասը ավելի քիչ հավանական է, գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում են աստերոիդները։
Գոյություն ունեն նույնպես ոչ քիչ այնպիսի աստերոիդներ (որոնք կազմում են այսպես կոչված Ապոլոնի խումբը), որոնց ուղեծրերը հատում են երկրայինը, և դա ստեղծում է հնարավոր հավանական ընդհարման վտանգ։ Չի կարելի բացառել նաև վտանգը այն աստերոիդների կողմից, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրի ուղեծրի ներսում (Ատենի խումբ) կամ դրսում, սակայն շատ մոտ (Ամուրի խումբ)։
Երկրին մոտեցող ամենահայտնի աստերոիդներից մեկը Ատենի խմբին պատկանող 270 մետրանոց Ապոֆիսն է, որի անցումը Երկրին մոտ տարածության վրա սպասվում է 2029 թվականին։ 2004 թվականին ՆԱՍԱ-ի Մերձերկրյա մարմինների հսկողության ծառայությունը (անգլ.՝ Near Earth Object Program Office) հայտարարեց, որ Ապոֆիս աստերոիդին տրվում է երկու բալ՝ ըստ Թուրինի սանդղակի (մարմինը կմոտենա Երկրին, սակայն ընդհարումը քիչ հավանական է)։ Ավելի ուշ Ապոֆիսին ավելացրին ևս երկու բալ (ընդհարման հավանականությունը ավելին է քան մեկ տոկոսը; արդյունքում հնարավոր են տեղային ավերածություններ)։ Ավելի նոր հաշվարկները նրան հավասարեցրին այլ ՀՎՄ-ների հետ.
Հայտնի է նաև նույն մեծության (250-մետրանոց) 2007 TU24 աստերոիդը, որը 2008 թվականի հունվարի 29-ին մոտեցել էր Երկրին 1.5 անգամ ավելի մեծ հեռավորության վրա քան Լուսինն է։
Երկրին ամենաշատը մոտեցել են շատ փոքր (մեկից մինչև մի քանի մետր տրամագծով) հետևյալ աստերոիդները. 2004 TS26-ը՝ մինչև 6150 կմ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին; 2004 FU162-ը՝ 6535 կմ 2004 թվականի մարտի 31-ին; 2009 VA-ը՝ 14000 կմ 2009 թվականի նոյեմբերի 6-ին.
Փոքր աստերոիդներից որոշները, ինչպես օրինակ՝ մեկ մետրանոց 2008 TC3-ը, մտնում են Երկրի մթնոլորտ և վառվում երկնաքարերի նման)։
Երկրին մոտեցող ուղեծրով պատմականորեն առաջին հայտնաբերված աստերոիդն է Ամուրի խմբի Էրոսը (1898 թվականին)։ Ամուրի խմբի ամենախոշոր աստերոիդն է Գանիմեդը (որը պետք չէ շփոթել Յուպիտերի արբանյակ Գանիմեդի հետ), նրա տրամագիծը մոտավորապես կազմում է 32 կմ (Էրոսինը՝ մոտ 17 կմ)։
Վերջին մի քանի աստերոիդները՝
Ընդհանուր առմամբ գրանցված են մոտ 6200 մարմիններ, որոնք մոտենում են Երկրին մինչև1, 3 աստղագիտական միավոր հեռավորության վրա։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Երկրին մոտեցող աստերոիդներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.